Tangerine Bank
Tangerine Bank | |
|---|---|
| Տեսակ | բանկ, Թվային բանկինգ, բիզնես ձեռնարկություն, ֆինանսական ինստիտուտ և առցանց բանկ |
| Հիմնադրված է | 1997 |
| Հիմնադիր | ING Groep |
| Վայր | Տորոնտո, Կանադա |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | ֆինանսական ծառայություններ, Ֆինանսներ և բանկային տնտեսագիտություն |
| Մայր ընկերություն | Scotiabank? |
| Սեփականատեր | Scotiabank? |
| Կայք | tangerine.ca/en/personal(անգլ.) և tangerine.ca/fr/particuliers(ֆր.) |
Tangerine, կանադական հեռավար բանկ, հանդիսանում է Scotiabank-ի դուստր ձեռնարկությունը։ Առաջարկում է առանց միջնորդավճարի ընթացիկ և խնայողական հաշիվներ, երաշխավորված ներդրումային սերտիֆիկատներ, հիփոթեքային վարկեր և փոխադարձ ներդրումային հիմնադրամներ։ Խնայողական և ներդրումային բազմաթիվ ապրանքներ կարող են գրանցվել հարկերից ազատ խնայողական հաշվի, կենսաթոշակային խնայողական ծրագրի կամ կենսաթոշակային եկամտի ֆոնդի շրջանակներում[1]։
Բանկը հիմնադրվել է ING Group ընկերության կողմից 1997 թվականի ապրիլին՝ որպես ING Bank of Canada[2]։ 2012 թվականի նոյեմբերին ձեռք է բերվել Scotiabank-ի կողմից[3]։ Բանկի նոր անվանումը ներկայացվել է 2013 թվականի նոյեմբերին, իսկ ռեբրենդինգը սկսվել է 2014 թվականի ապրիլից[4]։
Թեև այժմ ամբողջությամբ պատկանում է Scotiabank-ին, բանկը շարունակում է մնալ առանձին իրավաբանական անձ և այդ պատճառով պահպանել է իր եզակի համարը, իսկ բոլոր հաշիվները կապված են մեկ ընդհանուր տրանզիտ համարի հետ[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Tangerine-ը հիմնադրվել է 1997 թվականի ապրիլին որպես ING Group-ի մասնաճյուղ և սկզբնական շրջանում գործել է որպես հեռախոսային բանկինգի ծառայություն՝ առաջարկելով խնայողական հաշիվներ[6][7]։ Այն հանդիսացավ ING Group-ի հեռավար բանկինգի բիզնես մոդելի առաջին փորձնական հարթակը։ Հրաժարվելով մասնաճյուղերի լայն ցանցից և դրանց պահպանման ծախսերից՝ բանկը կարողացավ հաճախորդներին առաջարկել առավել շահավետ տոկոսադրույքներ[8]։ Կանադայում հեռուստագովազդներում ընկերության պաշտոնական ներկայացուցիչն էր հոլանդացի դերասան Ֆրեդերիկ դե Գրոտը։ Բանկը գործել է ING Direct անվան ներքո մինչև 2012 թվականին, Scotiabank-ի կողմից ձեռքբերումը։
2012 թվականի նոյեմբերին Scotiabank-ը եզրափակեց բանկի գնման գործընթացը։ Գործարքի արժեքը կազմեց 3,1 միլիարդ կանադական դոլար[9][3]։ 2013 թվականի նոյեմբերի 5-ին, բանկը հայտարարեց, որ 2014-ի սկզբից կվերանվանվի Tangerine[4]։ Ըստ բանկի պաշտոնական հայտարարության՝ անվանափոխությունը մեկ տարի տևած խորհրդակցական գործընթացի արդյունք էր, որին որակական և քանակական հետազոտությունների շրջանակներում մասնակցել էր ավելի քան 10,000 մարդ[10]։ Tangerine-ը շարունակեց կիրառել «Forward Banking» կարգախոսը[11]։
Առցանց բանկինգի ոլորտում ընդլայնվելուն զուգահեռ, բանկի ծառայությունների փաթեթը համալրվեց հիփոթեքային վարկերով, բաժնետիրական ներդրումային հիմնադրամներով և առանց միջնորդավճարի ընթացիկ հաշիվներով[7]։ 2013 թվականի նոյեմբերի դրությամբ ընկերությունն ուներ ավելի քան 1,8 միլիոն հաճախորդ, շուրջ 1,000 աշխատակից և տնօրինում էր մոտ 40 միլիարդ դոլար ընդհանուր ակտիվներ[12][4]։
Ապրանքներ և ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Tangerine-ը շարունակում է մատուցել նույն ծառայությունները, որոնք նախկինում առաջարկում էր ING Direct Canada-ն, մասնավորապես՝ խնայողական և ընթացիկ հաշիվներ, բաժնետիրական ներդրումային հիմնադրամներ և հիփոթեքային վարկեր[15]։ Բանկի ներդրումային հիմնադրամները հիմնված են ռազմավարության վրա, դրանցից յուրաքանչյուրը հետևում է երեք կամ չորս բաժնետիրական կամ պարտատոմսային ինդեքսների հաշվարկված համակցությանը[16]։
2016 թվականին Tangerine-ը սկսեց տրամադրել Մաստեր քարտ հետվճարային վարկային քարտեր, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս ստանալ մինչև 2% հետվճար որոշակի գնումների դիմաց[17]։
Tangerine-ի բանկային հավելվածը հասանելի է iOS, Android, Blackberry և Windows Mobile օպերացիոն համակարգերով գործող սարքերի համար։ Նախկինում աջակցվում էին նաև Wear OS և Apple Watch հարթակները, սակայն դրանց սպասարկումը դադարեցվել է 2020 թվականի փետրվարի 29-ին[18]։ Հավելվածը հաճախորդներին հնարավորություն է տալիս․
- ստուգել հաշվի մնացորդն ու գործարքների պատմությունը,
- կատարել դրամական փոխանցումներ,
- գտնել մոտակա բանկոմատները,
- կանխիկացնել կտորնները՝ պարզապես լուսանկարելով դրանք։
Scotiabank-ի կողմից ձեռքբերման արդյունքում, 2014 թվականի հունիսից սկսած, Tangerine-ի հաճախորդների համար Scotiabank-ի և Global ATM Alliance-ի անդամ այլ բանկերի բանկոմատներից օգտվելը դարձավ անվճար։ 2014 թվականի սեպտեմբերի 28-ին Tangerine-ը դուրս եկավ իր նախկին գործընկեր ցանցից[19]։ Բացի այդ, բանկը տնօրինում էր սեփական բրենդային բանկոմատների փոքր քանակություն, որոնց շահագործումը դադարեցվեց 2020 թվականի փետրվարին[20]։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չունենալով ավանդական բանկային մասնաճյուղեր՝ ING Direct Canada-ն դրանց փոխարեն հիմնեց սրճարանների փոքր ցանց, որոնք ծառայում էին հաճախորդների հետ դեմ առ դեմ շփման կետեր։ Առաջին սրճարանը բացվել է 1997 թվականին Տորոնտոյում, որին հաջորդել են ևս երեքը Վանկուվերում, Մոնրեալում և Կալգարիում, ինչպես նաև երկրորդ սպասարկման կետը Տորոնտոյում[21]։
Scotiabank-ի կողմից ձեռքբերումից հետո բանկը շարունակեց շահագործել այդ սրճարանները, վերաբրենդավորելով դրանք «Tangerine» անվան ներքո։ Ժամանակ առ ժամանակ բանկը բացում էր նաև ժամանակավոր տաղավարներ՝ իր ծառայությունները գովազդելու և խթանելու նպատակով[22]։
2021 թվականի սկզբին հրապարակված 2020 թվականի հանրային հաշվետվողականության զեկույցում Tangerine-ը նշեց, որ COVID-19 համավարակի պատճառով բոլոր սպասարկման կետերը ժամանակավորապես փակվել են։ Այնուհետև բանկը հայտարարեց բոլոր սրճարանները մշտապես փակելու իր որոշման մասին՝ բացառությամբ «Toronto North» սրճարանի, որը գտնվում էր բանկի գլխավոր գրասենյակում[20]։ 2024 թվականի մարտին հրապարակվածհաշվետվության մեջ բանկը հաստատեց, որ «Toronto North» սրճարանը նույնպես վերջնականապես փակվել է[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Home: Tangerine». Tangerine Bank. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Robert D. Klassen; Larry J. Menor (2006). Cases in Operations Management: Building Customer Value Through World-Class Operations. SAGE Publications. էջ 69. ISBN 978-1-4129-1371-3.
- 1 2 «Bank of Nova Scotia snares ING for $3.1-billion». Globe and Mail.
- 1 2 3 «ING DIRECT to change its name to Tangerine». Newswire. Արխիվացված է օրիգինալից 2015-05-12-ին. Վերցված է 2026-05-03-ին.
- ↑ «Contact Us». Tangerine.ca. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Our History». ING. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
- 1 2 Broverman, Aaron (2024 թ․ սեպտեմբերի 3). «Tangerine Bank Review 2024: No 'Unfair Fees' And Unlimited Transactions». Forbes.
- ↑ «ING Direct scrambles to reinvent itself». Macleans. Արխիվացված է օրիգինալից 2014-02-03-ին. Վերցված է 2026-05-03-ին.
- ↑ «Scotiabank Completes the Acquisition of ING DIRECT Canada». Scotiabank.
- ↑ «ING Direct renames itself Tangerine». Financial Post.
- ↑ «ING DIRECT introduces Canadians to forward banking». press release. Արխիվացված է օրիգինալից 2015-07-04-ին. Վերցված է 2026-05-03-ին.
- ↑ «We have a new name!». ING. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Tangerine Named One of Canada's 10 Most Admired Corporate Cultures». News Release. CNW Newswire. 2015 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Bike Share Toronto and Tangerine Bank partner to help move Toronto forward». Tangerine Bank. 2023 թ․ մայիսի 4. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Tangerine». Tangerine.
- ↑ «Tangerine Investment Funds». Tangerine Bank. Արխիվացված է օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Tangerine Money-Back Credit Card». Tangerine.
- ↑ «Mobile Banking». Tangerine. Արխիվացված է օրիգինալից 2018-10-29-ին. Վերցված է 2026-05-03-ին.
- ↑ «ABMs». Tangerine Bank. Արխիվացված է օրիգինալից 2014-04-13-ին. Վերցված է 2014-04-08-ին.
- 1 2 «Tangerine Public Accountability Statement 2020» (PDF). Tangerine Bank. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
- ↑ «ING DIRECT Cafés». ING. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
- ↑ Arellano, Nestor E. (2015 թ․ ապրիլի 17). «Tangerine cloud banking pops up in unexpected location». IT World Canada. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Tangerine Public Accountability Statement 2023» (PDF). Tangerine Bank. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tangerine Bank» հոդվածին։ |
| ||||||