Ալբոմը բարձր գնահատականների է արժանացել երաժշտական քննադատների կողմից։ «Rolling Stone» ամսագիրը այն անվանել է տարվա լավագույն փոփ ալբոմ[1], իսկ «Billboard» ամսագրի տարվա լավագույն փոփ ալբոմների վարկանշային աղյուսակում այն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[2]։ Ալբոմը Մեծ Բրիտանիայի ազգային հիթ շքերթում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը[3], իսկ ամերիկյան Billboard 200 ալբոմների հիթ շքերթում 28-րդ հորիզոնականն է զբաղեցրել[4]։