The Scientist

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«"The Scientist"»
Coldplayի երգը «A Rush of Blood to the Head» ալբոմից
Թողարկված2002 թվականի նոյեմբերի 4
ՖորմատCD single, DVD single, 7"
Ձայնագրված2001
Ժանրալտերնատիվ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն5:09
ԼեյբլParlophone,
Capitol
ՀեղինակԳայ Բերիման, Ջոնի Բաքլենդ, Ուիլ Չեմպիոն, Քրիս Մարտին
ՊրոդյուսերՔեն Նելսոն, Coldplay
A Rush of Blood to the Head ալբոմի երգացանկ
"In My Place"
((2002))
«"The Scientist"»
((2002))
"Clocks"
((2002))
Coldplay խումբը

The Scientist, բրիտանական ալտերնատիվ ռոք խումբ Coldplay-ի երկրորդ երգը երկրորդ ստուդիական ալբոմից՝ A Rush of Blood to the Head (2002)-ից։ Երգը հավասարապես գրվել է խմբի բոլոր անդամների կողմից։ Այն հիմնականում կառուցված է դաշնամուրային բալլադի հիման վրա, որում պատմվում է տղամարդու ափսոսանքների մասին։ Երգը թողարկվել է Մեծ Բրիտանիայում՝ որպես A Rush of Blood to the Head ալբոմի երկրորդ երգ և հասել մեծբրիտանական վարկանշային աղյուսակի 10-րդ հորիզոնականին։ ԱՄՆ-ում երգը թողարկվել է որպես երրորդ սինգլ և հասել 18-րդ հորիզոնականին Բիլլբորդի ժամանակակից ռոք երգերի վարկանշային աղյուսակում և 34-րդ հորիզոնականին թոփ 40-ում։

Քննադատները դրական են արտահայտվել երգի շուրջ և գնահատել են երգի դաշնամուրային բալլադը և ֆալշետոն։ Գոյություն ունեն երգի մի շարք ռեմիքսային տարբերակներ։ Երգի տեսահոլովակը հաղթել է MTV երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Երգի կենդանի կատարումը նաև ներգրավվել է խմբի «Live 2003» ալբոմում։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկալիստ Քրիս Մարտինը գրել է "The Scientist" երգը Ջորջ Հարիսոնի "All Things Must Pass" երգը լսելուց հետո[1]: Rolling Stone-ին տված հարցազրույցում Մարտինը նշել է, որ խմբի երկրորդ ալբոմի վրա աշխատելու ընթացքում նա հասկացավ, որ ալբոմում ինչ-որ բան պակասում էր[2]: Մի գիշեր, երբ խումբը Լիվերպուլում էր գտնվում[3], Մարտինը մի չլարված, հին դաշնամուր է գտնում։ Նա ցանկանում էր աշխատել Հարիսոնի "Isn't It a Pity" երգի քավր տարբերակի վրա, սակայն նա չկարողացավ դա անել։ Երբ Մարտինի մտքում հայտնվեց երգը, նա խնդրեց միացնել ձայնագրիչը։ Նա նշեց, որ պարզապես մի գեղեցիկ ակորդ էր գտել[4]: Մարտինը ձայնագրեց վոկալային և դաշնամուրային հատվածները Լիվերպուլի ստուդիայում[5]:

Aquote1.png Սա ընդամենը աղջիկների մասին է: Տարօրինակ է, որ քո մտքում յուրաքանչյուր այլ բան՝ տնտեսական կամ սարսափելի բնապահպանական խնդիր, ուղղակի ոչինչ է, երբ դու սիրում ես ինչ-որ մեկին[6]:
- Մարտին
Aquote2.png

Մյուս կողմից, «A Rush of Blood to the Head» ալբոմում նշված է, որ գիտնականը, որի մասին երգը գրված է, Դենն է՝ Parlophone խմբից։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը դաշնամուրային բալլադ է[7], այն նաև պարունակում է դաշնամուրային ռիֆ[8]: Քրիս Մարտինը բացում է երգը և միանում առաջին կրկներգի վերջին։ Երգը սկսվում է չորս անգամ հնչող կրկներգից, որ երգում է Մարտինը։ Երգը ընդգրկում է նաև ջութակի հատվածներ։ Երգի վերջում կարելի է նաև լսել էլեկտրական կիթառի ձայնը։

Երգի բառերը վերաբերում են մարդու սիրո անզորությանը ընդդեմ սիրո[9][10]: Իր անօգուտ լինելը արտահայտված է կրկներգի առաջին տողում, որում Մարտինն ասում է. «ոչ ոք չասաց, որ դա հեշտ էր» (անգլ.՝ "nobody said it was easy")։ Երգը ենթադրում է, որ նա ցանկանում է հետ գնալ դեպի սկիզբ։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Մարտինը «The Scientist» երգը կատարելիս

Coldplay-ը թողարկել է "The Scientist" երգը Եվրոպայում 2002 թվականի նոյեմբերի 4-ին՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ։ Ալբոմի երկրորդ թողարկմանը պատրաստվելիս խմբի ամերիկյան լեյբլը ենթադրեց, որ երգը ձախողվելու է և թողարկեց "Clocks" երգը՝ որպես սկավառակի ամերիկյան տարբերակի երկրորդ սինգլ[11]: Երգը թողարկվեց 2003 թվականի ապրիլի 15-ին ԱՄՆ-ում։

"The Scientist"-ը հայտնվեց Ավստրալիայի սինգլների վարկանշային աղյուսակների 40-րդ հորիզոնականի ներքո 2003 թվականի նոյեմբերի 1-ին[12]: Այն հայտնվեց Բիլլբորդի մոդեռն ռոք երգերի աղյուսակի 18-րդ հորիզոնականում[13]: Երգը գրավեց 16-րդ հորիզոնականը Կանադայում և հայտնվեց Մեծ Բրիտանիայի թոփ 75 երգերի 10-րդ հորիզոնականում 2002 թվականի նոյեմբերի 17-ին[14][15]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները դրական մեկնաբանություններ են թողել "The Scientist"-ի վերաբերյալ։

Aquote1.png Այս ֆանտաստիկ դաշնամուրային բալլադը ունի կատակլիզմային ֆալշետ, որ կարող է բիզ-բիզ անել բոլորի մազերը[16]:
- Ռոբ Շեֆելդ, Rolling Stone
Aquote2.png
Aquote1.png Սա մի երգ է, որ կապված է գիշերային անծայրածիր երկնքի, հարյուր հազարավոր մարդկանց գաղտնի հույսերի և ափսոսանքների հետ[17]:
- Յան Ուաթսոն, NME
Aquote2.png

2011 թվականի հոկտեմբերին NME-ն զբաղեցրել է «նախկին 15 տարիների լավագույն 150 երգերի» ցուցակի 37-րդ հորիզոնականը։ 2009 թվականին Rolling Stone-ը դասել է այս երգը իր «տասնամյակի 100 լավագույն երգերի» ցուցակի 54-րդ հորիզոնականում։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիս Մարտին՝ վոկալ, դաշնամուր, սինթեզատոր
  • Ջոնի Բաքլենդ՝ կիթառ
  • Ուիլ Չեմպիոն՝ հարվածային գործիքներ, բեք վոկալ
  • Գայ Բերիմեն՝ բաս կիթառ

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

"The Scientist"-ի հայտնի տեսահոլովակը նշանավոր է իր՝ ժամանակագրական հետադարձ դասավորություն ունենալու փաստով։ Նույն համակարգը նախկինում օգտագործվել էր Սփայք Ջոնսի՝ 1996 թվականի "Drop." տեսահոլովակում։ Այդ ոճը առաջին անգամ օգտագործվել էր 1989 թվականին շոտլանդական Danny Wilson խմբի կողմից։

Երգի տեսահոլովակը նկարահանելու համար ամիսներ են պահանջվել։ Տեսահոլովակը նկարահանվել է ամենատարբեր տեղերում։ Տեսահոլովակի ռեժիսորը հանդիսացել է Ջեմի Թրեյվսը։ Այն առաջին անգամ ցուցադրվել է 2002 թվականի օգոստոսի 14-ին։

2003 թվականին երգի տեսահոլովակը հաղթել է MTV-ի «լավագույն խմբային տեսահոլովակ», «լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Coldplay — Going Out of My Head»։ VH1։ 2002-08-13։ Վերցված է 2008-08-30 
  2. Scaggs Austin (2005-06-16)։ «Q&A: Chris Martin»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 1, 2009-ին։ Վերցված է 2008-08-30 
  3. Oldham James (July 2002)։ «Coldplay Yellow Fever»։ Auckland, New Zealand Newspaper 
  4. «ShakenStir Interview about A Rush of Blood to the Head (September 2002)» (Internet Archive)։ ShakenStir։ Վերցված է 2008-09-01 
  5. «Coldplay — The Scientist»։ BBC Music։ BBC։ 2002-11-18։ Վերցված է 2008-09-01 
  6. «Coldplay E-Zine: Issue 6» (PDF)։ Coldplay.com։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 8, 2008-ին։ Վերցված է 2008-08-30 (չաշխատող հղում)
  7. Parker Nigel (2002-08-23)։ «Coldplay's Rush is near-flawless»։ BBC News (BBC)։ Վերցված է 2009-04-29 
  8. Denning Adrian։ «Coldplay album reviews»։ Adrian Denning.com։ Վերցված է 2008-09-01 
  9. Gray Christopher (2002-10-04)։ «Phases and Stages — Record Review»։ The Austin Chronicle։ Վերցված է 2008-09-01 
  10. «The State of Coldplay»։ Q։ August 2002 
  11. Wiederhorn Jon (2002-10-15)։ «Coldplay Singer Questions Whether He's The Devil»։ MTV News։ Վերցված է 2008-07-15 
  12. «Coldplay — The Scientist at Top40-Charts»։ Top 40-Charts։ Վերցված է 2008-09-03 
  13. «Artist Chart History — Coldplay»։ Billboard։ Վերցված է 2008-09-02 (չաշխատող հղում)
  14. Jones Alan (2008-03-12)։ «The 20 biggest selling albums of the 21st century»։ Music Week։ Վերցված է 2008-09-02 
  15. «Official UK Top 75: 17/11/02»։ Vibe Waves։ 2002-11-17։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 14, 2007-ին։ Վերցված է 2008-09-02 
  16. Sheffield Rob (2002-08-26)։ «A Rush Of Blood To The Head»։ Rolling Stone։ Վերցված է 2008-08-30 
  17. Watson Ian (2002-10-31)։ «Coldplay: The Scientist»։ NME։ Վերցված է 2008-08-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]