Surface Studio

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SurfaceStudio.jpg
SurfaceStudio

Surface Studio, մոնոբլոկ, մշակված և արտադրված Microsoft ընկերության կողմից, որպես Surface շարքի մաս։ Աշխատում է Windows օպերացիոն համակարգով։ Համակարգիչը ներկայացվել է 2016 թվականի հոկտեմբերի 26-ին Windows 10 Devices Event-ի ժամանակ, նախավաճառքը սկսել է նույն օրը[1][2][3]։

Surface Studio-ն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով, որում ներկայացված է նաև Anniversary Update։ Համակարգիչը, որի արժեքը կազմում է 2999 դոլար, նախ և առաջ նախատեսված է արվեստի մարդկանց՝ դիզայներների, նկարիչների և այլոց համար։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Surface Studio-ն ունի 28 դյույմ անկյունագծով 4500×3000 կետայնությամ էկրան։ Էկրանը, ամենաբարակն է, որը երբևիցէ տեղադրված է եղել մոնոբլոկներում՝ 12,5 մմ[4], կարող է աշխատել երկու գունային համակարգերով՝ DCI-P3 և sRGB, ինչպես նաև համակարգիչը ունի ունիկալ ծխնի, որը թույլ է տալիս օգտագործել համակարգիչը հորիզոնական դրությամբ։ Էկրանի վրա է տեղակայվել 5,0 մեգապիքսելանոց տեսախցիկը։

Microsoft ընկերությունը Surface Studio-ի հետ աշխատելու համար թողարկել է Surface մկնիկ և Surface ստեղնաշար։ Ինչպես նաև համակարգիչը աշխատում է Surface գրիչի և Surface Dial-ի հետ։ Վերջինը իրենից ներկայացնում է շրջանակ, որը կարելի է տեղադրել համակարգչի էկրանին և կատարել տարբեր գործողություններ։

Համակարգչի կենտրոնական պրոցեսսորը Intel Core i5 կամ i7 6-րդ սերունդ է, ինչպես նաև օժտված է տեսաքարտով NVIDIA GeForce GTX 965M կամ GeForce GTX 980М։ Համակարգիչը ունի DDR4 տեսակի մինչև 32 Գբ օպերատիվ հիշողություն և մինչև 2 Տբ կոշտ սկավառակ։ Համակարգիչը նաև օժտված է 4 USB 3.0 միակցիչով, Mini Display միակցիչով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]