Jump to content

Sun Cruise Resort & Yacht

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sun Cruise Resort & Yacht
Տեսակհյուրանոց
Երկիր Հարավային Կորեա
ՏեղագրությունՉոնդոնջին
Հիմնադրված է2002
Բացված2007
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Sun Cruise Resort & Yacht (կորեերեն՝ 정동진 썬크루즈리조트), հյուրանոց Կորեայի Հանրապետության Չոնդոնջին քաղաքում, երկրի արևելյան ափին: Նախագծված լինելով զբոսանավի, մասնավորապես՝ Royal Caribbean International Sovereign դասի զբոսանավի տեսքով, հյուրանոցն ունի 165 մետր երկարություն և 45 մետր բարձրություն և նայում է ծովափնյա հանգստավայրին[1][2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ հյուրանոցը կառուցված է մեծ ժայռի գագաթին և նայում է ծովին[2], տպավորություն է ստեղծվում, թե զբոսանավ է խորտակվել[1][2]։

Հյուրանոցն ունի 211 համար, այդ թվում՝ ննջասենյակներ և շքասենյակներ, և հանդիսությունների վեց սրահ։ Հյուրանոցում գործում է վեց ռեստորան, որոնց ճաշացանկում կորեական և եվրոպական խոհանոցներ են, իսկ վերին հարկում կա պտտվող բար[1][2]։

Կան սպորտով զբաղվելու հարմարություններ՝ գոլֆի ցանկապատված դաշտ, վոլեյբոլի խաղահրապարակ և ֆիթնես ակումբ։ Զբոսանավի թեման ընդգծվում է հյուրանոցի ողջ տարածքում բարձրախոսներով հնչող ալիքների ձայնով և լողավազանում աղի ջրի օգտագործմամբ[1]։

Հանգստավայրում, հյուրանոցի հարևանությամբ, կա նաև զբոսայգի[1]։ Լանդշաֆտային այգիների մեջ աչքի են ընկնում «Խոստման ձեռքերը»՝ գետնից բարձրացող երկու հսկա ձեռքերը, ինչպես նաև մի շարք այլ քանդակներ։ Այստեղ կան նաև ծովի վրա կախված, ապակե հատակով դիտահարթակ, ցուցասրահ և լիճ[3]։

2003 թվականին Թուրքիայում բացվել է «Տիտանիկ» հյուրանոցը, որը զբոսանավի տեսքով նմանատիպ կառույց է[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Sun Cruise Resort, South Korea's Wacky Cruise Ship Attraction (PHOTOS)». The Huffington Post. 2013 թ․ հուլիսի 11. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Sun Cruise Resort & Yacht (썬크루즈)». Korea Tourism Organization. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. «Theme Park Information». Jungdongin Sun Cruise. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «World's first clifftop cruise ship hotel». MSN Travel. 2013 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sun Cruise Resort & Yacht» հոդվածին։