THEY.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է THEY. (երաժշտական դուետ)ից)
THEY.
Դուետը 2016 թվականի նոյեմբերին
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերR&B, հիփ հոփ, փոփ, ռոք[1][2]
Գործունեություն2015-ներկա
ԼեյբլMind of a Genius Records, Warner Bros. Records
ԿապվածԲրայսոն Թիլեր
Կայքunofficialthey.com
Անդամներ
Դանթե Ջոնս
Դրյու Լավ
 THEY. Վիքիպահեստում

THEY., ամերիկյան R&B դուետ, որի անդամներն են Դանթե Ջոնսը (անգլ.՝ Dante Jones) և Դրյու Լավը (անգլ.՝ Drew Love):

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015: Դուետի ստեղծում և «Nü Religion»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանթե Ջոնսը ծնվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, իսկ Դրյու Լավը ծնվել է մայրաքաղաք Վաշինգտոնում[3]։ Նրանք դուետը ստեղծել են 2015 թվականին Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[4]։ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին դուետը թողարկեց իր առաջին «Nü Religion» անվանումը կրող մինի ալբոմը[5]։ Երեք երգ ներառող մինի ալբոմը դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատների կողմից[2][6][7]։ Դուետի անդամները նշել են, որ մինի ալբոմը ձայնագրելու ընթացքում նրանք ոգեշնչվել են Taking Back Sunday-ի, New Edition-ի, Babyface-ի և Կուրտ Քոբեյնի երաժշտությունից[8]։ 2015 թվականի հոկտեմբերի 22-ին դուետը Zhu-ի և Սքրիլլեքսի հետ համատեղ թողարկեցին «Working for It» սինգլը[9], որը ավստրալիական ARIA Charts հիթ շքերթում զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը[10]։

2016: Շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սկզբին դուետը շրջագայությունների մեկնեց ամերիկացի երգիչ Բրայսոն Թիլերի հետ, որի նպատակն էր գովազդել Թիլերի «Trapsoul» ալբոմը[11]։ 2016 թվականի ամռանը դուետը թողարկեց իր «Say When» և «Deep End» սինգլները[12][13], որոնք հորիզոնականներ զբաղեցրեցին «Billboard»-ի Twitter Emerging Artists հիթ շքերթում[14]։ Օգոստոսի 8-ին «The Guardian» թերթը դուետին ներկայացրեց իր «Շաբաթվա նոր դուետ» էջում[15]։ Նույն տարվա հոկտեմբերին դուետը նաև ընդգրկվեց «Complex» ամսագրի կազմած «2016 թվականի լավագույն նոր երաժիշտները Ամերիկայում» ցանկում[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «THEY. Talk The 1975 & Blurring The Line Between Rock, R&B & Rap». MTV. 2016 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. 2,0 2,1 «This New Duo Out of L.A. Just Got a Major Co-Sign By Ebro». BET. 2015 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. «The Break Presents: They». XXL. 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. «THEY. – Nü Religion [EP Stream]». OnSMASH. 2015 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Nü Religion - Single by THEY». iTunes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «Thank Us Later: Stream THEY's 'Nü Religion' EP». Vibe. 2015 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. «Stream They.'s Debut EP». XXL. 2015 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. «Stream THEY.'s Debut EP, Nu Religion». The Fader. 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. «Hear Zhu and Skrillex's Edgy Collaboration, 'Working for It'». Rolling Stone. 2015 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  10. «Discography Skrillex». australian-charts.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  11. «Bryson Tiller Announces "Trap Soul" Tour». HotNewHipHop. 2015 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  12. «Say When - Single by THEY». iTunes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  13. «Deep End - Single by THEY». iTunes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  14. «They. - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  15. «New band of the week: THEY. (No 114) – meditative rock for the Drake generation». The Guardian. 2015 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  16. «Best New Musicians - THEY. - Los Angeles - R&B». Complex. 2015 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «THEY.» հոդվածին։