Tape art

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Tape art (սքոթչ արտ), պատկերի ստացում սքոթչի օգնությամբ։

Սքոթչ արթ

Ժամանակակից արվեստում սքոթչի կիրառման ոլորտը բավականին տարաբնույթ է՝ գծանկար, կոլաժ, ինստալյացիա, քանդակագործություն, գրաֆիտի և այլն։

Tape artՍթրիթ արտի տարատեսակ է, սակայն հաճախ օգտագործվում է շինություններում՝ նկատի առնելով փողոցային միջավայրում նյութի անհարատևությունը։ Սքոթչը նկարիչների համար որպես նյութ ունի մի շարք առավելություններ՝ կիրառման շարժունակություն, թեթևություն, ամրություն ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Tape Art շարժումն առաջացել է 1989 թվականին Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում մեծ մասշտաբներ ունեցող համատեղ նկարների տեսքով, որոնք հասարակական վայրերում ստեղծել են Tape Art Crew խմբի անդամները։ 90-ականների կեսերից սկսած արվեստի այս տեսակը տարածվել է Եվրոպայում։

Tape Art Crew խումբը շարունակել է զարգանալ տվյալ ուղղությամբ․ վերջինիս անդամները ստեղծել են ավելի քան 500 հասարակական և հազարից ավելի ոչ մեծ արվեստի գործեր։

2016 թվականի հոկտեմբերին Բեռլինում կազմակերպվել է «Tape Art Convention»-ի առաջին միջազգային ցուցահանդեսը։ Այն կայացել է Բեռլինի Neurotitan պատկերասրահում, որին մասնակցել է գերմանացի նկարիչների Tape That, խումբը, ինչպես նաև այնպիսի միջազգային նկարիչներ, ինչպիսին են Բուֆ Դիսը, Սլավա Օստապը, Բենջամին Մյորֆին և Մաքս Զորնը[1]։

Առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթչով պատրաստված նկարներն այլընտրանք են նրանց համար, ովքեր ուզում են զբաղվել սթրիթ արտով՝ առանց շենքերը վնասելու։ Բուֆ Դիսը նշում է, որ օրենքի ներկայացուցիչները պարզապես չգիտեն ինչպես արձագանքել սքոթչ արտի նկարիչների ստեղծագործություններին, երբ հասկանում են, որ յուրաքանչյուր պատկեր կարելի է պոկել մի քանի րոպեի ընթացքում, ընդ որում՝ ընդհանրապես չվնասելով այն մակերևույթը, որի վրա վերջինս ստեղծվել է[2]։ «Tape art»-ի ինստալյացիաները ստեղծվում են բավականին արագ և գրեթե անաղմուկ, ինչը փողոցում ևս մեկ առավելություն է արտ-ինտերվենցիայի համար։

Սքոթչից պատրաստված նկարներն առանձնանում են իրենց կիրառելիությամբ։ Եթե անհրաժեշտ է նման նկերը տանել ցուցահանդեսի, կտավը կարելի է պարզապես փաթաթել գլանի տեսքով և հասցնել այնտեղ, ուր պետք է։ Այս կերպ մեկ անգամով կարելի է տեղափոխել միանգամից մի քանի նկար։ Գույնի հագեցվածությունը նկարիչները ստեղծում են սքոթչի բազմաշերտ սոսնձման միջոցով[3]։ Արվեստի այս տեսակում կարճ ժամանակում կարելի է սովորել պատրաստել հետաքրքիր աշխատանքներ[4], այդ պատճառով սքոթչ արտի մի քանի ներկայացուցիչներ անցկացնում են վարպետաց դասեր, որտեղ սովորեցնում են սքոթչի հետ աշխատելու նրբությունները[5]։

Աշխատանքի օրինակներ

Նկարիչների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Von Oliver Kranz Berlin feiert die erste Tape Art Convention(գերմ.) // Deutschlandfunk. — 2016.
  2. «Стрит-арт от Buff Diss: рисунки малярным скотчем»։ https://kulturologia.ru 
  3. Яна Хватова (28.04.2016)։ «Липкое искусство. Петербуржец создает картины из скотча»։ https://spb.aif.ru 
  4. Валентина Бушманова (11.11.2017)։ «Художник и учитель Свен Линнерт»։ https://cherinfo.ru 
  5. Алина Путятична։ «Скотч арт. Мастер-класс» 
  6. «Tape-Art Kunstwerke von Slava Ostap» (գերմաներեն)։ Tape Art - Klebebandkunst von Streetart und Tape-Artist Slava Ostap։ Վերցված է 2015-10-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]