The Boyz (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Boyz
The Boyz at the Dream Concert event on May 18, 2019.jpg
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2017
Լեյբլ

IST Entertainment

CRE.KER Entertainment
Կայքtheboyz.kr
theboyz.jp
Commons-logo.svg The Boyz Վիքիպահեստում
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

The Boyz (կորեերեն՝ 더보이즈), հարավկորեական խումբ, որը ձևավորվել է Cre.ker Entertainment-ի կողմից 2017 թվականին դեկտեմբերի 6-ին:Այժմ գտնվում է IST ENTERTAINMENT-ի հովանու տակ։Խումբը կազմված է 12 անդամից՝ Սանյոն, Ջեյքոբ, Յոնհուն, Հյոնջե, Ջույոն, Քևին, Նյու, Քյու, Հանյոն, Սոնու,Հվալլ և Էրիք։Հվալլը պաշտոնապես լքել է խումբը 2019 թվականի հոկտեմբերի 23֊ին առողջական խնդիրների պատճառով։Նա այժմ հայտնի է Hyunjun Hur անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին և 2017 թվականի սկզբին խմբի որոշ անդամներ նկարահանվեցին տարբեր երաժշտական տեսահոլովակներում, ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական դերերում[1]։ Քևինն առաջին անգամ հանրությանը ներկայացել է որպես K-pop Star 6-ի մասնակից, սակայն լքում է շոուն ամենասկզբից[2]։ 2017 թվականի ապրիլին նա կարողացավ թողարկել «Սաիմդան։ Լույսի օրագիրը» դորամայի սաունթրեքը[2]։ 2017 թվականի հունվարին Սոնուն դարձավ High School Rapper շոուի անդամ, բայց նույնպես լքեց շոուն ամենասկզբում[3]։ 2017 թվականի մարտին Հանյոնը մասնակցեց Produce 101 Season 2 շոուին[4]։

Խմբի առաջին անոնսը տեղի է ունեցել հուլիսի 4-ին ընկերության սոցցանցերում։ Խումբը ստացավ իր սկզբնական անունը՝ Cre.kerz: Հուլիսի 18-ին խումբը ստացավ իր պաշտոնական անվանումը՝ The Boyz: Օգոստոսի 23-ից հոկտեմբերի 11-ը նրանք մասնակցեցին իրենց առաջին շոուին՝ Flower Snack, իսկ դրանից հետո թողարկվեց նրանց առաջին երգը՝ «I’m Your Boy»[5]: Ինչպես նաև, հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ նրանց առաջին ֆանմիտինգը՝ «Heart to Heart», որտեղ հրավիրված էին միայն 1000 երկրպագու։

Նոյեմբերին տասներկու անդամները դպրոցական համազգեստների Skoolooks բրենդի հետ ստորագրեցին պայմանագիր, ինչպես նաև, Siero Cosmetic կոսմետիկայի բրենդի հետ[6][7]։

Դեկտեմբերի 4-ին Cre.ker-ը հաստատվեց, որ անդամները Sony Music-ի հետ ստորագրել են պայմանագիր՝ Ճապոնիայում տարածվելու նպատակով[8]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական անուն Իրական անուն Ծննդյան օր
հանգըլ
Սանյոն Lee Sangyeon/ Լի Սանյոն 이상연 Նոյեմբերի 4,1996թ.
Ջեյքոբ Bae Joon Young/Բե Ջունյոն 배준영 Մայնիսի 6,1997թ
Յոնհուն Kim Younghoon/ Քիմ Յոնհուն 김영훈 Օգոստոսի 8,1997թ.
Հյոնջե Lee Jaehyun /Լի Ջեհյոն 이재현 Սեպտեմբերի 13,1997թ.
Ջույոն Lee Juyeon/Լի Ջույոն 이주연 Հունվարի 15,1998թ.
Քևին Kevin Moon/Քևին Մուն 케빈 문 Փետրվարի 22,1998թ.
Նյու Choi Chanhee/Չվե Չանհի 최찬희 Ապրիլի 26,1998թ.
Քյու Ji Changmin/Ջի Չանմին 지창민 Նոյեմբերի 5,1998թ.
Հանյոն Ju Hanknyeon/Ջու Հանյոն 주학년 Մարտի 9,1999թ.
Սոնու Kim Sunwoo/Քիմ Սոնու 김선우 Ապրիլի 12,2000թ.
Էրիք Son Youngjae/ Սոն Յոնջե 손영재 Դեկտեմբերի 22,2000թ.
Նախկին անդամ
Հվալլ Heo Hyunjoon/Հո Հյոնջուն 허현준 Մարտի 9,2000թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]