The Kinks
The Kinks | |
---|---|
![]() | |
Ժանրեր | ռոք, ռոք օպերա, գարաժ ռոք, պրոտո փանկ, փաուեր փոփ և հարդ ռոք |
Գործունեություն | 1964 - 1996 |
Լեյբլ | Արիստայի Գրառումները, Pye Records?, RCA Records, Ռեփրայզ Ռեքորդս, London Records, MCA Records, Konk?, Universal Music Group և Sony Music |
Պարգևներ | |
Կայք | thekinks.info |
![]() |
The Kinks (անգլ.՝ The Kinks), անգլիական ռոք խումբ, հիմնադրվել է Լոնդոնում 1963 թվականին՝ եղբայրներ Ռեյ և Դեյվ Դևիսների և Փիթ Քուեյֆի կողմից[1][2]։ Նրանք համարվում են 1960-ականների ամենաազդեցիկ ռոք խմբերից մեկը[2][3]։ Խումբը ստեղծվել է բրիտանական ռիթմ-ն-բլյուզի և մերսիբիթի (բրիտանական հայտնի երաժշտական ժանր) վերելքի շրջանում։ Նրանց երրորդ սինգլը՝ Ռեյ Դևիսի հեղինակած «You Really Got Me»-ն, դարձավ միջազգային հիթ՝ զբաղեցնելով առաջին տեղը Միացյալ Թագավորությունում և մտնելով ԱՄՆ-ի լավագույն տասնյակի մեջ[4]։
The Kinks-ը ոգեշնչվել է տարբեր ազդեցություններից՝ ստեղծելով ամերիկյան ռիթմ ընդ բլյուզ ու ռոք-ն-ռոլ սկզբնական շրջանում, իսկ ավելի ուշ՝ բրիտանական երաժշտական հոլլ, ֆոլկ ու քանթրի։ Խումբը հայտնի դարձավ որպես անգլիական մշակույթն ու ապրելակերպը ներկայացնող կազմ, ինչը պայմանավորված էր Ռեյ Դևիսի հետևողական և սատիրիկ բառերով[1][2][3][5]։ Այս առանձնահատկությունը նկատելի է խմբի ալբոմներում, ինչպիսիք են՝ «Face to Face» (1966), «Something Else» (1967), «The Village Green Preservation Society» (1968), «Arthur» (1969), «Lola Versus Powerman» (1970) և «Muswell Hillbillies» (1971), ինչպես նաև դրանց ուղեկցող սինգլներում, ներառյալ՝ միջազգային հիթ «Lola»-ում (1970): 1970-ականների կեսերին՝ անկումային շրջան ունենալուց հետո, խումբը վերածնվեց նոր ալբոմներով, ինչպիսիք են՝ «Sleepwalker» (1977), «Misfits» (1978), «Low Budget» (1979), «Give the People What They Want» (1981) և «State of Confusion» (1983): Վերջինս պարունակում էր խմբի ամենահաջողված ամերիկյան հիթերից մեկը՝ «Come Dancing»։Խմբի սկզբնական կազմը ներառում էր Ռեյ Դևիսին (վոկալ, ռիթմ, կիթառ), Դեյվ Դևիսին (լիդ կիթառ, վոկալ), Միք Էվորիին (հարվածային գործիքներ) և Փիթ Քուեյֆին (բաս կիթառ)։ Դևիս եղբայրները մնացել են խմբում մինչև խմբի գոյության ավարտը։ Քուեյֆը կարճ ժամանակով լքեց խումբը 1966 թվականին և փոխարինվեց Ջոն Դալթոնով, սակայն նույն տարվա վերջում վերադարձավ՝ մինչ 1969 թվականին նորից լքելը, և նրա տեղը կրկին զբաղեցրեց Դալթոնը։ 1970 թվականին խմբին միացավ ստեղնահար Ջոն Գոսլինգը (մինչ այդ ստեղնահար Նիկի Հոփկինսը մասնակցում էր շատ ձայնագրություններին)։ Դալթոնի հեռանալուց հետո՝ 1976 թվականին, խմբի բասիստ դարձավ Էնդի Փայլը, ով կարճ ժամանակ անց փոխարինվեց Ջիմ Ռոդֆորդով՝ 1978 թվականին։ Գոսլինգը լքեց խումբը 1978 թվականին, և նրան փոխարինեց Գորդոն Ջոն Էդվարդսը, ապա՝ Իեն Գիբոնսը՝ 1979-ին։ Էվորին լքեց խումբը 1984 թվականին, և նրան փոխարինեց Բոբ Հենրիտը։ Խումբն իր վերջին համերգն անցկացրեց 1996 թվականին և 1997-ին դադարեց գոյություն ունենալ՝ Դևիս եղբայրների միջև առաջացած ստեղծագործական լարվածության հետևանքով[6]։
The Kinks-ը ԱՄՆ-ի «Billboard Hot 100» հիթ շքերթում ունեցել է հինգ սինգլ՝ լավագույն տասնյակում։ Նրանց ինը ալբոմ տեղ է զբաղեցրել «Billboard 200»-ի լավագույն քառասունյակում[7]։ Միացյալ Թագավորությունում խումբը ունեցել է տասնյոթ սինգլ՝ լավագույն քսանյակում և հինգ ալբոմ՝ լավագույն տասնյակում[8]։ Նրանց չորս ալբոմ «RIAA»-ի կողմից ստացել է ոսկե հավաստագիր, և խումբը վաճառել է ավելի քան 50 միլիոն ձայնագրություն ամբողջ աշխարհում։ Շատ պարգևների թվում նրանք արժանացել են «Ivor Novello» մրցանակին՝ «Անգլիական երաժշտության մեջ բացառիկ լինելու համար»[2][3] : 1990 թվականին Կինքսի սկզբնական կազմի չորս անդամները ընդգրկվեցին ռոք-ն-ռոլի «Փառքի սրահ»-ում, ինչպես նաև 2005 թվականին՝ Միացյալ Թագավորության «Երաժշտության Փառքի սրահ»-ում։ Բացի այդ, մի քանի խմբեր, ինչպիսիք են «Van Halen», «The Jam», «The Knack», «The Pretenders» և «The Romantics», կատարել են Կինքսի երգերը՝ նպաստելով նրանց ձայնագրությունների վաճառքին։ 1990-ականներին բրիտփոփ խմբեր, ինչպիսիք են «Blur»-ը և «Oasis»-ը, իրենց գլխավոր ներշնչանքի աղբյուր են համարել Կինքսին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի ձևավորում (1962 - 1963)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դևիս եղբայրները՝ Ռեյը և Դեյվը, ծնվել են Լոնդոնի հյուսիսային արվարձանում՝ Հանթինգդոն շրջանում:Նրանք իրենց ընտանիքի ութ երեխաներից ամենակրտսերն էին և միակ տղաները[9]։ Նրանց ծնողները՝ Ֆրեդերիկն ու Էննի Դևիսը, ընտանիքով տեղափոխվեցին հարևան Մասվել Հիլ արվարձանի Դենմարք շրջան[10]։ Տանը եղբայրները մշտապես լսել են տարբեր երաժշտական ոճեր՝ իրենց ծնողների սերնդի երաժշտական հոլլից մինչև ջազ և ռոքն-ռոլի սկզբնական տեսակներ, որոնք սիրում ու մշտապես լսում էին նրանց մեծ քույրերը[10]։ Ռեյը և իր եղբայր Դեյվը, ով մոտ երեք տարով կրտսեր էր, երկուսն էլ սովորեցին կիթառ նվագել և միասին սկսեցին ելույթ ունենալ սկիֆլ և ռոքն-ռոլ ոճերում[9]։
Եղբայրները սովորել են «William Grimshaw Secondary Modern School» դպրոցում (որն ավելի ուշ միավորվեց «Tollington Grammar School »՝ դառնալով «Fortismere» դպրոց), որտեղ ստեղծեցին խումբ՝ «Ray Davies Quartet» անունով։ Նրանց խմբում ընդգրկված էին Ռեյի ընկերն ու դասընկեր Փիթ Քուեյֆը և Քուեյֆի ընկեր Ջոն Սթարթը[11]։ Խումբը հայտնի էր նաև որպես «Pete Quaife Quartet», եթե Քուեյֆն էր խմբի համար ելույթ կազմակերպում[12]։ Նրանց առաջին համերգը դպրոցական պարահանդեսում մեծ ու դրական արձագանքների արժանացավ, ինչը խրախուսեց խմբին ելույթ ունենալ տեղի փաբերում և բարերում։ Խմբի մեջ մի քանի երգիչներ են փոխվել, այդ թվում՝ Ռոդ Ստյուարտը, ով նույնպես սովորում էր Ուիլյամ Գրիմշոյում։ Ստյուարտը միայն մեկ անգամ է ելույթ ունեցել խմբի հետ՝ 1962 թվականի սկզբին[11]։ Ավելի ուշ նա ստեղծեց իր խումբը՝ «Rod Stewart and the Moonrakers», ովքեր դարձան «Ray Davies Quartet»-ի տեղական մրցակիցներ[11]։
1962 թվականի վերջին Ռեյ Դևիսը հեռացավ տնից՝ սովորելու «Hornsey College of Art»-ում։ Նա հետաքրքրված էր կինոյի, նկարչության, թատրոնի և երաժշտության ոլորտներով, այդ թվում՝ ջազով և բլյուզով[13]։Դեկտեմբերին, երբ «Alexis Korner's Blues Incorporated» խումբը հանդես եկավ քոլեջում, Դևիսը խորհրդակցեց Ալեքսիս Կորների հետ, ով առաջարկեց կապ հաստատել Ջորջո Գոմելսկու հետ։ Վերջինս նախկինում եղել էր «Yardbirds»-ի մենեջերը և Դևիսին կապեց «Dave Hunt Band» պրոֆեսիոնալ խմբի հետ, որը նվագում էր ջազ և ռիթմ-ն-բլյուզ[14]։ Մի քանի օր անց «Ray Davies Quartet» խումբը աջակցում էր Սիրիլ Սթեփլթոնին «Lyceum Ballroom»-ում Նոր տարվա նախօրեին, և այդ ընթացքում Դևիսը միացավ «Dave Hunt Band»-ին՝ միևնույն ժամանակ մնալով իր խմբում։ Այդ խմբում ժամանակավորապես թմբկահար էր Չառլի Ուոթսը[15]։ 1963 թվականի փետրվարին Դևիսը հեռացավ «Dave Hunt Band»-ից և միացավ «Hamilton King Band»-ին (նաև հայտնի որպես «Blues Messengers»), որտեղ դաշնակահար էր Փիթեր Բարդենսը։ Գարնան վերջում Դևիսը թողեց «Hornsey College»-ը՝ նպատակ ունենալով ուսանել «Central School of Art and Design»-ում։ Այս շրջանում նրանց խումբը փոխեց անունը և դարձավ «Ramrods»[3][16]։ Դևիսը հետագայում նշել է, որ իրենց առաջին կարևոր համերգը տեղի է ունեցել «Hornsey Town Hall»-ում՝ 1963 թվականին՝ Սուրբ Վալենտինի օրը։ Գարնան վերջում «Hamilton King Band»-ը փլուզվեց, սակայն «Ramrods»-ը շարունակեց գործել՝ հանդես գալով տարբեր անուններով, ներառյալ «Pete Quaife Band» և «Bo-Weevils», մինչև (ժամանակավոր) ստանձնեցին «Ravens» անունը[17]։ Նրանց նոր մենեջերներ դարձան Գրենվիլ Քոլինսը և Ռոբերտ Ուեյսը։ 1963 թվականի վերջում նրանց երրորդ մենեջերը դարձավ նախկին փոփ երգիչ Լարի Փեյջը։ Այս ընթացքում ամերիկացի պրոդյուսեր Շել Թալմին սկսեց աշխատել խմբի հետ, իսկ «Beatles»-ի պրոմոուտեր Արթուր Հոուզը սկսեց կազմակերպել «Ravens»-ի համերգները։ Խումբը փորձում էր անցնել ձայնագրման տարբեր լեյբլներու՝ լսումների միջոցով, սակայն հաջողություն ունեցավ միայն 1964 թվականի սկզբին, երբ Թալմին պայմանագիր կապեց «Pye Records»-ի հետ։ Այս շրջանում նրանց նոր թմբկահար դարձավ Միկի Ուիլեթը, սակայն նա հեռացավ խմբից՝ նախքան պայմանագրի ստորագրումը[16]։«Ravens»-ը հրավիրեց Միկ Էվորիին՝ փոխարինելու Ուիլեթին, երբ տեսան նրա հայտարարությունը «Melody Maker» ամսագրում[16]։ Էվորին ունեցել էր ջազային թմբկահարի փորձ և մեկ անգամ նվագել էր սկսնակ «Rolling Stones»-ի հետ[18]։
Այս շրջանում խումբը որոշեց ընտրել նոր, մշտական անուն՝ «Kinks»։ Անվան ծագման մասին տարբեր բացատրություններ կան։ Ջոն Սավեջի վերլուծության համաձայն՝ նրանք «կարիք ունեին ինչ-որ յուրահատուկ բանի, որը նրանց ուշադրության կենտրոնում կդարձներ»։ Այդ եզրույթը՝ «Kinkiness» (այլասերվածություն), նորաձև էր, չարաճճի, բայց ընդունելի[19]։ Մենեջեր Ռոբերտ Ուեյսը հիում է. "Ես ունեի մի ընկեր, ով կարծում էր, որ խումբը բավականին զվարճալի է։ Եթե չեմ սխալվում, նա առաջարկեց անունը՝ որպես լավ գաղափար, որը կօգնի խումբը հանրաճանաչ դարձնել։ Բայց երբ մենք առաջարկեցինք նրանց անունը, նրանք սարսափեցին։ Նրանք ասացին՝ «Մենք չենք կարող մեզ անվանել kinky»[19]: Ռեյ Դևիսը, սակայն, պնդում էր, որ անունը հորինել է Լարի Փեյջը՝ նշելով նրանց «kinky» նորաձևությունը։ Նա մեջբերել է Փեյջի խոսքերը. «Նրանց տեսքը և հագուստը մեզ ստիպում են նրանց անվանել «Kinks»»։Ռեյը խոստովանել է. «Ես երբեք չեմ սիրել այդ անունը»[19]։
Վաղ տարիներ (1964 - 1965)
[խմբագրել | խմբագրել կոդը]«The Kinks»-ը թողարկեց իր առաջին սինգլը՝ Լիթլ Ռիչարդի «Long Tall Sally»-ի քավրը` 1964 թվականի փետրվարին։ Խմբի թմբկահար Բոբի Գրեհեմը ներգրավվեց ձայնագրության մեջ[20]։ Չնայած մենեջերների ջանքերին՝ սինգլը մեծ ազդեցություն չթողեց[21]։ Նրանց երկրորդ սինգլը՝ «You Still Want Me»-ն, նույնպես չհայտնվեց չարթերում, ինչի հետևանքով «Pye Records»-ը սպառնաց խզել պայմանագիրը, եթե հաջորդ թողարկումը չհաջողվի[22]։

Բեկումնային դարձավ Ռեյ Դեյվիսի «You Really Got Me» երգը։ Ամերիկյան բլյուզից և «Louie Louie» երգից ազդված այս ստեղծագործությունը սկզբում ձայնագրվեց ավելի մշակված հնչողությամբ[23][24][25][26] ։ Սակայն Դեյվիսը դժգոհ էր կոշտ հնչողությունից։ Արտադրող Շել Թելմին ընդառաջեց Դեյվիսի պահանջին և անձամբ ֆինանսավորեց նոր ձայնագրությունը[27]։ Երգը ձայնագրվեց «IBC» անկախ ստուդիայում՝ 1964 թվականի հուլիսի 15-ին և ավարտվեց ընդամենը երկու փորձից։ Օգոստոսին «You Really Got Me»-ն թողարկվեց։ Այն արագորեն մեծ ճանաչում ձեռք բերեց՝ շնորհիվ «Ready Steady Go!» հեռուստաշոուում կատարված ելույթի և ռադիոկայանների լայն լուսաբանման։ Երգը մտավ Մեծ Բրիտանիայի չարթեր օգոստոսի 15-ին և սեպտեմբերի 19-ին զբաղեցրեց առաջին հորիզոնական[28][29]ը։ Երգը շուտափույթ մտավ Ամերիկյան շուկա՝ «Reprise Records»-ի կողմից, որտեղ խմբի պայմանագիրը ստորագրել էր հայտնի գործադիր Մո Օսթինը[30]։ «You Really Got Me»-ն նաև հասավ ԱՄՆ-ի թոփ 10-ի շարքերը։ Դեյվ Դեյվիսի աղմկոտ և խառը կիթառային ռիֆն ու սոլոն՝ ստացված «Elpico» ամպլիֆիկատորի բարձրախոսի թաղանթը կտրելով, դարձան երգի առանձնահատկությունը[31]։ Այս երգը նկարագրվել է որպես «ծանր ռոքի և հևի մետալի ռազմավարական երգ» և ազդել է ամերիկյան գարաժ ռոքի որոշ խմբերի աշխատանքի վրա[32]։ Թողարկումից հետո «The Kinks»-ը ձայնագրեց իր դեբյուտային ալբոմի հիմնական մասը, որը պարզապես կոչվեց «Kinks»։ Ալբոմը, որը ներառում էր հիմնականում քավրներ և վերամշակված ավանդական երգեր, թողարկվեց 1964 թվականի հոկտեմբերի 2-ին և զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը՝ Մեծ Բրիտանիայի Կչարթերում[33]։ Երեք շաբաթ անց խումբը թողարկեց իր չորրորդ սինգլը՝ Ռեյ Դեյվիսի հերթական ծանր ռոք ոճի «All Day and All of the Night»-ը, որը Մեծ Բրիտանիայում հասավ երկրորդ, իսկ ԱՄՆ-ում՝ յոթերորդ հորիզոնականին[4][31][34]։ Հաջորդ երեք սինգլները՝ «Tired of Waiting for You», «Ev'rybody's Gonna Be Happy» և «Set Me Free»-ն նույնպես ունեցան կոմերցիոն հաջողություն, որոնցից առաջինը գլխավորեց Մեծ Բրիտանիայի սինգլների չարթը[7][34]։
1965 թվականի սկզբին խումբը մեկնարկեց իր առաջին շրջագայությունը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում՝ ելույթ ունենալով «Manfred Mann» և «Honeycombs» խմբերի հետ[35]։ Հագեցած կատարումների գրաֆիկը նրանց բերեց տարբեր շրջագայությունների, որտեղ նրանք ելույթ էին ունենում «Yardbirds»-ի և «Mickey Finn» հետ[36]։ Սակայն խմբում սկսեցին առաջանալ լարվածություններ։ Այս լարվածությունները արտահայտվեցին տարբեր միջադեպերով, ինչպիսին էր մայիսի 19-ին Ուելսի Կարդիֆ քաղաքի «Capitol Theatre»-ում տեղի ունեցած բեմական վեճը՝ Միք Ավորիի և Դեյվ Դեյվիսի միջև[36][37]։ Երբ նրանք ավարտեցին առաջին երգը՝ «You Really Got Me»-ն, Դեյվիսը վիրավորեց Ավորիին և ջարդեց նրա թմբուկները[36][37]։ Ի պատասխան՝ Ավորին հարվածեց Դեյվիսին իր հի-հեթ սարքով, ինչը հանգեցրեց նրա գիտակցության կորստին։ Ավորին, մտածելով, որ սպանել է իր խմբակցին, փախուստի դիմեց[36][37]։ Դեյվիսին տեղափոխեցին «Cardiff Royal» հիվանդանոց, որտեղ նրա գլխին դրեցին 16 կար։ Ոստիկանությոանը հանգստացնելու համար Ավորին հետագայում պնդեց, որ սա պարզապես նոր ներկայացման մաս էր, որտեղ խմբի անդամները միմյանց վրա նետում են իրենց գործիքները[36][37] ։
Ամռանը ԱՄՆ-ում շրջագայությունից հետո Ամերիկյան երաժիշտների ֆեդերացիան չեղարկեց խմբի թույլտվությունը՝ այնտեղ համերգներ տալու համար հաջորդ չորս տարիների ընթացքում։ Այս արգելքը նրանց կտրեց ռոքի հիմնական շուկայից՝ Բրիտանական ներխուժման ամենաթեժ շրջանում[1][38]։ Թեև «The Kinks»-ը և միությունը հատուկ պատճառ չնշեցին, այն ժամանակ լայնորեն ակնհայտ էր նրանց անկարգ և ագրեսիվ բեմական վարքագիծը[38]։ Ըստ որոշ աղբյուրների՝ արգելքը սկսվեց «Dick Clark»-ի «Where the Action Is» հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ։ Ռեյ Դեյվիսը իր ինքնակենսագրականում հիշում է. «Մի տղա, ով ներկայացավ որպես հեռուստաընկերության աշխատակից, մոտեցավ և մեղադրեց մեզ ուշանալու մեջ։ Հետո նա սկսեց անգլիացիների դեմ վիրավորական արտահայտություններ անել, ինչպիսիք են․ «Ուղղակի որովհետև Բիթլզը դա արեց, ամեն մի մազափնջավոր, պզուկավոր անգլիացի պատանի կարծում է, որ կարող է այստեղ գալ ու կարիերա ստեղծել»։Դրանից հետո եղավ հարված, և «AFM»-ը արգելեց մեզ»[39]։

Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում խմբի ավստրալական և ասիական շրջագայության ընթացքում տեղի ունեցած կանգառը ոգեշնչեց Ռեյ Դեյվիսին գրել «See My Friends» երգը, որը թողարկվեց 1965 թվականի հուլիսին որպես սինգլ[40]։ Սա համարվում է վաղ օրինակ «crossover» երաժշտության և այդ շրջանի առաջին փոփ երգերից մեկը, որը ցուցադրում էր Հնդկական ենթամայրցամաքի ավանդական երաժշտության ուղղակի ազդեցությունը։ Դեյվիսը գրել էր այս երգը` ռագայի ոճով՝ լսելով տեղական ձկնորսների վաղ առավոտյան երգեցողությունները[41]։ Երաժշտության պատմաբան Ջոնաթան Բելմանը պնդում է, որ այս երգը «ծայրահեղ ազդեցիկ» էր Ռեյ Դեյվիսի երաժշտական գործընկերների համար[41]։ «Մինչև հիմա շատ խոսվում է «The Beatles»-ի «Norwegian Wood»-ի մասին, որովհետև այն առաջին փոփ ձայնագրությունն էր, որը օգտագործում էր սիթար, բայց այն ձայնագրվել է շատ ավելի ուշ, քան Կինքսի «See My Friends»-ը»։ «The Who» խմբի Փիթ Թաունշենդը առանձնահատուկ ազդվեց այս երգից. ««See My Friends» երգը կրկին ստիպեց ինձ ականջ դնել և մտածել․Աստված իմ, նա կրկին արեց դա։ Նա մի նոր բան հայտնագործեց»։Դա առաջին ողջամիտ օգտագործումն էր դրոնի՝ շատ ավելի լավ, քան այն, ինչ Բիթլզը արել էր, և շատ ավելի վաղ։ Դրանք եվրոպական հնչյուններ էին, բայց ուժեղ և օրինավոր արևելյան ազդեցությամբ, որը արմատավորված էր եվրոպական ժողովրդական երաժշտության մեջ»[40][42][43]։ Բարի Ֆանտոնին՝ 1960-ականների հայտնի կերպարներից մեկը, նաև Կինքսի, Բիթլզի և «The Who»-ի ընկեր, հիշում է, որ այս երգը նաև ազդեցություն է ունեցել Բիթլզի վրա։ Նրա խոսքերով. «Ես այն հիշում եմ և մինչ օրս կարծում եմ, որ դա անհավանական փոփ երգ է։ Ես Բիթլզի հետ էի այն երեկո, երբ նրանք լսում էին այս երգը գրամոֆոնով և ասում՝ «Դուք գիտեք, այս կիթառի հնչյունը սիտարի նման է։ Մենք պետք է դրանցից մեկը ձեռք բերենք»։ Այս երգով, որը նորարարական ձևով խախտում էր փոփ երաժշտության ավանդական կանոնները, չհաջողվեց գրավել խմբի ամերիկյան հանդիսատեսին։ Մեծ Բրիտանիայում այն հասավ 10-րդ հորիզոնականին, բայց ԱՄՆ-ում կանգ առավ 111-րդ հորիզոնականում[44]։
Խմբի Ասիական շրջագայությունից վերադառնալու հաջորդ օրը սկսվեց նոր նախագծի՝ «Kinda Kinks» ալբոմի ձայնագրությունը։ Այն ավարտվեց և թողարկվեց ընդամենը երկու շաբաթում, թեև 12 երգերից 10-ը օրիգինալ էին[45][46][47]։ Ռեյ Դեյվիսի խոսքով՝ խումբը լիովին գոհ չէր վերջնական տարբերակներից, բայց ձայնագրային ընկերության ճնշումը նրանց չտվեց սխալները շտկելու հնարավորություն[46][47] ։ Ավելի ուշ Դեյվիսը արտահայտեց իր դժգոհությունը արտադրության վերաբերյալ՝ ասելով. «Ավելի մեծ ուշադրություն պետք է դրվեր դրա վրա։ Կարծում եմ, որ պրոդյուսեր Շել Թալմին չափից շատ ջանք գործադրեց պահպանելու ծանր եզրերը։ Կրկնակի ձայնագրման որոշ հատվածներ սարսափելի են։ Այն առաջին ալբոմից ավելի լավ երգեր ուներ, բայց այն ճիշտ ձևով չէր իրականացված։ Այն պարզապես չափազանց շտապ էր արված»[47]։
Կինքսի երաժշտության մեջ նշանակալի ոճային փոփոխություն նկատվեց 1965 թվականի վերջերին՝ այնպիսի սինգլների, ինչպիսիք են «A Well Respected Man» և «Dedicated Follower of Fashion», ինչպես նաև խմբի երրորդ ալբոմը՝ «The Kink Kontroversy»[2]։ Այս ալբոմում առաջին անգամ որպես հրավիրված երաժիշտ հանդես եկավ Նիքի Հոփկինսը՝ նվագելով ստեղնաշարային գործիքներ։ Այս ձայնագրությունները ցույց տվեցին Դեյվիսի երգերի ստեղծման ոճի զարգացումը՝ ծանր ռոք համարներից դեպի սոցիալական մեկնաբանությունների, դիտարկումների և յուրօրինակ կերպարների ուսումնասիրությամբ հարուստ երգեր, որոնք ունեին բացառիկ անգլիական ոգի[2][5]։
Մեծ հաջողություններ (1966 - 1972)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սատիրական «Sunny Afternoon» սինգլը դարձավ 1966 թվականի ամռան ամենամեծ հիթը Մեծ Բրիտանիայում՝ գրավելով առաջին տեղը և փոխարինելով «Beatles»-ի «Paperback Writer»-ին[48]։ «The Kink Kontroversy»-ի թողարկումից առաջ Ռեյ Դեյվիսը նյարդային և ֆիզիկական խնդիրներ ունեցավ՝ պայմանավորված շրջագայություններով, երգերի ստեղծումով և շարունակական իրավական խնդիրներով[49]։ Հանգստի ամիսների ընթացքում նա գրեց մի քանի նոր երգեր և մտածեց խմբի ուղղության մասին[49]։ 1966 թվականի հունիսին բասիստ Փիթ Քուեյֆը ավտովթարի ենթարկվեց, և վերականգնումից հետո որոշեց լքել խումբը։ Նրա փոխարեն հրավիրվեց Ջոն Դալթոնը, ով պաշտոնապես փոխարինեց Քուեյֆին։ Սակայն, Քուեյֆը շուտով փոխեց իր որոշումը և նոյեմբերին վերադարձավ խմբի կազմ, իսկ Դալթոնը վերադարձավ իր նախկին աշխատանքին՝ որպես ածխագործ[50]։
«Sunny Afternoon»-ը նախապատրաստություն էր խմբի հաջորդ ալբոմի՝ «Face to Face»-ի համար, որը ցուցադրում էր Դեյվիսի աճող կարողությունը՝ երաժշտականապես մեղմ, բայց խոսքերով սուր երգեր ստեղծելու՝ առօրյա կյանքի և մարդկանց մասին[1]։ Նիքի Հոփկինսը կրկին մասնակցեց սեանսներին՝ նվագելով տարբեր ստեղնաշարային գործիքներ, ներառյալ դաշնամուր և հարպսիկորդ։ Նա մասնակցեց նաև խմբի հաջորդ երկու ստուդիական ալբոմներին և մի քանի «BBC» ձայնագրություններին՝ մինչև 1968 թվականին միանալը «Jeff Beck» խմբին[49]։ «Face to Face» ալբոմը թողարկվեց 1966 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում, որտեղ այն լավ ընդունվեց և զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը[51]։ Երբ այն թողարկվեց ԱՄՆ-ում դեկտեմբերին, «Billboard» ամսագիրը այն կոչեց հնարավոր «չարթերի հաղթող»։ Այնուամենայնիվ, այն միայն 135-րդ տեղն զբաղեցրեց, ինչը ցույց էր տալիս խմբի նվազող ազդեցությունը ամերիկյան շուկայում[52]։
1966 թվականի նոյեմբերին Կինքսը թողարկեց հաջորդ սինգլը՝ «Dead End Street», որը սոցիալական մեկնաբանություն էր[51]։ Այն դարձավ հերթական հիթը Մեծ Բրիտանիայում՝ մտնելով Թոփ 10, բայց ԱՄՆ-ում հասավ միայն 73-րդ հորիզոնականին[53][54]։ «Melody Maker»-ի Բոբ Դոբարնը գովեց Ռեյ Դեյվիսի ունակությունը․ նա կարողանում է ստեղծել «հիանալի խոսքեր և հրաշալի մեղեդի... ընտիր արտադրությունների հետ համատեղ», իսկ երաժշտության գիտնական Ջոնի Ռոգանը այն նկարագրեց որպես «խոհանոցային դրամա՝ առանց դրամայի՝ աշխատանքային տոկունության ստատիկ տեսիլք»։ Խմբի առաջին տեսահոլովակներից մեկը նկարահանվեց հենց այս երգի համար[55]։ Այն նկարահանվել է Լոնդոնի հյուսիսային հատվածում՝ Քենթիշ Թաունի «Highgate Road»-ի մոտակայքում գտնվող «Little Green Street» 18-րդ դարի նեղլիկ փողոցում։ «Dead End Street»-ն ու նրա հակառակ կողմը՝ «Big Black Smoke»-ը, ձայնագրվել են Ջոն Դալթոնի մասնակցությամբ՝ չնայած Քուեյֆը վերադարձել էր մինչ սինգլի թողարկումը և մասնակցել էր տեսահոլովակին։
Կինքսի հաջորդ սինգլը՝ «Waterloo Sunset»-ը, թողարկվեց 1967 թվականի մայիսին։ Երգի խոսքերը նկարագրում են երկու սիրահարների, ովքեր անցնում են մի կամրջի վրայով, իսկ մելանխոլիկ դիտորդը անդրադառնում է զույգին, Թեմզային և Վոտերլու կայարանին[56][57]։ Երգի մասին այն ժամանակ տարածվում էր լուր, որ այն եղել է դերասաններ Թերենս Սթեմպի և Ջուլի Քրիստիի( այդ ժամանակվա երկու բրիտանացի հայտնի մարդկանց) սիրավեպից[58][59][60]։ Ռեյ Դեյվիսը ժխտել է դա իր ինքնակենսագրությունում և 2008 թվականի հարցազրույցում հայտարարել է. «Սա մի ֆանտազիա էր, թե ինչպես իմ քույրը իր ընկերոջ հետ մեկնում է նոր աշխարհ և նրանք պատրաստվում էին մեկնել ուրիշ երկիր»[57][61]։ Չնայած իր բարդ դասավորությանը՝ «Waterloo Sunset»-ի ձայնագրությունը տևեց միայն տասը ժամ։ Դեյվ Դեյվիսը հետագայում մեկնաբանել է ձայնագրությունը՝ ասելով. «Մենք շատ ժամանակ ծախսեցինք՝ ստանալու ուրիշ կիթառային ձայն, որպեսզի երգին մի ավելի յուրահատուկ բնույթ հաղորդենք։ Վերջում օգտագործեցինք «tape-delay», այն նոր էր, ոչ ոք չէր օգտագործել դա 1950-ականներից հետո[58]։ Հիշում եմ, որ Սթիվ Մարիոտը՝ «Small Faces» խմբից, մոտեցավ և հարցրեց, թե ինչպես ստացանք այդ ձայնը։ Մենք մի որոշ ժամանակ լավ առումով թեմա դարձանք»[62]։ Սինգլը դարձավ Կինքսի ամենամեծ հաջողություններից մեկը Մեծ Բրիտանիայում՝ գրավելով երկրորդ տեղը «Melody Maker»-ի չարթում, և դարձավ նրանց ամենահայտնի և ամենաճանաչելի երգերից մեկը։ Բրիտանացի քննադատ Ռոբերտ Քրիստգաուը այն անվանել է «անգերազանցելի երգ՝ անգլերենով», իսկ «AllMusic»-ի գլխավոր խմբագիր Սթիվեն Թոմաս Էրլվայնը հիշատակել է այն որպես «երևի ամենագեղեցիկ երգը՝ ռոքն ռոլի դարաշրջանում»։ Ռեյ Դեյվիսը ընտրվել էր կատարելու «Waterloo Sunset»-ը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակման ժամանակ՝ 45 տարի անց երգի թողարկումից[63][64]։

1967 թվականին Կինքսի «Something Else»ալբոմի երգերը զարկ տվեց «Face to Face»-ի երաժշտական պրոգրեսիային՝ ավելացնելով անգլիական երաժշտական ազդեցությունները[65]։ Դեյվ Դեյվիսը մեծ հաջողություն ունեցավ ալբոմի «Death of a Clown» երգով, որը գրել էին Ռեյ Դեյվիսն ու ինքը, և որը ձայնագրվել էր Կինքսի կողմից, բայց թողարկվել էր որպես Դեյվ Դեյվիսի սոլո սինգլ։ Ընդհանուր առմամբ, ալբոմի առևտրային կատարումը անբավարար էր, ինչը ստիպեց Կինքսին շտապ թողարկել նոր սինգլ՝ «Autumn Almanac»՝ հոկտեմբեր ամսվա սկզբին[4][65]։ «Mister Pleasant»-ի հետ կցված սինգլը դարձավ ևս մեկ «Թոփ-5» հաջողություն խմբի համար։ Այս պահի դրությամբ, 13 սինգլից 12-ը հասել էին Մեծ Բրիտանիայի թոփ 10[66]։ Անդի Միլլերը նշում է, որ չնայած այս հաջողությանը՝ սինգլը խմբի կարիերայում շրջադարձային պահ էր․ այն լինելու էր նրանց վերջին սինգլը Մեծ Բրիտանիայում երեք տարի շարունակ[66]։ «Հետագայում «Autumn Almanac»-ը հանգեցրեց Կինքսի առաջին խնդիրներին։ Այս փայլուն սինգլը՝ բրիտանական 60-ականների պոպի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, շատ քննադատվեց այն ժամանակ, որովհետև այն չափազանց նման էր Դեյվիսի նախորդ աշխատանքներին»։ «Melody Maker»-ի Նիկ Ջոնսը հարցրեց. «Պատկերացնու՞մ եք, որ Ռեյը պետք է դադարի գրել մոխրագույն քաղաքամերձ բնակիչների մասին, որոնք, չլինելով բավականին էմոցիոնալ, անում են իրենց առօրյա գործերը... Ռեյը աշխատում է ձևի վրա, ոչ թե զգացողության, և դա դառնում է բավականին ձանձրալի»[66]։ Մայք Ահերնը՝ ձայնաբան, անվանել էր երգը՝ «աղբ»։ Դեյվ Դեյվիսի երկրորդ սոլո սինգլը՝ «Susannah's Still Alive»-ը, թողարկվեց Մեծ Բրիտանիայում նոյեմբերի 24-ին։ Այն վաճառեց 59,000 օրինակ՝ չհասնելով տոպ 10։ Միլլերը նշում է, որ «այդ տարվա ավարտին Կինքսը արագորեն դուրս էր գալիս մոդայից»[67]։
Բոլորը խուճապի մեջ էին, քանի որ «Wonderboy»-ը հիթային երգի պես չէր հնչում։ Կառավարիչների և գործակալ Դենի Դետեշի զգում էին, որ խումբը երկար չի գոյատևի... Դենի Դետեշը բեմի հետևում մոտեցավ, երբ ձայնասկավառակը ձախողվեց, և ասաց. «Դե, լավ ճանապարհ ունեցաք։ Վայելեցիք դա»: Ասես ամեն ինչ արդեն ավարտված էր մեզ համար։
1968 թվականի սկզբից խումբը հիմնականում հրաժարվեց տուրերից և կենտրոնացավ ստուդիական աշխատանքի վրա: Քանի որ խումբը չէր կարողանում տարածել երգերը, հետագա թողարկումները քիչ հաջողություն ունեցան[68]: Խմբի հաջորդ սինգլը՝ «Wonderboy»-ը, որը թողարկվել է 1968 թվականի գարնանը, կանգ առավ 36-րդ դիրքում և դարձավ խմբի առաջին սինգլը, որը չմտավ Միացյալ Թագավորության թոփ քսանյակը՝ սկզբնական կատարումներից ի վեր[69]: Խմբի հայտնիության անկման պայմաններում Դեյվիսը շարունակեց հետամուտ լինել իր անձնական երգագրության ոճին՝ ապստամբելով առևտրային հիթեր արտադրելու ծանր պահանջների դեմ, և խումբը շարունակեց ժամանակ հատկացնել ստուդիային աշխատանքին՝ կենտրոնանալով Ռեյի դանդաղ զարգացող «Village Green» նախագծի վրա[1]: Խմբի առևտրային վիճակը վերականգնելու նպատակով, խմբի ղեկավարները նրանց պատվիրեցին մեկամսյա փաթեթային տուր՝ ապրիլին, որը խումբը հեռացրեց ստուդիայից[70]: Հարթակները հիմնականում փաբեր և ակումբներ էին. գլխավոր կատարողը Փիթեր Ֆրամպթոնի խումբը՝ «The Herd»-ը: Տուրը հոգնեցուցիչ և սթրեսային էր՝ Փիթ Քվեյֆի խոսքերով,«Դա մի աշխատանք էր, շատ ձանձրալի, միապաղաղ ... Մենք միայն քսան րոպե էինք նվագում, բայց դա ինձ բոլորովին խելագարեցնում էր՝ բեմում կանգնած և նույն երեք նոտաները անվերջ նվագելով»[70]: Հունիսի վերջին, Կինքսը թողարկեց «Days» սինգլը, որը խմբին տվեց փոքր, բայց կարճաժամկետ վերելք: «Days»-ը հասավ 12-րդ դիրքին Միացյալ Թագավորությունում և դարձավ «Թոփ 20» հիթ՝ մի քանի այլ երկրներում, բայց ԱՄՆ-ում չգրանցվեց[71]: «Village Green» նախագիծը վերջնականապես վերածվեց նրանց հաջորդ ալբոմի՝ «The Kinks Are the Village Green Preservation Society»-ի, որը թողարկվեց 1968 թվականի վերջին՝ Միացյալ Թագավորությունում[72]: Այն անգլիական քաղաքների և գյուղերի կյանքի թեմատիկ նկարագրություն էր, որը կազմվել էր նախորդ երկու տարիների ընթացքում գրված և ձայնագրված երգերից[73]: Ալբոմը գրեթե միաձայն դրական գնահատականներ ստացավ ինչպես Միացյալ Թագավորության, այնպես էլ ԱՄՆ-ի ռոք քննադատներից, սակայն չկարողացավ ուժեղ վաճառքներ գրանցել[74]: Ալբոմի սկզբնական առևտրային անհաջողության մառաջին պատճառը հիթ սինգլի բացակայությունն էր: Չնայած առևտրային հուսախաբությանը, «Village Green»-ը գրկաբաց ընդունվեց նոր ռոք մամուլի կողմից, երբ այն թողարկվեց 1969 թվականի հունվարին ԱՄՆ-ում, որտեղ Կինքսը սկսեց ձեռք բերել համբավ[75]: Հետագայում «Village Green»-ը դարձավ Կինքսի ամենաշատ վաճառված բնօրինակ ալբոմը: 2004 թվականին այն վերահրատարակվեց «Deluxe» խմբագրությամբ, և «Picture Book» կատարումը օգտագործվեց «Hewlett-Packard»-ի հեռուստառեկլաամում՝ զգալիորեն մեծացնելով ալբոմի հանրաճանաչությունը[76]: 1969 թվականի սկզբին Քուայֆը կրկին հայտարարեց, որ լքում է խմբի կազմը[77]։ Մյուս անդամները լուրջ չվերաբերվեցին նրա հայտարարությանը, մինչև չհրապարակվեց «New Musical Express» ամսագրում նրա նոր խմբի՝ «Maple Oak»-ի մասին հոդվածը, որը նա ձևավորել էր առանց Կինքսի մյուս անդամներին տեղեկացնելու[77][78][79]։ Ռեյ Դեյվիսը խնդրեց նրան վերադառնալ հաջորդ ալբոմի ձայնագրություններին, բայց Քուայֆը մերժեց։ Նրա վերջին ձայնագրությունը Կինքսի հետ դարձավ ոչ ալբոմային սինգլը՝ «Plastic Man» և «King Kong», որոնք թողարկվեցին 1969 թվականի մարտին։ Քուայֆի հեռացման հաստատումից հետո՝ Ռեյ Դեյվիսը զանգահարեց Ջոն Դալթոնին, ով երեք տարի առաջ փոխարինել էր Քուայֆին, և խնդրեց նրան վերադառնալ։ Դալթոնը մնաց խմբի կազմում մինչև «Sleepwalker» ալբոմի ձայնագրությունը՝ 1976 թվականին[80]։ 1969 թվականի ապրիլին Ռեյ Դեյվիսը մեկնել էր Լոս Անջելես՝ օգնելու ԱՄՆ երաժշտական միության արգելքի դադարեցմանը, ինչը բացեց հնարավորություն խմբի վերադարձին ԱՄՆ-ում շրջագայելու[81]։ Խմբի ղեկավարությունը արագ կերպով պլանավորեց Հյուսիսային Ամերիկայի շրջագայություն՝ զարգացնելու իրենց դիրքը ԱՄՆ-ի փոփ երաժշտության դաշտում։ ԱՄՆ վերադարձից առաջ Կինքսը ձայնագրեց նոր ալբոմ՝ «Arthur» (Or the Decline and Fall of the British Empire)։ Ինչպես նախորդ երկու ալբոմները, «Arthur»-ը հիմնված էր անգլիական թեմաների վրա՝ ստեղծված երաժշտական և բառային խառնուրդներով։ Ալբոմը համեստ առևտրային հաջողություն ունեցավ և լավ ընդունվեց ամերիկացի երաժշտական քննադատների կողմից։ Այն սկզբում նախատեսված էր որպես սցենար՝ մի թատրոնային շոուի համար, որը հետագայում չիրականացվեց[82]։ Ալբոմի հիմնական թեմաներն էին Դեյվիսի եղբայրների մանկության հիշողությունները և քրոջ՝ Ռոզիի, ով 1960-ականների սկզբին տեղափոխվել էր Ավստրալիա իր ամուսնու՝ Արթուր Աննինգի հետ (ալբոմի անվանումը՝ Արթուր)[83][84]։ 1969 թվականի հոկտեմբերին Կինքսը մեկնեց ԱՄՆ՝ շրջագայության։ Շրջագայությունը ընդհանուր առմամբ անբավարար էր, քանի որ խումբը դժվարանում էր գտնել համագործակցող կազմակերպիչներ և հետաքրքրված լսարաններ, և շատ նախատեսված համերգների ամսաթվերը չեղարկվեցին։ Այնուամենայնիվ, խումբը կարողացավ համերգներ կատարել մի քանի մեծ հարթակներում, ինչպիսիք են «Fillmore East»-ը և «Whisky a Go Go»-ն[85]։

1970 թվականի սկզբին խումբը ավելացրեց ստեղնաշարային գործիքների նվագող Ջոն Գոսլինգին կազմին, մինչ այդ Նիկի Հոփքինսն ու Ռեյ Դեյվիսը հիմնականում կատարում էին աշխատանքներ ստեղների վրա[86]։ 1970 թվականի մայիսին Գոսլինգը առաջին անգամ հանդես եկավ Կինքսի հետ «Lola» երգում, որը պատմում է մի սիրավեպի մասին, որի հերոսը մի տրանսվեստիտ է։ Երգը դարձավ ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ԱՄՆ-ի «Թոփ 10» հիթ, ու դարձավ Կինքսի վերադարձը՝ հասարակության ուշադրության կենտրոնում[86][87]։ Առաջին տարբերակը պարունակում էր «Coca-Cola» բառը, և BBC-ն հրաժարվեց հեռարձակել այն՝ համարելով այն որպես ապրանքանիշի տեղադրում, որը խախտում էր նրանց քաղաքականությունը[88]։ Երգի մի մասը Ռեյ Դեյվիսը արագորեն նորից ձայնագրեց, ու վիրավորական բառը փոխարինվեց «պտղատու կոլա»-ով, սակայն համերգների ժամանակ Կինքսը դեռ օգտագործում էին «Coca-Cola»-ն։ Կա «Լոլա»-յի երկու տարբերակների ձայնագրություններ[1][88]։
Նոյեմբերին թողարկված «Lola Versus», «Powerman» և «The Moneygoround,Part One» ալբոմները բեկումնային հաջողություն ունեցան՝ առևտրային տեսանկյունից։ Այն ներառեց նաև իրենց մեծագույն հաջողություններից մեկը՝ Կինքսի վերադարձը ԱՄՆ շուկա։ 1971 թվականին, «Lola»-յի հաջողությունից հետո, խումբը թողարկեց «Percy» ալբոմը, որը հանդիսանում էր ֆիլմի ձայնագրություն՝ նույն անվանում։ Ալբոմը, որն հիմնականում բաղկացած էր գործիքային ստեղծագործություններից, չստացավ դրական արձագանքներ։ Խմբի ամերիկյան լեյբլը՝ «Reprise»-ը, հրաժարվեց այն թողարկել ԱՄՆ-ում, ինչի արդյունքում առաջացավ լուրջ կոնֆլիկտ, որը խթանեց խմբի լեյբլի չհարապարակվելը։
1971 թվականի վերջում Կինքսը ստորագրեց հինգ ալբոմների պայմանագիր` «RCA Records»-ի հետ և ստացաv մեկ միլիոն դոլար արժողությամբ կանխավճար, որը օգտագործվեց իր սեփական ձայնագ8man ստուդիայի՝ «Konk»-ի կառուցման համար[1][89]։ Կինքսի առաջին ալբոմը «RCA»-ի հետ՝ «Muswell Hillbillies»-ը, լի էր երաժշտական հոլի և ավանդական ամերիկյան երաժշտական ոճերի ազդեցությամբ, այդ թվում՝ ազգագրական երաժշտություն ու բլուգրաս։ Չնայած դրական արձագանքներին և բարձր սպասումներին` ալբոմը չկարողացավ մեծ հաջողություն գրանցել՝ հասնելով միայն թիվ 48-ի «Record World charts»-ում և թիվ 100-ի «Billboard» չարթում[4][89] ։ Այնուհետև, 1972 թվականին թողարկվեց կրկնակի ալբոմ՝ «Everybody's in Show-Biz», որը բաղկացած էր թե՛ ստուդիո ստեղծագործություններից, թե՛ կենդանի համերգներից, որոնք ձայնագրվել էին երկու գիշեր «Carnegie Hall»-ում։ Ալբոմը ներառում էր «Celluloid Heroes» բալադը և Կարիբյան թեմայով «Supersonic Rocket Ship»-ը՝ նրանց վերջին հիթը մտավ թոփ 20՝ ավելի քան տասը տարի։ «Celluloid Heroes»-ը սրտաճմլիկ խորագիր էր՝ մեռած և մաշված hոլիվուդյան աստղերի մասին (Միկի Ռունը դեռ կենդանի էր), որտեղ պատմիչը հայտարարում էր, որ իր կյանքը ցանկանում է նման լինել ֆիլմի, որովհետև «ցելյուլոիդ հերոսները երբեք չեն ցավ զգում… և ցելյուլոիդ հերոսները իրականում երբեք չեն մեռնում»։ Ալբոմը համեմատաբար հաջող էր ԱՄՆ-ում՝ հասնելով թիվ 47-ի՝ «Record World»-ում և թիվ 70-ի՝ «Billboard»-ում[90][91]։ Այն նշում է ժամանակահատվածը, երբ խումբը տեղափոխվեց 1970-ականների սկզբի ռոք ոճից դեպի թատերական կերպարներ, որոնցով նրանք կզբաղվեին հաջորդ չորս տարիների ընթացքում[90]։
Թատերական փոփոխություն (1973 - 1976)
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին Ռեյ Դեյվիսը ամբողջությամբ տեղափոխվեց թատերական ոճի՝ սկսելով «Preservation» ռոք օպերայից, որը պատմում էր սոցիալական հեղափոխության մասին և հանդիսանում էր ավելի ամբիցիոզ աճ՝ նախորդ «Village Green Preservation Society»-ից[92][93] ։ Այս նախագծի շրջանակում Կինքսի կազմը ընդլայնվեց՝ ներառելով ջազ նվագախումբ և կին աջակցող երգչուհիներ՝ փաստորեն վերափոխելով խումբը թատերական համույթի[1][92]։
Այն ժամանակ Ռեյ Դեյվիսի ամուսնալուծության խնդիրները սկսեցին բացասական ազդեցություն ունենալ խմբի վրա, հատկապես երբ նրա կին Ռասան երեխաների հետ լքեց նրան՝ 1973 թվականի հունիսին[93]։ Դեյվիսը ընկավ դեպրեսիայի մեջ։ 1973 թվականի հուլիսին՝ «White City Stadium»-ում տեղի ունեցած համերգի ժամանակ, նա հանդիսատեսին ասաց, որ «զզվել է այս ամենից» և հեռանում է։ Դրանից հետո նա տեղափոխվեց հիվանդանոց՝ թմրադեղի չափից դուրս օգտագործման պատճառով[94][95][96]։ Երբ Ռեյ Դեյվիսը գտնվում էր ծանր վիճակում, քննարկումներ սկսվեցին Դևին որպես առաջատար նշանակելու[97]։ Ռեյը վերականգնվեց իր հիվանդությունից և դեպրեսիայից, սակայն Կինքսի թատերական շրջանի ընթացքում խմբի արտադրանքը շարունակում էր անկանոն մնալ, և նրանց արդեն նվազող դիրքը ավելի իջավ։ Ջոն Դալթոնը հետագայում մեկնաբանեց, որ երբ Դեյվիսը «ուզեց աշխատել նորից... կարծում եմ, որ նա լիովին առողջ չէր»[97]։
«Preservation Act 1» (1973) և «Preservation Act 2» (1974) հիմնականում ստացել են բացասական մեկնաբանություններ։ Ալբոմներում պատմվում է հակահերոս Միստեր Ֆլեշի մասին, և նրա մրցակցի՝ Միստեր Բլեքի (համերգներին Դև Դեյվիսը խաղում էր Միստեր Բլեք)[98]։ «Preservation Act 2»-ն եղել է առաջին ալբոմը, որը ձայնագրվել է «Konk» ստուդիոյում։ Կինքսի մյուս բոլոր ստուդիական ձայնագրությունները հաջորդում են այս ամսաթվին՝ ստեղծված Ռեյ Դեյվիսի կողմից՝ «Konk»-ում։ Խումբը սկսեց ամբիցիոզ ամերիկյան շրջագայություն՝ 1974 թվականի վերջերին՝ «Preservation» պատմությունը բեմադրելով[92][93] ։ Բառագետ Ռոբերտ Փոլիտոն ասում է․ «Դեյվիսը Կինքսը վերածեց ճանապարհորդական համույթի՝ մոտ տասնյակ դերասանների, երգիչների և երաժիշտների։... Բեմադրությունը ավելի սահուն և խիտ էր, քան ձայնագրությունները, իսկ «Preservation»-ը բեմում ավելի զվարճալի էր»[1][92]։
Դեյվիսը սկսեց ևս մեկ նախագիծ՝ «Granada Television»-ի համար՝ «Starmaker» մյուզիքլը[98]։ Հետո հեռարձակմամբ, որտեղ Ռեյ Դեյվիսը հանդես եկավ գլխավոր դերում և Կինքսը հանդիսանում էր որպես աջակցող խումբ և երկրորդական կերպար, նախագիծը վերջապես դարձավ «The Kinks Present a Soap Opera»-ի կոնցեպտային ալբոմ, որը թողարկվեց 1975 թվականի մայիսին, որտեղ Ռեյ Դեյվիսը երևակայել էր, թե ինչ կպատահեր, եթե ռոք աստղը փոխվեր մի «նորմալ Նորմանդացու» և սկսեր աշխատել[98][99]։ 1975 թվականի օգոստոսին Կինքսը ձայնագրեց իր վերջին թատերական ստեղծագործությունը՝ «Schoolboys in Disgrace» ալբոմը, որը պատմում էր «Preservation»-ի Միստեր Ֆլեշի կենսագրությունը[100]։ Ալբոմը համեստ հաջողություն ունեցավ՝ հասնելով 45-րդ տեղը «Billboard» չարթում[4][100]։
Վերադարձ առևտրային հաջողությանը (1977 - 1985)
[խմբագրել | խմբագրել կոդը]«RCA»-ի հետ պայմանագրի ավարտից հետո՝ 1976 թվականին, Կինքս խումբը պայմանագիր կնքեց «Arista Records»-ի հետ։ «Arista»-ի ղեկավարության խորհրդով խումբը վերադարձրեց իր բազային՝ հինգ հոգանոց թիմը և վերածվեց արենա ռոք խմբի[1]։ Ջոն Դալթոնը լքեց խումբը նախքան «Arista»-ում իրենց առաջին ալբոմի ձայնագրությունների ավարտը։ Էնդի Փայլը հրավիրվեց՝ ձայնագրությունները ավարտելու և հետագա շրջագայությանը մասնակցելու համար։1977 թվականին թողարկված «Sleepwalker» ալբոմը նշանավորեց խմբի վերադարձը դեպի հաջողություն՝ զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը «Billboard» չարթում[1]։ Ալբոմի թողարկումից հետո և հաջորդ՝ «Misfits» ալբոմի ձայնագրության ընթացքում, Էնդի Փայլը և ստեղնաշարային գործիքների նվագող Ջոն Գոսլինգը լքեցին խումբը՝ միասին այլ նախագծի վրա աշխատելու նպատակով[101]։ 1978 թվականի մայիսին թողարկվեց «Misfits»-ը, որը Կինքսի երկրորդ ալբոմն էր «Arista»-ում[102]։ Այն ներառում էր ԱՄՆ-ի թոփ-40 հիթերը՝ «A Rock 'n' Roll Fantasy», որն ապահովեց խմբի հերթական հաջողությունը։ Ալբոմից դուրս թողարկված «Father Christmas» սինգլը շարունակում է մնալ հանրաճանաչ ստեղծագործություն։ Հենրի Սպինետիի հարվածային գործիքներով և Դեյվ Դեյվիսի ծանր կիթառային հնչողությամբ այս երգը դարձավ դասական սեզոնային ֆավորիտ՝ ռադիոյում[103]։ Հաջորդ շրջագայության համար խումբը համալրվեց «Argent» խմբի նախկին բասիստ Ջիմ Ռոդֆորդով և «Pretty Things»-ի նախկին ստեղնաշարային նվագող Գորդոն Ջոն Էդվարդսով։ Սակայն Էդվարդսը հեռացվեց խմբից՝ ձայնագրությունների սեանսներին չներկայանալու պատճառով[102]։ 1979 թվականին խումբը ձայնագրեց «Low Budget » ալբոմը՝ քառյակի կազմով՝ ստեղնաշարային գործիքները հանձնելով Ռեյ Դեյվիսին։ Հետագա շրջագայության համար ստեղնաշարային գործիքների համար հրավիրվեց Յան Գիբոնսը, ով հետագայում դարձավ խմբի մշտական անդամ։ Չնայած անձնակազմի փոփոխություններին՝ խմբի ալբոմների և կենդանի համերգների թիվն աճեց։ 1970 ականների վերջից սկսած՝ տարբեր հայտնի խմբեր, ինչպիսիք են «The Jam» («David Watts»), «The Pretenders» («Stop Your Sobbing», «I Go to Sleep»), «The Romantics« («She's Got Everything») և «The Knack» («The Hard Way»), ձայնագրեցին Կինքս խմբի երգերի քավեր տարբերակները[1][2]։ Սա նպաստեց խմբի նոր ալբոմների նկատմամբ ուշադրության ավելացմանը։ 1978 թվականին «Van Halen»-ը իր դեբյուտային սինգլի համար ընտրեց «You Really Got Me» երգը, որը դարձավ ԱՄՆ-ի թոփ-40 հիթ։ Սա նաև խթանեց խմբի առևտրային վերածնունդը։ («Van Halen»-ը հետագայում կատարեց նաև «Where Have All the Good Times Gone» երգը, որը նախկինում՝ 1973 թվականին, քավեր էր արել Դեյվիդ Բոուին իր «Pin Ups» ալբոմում։) 1979 թվականին թողարկված «Low Budget» ալբոմի ծանր ռոք հնչողությունը Կինքսին ապահովեց իր երկրորդ ոսկե ալբոմը[1][2]։ Այն ԱՄՆ-ում հասավ իր ամենաբարձր դիրքին՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը։ 1980 թվականին թողարկվեց կենդանի «One for the Road» ալբոմը, ինչպես նաև համանուն վիդեոտեսահոլովակը։ Սա խմբի համերգային գործունեությունը բարձրացրեց իր գագաթնակետին, որը շարունակվեց մինչև 1983 թվականը[1][2][4]։ Դեյվ Դեյվիսը օգտվեց խմբի աճող առևտրային հաջողությունից՝ իր անհատական ալբոմները թողարկելու համար։ Նրա առաջին ալբոմը՝ «Dave Davies» (1980), որը նաև հայտնի էր որպես «AFL1-3603», ուներ շտրիխ կոդով կաշվե բաճկոնով նկար, ինչը յուրօրինակ էր։ 1981 թվականին նա թողարկեց նաև «Glamour» ալբոմը, որը ավելի քիչ հաջողության հասավ[104][105]։
1981 թվականի վերջին թողարկված «Give the People What They Want» ալբոմը ԱՄՆ-ում հասավ 15-րդ հորիզոնականին և ստացավ ոսկե կարգավիճակ[106]։ Այն ներառում էր հիթ դարձած «Better Things» և «Destroyer» երգերը։ Խումբը ակտիվորեն շրջագայեց 1981 թվականի վերջից մինչև 1982 թվականը՝ համերգներ տալով Ավստրալիայում, Ճապոնիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում՝ հաճախ լեփ-լեցուն դահլիճներում։ Շրջագայությունն ավարտվեց «US Festival»-ում՝ Կալիֆոռնիայում՝ 205,000 հոգանոց ամբոխի առջև[4][106] ։ 1983 թվականի գարնանը «Come Dancing» երգը դարձավ խմբի ամենամեծ հիթը ԱՄՆ-ում՝ «Tired of Waiting for You» երգից հետո՝ հասնելով վեցերորդ հորիզոնականին։ Երգը նաև դարձավ խմբի առաջին «Թոփ 20» հիթը Միացյալ Թագավորությունում՝ 1972 թվականից ի վեր հասնելով 12-րդ հորիզոնականին։ Նույն ալբոմը՝ «State of Confusion», ևս հաջողություն ունեցավ՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում[107]։ Ալբոմի մեկ այլ սինգլ՝ «Don't Forget to Dance», դարձավ թոփ 30 հիթ ԱՄՆ-ում և փոքր հաջողություն գրանցեց[107]։
Կինքսի հայտնիությունը շարունակվեց մինչև 1980-ականների կեսերը՝ «State of Confusion» ալբոմի հաջողությամբ, որը նշանավորում էր նրանց վերելքի գագաթնակետը։ Սակայն, ինչպես նրանց ժամանակակիցների մոտ՝ «Rolling Stones» և «The Who», խմբի հաջողությունը սկսեց նվազել[108][109][110]։ Այս ընթացքում Ռեյ Դեյվիսը ձեռնամուխ եղավ «Return to Waterloo» ֆիլմի իր առանձին նախագծին, որը պատմում էր Լոնդոնի մի ուղևորի մասին, ով տարվում էր սերիական մարդասպանի դերում երևակայություններով[111][112]։ 1984 թվականին թողարկված ֆիլմը ներկայացրեց Թիմ Ռոթին՝ իր կարիերայի վաղ կարևոր դերերից մեկում։ Ֆիլմի սցենարի, ռեժիսուրայի և երաժշտության ստեղծմանը Ռեյ Դեյվիսի ամբողջական ներգրավվածությունը լարվածություն առաջացրեց խմբի ներսում, հատկապես նրա եղբայր Դեյվ Դեյվիսի հետ։ Լրացուցիչ խնդիրներ առաջացան, այդ թվում՝ Ռեյ Դեյվիսի և «The Pretenders» խմբի Քրիսի Հայնդի միջև, ինչպես նաև Դեյվ Դեյվիսի և հարվածահար Միք Էյվորի միջև հին հակամարտություն[113]։ Վեճը հասավ այն կետի, երբ Ռեյ Դեյվիսը հրաժարվեց շարունակել աշխատել Էյվորի հետ[114]։ Արդյունքում, խմբին միացավ Բոբ Հենրիթը, ով նախկինում աշխատել էր «Argent» խմբում (Ջիմ Ռոդֆորդի հետ)[114]։ Չնայած խմբից հեռանալուն՝ Էյվորին բարիդրացիական հարաբերություններ պահպանեց Ռեյ Դեյվիսի հետ, ով առաջարկեց նրան ղեկավարել «Konk» ստուդիաները։ Էյվորին ընդունեց առաջարկը և շարունակեց երբեմն աջակցել որպես պրոդյուսեր և երաժիշտ՝ Կինքսի հետագա նախագծերում[113]։

Այս լարվածության պայմաններում խումբը աշխատում էր «Arista Records»-ի հետ իրենց վերջին ալբոմի՝ «Word of Mouth»-ի վրա, որը թողարկվեց 1984 թվականի նոյեմբերին։ Ալբոմում ընդգրկված էին Էյվորի հարվածային գործիքների կատարումները՝ երեք երգերում, իսկ մնացածում՝ Բոբ Հենրիթի և էլեկտրոնային հարվածայինների աշխատանքը[113]։ Ալբոմի երգերից մի քանիսը ընդգրկվեցին նաև «Return to Waterloo» ֆիլմի սաունդթրեքում՝ արտացոլելով Ռեյ Դեյվիսի ստեղծագործական երկակի կենտրոնացումը այդ ընթացքում[115]։ Ալբոմի առաջատար սինգլը՝ «Do It Again», թողարկվեց 1985 թվականի ապրիլին և դարձավ խմբի վերջին հիթը «Billboard Hot 100»-ում՝ հասնելով 41-րդ տեղին։
Ալբոմի թողարկմանը զուգահեռ լույս տեսան Կինքսի մասին առաջին երեք գրքերը՝
- «The Official Biography», հեղինակ՝ Ջոն Սավեջ
- «The Kinks Kronikles» հեղինակ՝ ռոք-քննադատ Ջոն Մենդելսոն, ով ղեկավարել էր 1972 թվականի «The Kink Kronikles» հավաքածուն
- «The Kinks – The Sound and the Fury» (ԱՄՆ-ում՝ «A Mental Institution»), հեղինակ՝ Ջոնի Ռոգան
Կինքսի հանրաճանաչության անկումը և բաժանումը (1986-1997)
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի սկզբին Կինքսը պայմանագիր ստորագրեց «MCA Records»-ի հետ՝ ԱՄՆ-ում և «London Records»-ի հետ՝ Մեծ Բրիտանիայում[7][115]։ Նոր լեյբլների հետ նրանց առաջին ալբոմը՝ «Think Visual»-ը, թողարկվեց նույն տարվա ընթացքում՝ հասնելով չափավոր հաջողության և զբաղեցնելով 81-րդ տեղը «Billboard» ալբոմների աղյուսակում[4][7][116]։ Ալբոմի երգերը, ինչպես «Lost and Found» բալլադը և «Working at the Factory»-ն, անդրադառնում էին գործարանային աշխատողների առօրյային, մինչդեռ վերնագրային երգը քննադատում էր «MTV»-ի տեսահոլովակների մշակույթը, որից խումբն իր օգտին էր ծառայեցրել նախորդ տասնամյակում։ «Think Visual»-ից հետո՝ 1987 թվականին, թողարկվեց «The Road» կենդանի ալբոմը, որը ստացավ միջին մակարդակի առևտրային և քննադատական արձագանք։ 1989 թվականին Կինքսը թողարկեց «UK Jive» ալբոմը, որը համարվեց առևտրային ձախողում և ալբոմների աղյուսակում հայտնվեց միայն 122-րդ տեղում։ «MCA Records»-ը հրաժարվեց խմբի հետ համագործակցությունից, և Կինքսը, առաջին անգամ ավելի քան 25 տարիների ընթացքում, մնաց առանց լեյբլի։ Խմբի երկարամյա ստեղնաշարահար Իեն Գիբոնսը լքեց խումբը, և նրան փոխարինեց Մարկ Հեյլին[117]։
1990 թվականին Կինքսը ընդգրկվեց «Ռոքնռոլի փառքի» սրահում՝ իրենց առաջին տարում[2]։ Միք Էյվորին և Փիթ Քուեյֆը ներկա էին մրցանակաբաշխությանը[2][117]։ Այնուամենայնիվ, այս հաջողությունը չկարողացավ վերականգնել խմբի տապալված կարիերան։ 1991 թվականին «MCA Records»-ի հետ պարտադիր պայմանագրի ավարտին խումբը թողարկեց «Lost & Found» (1986–1989) հավաքածուն, որով ավարտվեց համագործակցությունը լեյբլի հետ։ Նույն տարում խումբը պայմանագիր կնքեց «Columbia Records»-ի հետ և թողարկեց հինգ երգից բաղկացած «Did Ya»-ն։ Չնայած ալբոմում ընդգրկված էր խմբի՝ 1968 թվականի բրիտանական հիթի՝ «Days»-ի նոր ստուդիական վերաթողարկումը, այն չհայտնվեց աղյուսակներում[4][7]։
Կինքսը վերադարձավ քառյակ կազմի՝ 1993 թվականին «Columbia»-յի հետ իրենց առաջին ալբոմի՝ «Phobia»-ի ձայնագրման համար[117][118] ։ Լոնդոնի «Royal Albert Hall»-ում անցկացված հաջողված համերգից հետո Մարկ Հեյլին լքեց խումբը, և Իեն Գիբոնսը կրկին միացավ՝ ԱՄՆ-ում շրջագայության համար։ «Phobia» ալբոմը «Billboard» աղյուսակում մնաց ընդամենը մեկ շաբաթ՝ զբաղեցնելով 166-րդ տեղը։ Ինչպես նախկինում, ալբոմը ազդեցություն չունեցավ Մեծ Բրիտանիայում[118]։ Ալբոմի սինգլներից «Only a Dream»-ը տեղ չգրավեց բրիտանական աղյուսակում[118]։ Վերջին սինգլի՝ «Scattered»-ի թողարկումը ուղեկցվեց հեռուստատեսային և ռադիոհաղորդումներով, սակայն ձայնագրությունը հասանելի չէր խանութներում։ Մի քանի ամիս անց սակավաթիվ օրինակներ հայտնվեցին կոլեկցիոներների շուկայում։
1994 թվականին խումբը թողարկեց «To the Bone» ալբոմի առաջին տարբերակը իրենց սեփական «Konk» լեյբլի ներքո՝ Մեծ Բրիտանիայում։ Այս կենդանի ակուստիկ ալբոմը մասամբ ձայնագրվել էր 1993 և 1994 թվականների հաջողված բրիտանական շրջագայությունների ժամանակ, մասամբ՝ «Konk» ստուդիայում՝ փոքր, հրավիրված լսարանի առջև[119]։ Երկու տարի անց խումբը թողարկեց նույն ալբոմի բարելավված տարբերակը ԱՄՆ-ում՝ կրկնակի «CD» ձևաչափով, որը ներառում էր երկու նոր ստուդիական երգ՝ «Animal» և «To the Bone»։ Ալբոմը նաև ներառում էր խմբի հին հիթերի նոր տարբերակներ։ Չնայած ալբոմը դրական արձագանքներ ստացավ մամուլում՝ այն չհայտնվեց ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի չարթերում[4][119]։
Խմբի ճանաչելիությունը զգալիորեն աճեց 1990-ական թվականների կեսերին, հիմնականում «Բրիտփոփ» շարժման շնորհիվ[1][119]։ Տասնամյակի ամենահայտնի խմբերից մի քանիսը նշեցին Կինքսը որպես իրենց գլխավոր և սիրելի խմբերից մեկը։ Չնայած այս ճանաչմանը՝ խմբի առևտրային հաջողությունները շարունակեցին նվազել[1]։ Նրանց գործունեությունը աստիճանաբար նվազեց, և Ռեյ ու Դեյվ Դեյվիսները սկսեցին զբաղվել իրենց սեփական հետաքրքրություններով։ Նրանցից յուրաքանչյուրը հրապարակեց ինքնակենսագրություն. Ռեյի «X-Ray» գիրքը լույս տեսավ 1995 թվականի սկզբին, իսկ Դեյվը պատասխանեց իր հուշերով՝ «Kink», որը լույս տեսավ մեկ տարի անց[120]։ Կինքսի վերջին հրապարակային ելույթը տեղի ունեցավ 1996 թվականի կեսերին, իսկ խումբը հավաքվեց վերջին անգամ Դեյվի 50-ամյակի խնջույքի ընթացքում[121]։ Կինքսի տարեգրագիր և պատմաբան Դագ Հինմանը նշեց. «Միջոցառման խորհրդանիշային բնույթը անհնար էր անտեսել։ Խնջույքը անցկացվեց այն վայրում, որտեղ եղբայրների երաժշտական առաջին փորձն էր՝ «Clissold Arms» պանդոկում, որը գտնվում էր նրանց մանկության տան դիմաց՝ Հյուսիսային Լոնդոնի «Ֆորտիս Գրին փողոցում»[122]։
Սոլո աշխատանքներ և ճանաչում(1998 - ներկա)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի անդամները հետագայում կենտրոնացան իրենց անհատական նախագծերի վրա, իսկ Դեյվիս եղբայրները թողարկեցին իրենց ստուդիական ալբոմները[120]։ Լուրեր տարածվեցին Կինքսի վերամիավորման մասին (ներառյալ 1999 թվականին բանդայի սկզբնական կազմի ստուդիական վերամիավորման ձախողված փորձը), սակայն Ռեյ և Դեյվ Դեյվիսները մեծ հետաքրքրություն չէին ցուցաբերում միասին ելույթ ունենալու նկատմամբ[118]։ Այդ ընթացքում նախկին անդամներ Ջոն Գոսլինգը, Ջոն Դալթոնը և Միք Ավորին վերամիավորվեցին 1994 թվականին և սկսեցին ելույթ ունենալ հին երաժշտական շրջագայությունների շրջանակներում՝ կիթառահար/երգիչ Դեյվ Քլարքի հետ «Kast Off Kinks» անվան տակ[123]։
1998 թվականին Ռեյ Դեյվիսը թողարկեց «Storyteller» սոլո ալբոմը՝ որպես ուղեկից իր «X-Ray» գրքին։ Սկզբնապես երկու տարի առաջ գրված որպես «կաբարե ոճի» շոու, ալբոմը նվիրված էր իր հին խմբին և իր հեռացած եղբորը[124]։ Ամերիկյան «VH1» երաժշտական հեռուստաալիքը, տեսնելով իր երաժշտական/դիալոգային/հիշողությունների ձևաչափի պոտենցիալը, մեկնարկեց նմանատիպ նախագծերի շարք՝ հայտնի ռոք արտիստների մասնակցությամբ, որը կոչվեց «VH1 Storytellers»[124]։ Դեյվ Դեյվիսը 2003 թվականի սկզբին դրական արտահայտվեց Կինքսի վերամիավորման հնարավորության մասին[125]։ Խմբի բեկումնային հաջողության 40-ամյակի նախաշեմին, Դեյվիս եղբայրները հետաքրքրություն հայտնեցին՝ միասին աշխատելու վերաբերյալ։ Սակայն 2004 թվականի հունիսին Դեյվի կաթվածից հետո, որը ժամանակավորապես խանգարեց նրա խոսելն ու կիթառ նվագելը, վերամիավորման հույսերը մարեցին։ Դեյվի վերականգնումից հետո Կինքսը՝ 2005 թվականի նոյեմբերին, ընդունվեց Մեծ Բրիտանիայի «Երաժշտական փառքի» դահլիճ, որտեղ ներկա էին խմբի բոլոր չորս սկզբնական անդամները։ Ներկայացումն օգնեց խթանել խմբի ալբոմների վաճառքը. 2007 թվականի օգոստոսին խմբի ամբողջ կարիերայի ընթացքում գրված նյութերի հավաքածուն՝ «The Ultimate Collection», վերադարձրեց Մեծ Բրիտանիայի ալբոմների ցուցակի 32-րդ տեղը և առաջին տեղը ՝ Մեծ Բրիտանիայի ինդի ալբոմների ցուցակում[126]։ Խմբի երկարամյա անդամներից Փիթ Քուեյֆը, ով ավելի քան 10 տարի հեմոդիալիզ էր անցնում, մահացավ 2010 թվականի հունիսի 23-ին՝ 66 տարեկանում։ 2018 թվականին մահացավ բասիստ Ջիմ Ռոդֆորդը՝ 76 տարեկան հասակում։ Կիբորդահար Իան Գիբոնսը մահացավ քաղցկեղից՝ 2019 թվականին[127]։ Ջոն Գոսլինգը մահացավ 2023 թվականի օգոստոսի 4-ին՝ 75 տարեկանում[128]։

2018 թվականի հունիսին Դեյվիս եղբայրները հայտարարեցին, որ աշխատում են Կինքսի նոր ստուդիական ալբոմի վրա՝ Ավորիի մասնակցությամբ[129]։ 2019 թվականի հուլիսին կրկին հայտնեցին, որ աշխատում են նոր երաժշտության վրա[130]։ Սակայն 2020 թվականի դեկտեմբերին «The New York Times»-ին տված հարցազրույցում Ռեյ Դեյվիսը որևէ ակնարկ չտվեց, որ աշխատանքը զգալի առաջընթաց է ունեցել՝ ասելով. «Ես կցանկանայի աշխատել Դեյվի հետ՝ եթե նա համաձայնվի ինձ հետ աշխատել»։ 2021 թվականի հունվարին հրապարակված հարցազրույցում, երբ Դեյվ Դեյվիսին հարցրին վերամիավորման մասին, նա ասաց. «Մենք խոսում ենք այդ մասին։ Գիտեք, շատ նյութ կա, և դա դեռ կարող է տեղի ունենալ»[131]։
2023 թվականի մարտին Միք Ավորին հերքեց վերամիավորման մասին խոսակցությունները՝ նշելով Դեյվիս եղբայրների միջև եղած տարբերությունները. «Ես կարծում եմ՝ դա այլևս հնարավոր չէ, մասնավորապես առողջության հետ կապված։ Եվ կարծում եմ՝ մենք երբեք չէինք կարող դա իրագործել, որովհետև Դեյվը ցանկանում էր անել մեկ ձևով, իսկ Ռեյը՝ մյուս ձևով։ [...] Ռեյի գաղափարն էր անել դա որպես «էվոլյուցիոն շրջագայություն»՝ ընդգրկելով խմբի տարբեր անդամներին և նրանց վրա ունեցած ազդեցությունը։ Դա, կարծում եմ, ավելի հետաքրքիր կլիներ։ Բայց Դեյվը պարզապես ցանկանում էր «խումբ»՝ առանց իմ մասնակցության։ Պարզապես վերակազմավորել ինչ-որ բան, ինչը նրանք ունեցան իմ հեռանալուց հետո՝ Ռեյի և Դեյվի հետ»[132]։
Կենդանի կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյ Դևիսի առաջին կենդանի ելույթը, տեղի ունեցավ 1962 թվականին իրենց դպրոցում՝ «William Grimshaw»-ում՝ պարային միջոցառման ժամանակ: Խումբը 1962-1963 թվականներին հանդես եկավ մի քանի անվանումներով՝ «Pete Quaife Band», «Bo-Weevils», «Ramrods» և «Ravens», մինչև 1964 թվականի սկզբին նրանք որոշեցին «Kinks» անվանումը[3][16]: Ռեյը նշել է, որ 1963 թվականի Սուրբ Վալենտինի օրը «Hornsey Town Hall»-ում կատարված ելույթը եղել է այն պահը, երբ խումբը իրականում ծնվեց:
Կինքսը թվականի հունվարին կատարեց իր առաջին շրջագայությունը՝ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում՝ «Manfred Mann»-ի և «Honeycombs»-ի հետ միասին[36]։ Նրանք անդադար ելույթներ ունեցան և շրջագայեցին՝ 1965 թվականին հանդես գալով ելույթներով, որտեղ հիմնական դերակատարում էին ունենալու «Yardbirds»-ի և «Mickey Finn»-ի նման երաժշտական խմբերը[36][37]։ Խմբի ներսում սկսեցին միմյանց դեմ լարվածություններ ձևավորվել, ինչը արտահայտվեց այնպիսի միջադեպերով, ինչպիսիք էին դաշնակահար Միկ Ավորի և Դեյվ Դևիսի միջև կատարված բախումը՝ 1965 թվականի մայիսի 19-ին Ուելսում գտնվող «Capitol Theatre»-ում։ Առաջին երգի՝ «You Really Got Me»-ի ավարտից հետո Դեյվը վիրավորեց Ավորին և հրեց նրա դհոլը[36][37]։ Ավորին պատասխանեց նրան՝ հարվածելով երաժշտական գործիքով, ինչից Դեյվը կորցրեց գիտակցությունը, իսկ Ավորին փախավ։ Դեյվին տեղափոխեցին «Cardiff Royal» Iհիվանդանոց, որտեղ նա ստացավ 16 կարեր՝ գլխի վրա։ Որպեսզի ոստիկանությանը հանգստացնի, Ավորին հետագայում պնդեց, որ դա նոր պրեմիերայի մի մասն է եղել, որտեղ խումբը համերգների ընթացքում պետք է իրար խփեին իրար գործիքներով[133]։ 1965 թվականի ամառային շրջագայությունից հետո Ամերիկայի երաժշտական միության կողմից խումբը մերժվեց համերգների արտոնագիր ստանալու չորս տարիների համար՝ հավանաբար նրանց բուռն վարքագծի պատճառով։
1969 թվականի ապրիլին Դևիսը օգնեց բանակցելու Ամերիկայի երաժշտական միության կողմից՝ խոմբին արգելքի վերացման համար, ինչից հետո սկսվեցին համագործակցման ծրագրերը՝ Հյուսիսային Ամերիկայում շրջագայելու[81]: Սակայն, հաջորդ տարիներին Դևիսը ընկավ դեպրեսիայի մեջ, ավելին, այս ընթացքում նա ամուսնալուծվեց, ինչը հանգեցրեց նրան, որ նա 1973 թվականին «White City Stadium»-ում տեղի ունեցած համերգի ժամանակ հայտարարեց, որ նա այդ ամենը շատ ծան է տանում.[134][95]։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինքս խումբը սկսեց նվագել այդ ժամանկվա տարածված R&B և բլյուզ ոճերում, ապա սկսեց ստեղծել հարդ ռոք[135][136]: Նրանց՝ այս ոլորտում կատարած առաջատար ներդրման շնորհիվ, հաճախ նրանք անվանվել են «միսկական կատարողներ»: Դեյվ Դևիսը ասաց, որ «նա շատ ձանձրացած էր այս գիթառի ձայնից՝ կամ զուտ հետաքրքիր ձայնի բացակայությունից», ուստի նա գնեց «մինի կանաչ ամպլիֆիկատոր...»՝ Մուսվել Հիլում գտնվող ռադիո պիտույքների խանութից, «և սկսեց փորձարկել այն», այդ թվում՝ «խողովակների մալուխները անջատելով խոսափողից և միացնելով այն «AC30»-ին (մեծ ամպլիֆիկատոր), բայց ձայնը այնքան էլ լավ չէր ստացվում, մինչև նա չկտրեց կենտրոնից մինչև եզր հատվածը... այն կարծես ամբողջովին շերտատված լիներ, բայց հետաքրքիր ձայներ էր արձակում[137]: Հետագայում նա հիշում է․ «Ես նվագեցի և հասկացա, որ դա հիասքանչ էր»։ Այդ ձայնը արտադրվեց ստուդիոյում և դրա ձայնը դարձավ Կինքսի ձայնագրությունների հիմնական տարրերից՝ հատկապես «You Really Got Me» և «All Day and All of the Night» երգերում[1]:
1966 թվականից սկսած՝ Կինքս խումբը հայտնի դարձավ իր անշեղ հավատարմությամբ՝ անգլիական երաժշտության և մշակույթի հանդեպ այն ժամանակահատվածում, երբ շատ այլ բրիտանացի խմբեր անտեսում էին իրենց ժառանգությունը՝ ի հեճուկս ամերիկյան բլուզի, ռոքնռոլի և փոփ ոճերի[1]: Ռեյ Դևիսը հիշում է, որ 1965 թվականին որոշեց հեռանալ ամերիկյան դաշտից և գրել ավելի ներդաշնակ և խելացի երգեր: «Ես որոշեցի, որ պետք է օգտագործեմ ավելի շատ բառեր և ավելի շատ բաներ ասեմ և գրեցի «A Well Respected Man»-ը։ Դա առաջին իրական բառերով հարուստ երգն էր, որ գրեցի... ես նաև դադարեցի ցանկացած փորձ՝ իմ արտասանությունը ամերիկացնելու»[138]: Կինքսի անգլիական ոճերին հավատարիմ լինելը խրախուսվեց նաև «Ամերիկայի երաժշտական միության» կողմից՝ նրանց վրա դրված արգելքի դադարումով։ Արգելքի դադարումը զարկ տվեց նրանց՝ Ամերիկայի ձայնասկավառակի գնորդ հանդիսատեսի ուշադրությանը, որը համաշխարհային ամենամեծ երաժշտական շուկան էր՝ ստիպելով նրանց կենտրոնանալ Բրիտանիայում և մայրցամաքային Եվրոպայում։ Կինքսը շարունակեց ընդլայնել իրենց անգլիական ոճը՝ 1960-ականների մնացած կեսին՝ ներառելով երաժշտության ժողովրդական և բարոկկո երաժշտության տարրեր՝ օգտագործելով հարպսիքորդ, ակուստիկ կիթառ, ստեղծելով՝ «Face to Face», «Something Else» ,«The Kinks Are the Village Green Preservation Society» և «Arthur» (Or the Decline and Fall of the British Empire) ալբոմներում[1]։
«Everybody's in Show-biz» (1972) ալբոմից սկսած՝ Ռեյ Դևիսը սկսեց ուսումնասիրել թատրոնային կոնցեպտները՝ խմբի ալբոմներում կիրառելու համար։ Այս թեմաները դրսևորվեցին 1973 թվականի «Preservation Act 1» ալբոմում և շարունակվեցին «Schoolboys in Disgrace» (1976) ալբոմում[1]։ Կինքս խումբը քիչ կոմերցիոն հաջողություն ունեցավ այս աշխատանքներով: Այս շրջանում նրանք հեռացվեցին «RCA»-ից, որը նրանց վարձել էր 1971 թվականին։ 1977 թվականին նրանք տեղափոխվեցին «Arista Records», որը պահանջում էր ավելի ավանդական ռոք ձևաչափ[139]։ «Sleepwalker» (1977) ալբոմը, որն ազդարարեց իրենց վերադարձը՝ դեպի կոմերցիոն հաջողություն, առանձնացավ ավելի ուրիշ արտադրական ոճով, որը կդառնար իրենց նորմը[1]։ Խումբը վերադարձավ հարդ ռոք՝ «Low Budget» (1979) ալբոմով և շարունակեց ձայնագրել այդ ժանրում՝ մինչև իրենց կարիերայի մնացած մասը՝ միաժամանակ միացնելով այն փոփ երաժշտության հետ՝ 1980-ականների «Give the People What They Want» ալբոմով և «Better Things» երգով[140]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինքսը համարվում է 1960-ականների և 1970-ականների սկզբի ամենաազդեցիկ ռոք խմբերից մեկը[1][2]։ Սթիվեն Թոմաս Էրլվայնն ասել է, որ նրանք «բրիտանական ամենաազդեցիկ խմբերից մեկն են»: Նրանք զբաղեցրել են 65-րդ տեղը՝ «Rolling Stone» ամսագրի «100 ամենամեծ արվեստագետներ» ցուցակում[141]։
Կինքսի ազդեցությամբ ստեղծվել են բազմաթիվ խմբեր, այդ թվում՝ պանկ ռոք խմբեր, ինչպիսիք են «Ramones»-ը, «Clash»-ը, «Blondie-ն» և «Jam»-ը, ինչպես նաև հարդ ռոք խմբեր, ինչպիսիք են «Van Halen»-ը, և այլ խմբեր, ինչպիսիք են «Oasis»-ը և «Blur»-ը[142][143][144]։ «The Vines» խմբի երգիչն ու կիթառիստը ասել է, որ Կինքսը «բառացիորեն ունեցել է մեծ, բայց չգնահատված երգիչներ»[145]։ Փիթ Թաունշենդը, Կինքսի ժամանակակից խմբերից «The Who»-ի կիթառիստը, նշել է, որ Ռեյ Դևիսը «փոփ գրելու համար նոր տեսակի պոեզիա և նոր լեզու ստեղծեց, որը ազդեց ինձ վրա հենց սկզբից»[146]: Ջոն Սավիջը գրել է, որ Կինքսը ազդել է 1960-ականների վերջի ամերիկյան հոգևոր ռոք խմբերի վրա՝ ինչպիսիք են՝ «The Doors», «Love» և «Jefferson Airplane»։ Երաժշտագետ Ջո Հարինգտոնն ասել է. «You Really Got Me», «All Day», «All of the Night» և «I Need You» երգերը նախորդներ էին՝ ամբողջ երեք-քորդ ժանրի... Կինքսը շատ բան արեց, որ ռոքնռոլը (Ջերի Լի Լյուիսի) վերածվի ռոք երաժշտության»[142]: «Queen» խմբի կիթառիստ Բրայան Մեյը նշել է, որ խումբը «ցանել է սերմ, որը տվեց նոր երաժշտություն»[147]:
Նրանք ունեն երկու ալբոմ՝ «The Kinks Are the Village Green Preservation Society» (համար 384) և «Something Else» (համար 478), որոնք ընդգրկված են «Rolling Stone» ամսագրի 2020 թվականի «500 ամենամեծ ալբոմներ» ցուցակում[148][149]։ Նրանք ունեն երեք երգ՝ նույն ամսագրի «500 Greatest Songs of All Time» ցուցակում, որը թարմացվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Այնտեղ ներառված են Կինքսի մի քանի հիթեր՝ «Waterloo Sunset» (համար 14), «You Really Got Me» (համար 176) և «Lola» (համար 386)[150][151]: Կինոդրամա «Sunny Afternoon»-ը, որը հիմնված է Ռեյ Դևիսի վաղ կյանքի և Կինքսի ձևավորման վրա, ներկայացվեց «Hampstead Theatre»-ում 2014 թվականի ապրիլին[152]։ Դրամայի անունը գալիս է խմբի՝ 1966 թվականի հիթ երգի՝ «Sunny Afternoon»-ից և ներկայացնում է խմբի երգերի բազան[147]։
2015 թվականին հաղորդվել էր, որ Ջուլիեն Թեմփլը կձեռնարկի Կինքսի կենսագրական ֆիլմ՝ «You Really Got Me» վերնագրով, բայց 2021 թվականի դրությամբ նախագծի շուրջ ոչինչ չի կատարվել[153]։ Թեմփլը նախապես թողարկել էր Ռեյ Դևիսի մասին «Imaginary Man» անունով վավերագրական ֆիլմ[154]։
Խմբի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեյ Դևիս – գլխավոր և ետնաբեմային վոկալ, ռիթմ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, հարմոնիկա (1963-1997)
- Դեյվ Դևիս – մենակատար, կիթառ, ետնաբեմային և գլխավոր վոկալ , ստեղնաշարային գործիքներ (1963-1997)
- Միք Էվորի – հարվածային գործիքներ (1963-1984)
- Փիթ Քվեյֆ – բաս, ետնաբեմային վոկալ (1963-1966, 1966-1969)
- Ջոն Դալթոն – բաս, ետնաբեմային վոկալ (1966, 1969–1976)
- Էնդի Փայլ – բաս (1976-1978)
- Ջիմ Ռոդֆորդ – բաս, ետնաբեմային վոկալ (1978-1997)
- Ջոն Գոսլինգ – ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, ետնաբեմային վոկալ (1970-1978)
- Գորդոն Ջոն Էդվարդս – ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, ետնաբեմային վոկալ (1978-1979)
- Իեն Գիբոնս – ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, ետնաբեմային վոկալ (1979-1989, 1993-1997)
- Մարկ Հեյլի – ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, ետնաբեմային վոկալ (1989-1993)
- Բոբ Հենրիտ – հարվածային գործիքներ (1984-1997)
Սկավառակագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինքսը ակտիվ գործունեություն է ծավալել ավելի քան երեք տասնամյակ՝ 1963-ից մինչև 1996 թվականը՝ թողարկելով 24 ստուդիական ալբոմ և 4 կենդանի կատարումների ալբոմ[155]։ Առաջին երկու ալբոմները թողարկվել են տարբեր ձևաչափերով՝ Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում։
1965 թվականին թողարկված «The Kink Kontroversy» ալբոմից հետո Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում թողարկվող ալբոմները նույնն էին։ Աշխարհում թողարկվել է մոտ 100-ից 200 ալբոմ։ Խմբի հիթ սինգլերից երեքը զբաղեցրել են առաջին տեղը Միացյալ Թագավորությունում՝ սկսած 1964 թվականին թողարկված «You Really Got Me»-ից[156]։ Ինչպես նաև խմբի 18 սինգլ ներառվել են 1960-ականների թոփ 40-ում, իսկ լրացուցիչ հիթեր են ունեցել 1970-ականներին և 1980-ականներին։
Կինքսը հինգ սինգլ է ունեցել ԱՄՆ «Billboard» թոփ 10-ում և ինը ալբոմ՝ թոփ 40-ում[7]։ Միացյալ Թագավորությունում խմբի 17 սինգլ հայտնվել է թոփ 20-ում, իսկ հինգ ալբոմ՝ թոփ 10-ում։ «RIAA»-ն խմբի չորս ալբոմ արժանացրել է «ոսկե ալբոմ»-ի[8]։ 1965 թվականին թողարկված «The Kinks Greatest Hits!» ալբոմը սերտիֆիկացվել է որպես «ոսկե» 1968 թվականի նոյեմբերի 28-ին՝ վաճառելով 1,000,000 օրինակ։ Սա տեղի է ունեցել վեց օր անց խմբի «The Kinks Are the Village Green Preservation Society» ալբոմի թողարկումից, որը, սակայն, չհայտնվեց որևէ չարթում։ Խումբը հաջորդ անգամ «ոսկե» դիսկի է ստացել 1979 թվականին՝ «Low Budget» ալբոմի համար[75]։ 1980 թվականի կենդանի կատարման «One for the Road» ալբոմը սերտիֆիկացվել է որպես «ոսկե»՝ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին։ 1981 թվականին թողարկված «Give the People What They Want» ալբոմը սերտիֆիկացվել է 1982 թվականի հունվարի 25-ին՝ վաճառելով 500,000 օրինակ[157]։ Չնայած «Village Green» ալբոմը չվաճառվեց թողարկման պահին՝ այն 2018 թվականին Միացյալ Թագավորությունում արժանացավ «ոսկե դիսկի»՝ վաճառելով ավելի քան 100,000 օրինակ[158]։ Խմբի «Come Dancing» հիթ սինգլի համար «ASCAP» կազմակերպությունը 1983 թվականին հանձնեց խմբին մրցանակ՝ որպես «Տարվա ամենաշատ կատարված երգերից մեկը»[158]։ Ստուդիային ալբոմներ
- Kinks (1964)
- Kinda Kinks (1965)
- The Kink Kontroversy (1965)
- Face to Face (1966)
- Something Else by the Kinks (1967)
- The Kinks Are the Village Green Preservation Society (1968)
- Arthur (Or the Decline and Fall of the British Empire) (1969)
- Lola Versus Powerman and the Moneygoround, Part One (1970)
- Percy (1971)
- Muswell Hillbillies (1971)
- Everybody's in Show-Biz (1972)
- Preservation Act 1 (1973)
- Preservation Act 2 (1974)
- Soap Opera (1975)
- Schoolboys in Disgrace (1975)
- Sleepwalker (1977)
- Misfits (1978)
- Low Budget (1979)
- Give the People What They Want (1981)
- State of Confusion (1983)
- Word of Mouth (1984)
- Think Visual (1986)
- UK Jive (1989)
- Phobia (1993)
Կենդանի կատարումներ
- One for the Road (1980)
- The Road (1988)
- To the Bone (1994)
- BBC Sessions: 1964–1977 (2001)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 Erlewine, Stephen. «The Kinks Biography on All Music.com». AllMusic. Արխիվացված օրիգինալից 28 July 2024-ին. Վերցված է 20 November 2009-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 «The Kinks». Rock and Roll Hall of Fame. 2007. Արխիվացված օրիգինալից 27 June 2018-ին. Վերցված է 20 November 2009-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «The Kinks». Blender.com. Արխիվացված է օրիգինալից 13 July 2010-ին. Վերցված է 8 December 2009-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 «Charts And Awards». Allmusic. Արխիվացված օրիգինալից 4 June 2011-ին. Վերցված է 20 November 2009-ին.
- ↑ 5,0 5,1 «The Kinks Biography». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 21 June 2008-ին. Վերցված է 20 November 2009-ին.
- ↑ Hinman, 2004, էջեր 340–342
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Discography». Allmusic. Արխիվացված օրիգինալից 4 June 2011-ին. Վերցված է 25 November 2009-ին.
- ↑ 8,0 8,1 Rogan, Johnny (2004). passim ("Chart Positions" data)
- ↑ 9,0 9,1 Hinman, 2004, էջ 6
- ↑ 10,0 10,1 Kitts, 2008, էջեր 1–3
- ↑ 11,0 11,1 11,2 Hinman, 2004, էջեր 8–9
- ↑ Ewbank, Tim; Hildred, Stafford (2005). Rod Stewart: The New Biography. Portrait. էջ 7. ISBN 978-0-74995027-9.
- ↑ Kitts, 2008, էջ 23
- ↑ Kitts, 2008, էջեր 28–29
- ↑ Kitts, 2008, էջ 29
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Hinman, 2004, էջեր 9–20
- ↑ Savage, 1984, էջեր 15–19
- ↑ Hinman, 2004, էջեր 17–20
- ↑ 19,0 19,1 19,2 Savage, 1984, էջ 17
- ↑ Hinman, 2004, էջ 20
- ↑ Hinman, 2004, էջեր 20–46
- ↑ Hinman, 2004, էջեր 18–22
- ↑ McCormick, Neil (4 August 2014). «Was heavy rock born 50 years ago?». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 11 January 2022-ին.
- ↑ Ellis, Iain (2012). Brit Wits: A History of British Rock Humor. Intellect Books. էջ 39. ISBN 978-1-84150565-7. Արխիվացված օրիգինալից 14 June 2020-ին. Վերցված է 16 September 2017-ին.
- ↑ Buskin, Richard (September 2009). «The Kinks "You Really Got Me": Classic Tracks». soundonsound.com. Արխիվացված օրիգինալից 24 September 2015-ին. Վերցված է 23 October 2015-ին.
- ↑ Hinman, 2004, էջ 28
- ↑ Jovanovic, Rob (3 June 2013). God Save The Kinks. Aurum Press. էջեր 65–66. ISBN 978-1-84513-671-0.
- ↑ Rogan, 2015, էջեր 151–152
- ↑ Kitts, 2008, էջ 40
- ↑ Hilburn, Robert (11 December 1994). «Quotations From Chairman Mo : Mo Ostin let his artists do the talking for him his whole career. Now the record-biz legend steps out of the shadows and takes us on a tour from Ol' Blue Eyes to Red Hot Chili Peppers». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 10 May 2021-ին. Վերցված է 29 October 2020-ին.
- ↑ 31,0 31,1 Sullivan, Denise. «You Really Got Me». Allmusic. Արխիվացված օրիգինալից 13 September 2022-ին. Վերցված է 25 November 2009-ին.
- ↑ Kitts, 2008, էջ 43
- ↑ Hinman, 2004, էջեր 30–40
- ↑ 34,0 34,1 Rogan, 1998, էջ 10
- ↑ Hinman, 2004, էջ 47
- ↑ 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 36,6 36,7 Kitts, 2008, էջ 58
- ↑ 37,0 37,1 37,2 37,3 37,4 37,5 Hinman, 2004, էջ 55
- ↑ 38,0 38,1 Alterman, Loraine (18 December 1969). «Who Let the Kinks In?». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 20 December 2016-ին. Վերցված է 9 December 2016-ին.
- ↑ Savage, Mark (23 April 2017). «To Ray Davies, America is a 'beautiful but dangerous' place». BBC News. Արխիվացված օրիգինալից 23 April 2017-ին. Վերցված է 23 April 2017-ին.
- ↑ 40,0 40,1 Bellman, 1998, էջ 294
- ↑ 41,0 41,1 Kitts, 2008, էջ 241
- ↑ Savage, 1984, էջ 58
- ↑ Bellman, 1998, էջ 363
- ↑ Hinman, 2004, էջ 62
- ↑ Hinman, 2004, էջ 48
- ↑ 46,0 46,1 «Kinda Kinks». Allmusic. Արխիվացված օրիգինալից 28 July 2024-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ 47,0 47,1 47,2 Doggett, Peter. Kinda Kinks CD liner notes, Sanctuary Records (2004)
- ↑ Rogan, 1998, էջ 16
- ↑ 49,0 49,1 49,2 Hinman, 2004, էջ 77
- ↑ Hinman, 2004, էջ 91
- ↑ 51,0 51,1 Hinman, 2004, էջ 93
- ↑ Hinman, 2004, էջեր 91–93
- ↑ Rogan, 1998, էջ 17
- ↑ Hinman, 2004, էջ 92
- ↑ «Dave Davies Returns to Little Green Street and talks about Dead End Street». DetuneTv. 7 September 2007. Արխիվացված օրիգինալից 2021-11-14-ին. Retrieved on 27 November 2009
- ↑ Maginnis, Tom. «Waterloo Sunset». Allmusic. Արխիվացված օրիգինալից 28 July 2024-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ 57,0 57,1 Baltin, Steve (27 March 2008). «The Kinks' Ray Davies Serves Up Songs at the 'Working Man's Cafe'». Արխիվացված է օրիգինալից 6 March 2012-ին. Վերցված է 8 December 2009-ին.
- ↑ 58,0 58,1 Rogan, 1998, էջ 18
- ↑ «Biography of Julie Christie». Variety. Արխիվացված է օրիգինալից 22 April 2009-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ Jenkins, David (3 February 2008). «Julie Christie: Still Our Darling». Sunday Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 11 January 2022-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ McNair, James (23 September 2008). «Ray Davies' well-respected legacy». The Independent. London. Արխիվացված օրիգինալից 13 February 2010-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ Savage, 1984, էջ 87
- ↑ Moreton, Cole (22 July 2012). «London 2012 Olympics: The perfect stage for Ray Davies's Waterloo Sunset». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 3 July 2018-ին. Վերցված է 13 December 2020-ին.
- ↑ «Davies: Closing ceremony was 'intimate'». Irish Examiner. 16 August 2012. Արխիվացված օրիգինալից 28 February 2022-ին. Վերցված է 13 December 2020-ին.
- ↑ 65,0 65,1 Erlewine, Stephen. «Something Else By The Kinks». Allmusic. Արխիվացված օրիգինալից 4 April 2011-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ 66,0 66,1 66,2 Miller, 2003, էջ 15
- ↑ Miller, 2003, էջ 16
- ↑ Miller, 2003, էջեր 4–10
- ↑ Rogan, Johnny (2004). p. 20
- ↑ 70,0 70,1 Miller, 2003, էջ 27
- ↑ Savage, 1984, էջեր 97–100
- ↑ Hinman, 2004, էջ 125
- ↑ Rogan, 1998, էջ 20
- ↑ Erlewine, Stephen. «The Village Green Preservation Society». Allmusic. Արխիվացված օրիգինալից 4 April 2011-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ 75,0 75,1 Hinman, 2004, էջ 121
- ↑ Mason, Stewart. «Picture Book». Allmusic. Արխիվացված օրիգինալից 4 June 2011-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ 77,0 77,1 Hinman, 2004, էջ 123
- ↑ Hinman, 2004, էջ 124
- ↑ Hinman, 2004, էջ 127
- ↑ Hinman, 2004, էջ 126
- ↑ 81,0 81,1 Hinman, 2004, էջեր 128–129
- ↑ Hinman, 2004, էջ 137
- ↑ Erlewine, Stephen. «Arthur (Or the Decline and Fall of the British Empire)». Allmusic. Արխիվացված օրիգինալից 24 July 2011-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ Kitts, 2008, էջ 131
- ↑ Hinman, 2004, էջեր 133–137
- ↑ 86,0 86,1 Hinman, 2004, էջ 141
- ↑ Rogan, 1998, էջեր 22–23, 76
- ↑ 88,0 88,1 Erlewine, Stephen. «Percy». Allmusic. Արխիվացված օրիգինալից 28 July 2024-ին. Վերցված է 8 December 2009-ին.
- ↑ 89,0 89,1 Erlewine, Stephen. «Muswell Hillbillies». Allmusic. Արխիվացված օրիգինալից 18 March 2011-ին. Վերցված է 8 December 2009-ին.
- ↑ 90,0 90,1 Erlewine, Stephen. [[[:Կաղապար:AllMusic]] «Everybody's in Show-Biz»]. Allmusic. Վերցված է 8 December 2009-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Davies, Ray. "Celluloid Heroes" lyrics. Davray Music Ltd. (1972)
- ↑ 92,0 92,1 92,2 92,3 Erlewine, Stephen. «Preservation Act 1». Allmusic. Արխիվացված օրիգինալից 4 April 2011-ին. Վերցված է 13 February 2010-ին.
- ↑ 93,0 93,1 93,2 Hinman, 2004, էջ 169
- ↑ Hinman, 2004, էջ 174
- ↑ 95,0 95,1 Hollingsworth, Roy (21 July 1973). "Thank you for the days, Ray". Melody Maker.
- ↑ Gilbert, Jerry (21 July 1973). "Ray Quits Kinks". Sounds.
- ↑ 97,0 97,1 Marten, Hudson, էջեր 128–129
- ↑ 98,0 98,1 98,2 Erlewine, Stephen. «The Kinks Present a Soap Opera». Allmusic. Արխիվացված օրիգինալից 4 April 2011-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ Hickey, Dave. "Soap Opera: Rock Theater That Works". Village Voice, 19 May 1975
- ↑ 100,0 100,1 Erlewine, Stephen. «The Kinks Present Schoolboys In Disgrace». Allmusic. Արխիվացված օրիգինալից 28 July 2024-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ Hinman, 2004, էջ 218
- ↑ 102,0 102,1 Hinman, 2004, էջեր 218–219
- ↑ «The Kinks, "Father Christmas" "American Songwriter». American Songwriter. 21 December 2015. Արխիվացված օրիգինալից 21 January 2016-ին. Վերցված է 7 January 2016-ին.
- ↑ Unterberger, Richie. «Dave Davies». Allmusic. Արխիվացված օրիգինալից 4 April 2011-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ Chrispell, James. [[[:Կաղապար:AllMusic]] «AFL1-3603»]. Allmusic. Վերցված է 27 November 2009-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 106,0 106,1 Erlewine, Stephen. «Give the People What They Want». Allmusic. Արխիվացված օրիգինալից 4 April 2011-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ 107,0 107,1 Hinman, 2004, էջ 266
- ↑ Rogan, Johnny (2004). p. 138
- ↑ Erlewine, Stephen. «The Rolling Stones». Allmusic. Արխիվացված օրիգինալից 16 October 2010-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ Erlewine, Stephen. «The Who». Allmusic. Արխիվացված օրիգինալից 18 January 2011-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ Ruhlmann, William. «Return To Waterloo». Allmusic. Արխիվացված օրիգինալից 28 July 2024-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ Deming, Mark. «Return To Waterloo». Allmovie. Արխիվացված օրիգինալից 28 January 2010-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ 113,0 113,1 113,2 Hinman, 2004, էջեր 275–300
- ↑ 114,0 114,1 Hinman, 2004, էջ 270
- ↑ 115,0 115,1 Rogan, Johnny (2004). p. 142
- ↑ Rogan, Johnny (2004). pp. 142–154
- ↑ 117,0 117,1 117,2 Hinman, 2004, էջեր 300–320
- ↑ 118,0 118,1 118,2 118,3 Hinman, 2004, էջ 325
- ↑ 119,0 119,1 119,2 Hinman, 2004, էջ 340
- ↑ 120,0 120,1 Hinman, 2004, էջ 333
- ↑ Hinman, 2004, էջեր 325–350
- ↑ Hinman, 2004, էջ 337
- ↑ Eder, Bruce. «Mick Avory». Allmusic. Արխիվացված օրիգինալից 4 April 2011-ին. Վերցված է 27 November 2009-ին.
- ↑ 124,0 124,1 Ruhlman, William; Erlewine, Stephen. [[[:Կաղապար:AllMusic]] «Ray Davies»]. Allmusic. Վերցված է 27 November 2009-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Hinman, 2004, էջ 342
- ↑ Strong, 2006, էջ 608
- ↑ «Zombies bassist and former Kinks member Jim Rodford dies at 76». The Guardian. 20 January 2018. Արխիվացված օրիգինալից 27 October 2018-ին. Վերցված է 26 October 2018-ին.
- ↑ Rapp, Allison (4 August 2023). «Ex-Kinks Keyboard Player John Gosling Dead at 75». Ultimate Classic Rock (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 5 August 2023-ին. Վերցված է 5 August 2023-ին.
- ↑ Vincent, Alice (26 June 2018). «Ray Davies: The Kinks are officially getting back together». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 11 January 2022-ին. Վերցված է 9 October 2018-ին.
- ↑ «The Kinks Are Recording New Music, According to Ray and Dave Davies». SPIN. 17 July 2019. Արխիվացված օրիգինալից 23 December 2019-ին. Վերցված է 2 December 2019-ին.
- ↑ Edgers, Geoff (31 January 2021). «Q&A with Dave Davies: Whether the Kinks will reunite, the magic of 'Lola' and the little green amp». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 31 January 2021-ին. Վերցված է 31 January 2021-ին.
- ↑ Prato, Greg (28 March 2023). «The Kinks' Mick Avory Talks New Anthology, 'You Really Got Me,' and If A Reunion Is Possible». AllMusic. Արխիվացված օրիգինալից 25 October 2023-ին. Վերցված է 31 March 2023-ին.
- ↑ Crouse, Timothy. The British Scourge. Show Guide Magazine, 1969.
- ↑ Hinman, 2004, էջ 173
- ↑ Hinman, 2004, էջ 1
- ↑ Ganz, Caryn (30 October 2009). «Hall of Fame Anniversary Rocks on With Second All-Star Night». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 9 March 2011-ին. Վերցված է 8 February 2010-ին.
- ↑ Davies, Dave. «Elpico Amp (The 'Green Amp') – 1962». davedavies.com. Արխիվացված է օրիգինալից 25 April 2016-ին.
- ↑ Hinman, 2004, էջ 61
- ↑ Erlewine, Stephen. «Sleepwalker». Allmusic. Արխիվացված օրիգինալից 4 April 2011-ին. Վերցված է 13 February 2010-ին.
- ↑ Carino, Paula (2011). «The 30-Day Song Selection Spectacular: #4, Favorite Breakup Song». American Songwriter. Արխիվացված օրիգինալից 6 August 2017-ին. Վերցված է 16 June 2020-ին.
- ↑ Buck, Peter. «100 Greatest Artists». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 20 September 2017-ին. Վերցված է 16 September 2017-ին.
- ↑ 142,0 142,1 Harrington, Joe S. Sonic Cool: The Life & Death of Rock 'n' Roll (2002), p. 165
- ↑ Porter, Dick; Needs, Kris (13 February 2017). Blondie: Parallel Lines. Omnibus Press. ISBN 9780857127808. Արխիվացված օրիգինալից 9 October 2021-ին. Վերցված է 2 October 2020-ին.
- ↑ Perone, James E. (2009). Mods, Rockers, and the Music of the British Invasion. ABC-CLIO. էջ 116. ISBN 978-0-275-99860-8.
- ↑ DiPerna, Alan Guitar Player Magazine (2004), p. 106
- ↑ The History of Rock 'n' Roll (Television). Warner Bros. Domestic Television Distribution. 1995.
- ↑ 147,0 147,1 Vinnicombe, Chris (24 November 2009). «VIDEO: Queen's Brian May picks his favourite riffs». Արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 8 July 2016-ին.
- ↑ «Village Green ranked 384th by Rolling Stone». Rolling Stone. 22 September 2020. Արխիվացված օրիգինալից 22 January 2021-ին. Վերցված է 17 January 2021-ին.
- ↑ «Something Else ranked 478th by Rolling Stone». Rolling Stone. 22 September 2020. Արխիվացված օրիգինալից 10 December 2020-ին. Վերցված է 17 January 2021-ին.
- ↑ «Waterloo Sunset ranked 14th by Rolling Stone». Rolling Stone. 15 September 2021. Արխիվացված օրիգինալից 21 September 2021-ին. Վերցված է 28 September 2021-ին.
- ↑ «Lola ranked 386th by Rolling Stone». Rolling Stone. 15 September 2021. Արխիվացված օրիգինալից 25 September 2021-ին. Վերցված է 28 September 2021-ին.
- ↑ «The Kinks: Musical to tell Ray Davies' early life story». BBC News. 13 December 2013. Արխիվացված օրիգինալից 6 February 2014-ին. Վերցված է 21 November 2014-ին.
- ↑ Child, Ben (18 May 2015). «Julien Temple to direct Kinks biopic You Really Got Me». The Guardian. Արխիվացված օրիգինալից 22 January 2018-ին. Վերցված է 21 January 2018-ին.
- ↑ «'Imaginary Man': Julian Temple's superb documentary on Ray Davies». Dangerous Minds. 5 February 2013. Արխիվացված օրիգինալից 14 August 2021-ին. Վերցված է 14 August 2021-ին.
- ↑ Fox, Hank (4 March 1967). «Disk Firms Swing to Less-Groove Policy». Billboard. էջեր 1 & 10. Արխիվացված օրիգինալից 22 February 2017-ին. Վերցված է 16 September 2017-ին.
- ↑ Hinman, Doug (1994). You Really Got Me : An Illustrated World Discography of the Kinks, 1964–1993. Douglas E Hinman. Արխիվացված օրիգինալից 17 March 2015-ին. Վերցված է 13 November 2015-ին.
- ↑ Hinman, 2004, էջ 256
- ↑ 158,0 158,1 «The Kinks awarded gold disc for classic Village Green Preservation Society album». ITV News. 13 November 2018. Արխիվացված օրիգինալից 3 February 2023-ին. Վերցված է 15 January 2020-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Exotic in Western Music. Lebanon, NH: University Press of New England. 1998. ISBN 978-1-55553-319-9.
- Davies, Ray (1995). X-Ray. New York: Overlook Press. ISBN 978-0-87951-611-6.
- Davies, Dave (1996). Kink. London: Boxtree Limited. ISBN 978-0-7868-6149-1.
- Hinman, Doug (2004). The Kinks: All Day and All of the Night. London: Backbeat Books. ISBN 978-0-87930-765-3.
- Kitts, Thomas M. (2008). Ray Davies: Not Like Everybody Else. New York: Routledge. ISBN 978-0-415-97768-5.
- Marten, Neville; Hudson, Jeff (2007). The Kinks (2nd ed.). London: Sanctuary Publishing. ISBN 978-1-86074-387-0.
- The Kinks Are the Village Green Preservation Society. London: Continuum International Publishing Group. 2003. ISBN 978-0-8264-1498-4.
- The Complete Guide to the Music of The Kinks. London: Omnibus Press. 1998. ISBN 978-0-7119-6314-6.
- Ray Davies: A Complicated Life. London: The Bodley Head. 2015. ISBN 978-1-84792-317-2.
- The Kinks: The Official Biography. London: Faber and Faber. ISBN 978-0-571-13379-6.
- The Essential Rock Discography. Edinburgh: Canongate Books. 2006. ISBN 978-1-84195-860-6.
- This Is Pop. Cambridge, MA: Harvard University Press. 2004. ISBN 978-0-674-01321-6.