The Highwomen

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Highwomen
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՔանթրի
Գործունեություն2019 (2019)–այժմ
ԼեյբլElektra Records
Կապված
Կայքthehighwomen.com
Անդամներ
 The Highwomen Վիքիպահեստում

The Highwomen, քանթրի սուպերխումբ[1][2], որի կազմի մեջ են մտնում երգչուհիներ Բրենդի Քարլայլը, Նատալի Հեմբին, Մարեն Մորիսը և Ամանդա Շայրսը[3]։ Այն ձևավորվել է 2019 թվականին[4]։ Խմբի առաջին նույնանուն ալբոմը, որի պրոդյուսերը Դեյվ Քոբն էր, թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Elektra Records-ի կողմից[1][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին, երբ Շայրսը երաժշտական պրոդյուսեր Դեյվ Քոբի ստուդիայում ավարտում էր իր ձայնագրությունը՝ «My Piece of Land»-ը, նրա մոտ գաղափար է աաջացել կանացի քանթրի սուպերխումբ ստեղծել՝ ի նշան լեգենդար քանթրի սուպերխմբի՝ Highwaymen-ի հանդեպ իրենց հարգանքի (որի կազմի մեջ էին մտնում Ջոնի Քեշը, Ուեյլոն Ջենինգսը, Քրիս Քրիստոֆերսոնը և Ուիլի Նելսոնը)։ Նույն ժամանակ քանթրի երաժշտության ռադիոյում և երաժշտական փառատոններում կին արտիստների ներկայացչության պակասը հանրայնորեն քննարկվում էր Me Too (անգլ. թարգմանաբար՝ «Ես նույնպես») շարժման ազդեցության տակ գտնվող մարդկանց և տարբեր լրագրողների կողմից, օրինակ՝ Մարիսա Մոսի։ Շրջագայության ժամանակ իր ֆուրգոնում քանթրի ռադիո լսելիս, Շայրսը արտիստների ցանկ է կազմել և նկատել, որ կանանց թիվը շատ քիչ է։ Քոբը խորհուրդ է տվել Շայրսին զանգել Քարլայլին, որին նա դեռ չէր ճանաչում։ Քարլայլը մտածել է, որ դա զվարճալի և հետաքրքիր ստեղծագործական նախագիծ կլինի[4]։

The Highwomen նախագծի վրա լայնորեն ակնարկում էին Քարայլը, Մորիսը և Շայրսը, մինչև դրա մասին պաշտոնական հայտարարությունը 2019 թվականի ապրիլի 6-ին։ Քանի որ անվանումը հարգանքի նշան էր լեգենդար Highwaymen քանթրի սուպերխմբին, The Highwomen-ն ի սկզբանե ցանկացել են չորրորդ տեղը թողնել թափուր, որպեսզի թույլ տան այլ կին արտիստներին միանալ իրենց, իսկ Շելի Ռայթը, Քորթնի Մերի Էնդրյուսը, Մարգո Փրայսը, Ժանել Մոնեն և Շերիլ Քրոուն նշվել են որպես պոտենցիալ հյուրեր[6]։ Խումբը, որը կատակով համեմատել է այս համագործակցությունը ծովահենական նավի փորձի հետ, ասել է, որ նրանք տեսնում են նախագիծը որպես ինկուբատոր նախագիծ, որն աջակցում է ընկերակից կին արտիստներին[4]։

Մարենը մինչ այդ Քոբի հետ չի աշխատել։ Երաժիշտները կենդանի ձայնագրվում էին միասին ջերմ միջավայրում՝ պատմական RCA Studio A-ում, որի սեփականատերն այժմ Քոբն է[4]։ Որպես փորձի մի մաս, խմբի անդամներից որոշները «Highwomen» տատու են արել[7]։

Խումբը կատարել է իր կենդանի դեբյուտը 2019 թվականի ապրիլի 1-ին Լորետա Լինի 87-րդ ծննդյան օրվա կապակցությամբ Նեշվիլի Բրիջսթոուն արենայում կազմակերպված համերգի ժամանակ։ Այնտեղ էլ Նատալի Հեմբին հայտարարվել է որպես խմբի չորրորդ և վերջին անդամ, և քառյակը հանդես է եկել «It Wasn't God Who Made Honky Tonk Angels» երգով[8]։ Նրանց դեբյուտային սինգլը՝ «Redesigning Women»-ը, որի տեսահոլովակը ներառել է այնպիսի կին արտիստների, ինչպիսիք են Տանյա Թաքերը, Cam-ը, Լորեն Էլեյնան, Քեսեդի Փոուփը և Վայնոնա Ջադը, թողարկվել է 2019 թվականի հուլիսի 19-ին։ Նույն օրն էլ նախապատվերի համար հասանելի է դարձել նրանց «The Highwomen» նույնանույն ալբոմը (թողարկումը պլանավորվել է սեպտեմբերի 6-ին)[9]։ Երգը գովազդվել է քանթրի երգիչ Դիրքս Բենթլիի կողմից, ով իր յություբյան ալիքում թողարկել է հոլովակ, որտեղ կատակերգական ձևով կարդում է երգի տեքստը։ Հոլովակը գովասանքի է արժանացել Քարլայլի և Մորիսի կողմից[10]։ Նրանց երկրորդ սինգլը՝ «Crowded Table»-ը, որի հեղինակներն են խմբի անդամ Նատալի Հեմբին և Լորի ՄաքՔենան, թողարկվել է 2019 թվականի հուլիսի 26-ին[11]։

2019 թվականի հուլիսին The Highwomen-ը հանդես է եկել իր երբևիցե առաջին լրիվ կենդանի ծրագրով Նյուպորտ ֆոլք փառատոնի ժամանակ, նախապես ցուցադրելով իրենց սպասվելիք ալբոմի երգերից մի քանիսը, ներառյալ «If She Ever Leaves Me»-ն, որի հեղինակներն են Շայրսը, նրա ամուսին Ջեյսոն Իսբելը և Քրիս Թոմփքինսը[12]։ Քարլայլի առաջնային վոկալով, երգն Իսբելի կողմից անվանվել է «առաջին գեյ քանթրի երգ», որը գովասանքի է արժանացել լսարանի կողմից։ Շուտով Քարլայլը հրավիրել է The Highwomen-ի մնացած մասնակցիներին միանալ իրեն իր հեդլայն ծրագրի ժամանակ, քանի որ նրանք ի սկզբանե ցանկացել են, որ խումբը հանդես գա այլ կին արտիստների հետ միասին, ներառյալ Էմի Ռեյին, Քորթնի Մերի Էնդրյուսին, Դոլլի Փարթոնին, Ջեյդ Բըրդին, Ջուդի Քոլինզին, Լինդա Փերրիին, Լյուսի Դաքասին, Our Native Daughters-ին, Շերիլ Քրոուին, The First Ladies of Bluegrass-ին և Յոլա Քարթերին[7][13][14]։ Խումբը Մանուելի կողմից ձևավորված կոստյումներ է կրել[7]։

Fleetwood Mac-ի «The Chain» երգի նրանք քավեր տարբերակը «Խոհանոցը» ֆիլմի սաունդթրեքից, դեբյուտել է ֆիլմի առաջին թրեյլերի ընթացքում և պաշտոնապես թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 2-ին[15]։ Իրենց նույնանուն ալբոմի գլխավոր թրեքը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 13-ին։ Երգը, որը գրվել է Քարլայլի և Շայրսի կողմից՝ «Highwayman» երգի բնօրինակ հեղինակ Ջիմի Ուեբի հետ համատեղ, և որը ի սկզբանե ներշնչել է ստեղծել Highwomen խումբը, պատմում է պատմության մեջ տարբեր կանանց պատմությունները[4] և ներառում է բրիտանացի քանթրի սոուլ երգչուհի Յոլայի լրացուցիչ վոկալը և Շերիլ Քրոուի բեք վոկալը[16]։

Խումբը 15 երգ է ձայնագրել, բայց դրնանից միայն 12-ն են արված ալբոմի համար[4]։ Նրանց երգերի հեղինակների թվում են Ջիմի Ուեբը, Ռոդնի Քլոուսոնը, Մեգի Չափմանը, Լորի ՄաքՔենան, Ջեյսոն Իսբելը, Փիթեր Լևինը, Միրանդա Լամբերտը, Ռեյ Լամոնտանը և այլք[17]։ Երգերից շատերը շրջում են գենդերային դերերն այնպիսի կերպարների ավելացմամբ, ինչպիսիք են փախստականը, քարոզիչը, ազատության հեծյալը և բուժողը, ի համեմատություն կերպարների, որոնք ստեղծվել են Highwaymen-ի երգերում[18]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Highwomen-ի սոտւդիական ալբոմների ցանկ
Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրք չարթերում Վաճառքներ
US
[19]
US Country
[20]
US
Folk

[21]
AUS
Dig.

[22]
CAN
[23]
UK
[24]
The Highwomen 10 1 1 12 31 92
The Highwomen-ի սինգլների ցանկ
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրք չարթերում Ալբոմ
US
Digital

[26]
US
Country

[20]
US
AAA

[27]
«Redesigning Women» 2019 50 The Highwomen
«Crowded Table» 31
«Highwomen»
«The Chain» 46 28 Ոչ ալբոմային սինգլ
The Highwomen-ի տեսահոլովակների ցանկ
Անվանում Տարեթիվ Ռեժիսոր
«Redesigning Women» 2019 Ջիմ Շեա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Moss Marissa R. (հուլիսի 19, 2019)։ «The Highwomen: In the Studio With Country’s Ballsiest New Group»։ Rolling Stone (en-US) 
  2. Weiner Natalie (սեպտեմբերի 3, 2019)։ «Country Music Is a Man’s World. The Highwomen Want to Change That.»։ The New York Times 
  3. Hughes Hilary (օգոստոսի 23, 2019)։ «Brandi Carlile, Maren Morris, Amanda Shires & Natalie Hemby Unpack The Highwomen's Impact»։ Billboard 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Hudak Joseph (հունիսի 11, 2019)։ «Brandi Carlile, Maren Morris Talk Highwomen Project» (Includes two-part audio interview on SiriusXM's channel The Highway with Storme WarrenRolling Stone (en-US) 
  5. Thompson Stephen (հուլիսի 19, 2019)։ «Listen: Brandi Carlile, Maren Morris, Amanda Shires, Natalie Hemby Are The Highwomen»։ NPR (անգլերեն) 
  6. Willman Chris (մարտի 6, 2019)։ «Brandi Carlile, Amanda Shires Add Maren Morris to ‘Highwomen’ Supergroup»։ Variety 
  7. 7,0 7,1 7,2 McCartney Kelly (սեպտեմբերի 9, 2019)։ «Inside the Making and the Movement of The Highwomen»։ No Depression 
  8. Moss Marissa R. (ապրիլի 2, 2019)։ «See the Highwomen’s Live Debut at Loretta Lynn Birthday Show»։ Rolling Stone 
  9. Houghton Cillea (հուլիսի 19, 2019)։ «The Highwomen Light the Ultimate Bonfire in 'Redesigning Women' Video [Watch]»։ Taste of Country 
  10. Thompson Gayle (հուլիսի 24, 2019)։ «Dierks Bentley Does Comedic Reading of The Highwomen's 'Redesigning Women'»։ PopCulture.com 
  11. Newcomb Ming Lee (հուլիսի 26, 2019)։ «Country supergroup The Highwomen share second single "Crowded Table": Stream»։ Consequence of Sound 
  12. Willman Chris (հուլիսի 27, 2019)։ «Country Supergroup the Highwomen Has a High Time in Newport Folk Festival Debut»։ Variety (անգլերեն) 
  13. Bernstein Jonathan, Exposito Suzy (հուլիսի 29, 2019)։ «Newport Folk Festival 2019: 10 Best Things We Saw»։ Rolling Stone 
  14. Hughes Hilary (հուլիսի 29, 2019)։ «The 10 Best Moments From the Surprise-Packed 2019 Newport Folk Festival»։ Billboard 
  15. Arcand Rob (օգոստոսի 2, 2019)։ «New Music: The Highwomen Cover Fleetwood Mac’s "The Chain": Listen»։ SPIN 
  16. Hudak Joseph (օգոստոսի 13, 2019)։ «Hear the Highwomen’s Gender-Swapping Remake of the Highwaymen’s Theme Song»։ Rolling Stone 
  17. Moss Marissa R. (սեպտեմբերի 4, 2019)։ «The Highwomen’s Debut Album: Track-by-Track Guide»։ Rolling Stone 
  18. Domenghini Annalise (սեպտեմբերի 6, 2019)։ «The Highwomen On Feminism, Success, And Dolly Parton»։ NYLON (անգլերեն) 
  19. Caulfield Keith (September 15, 2019)։ «Post Malone Scores Second No. 1 Album on Billboard 200 With 'Hollywood's Bleeding'»։ Billboard։ Վերցված է September 16, 2019 
  20. 20,0 20,1 «Billboard Country Update»։ Billboard։ September 16, 2019։ Արխիվացված է օրիգինալից July 3, 2020-ին։ Վերցված է September 17, 2019 
  21. «The Highwomen Chart History - Americana/Folk Albums»։ Billboard։ Վերցված է April 1, 2020 
  22. «ARIA Australian Top 50 Digital Albums»։ Australian Recording Industry Association։ September 16, 2019։ Վերցված է September 14, 2019 
  23. «Billboard Canadian Albums: September 21, 2019»։ Billboard։ Վերցված է September 17, 2019 
  24. «Highwomen | full Official Chart history»։ Official Charts Company։ Վերցված է September 14, 2019 
  25. Bjorke Matt (March 10, 2020)։ «Top 10 Country Albums Pure Sales Chart: March 9, 2020»։ RoughStock։ Վերցված է March 22, 2020 
  26. «The Highwomen Chart History - Digital Song Sales»։ Billboard։ Վերցված է April 1, 2020 
  27. «Adult Alternative Songs - February 1, 2020»։ Billboard։ Վերցված է փետրվարի 10, 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]