The Million Dollar Homepage

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Million Dollar Homepage
Изображение логотипа
milliondollarhomepage.com(անգլ.)
Տեսակկայք
Լեզուանգլերեն
ՍեփականատերԱլեքս Տյու
ՀեղինակԱլեքս Տյու
Բացվածօգոստոսի 26, 2005
 The Million Dollar Homepage Վիքիպահեստում

The Million Dollar Homepage, կայք, որը ստեղծել է Ուիլթշիրից 21-ամյա ուսանող Ալեքս Տյուն, որպեսզի վաստակի գումար համալսարանական ուսուցման համար։ Կայքը բաղկացած է 1000 լայնությամբ և 1000 երկարությամբ փիքսելների ցանցից, որոնք ընդհանուր պարունակում են 1 միլիոն փիքսել։ Յուրաքանչյուր փիքսել վաճառվում էր 1 դոլարով և նրանում հնարավոր էր տեղադրել սեփական կայքի հղումը։ Վաճառվող փիքսելների նվազագույն քանակը 10x10 է, քանի որ ավելի փոքր չափերի վրա դժար էր տարբերակել պատկերը։ Կայքը բացվել է 2005 թվականի օգոստոսի 26-ին։ Գնորդներն իրենց վանդակում տեղադրում էին փոքրիկ պատկեր, կայքի հղում և կարգախոս, որը հայտնվում է, երբ մկնիկը պահում են վանդակի վրա։ Կայքի նպատակն էր վաճառել բոլոր 1 մլն փիքսելները, որպեսզի գոյանար 1 մլն դոլար շահույթ։

2006 թվականի հունվարի 1-ին վերջին 1000 փիքսելը աճուրդով վաճառվեց eBay կայքում։ Աճուրդն ավարտվեց հունվարի 11-ին առաջարկված 38'100 դոլարով։ Արդյունքում կայքի շահույթը և աճուրդը Ալեքս Տյուին բերեց 1'037'100 դոլար։ Աճուրդի ժամանակ կայքը ենթարկվել է DDoS հարձակման։ Տյուն էլեկտրոնային փոստով նամակ է ստացել, որում պահանջում էին վճարել իրենց հարձակումը դադարեցնելու համար։ Սակայն վերջինս հրաժարվել է, որի արդյունքում կայքն այցելուների համար անհասանելի էր մի քանի շաբաթ, մինչև արդիականացվեց անվտանգության համակարգը։ Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ուիլթշիրի ոստիկանությունը հետաքննել են հարձակումը։

Կայքը դրական արձագանքներ է ստացել լրատվամիջոցներից։ Մի քանի պարբերականներ կայքը համարել են պարզ, հանճար և փայլուն գաղափար, սակայն եղել են նաև այնպիսիները, որոնք քննադատել են այն բանի համար, որ կայքը գովազդներից բացի չունի բովանդակություն։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Million Dollar Homepage» կայքի ստեղծման գաղափարը բրիտանական Ուիլթշիր քաղաքի ուսանող Ալեքս Տյուի մոտ առաջացել է 2005 թվականի օգոստոսին, երբ նա ընդամենը 21 տարեկան էր[1]։ Նա պատրաստվում էր 3 տարի Նոթինգհեմի համալսարանում սովորել բիզնես կառավարում, սակայն անհանգստացած էր, որ կարող է երկար տարինել վճարել ուսանողական վարկը[1]։ Ալեքսի գաղափարն էր ստեղծել կայք, որը բաղկացած կլիներ 1 մլն փիքսելից և նա կարող էր 1 դոլարով վաճառել յուրաքանչյուր փիքսելը, որի գնորդը հնարավորություն կունենար այնտեղ տեղադրել իր կայքի հղումը։ Փիքսելն ԱՄՆ դոլարով, և ոչ թե ֆունտ ստերլինգով վաճառելու գաղափարն այն էր, որ այն ներգրավի ավելի շատ մարդկանց, քանի որ այդ տարիներին ֆունտ ստերլինգը բավական կայուն դիրք ուներ դոլարի համեմատ՝ 1 ֆունտն արժեր 1 դոլար և 80 ցենտ։ Այդ արժեքը հնարավոր էր բավական թանկ լիներ հավանական գնորդների համար և դժվարանար 1 մլն ֆունտ վաստակելու նպատակը[2][3]։

Կայքը ստեղծելու համար Տյուից պահանջվել է 50 ֆունտ ստերլինգ, որը ծախսել է դոմեյնը գրանցելու և հոսթինգի համար։ Կայքը բացվել և սկսել է գործել 2005 թվական օգոստոսի 26-ին[4]։

Կայքի գլխավոր էջում տեղակայված է կայքի անվանման բանները, հաշվիչը, վաճառված փիքսելների քանակը, ներքին 9 էջերի հղումներով նավարկության վահանակը, ինչպես նաև դատարկ քառակուսիներով ցանց՝ բաղկացած 1 մլն փիքսելներից, որոնք բաժանված են 100 փիքսելներով 10'000 բլոկներից[5]։

Տյուն իր հաճախորդներին խոստացել է, որ կայքը կգործի նվազագույնը 5 տարի, այսինքն առնվազն մինչև 2010 թվականի օգոստոսի 26-ը[6][7]։ Կայքից ստացված գումարով Ալեքս Տյուն Ուիլթշերի իր հայրենի տնից տեղափոխվել է Լոնդոն` ապրելով վարձակալած տանը։ Նա այդ գումարով իր համար նաև ավտոմեքենա է գնել[8]։ Երբ կայքը սկսել էր զարգանալ, նա դեռ նոր էր ավարտել առաջին սեմեստրը և թողեց կրթությունը, իր բիզնես-մտահաղացմանն ավելի շատ ժամանակ տրամադրելու համար։ Բացի այդ, Տյուն նշել է, որ իր համար շատ դժվար է երկար ժամանակ նստել մի վայրում և կենտրոնանալ դասի վրա[8]։ Կայքի հաջողություններից հետո Ալեքսն աշխատանքների տարբեր առաջարկներ է ստացել, որոնցից մի քանիսը բավական տպավորիչ էին, սակայն նա մերժել է բոլորը և որոշել սկսել իր սեփական գործը[8]։ 2016 թվականի դրությամբ Ալեքսն ապրում ու աշխատում էր Սան Ֆրանցիսկոյում, որտեղ «Calm» ստարտափի հիմնադիր և գլխավոր տնօրենն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Student's cash-raising net scheme» (անգլերեն). BBC News. 2005 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  2. Jew, Alex (2005 թ․ օգոստոսի 26). «The Million Dollar Homepage FAQ» (անգլերեն). Million Dollar Homepage. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  3. 3,0 3,1 Elizabeth Garone (2016 թ․ սեպտեմբերի 15). «The man behind the million-dollar homepage». BBC (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  4. Geoghegan, Tom (2006 թ․ հունվարի 6). «The million-dollar student» (անգլերեն). BBC News. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
  5. Jew, Alex (2005 թ․ սեպտեմբերի 15). «The Million Dollar Homepage» (անգլերեն). The Million Dollar Homepage. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  6. Kawamoto, Dawn (2006 թ․ հունվարի 18). «Blackmailers try to black out Million Dollar Homepage» (անգլերեն). CNET. Վերցված է 2009 թ․ փետրվարի 19-ին.
  7. Evans, Tara (2007 թ․ նոյեմբերի 21). «Million dollar homepage: Alex Tew» (անգլերեն). This is Money. Վերցված է 2009 թ․ փետրվարի 19-ին.
  8. 8,0 8,1 8,2 Winterman, Denise (2006 թ․ դեկտեմբերի 5). «What Alex did next». BBC News (անգլերեն). Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]