T.G.I. Fridays
T.G.I. Fridays T.G.I. Friday's | |
---|---|
Տեսակ | հասարակական սնունդ |
Անվանված է ի պատիվ | T.G.I.F.? |
Հիմնադրված է | մարտի 15, 1965. Նյու-Յորք, ԱՄՆ |
Հիմնադիր | Ալան Սթիլլման (առաջին ռեստորանի հիմնադիր), Դենիել Սքոգին (կորպորացիայի հիմնադիր) |
Վայր | . Քերոլթոն, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | Իռլանդիա և ԱՄՆ |
Արդյունաբերություն | Սննդագիտություն |
Մայր ընկերություն | Carlson? |
Դուստր ընկերություններ | Fridays? |
Կարգախոս | Give me more Friday's In here. it's always Friday's |
Կայք | Ռուսաստան Միջազգային |
T.G.I. Friday's Վիքիպահեստում |
T.G.I. Friday’s (հայերեն՝ Ֆրայդիս, ինչպես նաև «Friday’s», «FRiDAY’S», «T.G.I.s») ռեստորանների ամերիկյան ցանց, հիմնադրված 1965 թվականի մարտի 15-ին Նյու-Յորքում։ Համարվում է Sentinel Capital Partners-ի և TriArtisan Capital Partners-ի ստորաբաժանումը, որոնք ցանցը գնել են 2014 թվականի մայիսին Carlson Companies-ից 800 միլիոն դոլարով[1]։ «Friday’s» ռեստորանների ինտերիերի դիզայնը հայտնի է կարմիր-սպիտակ շերտավոր ծածկով, արույրե բազրիքով, Թիֆանի լուսամփոփներով և այլն։
Ընկերության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Քերոլթոնում, Դալասի արվարձանում (Տեխաս)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«T.G.I. Friday’s» անվանումը համարվում է անգլերենով հայտնի արտահայտության՝ «Thank Goodness It’s Friday!» հապավումը (հայերեն՝ Փառք Աստծո, այսօր ուրբաթ է)[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Սթիլմանը հիմնեց իր առաջին T.G.I. ռեստորանը ուրբաթ`1965 թվականի մարտի 15-ին Նյու-Յորքում` Մանհեթենի Իսթ-Սայդում Քուինսբորո կամուրջի հարևանությամբ։ Սա շրջան է, որտեղ ապրում էին շատ ուղեկցորդուհիներ և ֆոտոմոդելներ, և Սթիլմանը հաշվարկում էր, որ սեփական բարի բացումը կօգնի նրան ծանոթանալ կանանց հետ[3][4]։
Ռեստորանը հայտնի դարձավ նաև նրանով, որ ղեկավարության քաղաքականության անբաժանելի մասը դարձավ տարբեր ակցիաների անցկացումը։ Ինչպես, օրինակ, այնտեղ է կատարվել Նյու-Յորքի այսպես կոչված «գիշեր միայն կանանց համար» առաջին երեկույթներից մեկը (անգլ.՝ Ladies' night)[5]:
Մինչև 1970-ականներին Ալան Սթիլմանը երկրի Միջին Արևելքում արդեն բացել էր մի քանի ռեստորան, այդ թվում T.G.I. ռեստորանը Մեմֆիսում, Թենեսի նահանգում[4]։
1971 թվականին Դենիել Սքոգինը գնեց թույլտվություն ցանցի մի քանի ռեստորանների համար։ 1972 թվականին Սկոգգինը բացում է Friday’s ռեստորանը Տեխաս նահանգի կենտրոնում`Դալասում։ Քիչ հետո Սքոգինը դարձավ ռեստորանների ցանցի գլխավոր տնօրենը։ Հեռու ապագայում, նա հաջորդ 15 տարիներին աշխատում է այս պաշտոնում։ 1975 թվականին ցանցը վաճառվել է Carlson Companies ընկերությանը։ Ըստ ընկերության հետ կնքված պայմանագրի Ալան Ստիլմանն ու այլ հիմնադիրները և օգնականները իրավասու չեն ազդել «T.G.I. Friday’s»-ի հեռավոր ճակատագրի հետ կապված կառավարական որոշումների վրա։ Դենիել Սքոգինը Carlson Companies-ի հետ կնքեց պայմանագիր և շարունակեց զբաղեցնել գլխավոր տնօրենի պաշտոնը։
Առաջին ռեստորանը ԱՄՆ-ի սահմաններից դուրս բացվել է Մեծ Բրիտանիայում 1986 թվականին։
1994 թվականին «Friday’s» առաջին ռեստորանը փակվեց[3]։ Այժմ նրա տեղում բացվել է նախկին ռեստորանի ինտերիերի մի մասը (օրինակ, Ստիլլմանի տեղադրած արույրե բազրիքը) պահպանած «Baker Street» անգլիական փաբը։
2011 թվականի մարտի դրությամբ աշխարհում բացված է «Friday’s» ցանցի 992 ռեստորան[6]։
2014 թվականի մայիսի 20-ին «T.G.I. Friday’s»-ը վաճառվել է Sentinel Capital Partners և TriArtisan Capital Partners ընկերություններին 800 միլիոն դոլարով[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Longtime Owner Sells TGI Fridays for $800 Million
- ↑ T.G.I. Friday’s Restaurants Timeline Արխիվացված 2009-01-17 Wayback Machine. Also, their menu cover page says «Thank Goodness It’s Friday»
- ↑ 3,0 3,1 Patton, Phil (December 1994). «AGENTS of CHANGE». American Heritage. Retrieved February 22, 2011
- ↑ 4,0 4,1 Twilley, Nicola and Krista Ninivaggi (November 15, 2010). «A Cocktail Party In The Street: An Interview With Alan Stillman». Edible Geography. Retrieved February 22, 2011
- ↑ Prewitt, Milford (March 29, 1993). «Stillman: Friday’s filled a generation’s need». Nation’s Restaurant News. Retrieved February 22, 2011
- ↑ T.G.I. FRIDAY’S® FACTS Արխիվացված 2012-04-03 Wayback Machine
- ↑ «Friday's, Red Lobster: Casual dining for sale». America's Markets (USA Today). Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.