The Windmills of Your Mind (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«The Windmills of Your Mind (երգ)»
Միշել Լեգրանի երգը
Ժանրբալլադ
Լեզուանգլերեն
ՀեղինակMarilyn Bergman?[1] և Alan Bergman?[1]
ԿոմպոզիտորՄիշել Լեգրան[1]

«The Windmills of Your Mind» (հայերեն՝ Քո գիտակցության հողմաղացը) երգը գրվել է Ալան Բերգմանի, Մերիլին Բերգմանի և Միշել Լեգրանի կողմից՝ «Թոմաս Քրաունի խարդախությունը» ֆիլմի համար, որտեղ խաղում է Նոուել Հարիսոնը։ 1968 թվականին երգն Օսկար մրցանակի է արժանացել՝ որպես լավագույն ֆիլմի երգ, արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի։

Երգի քավեր տարբերակի հեղինակը Դասթի Սպինգֆիլդն է՝ «Dusty in Memphis» ալբոմում, երգը կատարել են Պետուլա Քլարկը, Սթինգը, Պատրիսիա Կաասը, Բարբարա Սթրեյզանդը, Շառլ Ազնավուրը։ 1969 թվականին «Vanilla Fudge» ամերիկյան ռոք խումբը ձայնագրել է երգի իր տարբերակը՝ «Rock & Roll» ալբոմի համար։

Շատ հայտնի է երգի ֆրանսերեն տարբերակը՝ «Les Moulins de mon cœur» անվանմամբ։

The Windmills of Your Mind անվանմամբ գործիքային տարբերակը կատարել է Ֆաուստո Պապետին, Պոլ Մորիայի նվագախումբը։

Երգը հաճախ է օգտագործվել տարբեր ֆիլմերում․ Սթինգի տարբերակը հնչել է «Թոմաս Քրաունի խարդախությունը» ֆիլմում՝ 1999 թվական, Դաստի Սփրինգֆիլդ տարբերակը դարձել է «Նախաճաշ Պլուտոնի վրա» ֆիլմի երգերից մեկը, իսկ Կլարկ Պետուլայի տարբերակը հնչել է «Խաղատան կողոպուտ» ֆիլմում։ Երգը հնչել է նաև «Ֆոկուս», «Սերն ապրում է երեք տարի» ֆիլմի կամեոյում՝ Միշել Լեգրանի կատարմամբ։

Երգի կրկներգը ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների վերջում երաժշտությունը ներառվել է Ստաս Նամինի «Ծաղիկներ» խմբի տասրոպեանոց երգաշղթայի մեջ՝ որպես ֆրանսիական կոմպոզիտորների երգեր։ Ավելի ուշ այն հաջողությամբ հնչել է «Միդեմ-81» միջազգային փառատոնին՝ Կաննում[2], իսկ երկու տարի անց ձայնագրվել է «Անակնկալ պարոն Լեգրանի համար» ալբոմի համար, որը թողարկվել է «Մեղեդի» ընկերության կողմից՝ 1983 թվականին[3]։

Լեգրանի երաժշտության վրա գրվել են ռուսերեն խոսքեր, որը կատարվել է 2009 թվականի ամանորի գիշերը՝ Ռուսաստանի առաջին ալիքով՝ Լյուդմիլա Գուրչենկոյի և Միխայիլ Բոյարսկու կողմից։ 2011 թվականի հոկտեմբերի 8-ինն երգը կատարվել է Իվան Ուրգանտի կողմից՝ «Պրոժեկտորպերեսհիլթոն» հաղորդմանը՝ Սթիվ Ջոբսի ներկայությամբ։ 2012 թվականի փետրվարի 17-ին «Երկու աստղ» հեռուստաշոուի ժամանակ Լեոնիդ Ագուտինը և Ֆյոդոր Դոբրոնրավովը կատարել են «Սոսնձված էջերի գաղտնիքը» երգը ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ISWC-Net
  2. Щёлкин В. Фролов С. Легенды ВИА. — Грифон, 2007. — С. 335. — 463 с. — ISBN 978-5-98862-034-1
  3. Чурляев А. И. Дискография советской (до 1991) и российской (после 1991) поп-рок эстрады. — Издательство «Дискограф», 1998. — С. 187.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]