Starset

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Starset
Ժանրերալտերնատիվ ռոք և էլեկտրոնիկ ռոք
Գործունեություն2013
ԼեյբլRazor & Tie? և Fearless Records?
Կայքstarsetonline.com
 Starset Վիքիպահեստում

Starset, ամերիկյան ռոք խումբ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքից[1], որը կազմավորվել է 2013 թվականին Downplay խմբի վոկալիստ Դասթին Բեյթսի կողմից։

Խմբի պատմութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 28-ին Starset ռոք խումբը հայտարարել է իր գոյության մասին։ Խումբը կազմավորվել է Դասթին Բեյթսի՝ Downplay խմբի վոկալիստի կողմից[2]։ Նույն թվականի հունիսի 3-ին Starset-ը թողարկել է իր առաջին՝ «Carnivore» սինգլը։ Այնուհետև օգոստոսի 9-ին հաջորդել է «My Demons» երկրորդ սինգլը, որի համար ավելի ուշ տեսահոլովակ է նկարահանվել։ Երգը դարձել է շատ հայտնի և զբաղեցրել է Mainstream Rock չարթի 5-րդ հորիզոնականը՝ 44 շաբաթ մնալով չարթում։ Նոյեմբերի 30-ին Starset-ը Gemini Syndrome-ի հետ ուղևորվել է շրջագայության։ 2014 թվականի մարտին խումբը պայմանագիր է կնքել Razor & Tie լեյբլի հետ և արդեն 2014 թվականի հուլիսի 8-ին թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Transmissions» անվանումով[3], որի պրոդյուսերը եղել է Ռոբ Գրեյվսը։ Ալբոմը զբաղեցրել է Billboard 200-ի 49-րդ հորիզոնականը։ Նոյեմբերի 8-ին եղել է «Monster» ալբոմի առաջին սինգլի պաշտոնական թողարկումը, որն ունի տեսահոլովակ։ Դեկտեմբերի 16-ին եղել է «Back To the Earth» երկրորդ սինգլի պաշտոնական թողարկումը, որը նույնպես ունի տեսահոլովակ։ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին լույս է տեսել The PROX Transmissions գիրքը[4]։ Այն ավելի խորն է բացահայտում Starset խմբի տիեզերքը, հստակեցնում է, թե ինչ է կանգնած երգերի տեքստի և տեսանյութի իմաստի հետևում։ 2017 թվականի հունվարի 12-ին թողարկվել է «Ricochet» երրորդ սինգլը, իսկ հունվարի 20-ին թողարկվել է «Vessels» երկրորդ ալբոմը, որն ավելի ուշ Billboard 200-ում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[5]

2017 թվականի սեպտեմբերի 27-ին Marvel-ի հետ համատեղ թողարկվել է The PROX Transmissions կոմիքսի թվային տարբերակը, հոկտեմբերի 27-ին՝ տպագիր[6][7]։

2018 թվականի սեպտեմբերի 28-ին լույս է տեսել «Vessels 2.0» ալբոմը, որն իր մեջ ներառում էր «Die For You», «Telepathic», «Starlight», «Ricochet», «Satellite» երգերի ակուստիկ տարբերակները։ Բացի ակուստիկ տարբերակներից, դրանում ներառվել է նաև Type O Negative խմբի «Love You to Death» երգի քավերը, «Bringing It Down 2.0» երգի նորացված տարբերակը և երկու ռեմիքս՝ «Telepathic (Not Your Dope Remix)» և «Satellite (TRAILS Remix)»[8]։

2019 թվականի օգոստոսի 15-ին թողարկվել է «MANIFEST» սինգլը[9], օգոստոսի 22-ին՝ երկրորդ սինգլը՝ «WHERE the SKIES END» անվանումով։ Օգոստոսի 29-ին թողարկվել է «DIVING BELL» երրորդ սինգլը։

2019 թվականի սեպտեմբերի 13-ին խումբը ներկայացրել է երրորդ լիարժեք ալբոմը՝ «DIVISIONS» անվանումով։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դասթին Բեյթս (Dustin Bates)՝ վոկալ, ստեղնաշարային (2013-ներկա)
  • Ռոն ԴեՉանթ (Ron DeChant)՝ բաս կիթառ, ստեղնաշարային, բեք վոկալ (2013-ներկա)
  • Բրոք Ռիչարդս (Brock Richards)՝ կիթառ, բեք վոկալ (2013-ներկա)
  • Ադամ Գիլբերտ (Adam Gilbert)՝ հարվածային (2013-ներկա)
  • Մարիկո Մուրանակա (Mariko Muranaka)՝ թավջութակ (2014-2015, 2018-2019)
  • Ջոնաթան Կամփֆ (Jonathan Kampfe)՝ թավջութակ (2017 - 2019)
  • Շիվոն Քրոնին (Siobhan Cronin)՝ ջութակ (2017-ներկա)
  • Սյուզաննա Ենգերերովա (Zuzana Engererova)՝ թավջութակ (2019-ներկա)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ալբոմ Լեյբլ Չարթեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
US
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
U.S. Rock Albums
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
U.S. Hard Rock Albums
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
U.S. Digital Albums
2014 Transmissions Razor & Tie 49[10] 16[11] 5[12] 24[13]
2017 Vessels Razor & Tie 11
2019 Divisions Fearless Records

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Carnivore» (2014) - US Mainstream Rock #16
  • «My Demons» (2014) - US Mainstream Rock #5[14]
  • «Telescope» (2014)
  • «Halo» (2014) - US Mainstream Rock #16
  • «It Has Begun»(2014)
  • «Down With The Fallen»(2014)
  • «Point of No Return»(2014)
  • «Monster» (2016)
  • «Back To The Earth» (2016)
  • «Ricochet» (2017)
  • «Satellite» (2017)
  • «Frequency» (2017)
  • «MANIFEST» (2019)
  • «WHERE THE SKIES END» (2019)
  • «DIVING BELL» (2019)
  • «STRATOSPHERE» (2019)
  • «TRIALS» (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Starset sign to Razor & Tie». Alternative Press. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Starset» (ռուսերեն). Discogs. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  3. Bird, Michele (2014 թ․ ապրիլի 30). «Starset sign to Razor & Tie». Alternative Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  4. «The PROX Transmissions Inbound 12/31» (անգլերեն). Starset Society. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Vessels» (անգլերեն). Music Charts Archive. 2017 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  6. «The Prox Transmissions - Marvel Comics». comicstore.marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  7. «r/Starset - Has anyone read the book or graphic novel? Thoughts?» (անգլերեն). reddit. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  8. «VESSELS 2.0 - YouTube» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  9. «STARSET - MANIFEST (Official Music Video)» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Starset - Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  11. «Starset - Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  12. «Starset - Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  13. «Starset - Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  14. «Starset - Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Starset» հոդվածին։