Jump to content

The8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The8
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1997(1997-11-07)[1] (28 տարեկան)
ԾննդավայրHaicheng, Անշան, Լյաոնին, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտություներգիչ
ԱնդամությունSeventeen
🌐
Ստորագրություն
Изображение автографа
 Xu Minghao Վիքիպահեստում

Սյու Մինհաո (չինարեն` 徐明浩, կորեերեն՝ 서명호, նոյեմբերի 7, 1997(1997-11-07)[1], Haicheng, Անշան, Լյաոնին, Չինաստան, առավել հայտնի է մասնագիտական անունով` The8 (կորեերեն՝ 디에잇), չինացի երգիչ և պարող, որն ապրում է Հարավային Կորեայում։ Եղել է հարավկորեական Seventeen բոյ բենդի և նրա կատարողական թիմի անդամ։ 2019 թվականին կայացել է նրա պաշտոնական սոլո դեբյուտը, և նա «Youth With You» չինական գոյատևման շոուի երկու պարային մարզիչներից մեկն էր։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

The8-ը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 7-ին Չինաստանի Լյաոնին նահանգի Հայչեն քաղաքում: Նա սովորել է Պեկինի ժամանակակից երաժշտության ակադեմիայում[2]։

Մասնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008–2014: Վաղ մասնագիտությունը Չինաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին The8-ը հայտնվել է չինական CCTV Variety Show հաղորդման մեջ: Ավելի ուշ նա հայտնվել է չինական «Day Day Up» հաղորդման մեջ: 2012 թվականին The8-ը մասնակցել է ապրիլի 27-30-ը կայացած Շանհայի 6-րդ համաշխարհային պարային մրցույթին: Նա մտել է լավագույն 8-ի մեջ: Հենց այդպես էլ նա ստացել է իր կեղծանունը[3]։

201։ Seventeen-ի հետ դեբյուտ, սոլո գործունեություն և «Youth With You»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա առաջին անգամ հայտնվել է «Seventeen TV»-ում 2014 թվականի վերջում[4]։ The8-ը դեբյուտ է արել 2015 թվականի մայիսի 29-ին՝ որպես հարավկորեական Seventeen բոյ-խմբի անդամ իրենց առաջին մինի-ալբոմով՝ 17 Carat[5]։ Seventeen-ի հետ դեբյուտից հետո The8-ը նաև դերասանական դեբյուտ է ունեցել «Իրական դասարան - Տարրական դպրոց» հեռուստասերիալում 2017 թվականին։ 2017 թվականի դեկտեմբերի 12-ին Pledis Entertainment-ը հայտարարել է, որ The8-ը դադարեցրել է իր պրոմոուշն գործունեությունը մեջքի վնասվածքի պատճառով[6]։ Նա վերադարձել է պրոմոուշնին միայն Seventeen Directors Cut հատուկ ալբոմի թողարկումից հետո։

2018 թվականին The8-ը մասնակցել է չինական Chao Yin Zhan Ji ռեալիթի շոուին խմբի անդամ Վեն Ջունհուեյի հետ միասին։ 2019 թվականին նա երկու պարի մարզիչներից մեկն էր (Ջոլին Ցայի հետ միասին) չինական «Youth With You» վերապրման շոուում[7][8]։ The8-ը սոլո դեբյուտ է արել 2019 թվականի հունիսի 9-ին «Dreams Come True» սինգլով[9]։ 2020 թվականի մայիսի 4-ին The8 հայտարարել է իր երկրորդ սինգլի՝ «Falling Down»-ի թողարկման մասին։ Այն թողարկվել է 2020 թվականի մայիսի 8-ին[10]։

2021 թվականի ապրիլի 8-ին The8-ը հայտարարել է իր երրորդ սինգլի՝ «Side by Side»-ի թողարկման մասին։ Այն թողարկվել է 2021 թվականի ապրիլի 13-ին չինարեն և կորեերեն լեզուներով[11]։ 2021 թվականի մայիսի 4-ին The8 թողարկել է «Mom's Missed Call» սինգլը խմբի անդամ Վեն Ջունհուեյի հետ համատեղ։ Հեղինակային իրավունքներից ստացված բոլոր եկամուտները կուղղվեն Չինաստանում որբ երեխաներին օգնելու համար։ Սինգլը Չինաստանի մանկական բարեգործական ասոցիացիայի Dandelion բարեգործական երաժշտական նախագծի մասն է։ 2022 թվականի մարտի 18-ին The8 թողարկել է չինարեն լեզվով «Hai Cheng» (չինարեն՝ 海城) սինգլը[12]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Մանրամասներ
«Night and Rain»
«Dreams Come True»
  • Թողարկում: 9 հունիսի 2019
  • Պիտակ: Pledis Entertainment
  • Ձևաչափեր: Digital download, streaming audio
«Falling Down»
  • Թողարկում: 8 մայիսի 2020
  • Պիտակ: Pledis Entertainment
  • Ձևաչափեր: Digital download, streaming audio
«Side By Side»
  • Թողարկում: 13 ապրիլի 2021
  • Պիտակ: Pledis Entertainment
  • Ձևաչափեր: Digital download, streaming audio
«Hai Cheng» (海城)
  • Выпущено: 18 մարտի 2022
  • Պիտակ: Pledis Entertainment
  • Ձևաչափեր: Digital download, streaming audio
«A Bite of Summer» (嘗一口夏天)
  • Թողարկում: 27 սեպտեմբերի 2022
  • Պիտակ: Beijing Zitiao Network Technology Co., Ltd
  • Ձևաչափեր: Digital download, streaming audio
«Orbit» feat (JinjiBeWater)
  • Թողարկում: 4 դեկտեմբերի 2024
  • Պիտակ: Beijing Zitiao Network Technology Co., Ltd
  • Ձևաչափեր: Digital download, streaming audio

Ձայնային ձևավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարի Ալբոմ
«Brothers for One Time»[13] Ջունոմի հետ 2019 Seven Days OST
«Maze»[14] 2020 Թագավոր՝ Հավերժական միապետ OST
«Hide»[15] 2021 Who is the Murderer (谁是凶手) OST

Թողարկվել է չինական թվային երաժշտական հարթակներում՝ QQ Music, KuGou Music և Kuwo Music։

Անվանում Տարի Ալբոմ Ծանոագրություն
«Mom's Missed Call» (妈妈的未接来电)[16] Ջունոմի հետ 2021 Mom's Missed Call Բարեգործական սինգլ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաշոու

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր
2010 Day Day Up Դերասանական կազմ
2017 Real Class - Elementary School
2018 Chao Yin Zhan Ji (潮音戰紀)
2019 Youth With You Պարի մարզիչ
2021 Dancing Millennium Դերասանական կազմ
2023 All-Star Street Dancing Show
Youth Periplous Season 4
2024 Youth Periplous Season 5
2024 Heart Signal Season 7

Երգի հեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր իրավունքները պատկանում են՝ Korea Music Copyright Association-ին[17]։

Year Artist Song Album Lyrics Music
Credited With Credited With
2016 Seventeen Highlight

(Performance Team)

Going Seventeen Yes Bumzu, Hoshi, Dino, Jun, Lee Yoo-jung No Չկա տվյալ
2017 My I

(Jun & The8)

Al1 Yes Bumzu, Jun No Չկա տվյալ
Without You (모자를 눌러 쓰고) Teen, Age Yes Bumzu, Woozi, S.Coups, Jeonghan, Hoshi, Mingyu, DK, Vernon, Dino No Չկա տվյալ
Flower

(S.Coups, Seungkwan, Wonwoo, The8, Jeonghan, Dino)

Yes Bumzu, Woozi, S.Coups, Wonwoo, Dino, Seungkwan, Jeonghan No Չկա տվյալ
Campfire (캠프파이어) Yes Bumzu, Woozi, S.Coups, Jeonghan, Wonwoo, Mingyu, DK, Seungkwan, Vernon No Չկա տվյալ
2018 The8 Night and Rain[Ն 1] Non-album release Yes Չկա տվյալ No Bumzu, Woozi, Dong Ne-hyeong, Won Yeong-heon, Anchor
Seventeen Oh My! (怎麼辦) Non-album release Yes Bumzu, Woozi, S.Coups, Vernon No Չկա տվյալ
2019 The8 Dreams Come True[Ն 1] Non-album release Yes Չկա տվյալ No Bumzu, Ohway!
Seventeen 247

(Performance Team)

An Ode Yes Bumzu, Woozi, Dino, Hoshi No Չկա տվյալ
Network Love

(Joshua, Jun, The8, Vernon)

Yes Bumzu, Woozi, Vernon No Չկա տվյալ
2020 The8 Falling Down[Ն 1] Non-album release Yes Jodie C Yes Bumzu, NMORE (PRISMFILTER)
Seventeen Hey Buddy

(DK, Mingyu, The8)

Semicolon Yes Bumzu, Woozi, DK, Mingyu Yes Bumzu, Woozi, DK, Mingyu, Anchor, Ohway!
2021 The8 Side By Side Non-album release Yes Bumzu, 董乐 Doller Yes Bumzu, Bir$day (PRISMFILTER)
Seventeen Wave Your Choice Yes Bumzu, Woozi, Dino, Hoshi, Jun No Չկա տվյալ
2022 The8 Hai Cheng Non-album release Yes Woozi Yes Woozi
2024 Seventeen Spell

(Performance Team)

17 Is Right Here Yes Bumzu, Dino No Չկա տվյալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.famousbirthdays.com/people/the8.html
  2. «徐明浩个人资料». 365 Music. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  3. «Seventeen Resume». KukiNews. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  4. «[ETC] SEVENTEEN's Christmas Party». YouTube. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  5. Benjamin, Jeff (2015 թ․ մայիսի 30). «Here's What a 13-Member K-Pop Boy Band Looks Like: Watch 'Adore U' by Seventeen». Billboard. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  6. «SEVENTEEN 成員 The 8 因腰傷暫停活動 暫時以 12 人形式活動!». koreastardaily. 2017 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  7. Shi Keying 施可瑩 (2018 թ․ դեկտեմբերի 21). «【青春有你】The 8@SEVENTEEN加入做導師 同蔡依林一齊教跳舞». HK01 (Chinese (Hong Kong)). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  8. «97年的徐明浩凭什么可以当《青春有你》的教练?». Phoenix TV. 2018 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  9. «세븐틴 '디에잇(The8)' 중국에서 신곡 발표 '꿈은 이루어진다'». The Preview. 2019 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  10. «SEVENTEEN's The8 Announces New Solo Release + Drops 1st Teaser». Soompi. 2020 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  11. Ruberto, Lauren (2021 թ․ ապրիլի 9). «The 8 Announces Release Date of Solo Album 'Side by Side'». Glitter Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  12. Yeo, Gladys (2022 թ․ մարտի 18). «Seventeen's The8 drops wistful music video for new single '海城 (Hai Cheng)'». NME. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. «《七日生》片頭曲MV將發佈 文俊輝徐明浩演繹». Sina. 2019 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  14. «세븐틴 디에잇, '더 킹' 중국어 버전 OST 'Maze' 발매». Hankyung. 2020 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
  15. «影视剧《谁是凶手》推广曲». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  16. «SEVENTEEN's Jun And The8 Release Touching New Charity Single For Children's Day». Koreaboo (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 1-ին.
  17. «Songs Registered Under The8 (디에잇) (10013922)». Korea Music Copyright Association (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The8» հոդվածին։
  1. 1 2 3 Credits are adapted from Pledis Entertainment.
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found.