Speak white

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Speak white (բառացիորեն անգլերենից թարգմանվում է «Խոսիր սպիտակ», «Խոսիր ինչպես սպիտակամորթը»), անգլախոս կանադացիների կողմից ռասիստական վիրավորանք հասարակությունում այլ լեզուներով խոսողների դեմ, հատկապես ֆրանկոկանադացիների[1]։ Հնչյունների միաձուլումը ոգեշնչել է քվեբեկցի գրող Միշել Լալոնդեին 1968 թվականին ֆրանսերեն լեզվով գրել բանաստեղծություն, որն առաջին անգամ արտասանել են 1970 թվականին և տպագրվել է 1974 թվականին Մոնրեալի Editions de l'Hexagone հրատարակչությունում։ Այն դատապարտում է Քվեբեկում ֆրանսախոսների թույլ վիճակը և իր բողոքն է բարձրացնում քվեբեկցի անգլախոսների դեմ[2][3]։ Լալոնդեի բանաստեղծությունն ուղղված է Անգլիական Կանադային, թեև հաճախ բրիտանական և ամերիկյան հղումներ է կատարում, ինչպիսիք են Շեքսպիրը, Ջոն Քիթսը, Թեմզան, Պոտոմակգետը և Ուոլ Սթրիթը որպես լեզվական ճնշման իր խորհրդանիշեր։

1980 թվականին Speak White-ի հիման վրա կինոռեժիսորներ Պիեռ Ֆալդադոն և Ջուլիեն Փուլենը նկարահանել են կարճամետրաժ ֆիլմ։ Վեց րոպեանոց ֆիլմը ցուցադրում է դերասանուհի Մարի Այկելին, որը կարդում է Լալոնդեի բանաստեղծությունը։ Այն թողարկվել է Կանադայի ազգային ֆիլմերի խորհրդի կողմից։

Իտալացի-քվեբեկցի լրագրող, դրամատուրգ Մարկո Միկոնեն գրել է պատասխան բանաստեղծությունը, որն անվանվել է Speak What?՝ (Ի՞նչ խոսել), որտեղ ալոֆոն գաղթականները ներկայացվում են որպես նույն ճնշված դասը, ինչպես քվեբեկցիները Քվեբեկում և կոչ է անում ավելի ընդգրկուն հասարակություն ունենալ[4]։ «Speak White» բանաստեղծությունը հանդիսանում է Ռոբեր Լեպաժի «887» մոնոներկայացման անբաժան մասը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականին Տորոնտոյում, ինչպես նաև կատարվել է 2015 թվականի օգոստոսին Շոտլանդիայում՝ Էդինբուրգի միջազգային արվեստի փառատոնում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Speak White»-ը ռասիստական վիրավորանք է, որն օգտագործվում է անգլախոս կանադացիների կողմից նրանց դեմ, ովքեր հասարակությունում խոսում են այլ լեզուներով[1]։ Անդրե Լոուրենդոն 1963 թվականին իր ամսագրում արձանագրել է անեկդոտային փաստ, որ անգլախոս կանադացիներն արտահայտությունը կարող էին «նետել» ֆրանսախոս կանադացիների վրա Քվեբեկից դուրս և ենթադրել, որ այն փոխառել են Հարավային Ամերիկայից[5]։ Անեկդոտային փաստը նաև ենթադրում է, որ արտահայտությունը կիրառվել է ներգաղթյալների դեմ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Debates - Issue 29 - February 1, 2005, SENATORS' STATEMENTS». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. «Canadian literature: The "Quiet Revolution"». Encyclopædia Britannica Online. 2007. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. Bilan du Siècle Արխիվացված 2007-02-24 Wayback Machine (fr)
  4. «Canadian Literature: The cosmopolitan culture of French Canada and Quebec». Encyclopædia Britannica Online. 2007. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. Monière, Denis (1983). André Laurendeau et le destin d’un peuple. Saguenay, Canada: Bibliothèque Paul-Émile-Boulet de l'Université du Québec à Chicoutimi. էջ 324.[]
  6. Larry Zolf, "Speak white.", CBC News. 7 March 2007. Summary, Full version still available on Vigile.net Արխիվացված 2013-06-22 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]