Svalbardposten

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Svalbardposten
բուկմոլ՝ Svalbardposten
Տեսակթերթ
Լեզունորվեգերեն
Հիմնադրվել է1948
ԳրասենյակԼոնգյիր, Նորվեգիա
Կայքsvalbardposten.no

Svalbardposten, Սվալբարդ կղզեխմբի Լոնգյիր բնակավայրում լույս տեսնող նորվեգերեն շաբաթաթերթ է։ Թերթը առաքվում է ուրբաթ օրերին՝ Լոնգյիր, Նյուբյեն, Նյու-Օլեսունն և Սվեագրուվա բնակավայրերի բաժանորդագրված բնակիչների համար։ Svalbardposten աշխարհի ամենահյուսիսային կանոնավոր լույս տեսնող խմբագրությունն է։ 2004 թվականին շաբաթաթերթը ունեցել է 3271 բաժանորդ, որը գերազանցում է Շպիցբերգեն կղզեխմբի ընդհանուր բնակչության թվին։ Թերթի հրատարակչությունը ոչ առևտրային կազմակերպություն է։

Սկզբում Svalbardposten-ը իրենից ներկայացնում էր պատի թերթ, որը կազմված էր ընդամենը չորս էջից։ Այն լույս էր տեսնում սեպտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում և փակցվում էր հանքագործների հանրակացարաններում։ Հիմնական բովանդակությունը հումորային էր, իսկ նորությունների մասին հոդվածները հասցված է նվազագույնի։ 1971 թվականից թերթի խմբագիրը դառնում է Շպիցբերգենի բարեգործական խորհուրդը։ Դրա շնորհիվ թերթը դառնում է ավելի շուրջ, ավելացվում է լուրջ լրագրողական հոդվածներ, մասնագիտական լուսանկարներ և գովազդներ։ Թերթը դուրս է գալիս ամեն երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերին։ Գլխավոր խմբագրի պաշտոնը դառնում է ընտրողական։ Խմբագիրները ընդունվում են չորս տարի ժամկետով։

Ֆինանսական դժվարությունների արդյունքում 1980-ական թվականների վերջում հրատարակչությունը վերակազմակերպվում է։ Թերթը կրկին սկսեց դուրս գալ ուրբաթ օրերին, բայց այս անգամ արդեն ամբողջ տարվա ընթացքում։ Հրատարակչության պատասխանատվությունը սկսում է կրել Նորվեգիայի Արդարադատության նախարարությունը, իսկ 1992 թվականին՝ Սվալբարդ Պոստ Ֆոնդ ոչ առևտրային կազմակերպությունը։ 1996 թվականին թերթը տպագրվում է ցամաքում և ընդգրկված է «տեղական թերթերի ազգային ասոցիացիայում»։ 1997 թվականի խմբագիրները ստողծել են թերթի ինտերնետ-կայքը։

Բաժանորդագրման դինամիկան[1]
Տարեթիվը Բաժանորդների քանակը
2004 3271
2005 3346
2006 3352
2007 3140
2008 3095
2009 2989
2010 2841

Խմբագիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kjartan Olsen (1948–1949)
  • Thoralv Lund (1949–1950)
  • Alf Sørensen (1950–1951)
  • Arne Aulie (1951–1953)
  • Karl Nusser (1953–1954)
  • Øyvind Haddeland (1954–1955)
  • Hans Engebretsen (1955–1956)
  • C. E. Sollie (1956–1957)
  • Einar Nesje (1957–1958)
  • K. R. Nordbøe (1958–1959)
  • Odd Sverre Knutsen (1959–1960)
  • Alf E. Heggelund (1960–1961)
  • Hans Engebretsen (1961–1964)
  • Svein Jensen (1964–1966)
  • Odd Madsen (1966–1967)
  • Herleiv Alvheim (1967–1971)
  • Erik Gabrielsen (1971–1972)
  • Gudbrand Grøt (1972–1973)
  • Herleiv Alvheim (1973–1976)
  • Bjørn Hansen (1976–1977)
  • Otto Risanger (1977–1978)
  • Lilleba Knudsen (1978)
  • Kristian Hus (1978–1979)
  • Kjetil Anthonsen (1979–1980)
  • Pål Skogmo (1980–1983)
  • Vibjørn Madsen (1983–1984)
  • Svein Haaland (1984–1986)
  • Mette Bleken (1986–1989)
  • Kjetil Anthonsen (1989–1991)
  • Tor Ole Ree (1991–1995)
  • Kjetil Anthonsen (1995–1997)
  • Nils Lorentsen (1997–1999)
  • Arne O. Holm (1999–2002)
  • Torbjørn Pedersen (2002–2004)
  • Birger Amundsen (с 2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Årets tall publiseres på LLAs nyhetssider, eldre tall er tilgjengelige på nett: 2004-2005 Արխիվացված 2007-03-16 Wayback Machine, 2006-2007 Արխիվացված 2011-07-24 Wayback Machine, 2008(չաշխատող հղում), 2009(չաշխատող հղում), 2010(չաշխատող հղում)(նորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]