Steyr SK 105
Steyr SK 105 Կուրասիեր գերմ.՝ SK-105 Kürassier | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | Թեթև |
Երկիր | ![]() |
Քաշ, տ. | 17,8 տ |
Պատմություն | |
Արտադրվածների քանակ | 600 |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 5582 մմ |
Երկարությունը թնդանոթով, մմ | 7735 մմ |
Կորպուսի լայնություն, մմ | 2500 մմ |
Բարձրություն, մմ | 2529 մմ |
Կլիրենս, մմ | 400 |
Զրահապատում | |
Զրահի տիպ | Մետաղական |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 105 մմ 105G1 |
Թնդանոթի տիպ | 42 × 105 մմ 2000 × 7,62 մմ |
Steyr SK 105 Կուրասիեր (գերմ.՝ SK-105 Kürassier), ավստրիական թեթև տանկ։ Արտադրվում է 1971 թվականից։ Մինչ օրս արտադրվել է մոտ 600 հատ։ Ավստրիական բանակում դասակարգվում է որպես տանկեր ոչնչացնող։ Գտնվում է Ավստրիայի և մի շարք այլ երկրների զինված ուժերի սպառազինությունում[1][2][3][4][5]։
Հիմնական տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տանկի բարդ կառուցվածք ունեցող աշտարակը տեղադրված է հիմնակմախքի կենտրոնական մասում։ Հրամանատարական փոքր աշտարակը տեղակայված է ձախ կողմում։ Տանիքի աջ կողմում տեղադրված է մեծ լուսարձակ, որը աշխատում է սովորական և ինֆրակարմիր ռեժիմներով։ Լուսարձակի ներքևում տեղադրված է լազերային հեռաչափը։ 105 մմ տրամագծով հրանոթը հագեցած է երկու հակադարձող փականներով փողային արգելակով, ինչպես նաև ջերմամեկուսիչ պատյանով։ Իրանի յուրահատուկ կախիչները ներառում են երկու կողմերում գտնվող հինգ անիվներ[3][4]։
Նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]
SK 105 տանկը հայտնի է նաև Kürassier անվամբ և նախագծվել է սկսած 1965 թվականից սկսած Saurer-Werke ընկերության կողմից։ 1970 թվականին տանկի նախագծումը ավստրիական ցամաքային զորքերի պահանջով ստանձնում է Steyr-Daimler-Puch ընկերությունը[3][4]։
Առաջին նախատիպը պատրաստվել է 1967 թվականին, իսկ սերիական արտադրությունը սկսվել է 1971 թվականից[6]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տանկի մեխանիկ-վարորդը տեղավորվում է առջևի ձախ կողմում։ Աշտարակը գտնվում է հիմնակմախքի կենտրոնական մասում, շարժիչը՝ հետնամասում։ Աշտարակը իրենից ներկայացնում է ֆրանսիական Fives-Cail Babckok FL-12 աշտարակը, որի վերին մասում գտնվում է 105 միլիմետրանոց հրանոթը։ Ձախ կողմում հրամանատարի տեղն է, աջից՝ նշանառուի[3][4]։
Հրանոթի արկերը մատակարարվում են պտուտահաստոցների երկու պահեստատուփերից, որոնցից յուրաքանչյուրը ունի 6 արկ։ Հրանոթը կրակում է բեկորա-ֆուգասային, հակատանկային և ծխային արկերով։ Որոշակի փոփոխություններից հետո տանկը կարող է կրակել նաև զրահածակիչ արկերով[3][4]։
Ուղղահայաց և հորիզոնական նշանառությունը իրականացվում է մեխանիկական հաղորդակով։ Նախատեսված է նաև վթարային ձեռքի կառավարման համակարգ։ Աշտարակը հորիզոնական հարթությունում պտտվում է 360°; Ուղղահայաց նշանառությունը իրականացվում է −8/+12° դիապազոնում[3][4]։
Տանկի մարտական ծավալը կազմում է 17,8 տոննա, որը միանգամայն համարժեք է ժամանակակից ՀՄՄ-ների և Զրահափոխադրիչների կշռին[3][4]։
Մոդիֆիկացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Steyr SK 105/A2 - SK 105 տանկի մոդիֆիկացված տարբերակը, որը համալրվել է կրակի կառավարման նոր համակարգով և ավտոմատ լիցքավորումով։
- Steyr SK 105/A3 - դեռևս գտնվում է փորձարկման նախագծման փուլում և համալրված է ամրացված նոր աշտարակով ու 105 միլիմետրանոց M68 տանկային սեղմված հրանոթով։ Տվյալ հրանոթը հնարավորություն ունի կրակ վարել ՆԱՏՈ-ի 105 միլիմետրանոց սովորական արկերով։
Արտադրության վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Steyr SK 105 տանկերի արտադրությունը ավարտվել է։ Տանկը գտնվում է Ավստրիայի, Արգենտինայի, Բոլիվիայի, Բոտսվանայի, Բրազիլիայի, Մարոկոյի և Թունիսի զինված ուժերի սպառազինությունում։
Օպերատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիա - 48 SK-105, ևս 71-ը պահեստում (2010 թվականի դրությամբ)[7]
Արգենտինա - 112 SK-105A1 և 6 SK-105A2 (2010 թվականի դրությամբ)[8]
Բոլիվիա - 36 SK-105A1 և 18 SK-105A2 (2010 թվականի դրությամբ)[9]
Բոտսվանա - 30 SK-105 (2009 թվականի դրությամբ)[10]
Մարոկկո - 111 SK-105 (2009 թվականի դրությամբ)[11]
Թունիս - 48 SK-105 (2009 թվականի դրությամբ)[12]
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Steyr SK-105 Kürassier տանկը 1984 թվականին նկարահանվել է ֆրանսիական «Les Morfalous» ֆիլմում որպես Ֆաշիստական Գերմանիայի տանկ։ Ֆիլմի գլխավոր դերում խաղում էր Ժան Պոլ Բելմոնդոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jane's international defense review: IDR., Volume 39, Issues 1-6. Jane's Information Group. 2008.(անգլ.)
- ↑ Австрийский легкий «кирасир» – «Штейр SК-105».(ռուս.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Австрийский легкий танк Steyr SK 105.(ռուս.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Легкий танк STEYR SK 105 "Австрия".(ռուս.)
- ↑ The Austrian Jagdpanzer SK 105 Light Tank was classified as a light tank and armed through a 105mm rifled main gun in a unique oscillating turret.(անգլ.)
- ↑ «SK 105»։ fas.org
- ↑ The Military Balance 2010. — P. 175.(անգլ.)
- ↑ The Military Balance 2010. — P. 64.(անգլ.)
- ↑ The Military Balance 2010. — P. 68.(անգլ.)
- ↑ The Military Balance 2009. — P. 290.(անգլ.)
- ↑ The Military Balance 2009. — P. 259.(անգլ.)
- ↑ The Military Balance 2009. — P. 268.(անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кристофер Ф. Фосс Лёгкие и основные боевые танки // Астрель Танки и боевые машины : Справочник. —М., 2005. — С. 12-13. — ISBN 5-271-03740-1.(ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Technical data sheet and pictures SK-105 from ArmyRecognition.com(անգլ.)
- Steyr-Daimler-Puch Spezialfahrzeug GmbH Archived 2006-06-23 at the Wayback Machine., manufacturer of the SK-105 Kurassier.(անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Steyr SK 105 կատեգորիայում։ |