TBC Bank
TBC Bank | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1992 |
Վայր | Թբիլիսի, Վրաստան |
Երկիր | ![]() |
Աշխատողների թիվ | 7462 մարդ (2019) |
Կայք | tbcbank.ge |
![]() |
TBC Bank բանկ Վրաստանում, գլխավոր գրասենյակը տեղակայված է Թբիլիսիում (Մարջանաշվիլի փողոց 7)։ TBC Bank անվանումը այն անվանման արտացոլումն է, որը բանկը կրում էր 1992 թվականին՝ Tbilisi Business Centre (Թբիլիսիի բիզնես կենտրոն)[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

TBC Bank բանկի պատմությունը սկսվում է 1992 թվականից, վրացի բիզնեսմեններ Մամուկա Խազարձեն և Բադրի Ջափարիձեն մի շարք ընկերների հետ հիմնադրեցին «Tbilisi Business Centre», կամ կրճատ «TBC» անվանումով բանկ։ Բանկը ստեղծման պահին ունեցել է 500$ կապիտալ։ Այս գումարը մինիմալ թույլատրելի չափն էր 1990-ականներին Վրաստանում բանկ հիմնելու համար[2]։ 1993 թվականի հունվարի 20-ին բանկը լիցենզիա ստացավ NBG-ի կողմից, իսկ նույն թվականի մայիսին ստացավ մեկ այլ լիցենզիա, որը բանկին թույլ տվեց կատարել միջազգային գործարքներ[3][4]։
1995 թվականին բանկում կար մեկ բաժին, որտեղ աշխատում էր 29 աշխատակից, իսկ ընդհանուր ակտիվները կազմում էին 1,4 մլն $: Վախթանգ Բուցիրիձեն, ով բանկի աշխատանքներին էր միացել 1993 թվականին երկու տարի անց դարձավ TBC բանկի գործադիր տնօրենը (CEO)[5]:
2014 թվականի հունիսի հունիսի 11-ին Լոնդոնի ֆոնդային բոսան (London Stock Exchange) TBC Bank-ին հրավիրեց մասնակցելու գլոբալ ավանդների տրամադրման միջոցառմանը։ Բանկը ստացավ 239 մլն $ Նախանական հանրային առաջարկի համար (IPO)[6][7][8]:
Գործնական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Constanta բանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
TBC Bank-ը միանալով միկրոֆինանսական գործողությունների ձեռք բերեց «Constanta» բանկի 80 %-ը։ Հետագայում 2014 թվականին TBC-ն աբողջությամբ գնեց այդ բանկը[9][10]։
TBC լիզինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի հունվարին բանկը հիմնել է TBC լիզինգ-ը 500 հազար լարի արժեքով[11]։
TBC Kredit[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի վերջին TBC Kredit-ը ձեռք է բերել SOA Kredit ընկերության 75 %-ը, որն սկսած 1999 թվականից Ադրբեջանի հետ վարկային գործարքներ էր իրականացնում [12]։
TBC Invest[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի սկզբին հիմնադրվեց «TBC Invest»-ը։ Այս ընկերությունը աշխատում է իսրայելական շուկայում[13]։
Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
TBC Bank-ը հիմնադրեց TBC ֆոնդը, որը 2008 թվականին օգնել է Հյուսիսային Օսեթիայի զինված հակամարտության ժամանակ տուժածներին[14]։ Բանկը նաև հիմնել է 5 մլն դոլլար կապիտալով ֆոնդ, որը հետագայում ավելացրել է 3 մլն դոլարով[15]։
TBC Bank-ը նաև ամենամյա «SABA» գրական մրցանակաբաշխության համահիմնադիրներից է, որը 2003 թվականից պագևատրում է լավագույն գրական ստեղծագործությունների հեղինակներին[16]։
Առցանց բանկային ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
TBC-ը մի քանի տարի շարունակ (2012—2015) մրցանակ է ստացել Արևելյան Եվրոպայում առցանց բանկային ծառայությունների ոլորտում լավագույնը լինելու համար[17][18][19][20][21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Welcome - TBC Bank»։ tbcbank.ge։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-10-ին։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «Banking, bricks and water»։ Financial Times։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-07-ին։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «TBC Bank»։ ifc.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-05-ին։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «TBC Bank, Tbilisi, Georgia - head office, address, phone, website and SWIFT-BIC codes»։ banksdaily.com։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «Vakhtang Butskhrikidze»։ Bloomberg։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ Sergey Gevenov։ «TBC Bank on the London Stock Exchange»։ georgiatoday.ge։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-02-ին։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «Agenda.ge - Georgia’s TBC Bank welcomed to London Stock Exchange opening market»։ agenda.ge։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «TBC hopes to deflect Russian fears with $300m LSE listing»։ Financial Times։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ Sergey Gevenov։ «TBC Bank buys into Bank Constanta»։ georgiatoday.ge։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-01-ին։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «TBC to Acquire 100% of Shares of Bank Constanta»։ londonstockexchange.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-28-ին։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «Welcome - TBC Bank»։ tbcbank.ge։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-23-ին։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «EBRD supports financing to micro, small and medium enterprises in Azerbaijan»։ EBRD։ օգոստոսի 26, 2013։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «TBC INVEST»։ tbcinvest.co.il։ Վերցված է ապրիլի 21, 2015(չաշխատող հղում)
- ↑ «TBC Fund»։ tbcfund.ge։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «Caucasus Nature Fund— TBC Bank Partners with the Caucasus Nature Fund»։ Caucasus Nature Fund։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «Saba»։ Վերցված է ապրիլի 21, 2015
- ↑ «Box UK»։ www.boxuk.com։ Վերցված է 2016-05-06
- ↑ «Global Finance Magazine - WORLD'S BEST CONSUMER INTERNET BANKS IN CENTRAL & EASTERN EUROPE 2012»։ Global Finance Magazine։ Վերցված է 2016-05-06
- ↑ «Global Finance Magazine - Global Finance Names The 2015 World’s Best Consumer Digital Banks In Central & Eastern Europe»։ Global Finance Magazine։ Վերցված է 2016-05-06
- ↑ «Global Finance Magazine - Global Finance Names The World’s Best Consumer Internet Banks 2014»։ Global Finance Magazine։ Վերցված է 2016-05-06
- ↑ «Global Finance Magazine - World’s Best Consumer Internet Banks in Central & Eastern Europe 2013»։ Global Finance Magazine։ Վերցված է 2016-05-06