The Hindu
| The Hindu անգլ.՝ The Hindu[1] | |
|---|---|
| Տեսակ | թերթ |
| Լեզու | անգլերեն[1] |
| Գլխավոր խմբագիր | N. Ram? |
| Հիմնադրվել է | 1878 |
| Հիմնադիր | G. Subramania Iyer? |
| Հրատարակիչ | The Hindu Group? |
| Երկիր | |
| Գրասենյակ | Kasturi Buildings 859 & 860, Anna Salai, Chennai, Tamil Nadu, India 600002[2] |
| ISSN | 0971-751X |
| OCLC | 723992676, 870996147, 746947049, 1193490728, 769115109, 823519602, 1035120528, 675817275 և 940619157 |
| Կայք | thehindu.com(անգլ.) |
The Hindu, հնդկական անգլալեզու օրաթերթ, որը պատկանում է The Hindu Group ընկերությանը և որի գլխավոր գրասենյակը գտնվում է Թամիլ Նադու նահանգի Չեննայ քաղաքում։ Այն հիմնադրվել է 1878 թվականին՝ որպես շաբաթաթերթ, «Տրիպլիկանյան վեցյակի» կողմից, իսկ 1889 թվականին դարձել է օրաթերթ[3]։ Այն Հնդկաստանի հիմնական հեղինակավոր պարբերականներից մեկն է[4][5][6]։ 2018 թվականի մարտի դրությամբ «The Hindu»-ն հրատարակվում է Հնդկաստանի 11 նահանգների 21 վայրերից[7]։
The Hindu 1905 թվականից ի վեր ընտանեկան սեփականություն հանդիսացող թերթ է, երբ այն սկզբնական հիմնադիրներից գնել է Ս. Կաստուրի Ռանգա Այենգարը։ Ներկայում թերթը համատեղ պատկանում է Այենգարի ժառանգներին, որոնց տեղական մակարդակում անվանում են «The Hindu-ի ընտանիք»։ Նրանք նաև հանդես են գալիս որպես թերթի սեփականատեր ընկերության տնօրեններ։
Բացի մոտ երկու տարի տևած այն ժամանակահատվածից, երբ Ս. Վարադարաջանը զբաղեցնում էր թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, թերթի ավագ խմբագրական պաշտոնները մշտապես զբաղեցրել են Այենգարների սկզբնական ընտանիքի անդամները կամ նրանց կողմից նշանակված անձինք՝ նրանց անմիջական ղեկավարությամբ[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]The Hindu-ն հիմնադրվել է Մադրասում 1878 թվականի սեպտեմբերի 20-ին՝ որպես շաբաթաթերթ։ Այն հիմնադրել է այն ժամանակ «Տրիպլիկանյան վեցյակ» անվամբ հայտնի վեց հոգուց բաղկացած խումբը, որի կազմում էին իրավագիտության չորս ուսանողներ և երկու դասախոսներ՝ Տ. Տ. Ռանգաչարյան, Պ. Վ. Ռանգաչարյա, Դ. Կեսավա Ռաո Պանտուլու և Ն. Սուբբա Ռաո Պանտուլու, որոնց ղեկավարում էին Գ. Սուբրամանիա Այերը՝ Տանջորի շրջանի դպրոցական ուսուցիչը, և Մ. Վիրարաղավաչարյարը՝ Պաչայապպայի քոլեջի դասախոսը[9]։
Կաստուրի Ռանգա Այենգար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրարաղավաչարյարի և Սուբրամանիա Այերի միջև համագործակցությունը դադարեցվեց 1898 թվականի հոկտեմբերին։ Այերը հեռացավ թերթից՝ Վիրարաղավաչարյարին թողնելով որպես դրա միանձնյա սեփականատեր։ Վերջինս Ս. Կ. Կարունակարա Մենոնին նշանակեց գլխավոր խմբագիր։ Սակայն 1900-ական թվականներին The Hindu-ի գործունեության ակտիվությունն սկսեց նվազել, և դրան զուգահեռ նվազեց նաև թերթի տպաքանակը՝ հասնելով ընդամենը 800 օրինակի։ Այդ ժամանակ միանձնյա սեփականատերը որոշեց վաճառել թերթը։ Գնորդը Ս. Կաստուրի Ռանգա Այենգարն էր, որը 1895 թվականից The Hindu-ի իրավախորհրդատուն էր[10]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր պատմության ընթացքում Կաստուրի Ռանգա Այենգարի ընտանիքը սովորաբար ղեկավարել է The Hindu-ի գործունեությունը՝ ընտանիքի անդամների ներգրավվածությամբ թերթի խմբագրական և գործարար աշխատանքներում, ինչպես նաև տնօրենների խորհրդում։ Թերթը 1965-1991 թվականներին ղեկավարել է Գ. Կաստուրին, 1991-2003 թվականներին՝ Ն. Ռավին, իսկ նրա եղբայրը՝ Ն. Ռամը ՝ 2003 թվականի հունիսի 27-ից մինչև 2011 թվականի հունվարի 18-ը։[11] 2010 թվականի դրությամբ Կաստուրի և որդիներ ընկերության տնօրենների խորհրդի կազմում կար 12 տնօրեն[12]։
Հետագա զարգացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1987–1988 թվականներին The Hindu-ի կողմից Բոֆորսի զենքի գործարքի սկանդալի լուսաբանումը, որը ներառում էր փաստաթղթերով հիմնավորված մի շարք բացառիկ հրապարակումներ, էական ազդեցություն ունեցավ այդ հարցի շուրջ ազգային քաղաքական բանավեճի օրակարգի և բովանդակության ձևավորման վրա[13]։ Բոֆորսի սկանդալը ծագեց 1987 թվականի ապրիլին, երբ Շվեդական ռադիոն հաղորդեց, որ կաշառքներ են վճարվել հնդիկ բարձրաստիճան քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց և Հնդկական բանակի սպաների՝ շվեդական զենք արտադրող ընկերությանը Հնդկաստանի կառավարության կողմից 155 մմ տրամաչափի հաուբիցների գնման համար խոշոր պայմանագիր տրամադրելու դիմաց։ Վեց ամիսների ընթացքում թերթը հրապարակեց գաղտնի վճարումները փաստող բնօրինակ փաստաթղթերի բազմաթիվ պատճեններ։ Դրանցում ներկայացված էին ընդհանուր առմամբ 50 միլիոն ԱՄՆ դոլարի չափով շվեյցարական բանկային հաշիվներին կատարված գաղտնի փոխանցումները, այդ վճարումների վերաբերյալ համաձայնագրերը, վճարումներին առնչվող հաղորդակցությունները, ճգնաժամի արձագանքման վերաբերյալ նյութերը և այլ փաստաթղթեր։ Հետաքննությունը ղեկավարում էր The Hindu-ի արտահաստիքային թղթակից Չիտրա Սուբրամանիամը (Chitra Subramaniam), որը նյութերը պատրաստում էր Ժնևից, իսկ նրան աջակցում էր Ռամը՝ Չեննայից։ Սկանդալը լուրջ հարված հասցրեց կենտրոնական իշխանության ղեկին գտնվող Հնդկական ազգային կոնգրես կուսակցության և դրա առաջնորդ՝ Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդիի հեղինակությանը։ Թերթի խմբագրականում վարչապետին մեղադրում էին խոշորածավալ խարդախությանը և դրա կոծկմանը մասնակցելու մեջ[14]։
1991 թվականին գլխավոր խմբագրի տեղակալ Ն. Ռավին, որը Ռամի կրտսեր եղբայրն էր, Գ. Կաստուրիին փոխարինեց գլխավոր խմբագրի պաշտոնում։ Նիրմալա Լակշմանը՝ Կաստուրի Սրինիվասանի թոռնուհին և ընկերությունում խմբագրական կամ ղեկավար պաշտոն զբաղեցրած առաջին կինը, դարձավ The Hindu-ի համատեղ գլխավոր խմբագիր, իսկ նրա քույրը՝ Մալինի Պարթասարաթին, նշանակվեց գործադիր խմբագիր[11]։
2003 թվականին Ջայալալիթհայի կառավարությունը՝ Թամիլ Նադու նահանգում, որի մայրաքաղաքը Չեննայ քաղաքն է, The Hindu-ի դեմ գործեր հարուցեց՝ նահանգի օրենսդիր մարմնի արտոնությունների խախտման համար։ Այս քայլը ընկալվել է որպես կառավարության կողմից մամուլի ազատության դեմ ուղղված հարձակում, և թերթը ստացավ լրագրողական հանրության աջակցությունը[15]։
Գործադիր կառավարման համատեղ տնօրեն Ն. Մուրալին 2003 թվականի հուլիսին հայտարարել է․ «Ճիշտ է, մեր ընթերցողները բողոքել են, որ մեր որոշ հրապարակումներ միակողմանի են և զուրկ են օբյեկտիվությունից։ Սակայն դա նաև կախված է ընթերցողների համոզմունքներից»։ Ն. Ռամը 2003 թվականի հունիսի 27-ին նշանակվեց թերթի գլխավոր խմբագիր՝ «լուրերի և կարծիքների հրապարակումներում որակն ու օբյեկտիվությունը պահպանելու և ամրապնդելու համար կառույցներն ու այլ մեխանիզմները կատարելագործելու» հանձնարարությամբ։ Նրան նաև լիազորվեց վերակազմավորել խմբագրական կառուցվածքն ու գործառույթները՝ դրանք մրցակցային միջավայրին համապատասխանեցնելու նպատակով[16]։ 2003 թվականի սեպտեմբերի 3-ին և 23-ին ընթերցողների նամակների բաժնում հրապարակվեցին ընթերցողների արձագանքներ, որոնցում նշվում էր, որ խմբագրականը կողմնակալ էր[17][18]։ 2003 թվականի օգոստոսին հրապարակված խմբագրականում նշվում էր, որ թերթի վրա ազդել էր «լուրերի մատուցումը խմբագրական մեկնաբանություններով» միտումը։ Խմբագրականում նաև արտահայտվում էր այդ միտմանը հակազդելու, մասնագիտականորեն հիմնավորված սահմանազատումը վերականգնելու, ինչպես նաև թերթի լուսաբանման մեջ օբյեկտիվությունն ու փաստական ճշգրտությունն ամրապնդելու վճռականությունը[19]։
2010 թվականին The Indian Express-ը հաղորդեց The Hindu-ի հրատարակչական ընկերության ներսում առաջացած վեճի մասին, որը վերաբերում էր գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնող անձի կենսաթոշակի անցնելու տարիքին։ Այդ պաշտոնն այդ ժամանակ զբաղեցնում էր Ն. Ռամը։ Այս հրապարակումից հետո Ռամը որոշեց The Indian Express-ի դեմ զրպարտության հայց ներկայացնել, ինչը The Indian Express-ը հերքեց։ Ն. Ռավին և Պարթասարաթին մտահոգություն հայտնեցին Ռամի որոշման վերաբերյալ՝ նշելով, որ նման քայլը հակասում է The Hindu-ի արժեքներին, իսկ լրագրողները, իրենց կարծիքով, չպետք է վախենան «քննությունից և վերահսկողությունից»[20]։ Հետագա զարգացումների ընթացքում Մալինի Պարթասարաթին «X» սոցիալական ցանցում հրապարակեց, որ «թերթի կառավարմանը վերաբերող հարցերը, այդ թվում՝ խմբագրական ուղղությունը, ի հայտ են եկել»՝ պատասխանելով այդ մասին իրեն ուղղված հարցին։ Ավելի ուշ նա Ն. Ռամին և The Hindu-ի այլ աշխատակիցների անվանեց «ստալինիստներ»՝ պնդելով, որ նրանք փորձում են իրեն հեռացնել թերթից։[11][21][22]։
2011 թվականին, Ն. Ռամի հրաժարականից հետո, The Hindu թերթը դարձավ Կաստուրի ընտանիքի անդամների միջև ժառանգորդության պայքարի առարկա։ Ռամը թերթի գլխավոր խմբագրի իր իրավահաջորդ նշանակեց Սիդհարթ Վարադարաջանին՝ այդ նշանակումը հիմնավորելով սեփականության և կառավարման տարանջատման անհրաժեշտությամբ։ Սակայն այդ որոշմանը դեմ էր Ն. Ռավին, քանի որ այն շեղվում էր թերթի ավանդույթից, ըստ որի՝ ընտանիքի անդամները պահպանում էին թերթի նկատմամբ խմբագրական վերահսկողությունը։[23]։ Այնուհետև ընտանիքի՝ Ռամի որոշմանը դեմ անդամները Վարադարաջանին մեղադրեցին ձախակողմյան քաղաքական հայացքներ ունենալու մեջ, և նրա նշանակման հարցը ներկայացվեց The Hindu-ի մայր ընկերության՝ Կաստուրի և որդիներ տնօրենների խորհրդի քննարկմանը։ Վեճի ընթացքում Նարասիմհան Մուրալին մեղադրեց Ն. Ռամին, որ նա The Hindu-ն ղեկավարում է «ինչպես բանանային հանրապետություն՝ որտեղ իշխում են հովանավորչությունն ու անձնական շահերը»։ Ի վերջո, տնօրենների խորհուրդը Վարադարաջանի նշանակումը վերանայելու հարցում քվեարկեց 6–6 հաշվով։ Ձայների հավասարությունը հաղթահարվեց Ռամի որոշիչ ձայնով, որը նա տվեց ընկերության նախագահի իր կարգավիճակով՝ այդպիսով պաշտպանելով իր իսկ ընդունած որոշումը[21]։
2013 թվականի ապրիլի 2-ին The Hindu-ն սկսեց հրատարակել «The Hindu դպրոցում» հրատարակությունը, որի խմբագիրն էր Ս. Շիվակումարը։ Այն երիտասարդ ընթերցողների համար նախատեսված նոր հրատարակություն էր, որը տարածվում էր դպրոցների միջոցով՝ որպես The Hindu-ի «Թերթը կրթության մեջ» ծրագրի մաս։ Հրատարակությունը ներառում էր օրվա կարևոր նորությունները, հատուկ նյութեր, սպորտային և տարածաշրջանային նորություններ։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին The Hindu Group-ը գործարկեց թերթի թամիլերեն տարբերակը, որի խմբագիր նշանակվեց Կ. Աշոկանը[24]։
2013 թվականի հոկտեմբերի 21-ին The Hindu-ի խմբագրական և գործարար կառավարման ոլորտներում փոփոխություններ կատարվեցին[25]։
1878 թվականին իր հիմնադրումից ի վեր առաջին անգամ The Hindu-ն 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Չեննայի շուկայում չհրատարակեց տպագիր տարբերակը, քանի որ աշխատակիցները չէին կարողացել հասնել տպարանի շենք՝ Հարավային Հնդկաստանի 2015 թվականի ջրհեղեղների պատճառով[26]։
Նշանավոր խմբգիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբագիրների թվում են[27]։

- Մ. Վիրարաղավաչարյար (1878–1904)
- Ս. Կաստուրի Ռանգա Այենգար (1904–1923)
- Կ. Սրինիվասան (1923–1959)
- Գ. Նարասիմհան(1959–1977)
- Ն. Ռամ (1977–2011)
- Կ. Բալաջի (2011–2012)
- Գ. Սուբրամանիա Այեր (1878–1898)
- Ս. Կարունակարա Մենոն (1898–1905)
- Ս. Կաստուրի Ռանգա Այենգար (1905–1923)
- Ս. Ռանգասվամի Այենգար (1923–1926)
- Ա. Ռանգասվամի Այենգար (1928–1934)
- Ս. Պարթասարաթի (1959–1965)
- Գ. Կաստուրի (1965–1991)
- Ն. Ռավի (1991–2003)
- Ն. Ռամ (2003–2011)
- Սիդհարթ Վարադարաջան (2011–2013)[28][29]
- Ն. Ռավի (2013–2015)[25]
- Մալինի Պարթասարաթի (2015–2016)[30][31]
- Մուկունդ Պադմանաբհան (2016–2019)[27][32]
- Սուրեշ Նամբաթ (2019–)[33]
Առցանց ներկայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The Hindu-ն Հնդկաստանում առաջին թերթն էր, որն ունեցավ վեբ կայք։ Թերթը իր վերափոխված կայքի բետա տարբերակը գործարկեց beta.thehindu.com հասցեով։ Սա թերթի կայքի գործարկումից ի վեր իրականացված առաջին խոշոր վերաձևավորումն էր։ 2010 թվականի հունիսի 24-ին կայքի բետա տարբերակը դարձավ հասանելի հանրությանը[34]։
2022 թվականի օգոստոսի 15-ին, իր 144-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ, The Hindu-ն իր կայքում սկսեց հրապարակել խմբագրականների հինդիերեն թարգմանությունները[35]։
Քննադատություններ և սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարի 5-ին The Hindu-ն հրապարակեց «Սենգոլի» մասին նյութ, որում նշվում էր, թե 1947 թվականին Հնդկաստանի անկախության հետ կապված այդ գավազանի պատմությունը պարզապես հորինվածք էր՝ հիմնված կեղծված տեղեկությունների վրա։ Սա հանգեցրեց «Սենգոլի» շուրջ առաջացած բանավեճին և հակասություններին։ Մալինի Պարթասարաթին քննարկում է ունեցել Ազգային կամավորների միության գաղափարախոս Ս. Գուրումուրթիի հետ՝ The Hindu-ի և «Սենգոլի» շուրջ ծագած հակասությունների փաստերի ստուգման վերաբերյալ։ Թերթը հակասում էր Հնդկաստանի կենտրոնական կառավարության այն պնդմանը, թե «Սենգոլը» Հնդկաստանի վերջին փոխարքա լորդ Մաունթբեթենը (Lord Mountbatten) հանձնել էր այն ժամանակվա վարչապետ Ջավահարլալ Ներուին։ Գուրումուրթին վիճարկեց փաստերի ստուգման հոդվածի եզրահանգումները, իսկ Մալինի Պարթասարաթին շարունակեց մնալ «Կաստուրի և որդիներ»-ի տնօրենների խորհրդի անդամ[30]։ 2020 թվականի հուլիսին նա դարձավ խմբի նախագահ։ 2023 թվականի հունիսի 5-ին նա հրաժարական տվեց՝ ավարտելով նախագահի պաշտոնում իր երեք տարվա՝ երկարաձգման ոչ ենթակա ժամկետը։ Նույն օրը Նիրմալա Լակշմանը միաձայն ընտրվեց խմբի նախագահ[36][37]։
2018 թվականի հունվարի 25-ին The Hindu-ն հաղորդեց, որ INS Arihant սուզանավի շարժիչային հատվածը վնասվել է այն բանից հետո, երբ այնտեղ ջուր է ներթափանցել՝ ենթադրաբար այն պատճառով, որ սուզանավի հետևի հատվածում գտնվող լյուկը սխալմամբ բաց էր մնացել։ Սակայն սուզանավի այդ հատվածում նման լյուկեր գոյություն չունեն։ Arihant-ը կառուցված է ռուսական երկկորպուս նախագծի հիման վրա և ունի հերմետիկորեն մեկուսացված միջուկային ռեակտորի հատված։ Այս հրապարակումը փորձագետների շրջանում կասկածներ և հարցադրումներ առաջացրեց[38]։
2012 թվականի հունվարի 25-ին Կ. Ս. Պալանիշվամին՝ Համահնդկական Աննա Դրավիդական առաջադիմական դաշինք կուսակցության նախկին պատգամավոր, Չեննայի ոստիկանություն բողոք ներկայացրեց The Hindu-ի սեփականատեր և«Կաստուրի և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն The Hindu-ի մայր ընկերության, ևս ութ տնօրենների դեմ։ Նա նրանց մեղադրում էր 400 ակր հողատարածքի յուրացման հետ կապված խարդախության մեջ, որի արժեքը կազմում էր մոտ 3 միլիարդ հնդկական ռուփի[39]։ Ռամը գործով նախնական գրավով ազատ արձակվելու (anticipatory bail) որոշում ստացավ[40][41]։
Խմբագրական քաղաքականություն և հեղինակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերթի խմբագրական դիրքորոշումների պատճառով այն ստացել է «Մաունթ Ռոուդի Մահա Վիշնու» մականունը[42]։ «Նոր հասցեից՝ Մաունթ Ռոուդ 100, որը մինչև 1939 թվականը մնաց The Hindu-ի գլխավոր հասցեն, լույս էր տեսնում քվարտո ձևաչափի թերթ՝ գովազդներով լի առաջին էջով։ Այս գործելակերպը պահպանվեց մինչև 1958 թվականը, երբ թերթը հետևեց իր օրինակ ծառայած՝ նախաթոմսոնյան շրջանի The Times-ի՝ Լոնդոնի Times-ի օրինակին։ Թերթի վերջին երեք էջերը նույնպես տրամադրված էին գովազդատուներին։ Իսկ դրանց միջև նորությունների փոխարեն ավելի շատ տեղ էր հատկացվում տեսակետներին ու մեկնաբանություններին»[43]։
1965 թվականին The Times-ը The Hindu-ն դասեց աշխարհի տասը լավագույն թերթերի շարքում։ Իր ընտրած յուրաքանչյուր թերթին նվիրված առանձին հոդվածներում The Times-ը The Hindu-ի մասին գրել էր․«The Hindu-ն ընդհանուր լրջության պահանջը հասցնում է խստության աստիճանի։ Հրատարակվելով Մադրասում՝ այն միակ թերթն է, որը, չնայած միայն նահանգային մայրաքաղաքում հրատարակվելուն, կանոնավոր կերպով և մեծ ուշադրությամբ ընթերցվում է Դելիում»«Այն ընթերցվում է ոչ միայն որպես ազգային հարցերի վերաբերյալ հեռավոր, սակայն հեղինակավոր ձայն, այլև որպես հարավի ամենալիբերալ և ամենաքիչ գավառական դիրքորոշումների արտահայտություն։ Դելիում գործող նրա բյուրոն թերթին ապահովում է քաղաքական և տնտեսական բարձրակարգ հաղորդագրություններ, իսկ երկրի բոլոր նահանգների մայրաքաղաքներից պարբերաբար և հաճախակի ստացվող հաղորդագրությունների շնորհիվ այն Հնդկաստանի թերթերի մեծ մասից ավելի շատ նորություններ է հաղորդում սեփական նահանգից դուրս գտնվող մյուս նահանգների մասին։Այնուամենայնիվ, նորությունների մեծ մասը վերաբերում է հարավային նահանգներին։ Ուստի այն կարելի է իրավամբ բնութագրել որպես հարավային թերթ։ The Hindu-ն կարող է հավակնել Հնդկաստանի ամենահարգված թերթի կոչմանը»[14][44]։
1968 թվականին Ամերիկյան թերթերի հրատարակիչների ասոցիացիան The Hindu-ին շնորհեց «Մամուլի համաշխարհային նվաճումների մրցանակը»[14]։
2014 թվականին «Հնդկական դեղագիտության ամսագրում» հրապարակված հոդվածը բարձր գնահատեց The Hindu-ի շարունակական լրագրողական գործունեությունը և Հնդկաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների քննադատական լուսաբանումը[45]։
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0971-751X
- ↑ https://www.thehindu.com/contacts/
- ↑ «About Us». The Hindu. Արխիվացված օրիգինալից 12 May 2018-ին. Վերցված է 15 May 2018-ին.
- ↑ Drèze, Jean; Sen, Amartya (21 February 1991). The Political Economy of Hunger: Volume 1: Entitlement and Well-being. Clarendon Press. ISBN 9780191544460. Արխիվացված օրիգինալից 29 June 2023-ին. Վերցված է 22 November 2020-ին.
- ↑ «The Hindu». Արխիվացված օրիգինալից 10 March 2018-ին. Վերցված է 13 August 2024-ին.
- ↑ Bald, Vivek; Chatterji, Miabi; Reddy, Sujani; Vimalassery, Manu (22 July 2013). The Sun Never Sets: South Asian Migrants in an Age of U.S. Power. NYU Press. ISBN 978-0814786437. Արխիվացված օրիգինալից 29 June 2023-ին. Վերցված է 22 November 2020-ին.
- ↑ «Expanding footprint». The Hindu. 27 February 2018. Արխիվացված օրիգինալից 14 July 2022-ին. Վերցված է 23 March 2018-ին.
- ↑ Konikkara, Aathira; Nileena, M. S. (30 November 2021). «Paper Priests: The battle for the soul of The Hindu». The Caravan. Արխիվացված օրիգինալից 6 July 2022-ին. Վերցված է 18 June 2022-ին. «The Hindu was wholly the possession of the Kasturi family by this time. After Kasturi Ranga Iyengar's death in 1923, the editorship was passed on to family members.... In mid 2011, Varadarajan became the first person from outside the family to hold the role in the newspaper's history... Besides being chairperson, Parthasarathy is also the director of editorial strategy for The Hindu.»
- ↑ Ramnath, M.S.; Jayshankar, Mitu (22 April 2010). «The Hindu board room becomes a battlefield». Forbes India. Արխիվացված օրիգինալից 22 June 2019-ին. Վերցված է 4 March 2014-ին.
- ↑ «Navigation News - Frontline». Արխիվացված օրիգինալից 2 May 2014-ին. Վերցված է 18 May 2013-ին.
- 1 2 3 «The Hindu: Very Divided Family». Outlook (blog). 25 March 2010. Արխիվացված է օրիգինալից 7 May 2016-ին.
- ↑ Archna Shukla (25 March 2010). «Battle for control breaks out in The Hindu very divided family». The Indian Express. Արխիվացված օրիգինալից 30 March 2010-ին. Վերցված է 25 March 2010-ին.
- ↑ «1989: Scandal in India». centennial.journalism.columbia.edu. Արխիվացված է օրիգինալից 22 January 2018-ին. Վերցված է 24 January 2018-ին.
- 1 2 3 «Developing a paper for a new reader». The Hindu. 13 September 2003. Արխիվացված է օրիգինալից 24 November 2004-ին.
- ↑ Onkar Singh (8 November 2003). «Journalists protest TN assembly's arrest of scribes». Արխիվացված օրիգինալից 23 November 2005-ին. Վերցված է 14 March 2006-ին.
- ↑ «The job of a reporter is to write news, not to comment». 11 November 2005. Արխիվացված օրիգինալից 17 March 2006. Վերցված է 20 April 2006-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) An interview with N. Ram, editor-in-chief of The Hindu - ↑ «Biased editorial». Opinion – Letters to the Editor. 3 September 2003. Արխիվացված է օրիգինալից 4 November 2004-ին.
- ↑ «Biased». Opinion – Letters to the Editor. 23 September 2003. Արխիվացված է օրիգինալից 10 March 2007-ին.
- ↑ «The Hindu». Opinion – Editorials. 27 August 2003. Արխիվացված է օրիգինալից 10 March 2007-ին.
- ↑ Vidhya Sivaramakrishnan; Shuchi Bansal (2010-03-25). «Ram to initiate legal action against Express for story on internal tussle». Mint. Արխիվացված օրիգինալից 23 January 2022-ին. Վերցված է 4 October 2020-ին.
- 1 2 Andrew Buncombe (7 November 2013). «The family feud which is gripping India's media: Editor of 'The Hindu' newspaper resigns». The Independent. ProQuest 1448886974. Արխիվացված օրիգինալից 18 June 2022-ին.
- ↑ «Battle for control breaks out in The Hindu very divided family». The Indian Express (անգլերեն). 2010-03-25. Վերցված է 2025-12-07-ին.
- ↑ «Succession battle for The Hindu turns ugly». Hindustan Times. 2011-04-22. Արխիվացված օրիգինալից 8 October 2020-ին. Վերցված է 4 October 2020-ին.
- ↑ S. Bridget Leena (4 September 2013). «'The Hindu' to launch Tamil newspaper on 16 September». Livemint. Արխիվացված օրիգինալից 10 October 2013-ին. Վերցված է 2 October 2013-ին.
- 1 2 «Changes at the Helm: Editorial and Business». The Hindu. Chennai, India. 21 October 2013. Արխիվացված օրիգինալից 25 December 2018-ին. Վերցված է 22 October 2013-ին.
- ↑ «Chennai floods: The Hindu not published for first time since 1878». BBC News. 2 December 2015. Արխիվացված օրիգինալից 6 January 2019-ին. Վերցված է 21 June 2018-ին.
- 1 2 Narasimhan, T E. «Mukund Padmanabhan appointed as new editor of The Hindu» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 9 March 2021-ին. Վերցված է 2025-12-07-ին.
- ↑ «Siddharth Varadarajan appointed Hindu editor». Hindustan Times. July 20, 2011. Արխիվացված է օրիգինալից September 19, 2013-ին. Վերցված է May 21, 2023-ին.
- ↑ Choudhary, Vidhi (2013-10-21). «Siddharth Varadarajan quits The Hindu; family rift resurfaces». mint (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 9 April 2023-ին. Վերցված է 2023-05-21-ին.
- 1 2 «Resignation of Editor & interim arrangements in place». The Hindu. 5 January 2016. Արխիվացված օրիգինալից 29 June 2023-ին. Վերցված է 5 January 2016-ին.
- ↑ «Malini Parthasarathy is the Editor of The Hindu». The Hindu. 20 January 2015. Արխիվացված օրիգինալից 8 November 2020-ին. Վերցված է 3 March 2015-ին.
- ↑ «Mukund Padmanabhan is Editor of The Hindu; Raghavan Srinivasan becomes Business Line Editor». The Hindu. 23 March 2016. Արխիվացված օրիգինալից 25 December 2018-ին. Վերցված է 23 March 2016-ին.
- ↑ «Editorial transition». The Hindu. March 2019. Արխիվացված օրիգինալից 16 January 2020-ին. Վերցված է 1 March 2019-ին.
- ↑ «Our new website goes fully live on 29 June». The Hindu. 23 June 2010. Արխիվացված է օրիգինալից 26 June 2010-ին.
- ↑ प्रितम, अनमोल (18 August 2022). «144 सालों में पहली बार हिंदी में हाथ आजमा रहा है 'द हिंदू'». Newslaundry. Արխիվացված օրիգինալից 18 August 2022-ին. Վերցված է 2022-09-06-ին.
- ↑ «Nirmala Lakshman appointed Chairperson of The Hindu Group Publishing Private Limited». The Hindu (Indian English). 2023-06-05. ISSN 0971-751X. Արխիվացված օրիգինալից 5 June 2023-ին. Վերցված է 2023-06-05-ին.
- ↑ «Malini Parthasarathy resigns from the Hindu's board». 5 June 2023. Արխիվացված օրիգինալից 5 June 2023-ին. Վերցված է 5 June 2023-ին.
- ↑ «Deep diving into the facts about INS Arihant 'accident'». 12 January 2018 – via The Economic Times - The Times of India.
- ↑ «ரூ.300 கோடி மதிப்பு 400 ஏக்கர் நிலம் இந்து ராம், ரமேஷ் அபகரிக்க முயற்சி». Dinakaran. 26 January 2012. Արխիվացված է օրիգինալից 13 August 2014-ին.
- ↑ «Ex-ADMK leader files FIR over TN land grab». The Pioneer. 29 September 2012. Արխիվացված է օրիգինալից 2 November 2012-ին.
- ↑ «நில ஆவணப் பறிப்பு வழக்கு... இந்து ராம், ரமேஷ் ரங்கராஜன் கோர்ட்டில் சரண்». Oneindia.in. 25 December 2012. Արխիվացված օրիգինալից 1 January 2013-ին.
- ↑ «Vizhippunarvu - Kuthusigurusami - Kuruvikarambaivelu - Periyar - Kudiarasu». Արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 14 May 2016-ին.
- ↑ S. Muthiah (13 September 2003). «Willing to strike and not reluctant to wound». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 29 September 2005-ին.
- ↑ «Newspapers of the World: VI - The Hindu». The Times. No. 56260. 3 March 1965. էջ 11.
- ↑ Gupta, Y. K.; Kumar, B. Dinesh (2014). «Clinical trials and evolving regulatory science in India». Indian Journal of Pharmacology. 46 (6): 575–578. doi:10.4103/0253-7613.144887. PMC 4264069. PMID 25538325.
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Merrill, John C.; Fisher, Harold A. (1980). The world's great dailies: profiles of fifty newspapers. էջեր 162–169.
- T. S. Subramanian (10 October 2003). «The Hindu at 125». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 30 April 2011-ին.
- N. Ram (13 September 2003). «Yesterday, Today, Tomorrow». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 19 February 2007-ին.
- Looking Back: The history of The Hindu as told by historian S. Muthiah.
- «Willing to strike and not reluctant to wound». The Hindu. 13 September 2003. Արխիվացված է օրիգինալից 29 September 2005-ին.
- «Making news the family business». The Hindu. 13 September 2003. Արխիվացված է օրիգինալից 10 March 2007-ին.
- «A clarion call against the Raj». The Hindu. 13 September 2003. Արխիվացված է օրիգինալից 12 January 2009-ին.
- «Treading softly – but modernizing apace». The Hindu. 13 September 2003. Արխիվացված է օրիգինալից 15 October 2007-ին.
- «Developing a paper for a new reader». The Hindu. 13 September 2003. Արխիվացված է օրիգինալից 10 March 2007-ին.
- N. Murali (13 September 2003). «Core values and high quality standards». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 27 November 2007-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Hindu» հոդվածին։ |
| ||||||||||||||