Tajik Air

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Tajik Air (Բաց բաժնետիրական ընկերություն «Տաջիկ Էյր»[1]) , Տաջիկստանի ազգային ավիափոխադրողը: Բազավորված է Դուշանբեի օդանավակայանում, օգտագործում է Խուջանդ երկրորդային օդանավակայանը

Տաջիկ Air Boeing 757-200
Tajik Air
Tajik air.jpg
ՕՏՄԱ
7J
ՔԱՄԿ
TJK
Պայմանականչ
TAJIKISTAN
Հիմնադրվել է3 սեպտեմբերի 1924
ԿենտրոններԴուշանբե օդանավակայան
ՄասնաճյուղերԽուջանդ, Դուշանբե
Նպատակակետեր18
ԳլխամասՏաջիկստան Դուշանբե, Տաջիկստան
ՂեկավարությունԴիլշոդ Իսմատուլլոզոդ
tajikairlines.com

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տաջիկ Էյր» ավիաընկերության պատմությունը սկսվել է 1930 թվականից: 1930-ի մայիսին ստեղծվել է Միջին Ասիայի օդային գծերի տաջիկական ավիահանգրվանը և Ստալինաբադ մշտական տեղակայման վայր են ժամանել երկու Յու-13 ինքնաթիռներ ՝ անձնակազմով, որոնք ձեռնամուխ են եղել կանոնավոր թռիչքների կատարմանը Ստալինաբադից դեպի Խոջենդ, Կուլյաբ, Գարմ, Դինգարու և Պյանջ: Մեկ տարի անց, Պ-5 и Ռ-5 ինքնաթիռների ժամանելուն պես, սկսվել են թռիչքներ Շաարտուզ և Խորոգ: 1933 թ. մարտին Ստալինաբադը ստացել է 25 Պո-2 ինքնաթիռներ, իսկ արդեն հունիսին ժամանել է ամբողջամետաղական ինքնաթիռ «Ստալ-2»: Այնուհետև բացվել են ավիաուղիներ Ստալինաբադ-Ֆարխոր, Ստալինաբադ-Գարմ-Հաիթ-Տաջիկաբադ-Ջիրգիտալ, Ստալինաբադ-Խովալինգ ուղություններով: 1935 թ. Ստալինաբադը ստացել է ԱՆՏ-9, ՀՁ-9, Շ-5 ինքնաթիռներ և բացվեցին Ստալինաբադ-Մումինաբադ, Ստալինաբադ-Վորոշիլովաբադ ավիաուղիները: 1940 թվականին ստեղծվել է Քաղաքացիական օդային նավատորմի Տաջիկստանի վարչություն, որը հետագայում մի շարք վերակազմավորումների է ենթարկվել. քաղաքացիական ավիացիայի տաջիկական վարչություն, «Տոչիկիստոն» պետական ավիաընկերություն, «Տոչիկիստոն», «Տաջիկ Էյր»: 2009 թվականի դեկտեմբերի 30-ին կառավարության թիվ 707 որոշմամբ ավիաընկերությունը վերակառուցվեց «Տաջիկ Էյր» ԲԲԸ:

Ավիաընկերությունը մասնագիտացած է ուղևորների, ուղեբեռի փոխադրումներով, ինչպես նաև կատարում է տեխնիկական սպասարկում և ավիացիոն տեխնիկայի վերանորոգում:

Թռիչքների աշխարհագրության ընդլայնումը, անվտանգության ապահովումը, հուսալիությունը և հարմարավետությունը հանդիսանում են ավիաընկերության ռազմավարությունը գերակա խնդիրները:

Այսօր «Տաջիկ Էյր»-ում աշխատում է ավելի քան 500 ավիացիոն մասնագետներ: Ընկերության օդաչուների և բորտինժեներների մեծամասնությունը ունեն բարձր որակավորում և բարդ թռիչքների վարման մեծ փորձ:

Ընկերությունը իրականացնում է կանոնավոր թռիչքներ Ռուսաստանի Դաշնության 5 քաղաքների ուղղությամբ (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սուրգուտ, Նովոսիբիրսկ), ինչպես նաև Ղրղզստանի (Բիշքեկ), Ղազախստան (Ալմաթի), Իրան (Թեհրան), Հնդկաստան (Դելի), Չինաստան (Ուրումչի): Տեղական ուղղություններով կանոնավոր թռիչքներ իրականացվում են դեպի Խուջանդ և Խորոգ:

Առաջիկայում ավիաընկերությունը պատրաստվում է չվերթներ բացել Դուշանբե-Պեկին-Դուշանբե, Կուրգան-տյուբե - Եկատերինբուրգ, Կուրգան-տյուբե - Նովոսիբիրսկ, Կուրգան-տյուբե - Կազան:

2016 թվականի հունվարից ավիաընկերությունը գլխավորել է Ռահիմով Հայրուլլո Զուբայդուլոևիչը: 2019 թվականի հունվարի 22-ից նրան փոխարինեց Դիլշոդ Իսմատուլլոզոդը:

«Տաջիկ էյր» ավիաընկերության Boeing 757 օդանավ

Ժամանակակից իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tajik Air-ը զգալի մրցակցություն է ապրում իր ոլորտում 2006 թվականի սեպտեմբերին շուկայի ապամենաշնորհացումից հետո: Ավիաընկերությունը փոխադրել է ընդամենը 320 000 ուղևորների 2006 թվականի առաջին 9 ամիսներին. սա զգալի անկում է 2005 թվականից: Ճգնաժամը հաղթահարելու համար, ավիաընկերությունը՝ վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի օգնությամբ սկսել է շահագործել Airbus A320 և Boeing 737 ինքնաթիռներ:

2013 թվականին ըստ Business Insider- ի ընկերությունը գրավել է «20 վատագույն ավիաընկերությունների» շարքում իններորդ տեղը՝ էկոնոմ դասով ճանապարհորդության անվանակարգում:[2]

2015 թվականից ավիաընկերությունը զբաղեցնում է իր արժանի տեղը անվտանգ ավիափոխադրողների շարքում:

2019 թվականի հունվարի 11-ից՝տնտեսական դժվարությունների պատճառով, Tajik Air-ը դադարեցրել է թռիչքները։

Թռիչքների աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուշանբե՝ ավիաընկերության օդանավակայանը: Դեկտեմբեր 2007թ.

Tajik Air-ը 2016 թվականի մատի դրությամբ թռիչքներ է կատարել հետևյալ ուղղություններով:[3]

Նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tajik Air-ի նավատորմը 09 Մարտի 2017թ.-ի դրությամբ: Միջին տարիքը նավատորմի 17 է:

Tajik Air Boeing 767-300 EY-756 2016 թվական
Tajik Air-ի Boeing-ի 747SP (N149UA) Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ։ Դեկտեմբեր 1993

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Таджик Эйр։ «ОБ авиакомпании» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 13 апреля 2010 
  2. «The 20 Worst Airlines In The World»։ Վերցված է 2016-08-03 
  3. TajikAir.TJ — Таджикские Авиалинии

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]