The Vines

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Vines
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Ժանրերալտերնատիվ ռոք, ինդի ռոք, փոսթ-գրանջ, ավտոտնակային ռոք
Գործունեություն1994 - այժմ
ԼեյբլHeavenly Records
Կայքthevines.com
Անդամներ
Քրեյգ Նիքոլս, Լակլան Վեսթ, Թիմ Ջոն
Նախկին անդամներ
Դեյվիդ Օլիֆ, Պատրիկ Մեթյու, Հեմիշ Ռոսեր, Ռայան Գրիֆիթս, Բրեդ Հիլդ, Մյուրեյ Շերիդան
 The Vines (band) Վիքիպահեստում

The Vines, ավստրալիական ռոք խումբ։ Ստեղծվել է 1990-ական թվականներին Սիդնեյում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Vines խմբի առաջին կազմը հանդիպել է Սիդնեյի արվարձանում 1990-ական թվականների կեսերին, որտեղ նրանք միասին աշխատել են Մակդոնալդսում։ Նրանք էին՝ Քրեյգ Նիքոլսը, Պատրիկ Մեթյուսը և Դևիդ Օլիֆը։ Հենց նրանք էլ որոշեցին իրենց սեփական խումբ ստեղծել։ Սկզբում այն կոչվում էր Rishikesh։ Խումբը ելույթ էր ունենում երեկույթների ժամանակ և նվագում էին Նիրվանա խմբի երգերը իրենց տարբերակով, քանի դեռ չունեին սեփական ոճը։ Ավելի ուշ եռյակը կոչվեց The Vines:

Factory դեբյուտային սինգլը ոչ այդքան մեծ հետաքրքրություն առաջացրեց նրանց հայրենիքում և խումբը որոշեց փորձել իր երջանկությունը Մեծ Բրիտանիայում Heavenly Label ընկերության հետ։ Heavenly Label-ը ֆինանսավորեց խմբի հաջորդ սինգլի թողարկումը, որը կոչվում էր "Highly Evolved"։ Պրոդյուսերն էր Ռոբ Շնապֆը, ով նախկինում աշխատել էր Foo Fighters, Beck խմբերի հետ և Էլիոթ Սմիթի հետ։ Այս սինգլը այնքան քննադատեցին, որ NME ամսագիրը 2002 թվականի մարտին դարձրեց շաբաթվա երգ։ Սինգլը գրավեց 32-րդ հորիզոնականը բրիտանական չարթերում և իր տեղը գտավ Ավստրալիայի 100 լավագույն սինգլների շարքում։ Higlhy Evolved դեբյուտային ալբոմը մեծ հաջողություն ունեցավ և նրա նկարը դարձավ Rolling Stone-ի ետնանկարը։ Ալբոմը երրորդ հորիզոնականը զբաղեցրեց անգլիական հիթ-շքերթներում, հինգերորդը՝ Ավստրալիայում և 11-րդը՝ ամերիկյան Billboard Hot 100-ում։ Խումբը նվագել է Դեյվիդ Լետերմանի շոուում՝ MTV ալիքով։ Ալբոմը ներառում էր մի շարք երգեր, որոնցից են Get Free և Outtathaway սինգլները, որոնք բարձր հորիզոնականներ են զբաղեցրել բրիտանական չարթերում։ Սակայն խմբի հաջողությունը երկար չտևեց․ Օլիֆը լքեց խումբը՝ ասելով, որ հոգնել է։ Խմբին միացավ նոր թմբկահար՝ Հեմիշ Ռոսերը, ինչպես նաև մեկ կիթառահար՝ Ռայան Գրիֆիթսը։

2003 թվականի մայիսին խումբը նորից սկսեց իր աշխատանքը նյույորքյան Վուդստոկ ստուդիայում։ Նոր սկավառակի պրոդյուսերը նույնպես Ռոբ Շնապֆն էր։ Քրեյք Նիքոլսը ավստրալիական Rolling Stones-ի հետ հարցազրույցում ասաց, որ 2004 թվականի մարտին խումբը կթողարկի պրոֆեսիոնալ ալբոմ։ Սակայն Winning Days սկավառակը, որը թողարկվեց 2004 թվականի մարտի 29-ին, մեծ հաջողություն չունեցավ, ինչպես խմբի նախորդ ալբոմը Highly Evolve։ Քննադատների կողմից դրական արձագանք ստացավ, սակայն երկրպագուները այն լավագույն ալբոմ չհամարեցին։ Ալբոմում թողարկվեցին 2 սինգլեր՝ Ride և Winning Days:

Նոր սկավառակի աշխատանքները սկսվեցին 2005 թվականի կեսերից, քանի որ 2004 թվականի նոյեմբերի 19-ին Նիքոլսի մոտ հայտնաբերվեց Ասպերգերի համախտանիշ։ Քրեյգը կարողացավ դիմանալ հիվանդությանը․ սկսեց մարիխուանա օգտագործել, որն էլ նրան օգնեց ապաքինվել։ Դրանից հետո խումբը սկսեց աշխատել Vision Valley-ի ծրագրի հետ[1]։ Ալբոմի ձայնագրությանը մասնակցեց նոր պրոդյուսերը՝ Վեյն Քոնոլին։ Ժամանակ առ ժամանակ խմբին օգնում էր Էնդի Քենթը, ով փոխարինեց բասկիթառահար Մեթյուսին։ Նոյեմբերին խումբը ավարտեց բոլոր երգերի ձայնագրումները։ 2006 թվականի հունվարին սկսվեց ալբոմի մաստերինգը։ Մարտի 7-ին թողարկվեց նոր սինգլ՝ Don't Listen To The Radio։ Gross Out-ը սկավառակում չնեռարվեց, սակայն երկրպագուները այն կարողացան բեռնել 2006 թվականի մարտի 18-ից սկսած։

2006 թվականի սեպտեմբերին խումբը երկու տարի ընդմիջումից հետո սկսեց համերգներով հանդես գալ։ Այդպիսով խումբը ճանաչում է ձեռք բերում։ 2008 թվականի հուլիսի 12-ին թողարկվում է նոր ալբոմ՝ Melodia, որը մեծ հաջողություն ունեցավ։ Խումբը շրջագայություն ունեցավ ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Կորեայում, իսկ 2008 թվականի հոկտեմբերից սկսվեց մեծ շրջագայություն Ավստրալիայում։

2011 թվականի հունիսի 3-ին խումբը թողարկեց նոր ալբոմ՝ Future Primitive:

2012 թվականին խմբի կազմը փոխվեց․ Լակլան Վեսթը հարվածային գործիքներ, Թիմ Ջոնը բասկիթառ, իսկ Քրեյգ Նիքոլսը մնաց անփոփոխ։ Այժմ խումբը կրկին տրիո է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рецензия в журнале FUZZ № 5(152), 2006 год 3/5 stars

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Vines» հոդվածին։