The Wall (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ The Wall
Picto infobox cinema.png
The Wall
Pink Floyd—The Wall[1]
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
Ժանր երաժշտական ֆիլմ[2][3][4][5], դրամա և արտհաուս
Թեմա Երկրորդ համաշխարհային պատերազմ
Հիմք The Wall
Թվական մայիսի 23, 1982[1], հուլիսի 15, 1982[1] և օգոստոսի 19, 1982
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ալան Փարքեր[2][3][4][6][5] և Gerald Scarfe[7]
Պրոդյուսեր Alan Marshall[1]
Սցենարի հեղինակ Ռոջեր Ուոթերս[1]
Դերակատարներ Bob Geldof[8][3][6][5], Christine Hargreaves[8][4][6][5], Eleanor David[8][6][5], Ալեքս ՄաքԷվոյ[8][6], Բոբ Հոսկինս[8][6], Michael Ensign[8], Ռոջեր Ուոթերս[8][6], Jenny Wright[8][6], Robert Bridges[8] և James Laurenson
Օպերատոր Peter Biziou
Երաժշտություն Ռոջեր Ուոթերս[1] և Դեյվիդ Գիլմոր[1]
Մոնտաժ Gerry Hambling
Նկարահանման վայր Pinewood Studios
Կինոընկերություն Մետրո Գոլդվին Մայեր և Goldcrest Films
Տևողություն 95 min րոպե
Նախորդ Pink Floyd: Live at Pompeii[1]
Հաջորդ The Final Cut[1]

Pink Floyd-ի «Պատը» 1982 թվականին կենդանի կատարում, մուլտիպլիկացիոն դրամատիկ ֆիլմ է նկարահանված ռեժիսոր Ալան Փարքերի և քաղաքական մուլտիպլիկատոր Ջերալդ Սքարֆի հետ միասին: Այն հիմնված է Pink Floyd-ի 1979 թվականի համանուն ալբոմի վրա: Ֆիլմը կենտրոնացված է Փինկ անունով ռոքերի վրա, ով իր հոր մահվանից հետո խելագարվում է և կյանքի տարբեր դեպրեսիվ պահերից հետո կառուցում է երևակայակ (և երբեմն ֆիզիկական) պատ, որը պաշտպանում է նրան աշխարհից և զգացմունքային իրավիճակներից: Երբ այդ մեխանիզմը հետ է մղվում, նա ինքն իրեն դնում է դատավարության և ինքն իրեն ազատվում: Սցենարը գրվել է Pink Floyd-ի վոկալիստ և բաս կիթառիստ Ռոջեր Ուոթերս-ի կողմից: Ինչպես իր երաժշտական հետնորդը, այնպես էլ ֆիլմը ունի փոխաբերական և խորհրդանշական պատկեր: Այնուամենայնիվ, ֆիլմը ուղեկցվում է ավելի շատ երաժշտությամբ և պարունակում է քիչ երկխոսություն: Ջերալդ Սքարֆը նկարել և նկարահանել է 15 րոպե տևողությամբ անիմացիոն հաջորդականություն, որոնք հայտնվում են ֆիլմի մի քանի կարևոր տեսարաններում: Այն Dolby Stereo- ում ներկայացված յոթերորդ անիմացիոն առանձնահատկությունն էր: Ֆիլմը հայտնի է իր անհանգստացնող սյուրռեալիզմի, անիմացիոն հաջորդականությունների, սեռական իրավիճակների, բռնությունների և գորշությունների շնորհիվ: Չնայած իր բուռն արտադրության և արտոդրողների դժգոհության, ֆիլմը հասել է լավ արդյունքի:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փինքը ռոք աստղ է: Իր հուզումնառատ վիճակի բազմաթիվ պատճառներից մեկն է իր հոր մահը: Նրա հայրը մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նա իր մանուկ հասակում փնտրում է իր հորը փոխարինող, ուրիշ տղամարդկանց մեջ: Դպրոցում, դասերի ընթացքում նա բանաստեղծություններ էր գրում, սակայն նա նվաստացվում էր իր ուսուցչի կողմից: Another Brick in the Wall երֆի ներքո Փինքը պատկերացնում էր սյուրռեալիստորեն ճնշող դպրոցական համակարգ, որտեղ երեխաներն ընկնում են մսաղացի մեջ: Այնուհետև երեխաները բարձրանում են, ավերում դպրոցը և ապստամբում ուսուցչի դեմ: Փինքը բացասական էր տրամադրված նաև իր ապստամբող մոր պատճառով: Նման տրավմատիկ փորձությունները ներկայացվում են որպես «աղյուսներ» այն երևակայական պատին, որը նա կառուցել էր իր շուրջը, որը բաժանում էր իրեն հասարակությունից:

Արդեն չափահաս Փինքը վերջապես ամուսնանում է, բայց շուտով ինքն ու իր կինը բաժանվում են: Այն ժամանակ, երբ նա համերգային շրջագայության մեջ էր ԱՄՆ-ում, Փինքը իմանում է, որ իր կինն իրեն դավաճանում է:

Փինքը կամաց-կամաց սկսում է կորցնել իր ենթագիտակցությունը երևակայական պատերի ներսում: Նա սափրում է իր ամբողջ մարմինը, դիտելով թե ինչպես է «The Dam Busters»-ը վերածվում նեոնացիստ ալտեր էգոյի: Փինքի մենեջերը, հյուրանոցի մենեջերի և մի քանի պարամեդիկների հետ միասին, հայտնաբերում է Փինքին ոչ ադեկվատ վիճակում: Նրան խելքի բերելու համար դեղահաբեր են տալիս:

Փինքը պատկերացնում է, որ ինքը նեոնացիստների դիկտատոր է և վարում է իր հանրահավաքը: Նրա հետևորդները շարունակում են հարձակվել էթնիկ փոքրամասնությունների վրա, և Փինքը հանրահավաքն անցկացնելով շրջում է լոնդոնյան արվարձաններով, երգելով «Waiting for the Worms» երգը: Տեսարանը բաղկացած է հետևյալ պատկերից ՝ քայլող մուրճեր, որոնք ավերում են իրենց դիմաց հանդիպած ամեն մի շինություն: Փինքը դադարեցնում է իր հալյուցինացիաները, բղավելով՝ «վերջ»:

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոբ Գեդոլֆ՝ Փինք
  • Քեվին Մքեոն՝ երիտասարդ Փինք
    • Դեյվիդ Բինգեմ՝ փոքր Փինք
  • Քրիսթեին Հարգրիվս՝ Փինքի մայրը
  • Էլեոնոր Դեյվիդ՝ Փինքի կինը
  • Ալեքս Մքավոյ՝ ուսուցիչ
  • Բոբ Հոքինս՝ րոքնրոլ մենջեր
  • Մայքլ Էնսին՝ հյուրանոցի մենեջեր
  • Ջեյմս Լորենսոն՝ Փինքի հայրը
  • Մարգրի Մենսոն՝ ուսուցչի կինը
  • Էլիս Դեյլ՝անգլիացի բժիշկ
  • Ջեյմս Հազերլդին՝ սիրող
  • Ջոան Ուոլլի, Նելլ Քեմբել, Էմմա Լոնգֆելլոու և Լորան Բարթոն՝ խմբի անդամներ
  • Ֆիլիպ Դեվիս և Գերի Օլսեն՝ ճանապարհորդներ

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ցուցադրվել է «մրցակցությունից դուրս» 1982 թվականին Կաննի կինափառատոնին[9]:

Ֆիլմը Լոնդոնում պաշտոնապես ցուցադրվել է հուլիսի 14-ին 1982 թվականին: Այնտեղ ներկա էին Ուոթերսը և Pink Floyd-ի մյուս մասնակիցները՝ Դեյվիդ Գիլմուրը, Նիք Մեյսոնը, բայց ոչ Րիչարդ Ուրայթսը, ով արդեն վաղուց խմբի անդամ չէր: Հայնտիներից ներկա էին նաև Գելդոլֆը, Սքարֆը, Պոլա Եթսը, Սթինգը, Րոջեր Թեյլորը, Ջեյմս Հանթը և այլոք:

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինովարձույթում թողարկվեց 1982 թվաիկանի օգոստոսի 8-ին սահմանափակ ցուցադրությունների քանակով, այդ պատճառով առաջին ուիքենդի շահույթը ընդամենը մեկ ցուցադրույթամբ կազմեց 68.000 դոլար: Այնուհետև ֆիլմը ցուցադրվեց ավելի քան 600 կինոթատրոններում ինչի արդյունքում 1983 թվականին ֆիլմի վերջնական հասույթը կազմեց 22 միլիոն դոլար:

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ընդհանուր առմամբ ստացավ դրական արձագանքներ: Հայտնի կինոքննադատներ՝ Ռոջեր Էբերթը և Ջին Սիսքելը ֆիլմին տվել են «երկու բութ մատ» (two thumbs up):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]