Sun Ra
Sun Ra | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1914[1][2][3][…] Բիրմինգհեմ[4][5][6][…] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 30, 1993[2][3][4][…] (79 տարեկան) Բիրմինգհեմ[4][5][6][…] |
Ժանրեր | ջազ, ջազ-ֆյուժն, բիբոփ, փորձարարական երաժշտություն, Տիեզերական երաժշտություն, avant-garde jazz?, Ֆրի ջազ, սվինգ երաժշտություն և Հարդ-բոպ |
Մասնագիտություն | բենդ-լիդեր, կոմպոզիտոր, դիրիժոր, ջազ երաժիշտ, դաշնակահար, բանաստեղծ, ստեղնահար, փիլիսոփա, երաժշտական ղեկավար, գրող, երաժիշտ, synthesizer player, դերասան, արվեստների գործիչ, music arranger և instrumentalist |
Գործիքներ | երգեհոն[9], դաշնամուր[10], սինթեզատոր[9], թավջութակ[9] և ստեղնաշարային գործիքներ[9] |
Լեյբլ | El Saturn Records?, A&M Records, BYG Actuel? և ESP-Disk? |
Կրթություն | Alabama Agricultural and Mechanical University?[8] |
Կայք | sunra.com |
Sun Ra Վիքիպահեստում |
Sun Ra(մականունը՝ Le Sony’r Ra[11], ծննդյան անունը՝ Հերման Պուլ Բլաունտ (անգլ.՝ Herman Poole Blount, մայիսի 22, 1914[1][2][3][…], Բիրմինգհեմ[4][5][6][…] - մայիսի 30, 1993[2][3][4][…], Բիրմինգհեմ[4][5][6][…]), ամերիկացի ջազային կոմպոզիտոր, խմբի ղեկավար, բանաստեղծ և փիլիսոփա, բեմադրիչ, որը հայտնի էր իր փորձարարական երաժշտությամբ, «տիեզերական փիլիսոփայությամբ», ստեղծարարությամբ և թատերական ներկայացումներով: 1979 թվականին ընդգրկվել է Ալաբամայի ջազի փառքի սրահում: Նա իր կարիերայի ողջ ընթացքում ղեկավարել է «The Arkestra»- ը, որն `անընդհատ փոփոխել է անունն ու խմբի կազմը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերման Պուլ Բլաունտը ծնվել է 1914 թվականի մայիսի 22-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում. այս տեղեկությունը հայտնաբերվել և տպագրվել է 1998 թվականին նրա կենսագրության հեղինակ Shոն Շվեդի կողմից իր գրքում: Անվանակոչվել է հանրաճանաչ էստրադային աճպարարի՝ Բլեք Հերմանի անունով (Black Herman), որը խորը տպավորություն է թողել նրա մոր վրա: Մանուկ ժամանակ նրա մականունը եղել է Սոնի (Sonny), ունեցել է քույր և խորթ եղբայր, որոնց դաստիարակել են մայրն ու տատը: Դեռ մանկուց Հերմանը ցուցադրել է իր երաժշտական տաղանդը: Նա կարողացել է նվագել նոտաներով, ինչպես նաև գրել իր սեփական երգերը 11-12 տարեկան հասակում: Նրա հայրենի Բիրմինգհեմը շատ երաժշտական խմբերի համար եղել է շրջագայությունների տուրիստական կարևոր վայր: Ընկերների խոսքով ՝ բիգբենդ խմբերի ելույթներից հետո Հերմանը կարող էր հիշողությամբ վերարտադրել բոլոր երգերը: Հարկ է նշել, որ մանկությունից Բլաունտին ուղեկցել է մեկուսացման զգացումը, որն առաջացել էր կրիպտորխիզմի և ամորձիների քրոնիկ ճողվածքի պատճառով:
Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
1934 թվականին ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Էթել Հարփերը ստեղծել է իր սեփական խումբը, որի մեջ ընդգրկել էր երիտասարդ Հերմանին: Խումբը շրջագայել է ԱՄՆ-ում, հարավարևելքում և Միջին Արևմուտքում. Հարփերը շրջագայության կեսին անսպասելիորեն դուրս է եկել խմբից և գնացել Նյու Յորք: Բլաունտը ղեկավարել է խումբը՝ այն վերանվանելով «Sonny Blount Orchestra»:Մի քանի ամիս շարունակ Հերմանն ու խումբը շարունակել են հյուրախաղերը, բայց շուտով թիմը կազմալուծվել է: «Sonny Blount Orchestra»-ը ֆինանսապես հաջողակ չի եղել, բայց դա նրանց չի խանգարել, որ երկրպագուներից և շատ երաժիշտներից դրական գնահատականներ ստանան: Սա օգնել է Բլաունտին մշտական աշխատանք գտնել Բիրմինգհեմում:
«Ճանապարհորդություն դեպի Սատուրն»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ միայն ֆինանսական դժվարություններն ու մեկուսացման աճող զգացողությունը, այլև տարօրինակ տեսողությունը Հերմանին դրդել են թողնել քոլեջը: Ինքը ՝ Բլաունտը, դա նկարագրել է այսպես.«Ամբողջ մարմինս այլ բանի է վերածվում: Ես իմ միջոցով տեսնում էի: Եվ ես գնացի ... Ես մարդկային տեսք չունեի ... Ես վայրէջք կատարեցի այն մոլորակի վրա, որը ես ճանաչեցի որպես Սատուրն ... նրանք ինձ տեղափոխեցին, և ես նրանց հետ ընկա բեմին: Նրանք ուզում էին խոսել ինձ հետ: Յուրաքանչյուր ականջի վրա ունեին մեկ փոքր ալեհավաք: Յուրաքանչյուր աչքի համար՝ մի քանի ալեհավաք: Նրանք խոսում էին ինձ հետ: Նրանք ասացին ինձ, որ թողնեմ քոլեջ հաճախելը, քանի որ դպրոցում կարող էին մեծ դժվարություններ առաջանալ ... աշխարհը լիակատար քաոսի մեջ է ... Ես պետք է աշխարհի հետ խոսեմ իմ երաժշտությամբ: Դա ինձ ասացին »[12]:
Sun Ra-ը պնդել է ,որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1936 կամ 1937 թվականներին:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կարիերայի ընթացքում Sun Ra-ն ապրել և աշխատել է Բիրմինգհեմում, Չիկագոյում (1945-1961թվականներ), Նյու Յորքում (1961-1968թվականներ), Ֆիլադելֆիայում (1968-1993թվականներ) և Եգիպտոսում (1971, 1983, 1984թվականներ):
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերմանը հիվանդացել է թոքաբորբով և մահացել Բիրմինգհեմում 1993 թվականի մայիսի 30-ին: Երաժիշտը թաղվել է Elmwood գերեզմանատանը:
Բնօրինակ ձայնագրությունների կորուստ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսի 25-ին «The New York Times»-ը նշել է Sun Ra- ի անունը հարյուրավոր նկարիչների շրջանում, որոնց նյութերը, ըստ «Univers Studios Hollywood»-ի հաղորդումների, ոչնչացվել են 2008 թվականի[13] հրդեհի ժամանակ:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրությունը այս կայքում՝«СевастопольДжаз»
- Խմբի պաշտոնական կայքը ՝Sun Ra Arkestra
- Որոշ տեղեկություններ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 https://musicbrainz.org/artist/c27cac8e-4c4a-48c0-a4ba-41399b9c176d
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Internet Movie Database — 1990.
- ↑ OCLC. Record #22328921 // VIAF(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 8,0 8,1 Notable Names Database — 2002.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119226200 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Szwed, John F. Space Is the Place: The Lives and Times of Sun Ra. — New York: Pantheon, 1997. — С. 67. — ISBN 978-0-679-43589-1
- ↑ Szwed, John F. Space Is the Place: The Lives and Times of Sun Ra. — Կաղապար:Нп3, 1998. — ISBN 978-0-306-80855-5
- ↑ Rosen Jody (2019-06-25)։ «Here Are Hundreds More Artists Whose Tapes Were Destroyed in the UMG Fire»։ The New York Times։ Վերցված է 2019-06-28
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Sun Ra կատեգորիայում։ |
|