Jump to content

Survivor (երգ, Պարգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Survivor»
ՊԱՐԳի երգը
Թողարկված2025 թվականի փետրվարի 9
Ժանրփոփ[1]
Լեզուանգլերեն (Դեպի Եվրատեսիլ մրցույթում, թողարկված տարբերակում)
անգլերեն, հայերեն (Եվրատեսիլ 2025 մրցույթում)
Տևողություն2:58[1]
ՀեղինակՊարգ, Ալեքս Վլիկե, Արմեն Փոլ, Բենջամին Ալասու, Եվա Ոսկանյան, Ջոշուա Քուրան, Մարտին Մուրադյան և Թոմաս Ջի։ Սոն
ԿոմպոզիտորPeter Boström? և Thomas G:son?
ՊրոդյուսերThomas G:son?, Peter Boström? և Յինոն Յահել

Survivor, հայ երգիչ և երգահան Պարգի երգը։ Երգը թողարկվել է 2025 թվականի փետրվարի 9-ին։ Հեղինակներն են Ալեքս Վլիկեն, Արմեն Փոլը, Բենջամին Ալասուն, Եվա Ոսկանյանը, Ջոշուա Քուրանը, Մարտին Մուրադյանը և Թոմաս Ջի Սոնը։ Պարգը այս երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում։

Եվրատեսիլ 2025 երգի մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Եվրատեսիլ 2025

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Եվրատեսիլ 2025-ը Դեպի Եվրատեսիլ չորրորդ ազգային եզրափակիչն է, որը կազմակերպվել է Հանրային հեռուստաընկերության կողմից՝ Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցներին ընտրելու համար: Մրցույթը կայացել է 2025 թվականի փետրվարի 16-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում[2]: Հաղթողն ընտրվել է միջազգային ժյուրիի, ազգային ժյուրիի և հեռուստադիտողների ձայների համադրությամբ[3]։

Պարգը տասներկու եզրափակիչ անցածներից մեկն է, որոնք ընտրվել էին ժյուրիի կողմից լսումների փուլից հետո, մասնակիցների անունները հայտարարվել են 2025 թվականի փետրվարի 6-ին, իսկ երգերը 2025 թվականի փետրվարի 9-ին[4][5]։ Երգը ստացել է երկրորդ ամենաշատ միավորները ազգային և միջազգային ժյուրիների կողմից և գրավել է առաջին տեղը հեռուստաքվեարկության ժամանակ՝ ի վերջո հաղթելով մրցույթում և ստանալով Հայաստանը Բազելում կայանալիք Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում ներկայացնելու իրավունք[6]։

Եվրատեսիլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը տեղի է ունեցել Շվեյցարիայի Բազել քաղաքի Սուրբ Յակոբշալե արենայում և բաղկացած է եղելկլինի երկու կիսաեզրափակիչներից, որոնք կանցկացվեն համապատասխան՝ մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ 2025 թվականի մայիսի 17-ին[7]։ 2025 թվականի հունվարի 28-ին կայացած բաշխման վիճակահանության ժամանակ պարզ է դարձել, որ Հայաստանը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում[8]։ Երգն անցել է եզրափակիչ փուլ, որտեղ վաստակել է 72 միավոր՝ գրավելով 20-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SURVIVOR - Single by PARG on Apple Music (բրիտանական անգլերեն), 2025 թ․ մարտի 21, Վերցված է 2025 թ․ մայիսի 20-ին
  2. ««Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին. Առաջին ալիքը մանրամասներ է հայտնել» ["Depi Evratesil" will take place on February 16. First Channel has announced details]. 1lurer.am. AMPTV. 2024 թ․ փետրվարի 2. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Armenia 2025: Your guide to 'Depi Evratesil'». Eurovision.tv (անգլերեն). EBU. 2025 թ․ փետրվարի 16. Վերցված է 2025 թ․ փետրվարի 16-ին.
  4. Farren, Neil (2025 թ․ փետրվարի 6). «🇦🇲 Armenia: Depi Evratesil 2025 Participants Revealed». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 6-ին.
  5. «Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների անունները» [The names of the participants of the "Depi Evratesil" project are known.]. Panorama.am. 2025 թ․ փետրվարի 6. Վերցված է 2025 թ․ փետրվարի 6-ին.
  6. Helgeson, Justina (2025 թ․ փետրվարի 16). «Armenia: Parg wins Depi Evratesil and heads to Eurovision 2025». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 16-ին.
  7. «Basel will host Eurovision Song Contest 2025». Eurovision.TV. European Broadcasting Union. 2024 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
  8. «Eurovision 2025: Semi-Final Draw Results» (Press release). European Broadcasting Union. 2025 թ․ հունվարի 28. Վերցված է 2025 թ․ հունվարի 31-ին.