Still loving you

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Still loving you»
«Still loving you» սինգլի շապիկը (Սկորպիոնս, )
Սկորպիոնսի սինգլը
«Love at First Sting» ալբոմից
Թողարկված1984
Ժանրռոք-բալլադ
Երգահան

Կլաուս Մայնե

Ռուդոլֆ Շենկեր
ՊրոդյուսերԴիտեր Դիքս

Still loving you, ռոք-բալլադ Սկորպիոնս խմբի կողմից, որը 1984 թվականին թողարկվել է Love at First Sting ալբոմում։ Համարվում է բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը և խմբի «այցեքարտը»։ Ֆրանսիայում վաճառվել է մոտավորապես 1,7 մլն օրինակ։ Երգը համարվում է խմբի ամենահաջողակ սինգլներից մեկը։ Երգը այնպիսի հիստերիա բարձրացրեց ֆրանսիացի երկրպագուների մոտ, որը չէր նկատվում դեռևս The Beatles-ի ժամանակներից։

Երգը այն մասին է, թե ինչպես է հեղինակը տանում բաժանումը իր սիրելիի հետ և չնայած այն բանին, որ վեճից հետո հպարտությունը խանգարում է նրանց լինել միասին, նա, այնուամենանիվ, սիրում է նրան և պատրաստ է պայքարել դրա համար։

2000 թվականին Moment of Glory ալբոմի համար ձայնագրվել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, 2001 թվականին Acoustica ալբոմում տեղ գտավ երգի ակուստիկ տարբերակը։ 2011 թվականին վերաձայնագրված տարբերակը տեղ է գտնում Comeblack ալբոմում։

Երգի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ալբոմ Տևողություն տարբերություն ժանր Սինգլներ
1984 Love at First Sting 6:26 Օրիգինալ Հարդ ռոք Still Loving You (1984),
Still Loving You (1989)
2000 Moment of Glory 7:28 Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբի մասնակցությամբ Սիմֆոնիկ մետալ
2001 Acoustica 5:45 Ակուստիկ տարբերակ թավջութակով, կիթառով, հարվածային և ստեղնաշարային գործիքներով, կանացի բեկ վոկալով Հարդ ռոք
2011 Comeblack 6:43 Վերաձայնագրված օրիգինալ, տոնը իջեցված 2-ի Հարդ ռոք
Հևի մետալ

Քավր տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sonata Arctica (Official website) — Successor, 2000». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  2. «Sonata Arctica (Official website) — Takatalvi, 2003». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  3. A Tribute To The Scorpions на AllMusic

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]