Son of Dork

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Son of Dork
Բնօրինակ անունSon of Dork
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրերփոփ փանկ
Գործունեություն2005 (2005)–2008 (2008)
Լեյբլ

Mercury Records (2005-2007)

Sicpuppy Records (2007 -2008)
ԿապվածBusted, McFly
Կայքsonofdork.com
Անդամներ
Ջեյմս Բորն
Դեյվիդ Ուիլիամս
Քրիս Լեոնարդ
Սթիվ Ռաշտոն
Դեննի Հոլ

Son of Dork, բրիտանական փոփ փանք խումբ Լոնդոնից, որը կազմել է Ջեյմս Բորնին (James Bourne) իր նախորդ խմբի՝ Busted, 2005 թվականին կազմալուծումից մի քանի ամիս անց։ Իր գործունեության ընթացքում խումբը թողարկել է երկու սինգլ և մեկ ստուդիական ալբոմ՝ Welcome to Loserville, որը Մեծ Բրիտանիայում ճանաչվել է ոսկե ալբոմ։ 2008 թվականի վերջին խումբն ամբողջությամբ դադարեցրել է ակտիվությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Son of Dork խումբը ստեղծվել է 2005 թվականին վոկալիստ ու կիթառահար Ջեյմս Բորնի, հարվածային գործիքահար Դենի Հոլլի, բասկիթառիստ Սթիվեն Ռաշտոնի, կիթառահար Քրիս Լեոնարդի և ռիթմ կիթառիստ Դեյվիդ Ուիլյամսի կազմով[1]։ Դեննին նախկինում նվագում էր հարդկոր/մետալ Spiral Rocks խմբում, Քրիսը՝ BBC հեռուստաալիքի Stamford Amp հաղորդման մեջ, Դեյվիդը Հարավային Ուելսի էմո խմբերից մեկում, իսկ Սթիվենը՝ Mr Cheerful-ում[2]։

Խմբի անվանումը վերցրել են 1990 թվականին թողարկած «Բարդ երեխա» ֆիլմի հատվածից, որտեղ արտասանվում է որպես «Son of Dork[3]»։

Welcome to Loserville (2005-2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի նոյեմբերին, ալբոմի թողարկումից մի քանի շաբաթ անց, խումբը թողարկել է «Ticket Outta Loserville» սինգլը, որն առաջնելույթ է ունեցել «UK Singles Chart» հիթ-շքերթի երրորդ հորիզոնականով[4]։ Առաջին և միակ լիարժեք ալբոմը ձայնագրվել է անգլիական Mercury Records լեյբլում և թողարկվել է նոյեմբերի 21-ին՝ զբաղեցնելով «UK Albums Chart» հիթ-շքերթի 35-րդ հորիզոնականը[5]։ Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան հարյուր հազար օրինակ և դեկտեմբերի 16-ին «British Phonographic Industry» կազմակերպության կողմից ճանաչվել է ոսկե ալբոմ[6]։ Սկավառակը ստացել է քննադատների որոշ դրական արձագանքներ[7][8], ինչպես նաև Blink-182 փոփ փանկ խմբի «Enema of the State» ալբոմի հետ համեմատություն[9]։

Треклист альбома Welcome to Loserville
# Անվանում Տևողություն
1. «Ticket Outta Loserville»   3:22
2. «Eddie's Song»   3:44
3. «Little Things»   3:32
4. «Party's Over»   4:12
5. «Boyband»   3:00
6. «Sick»   3:31
7. «Slacker»   3:55
8. «Holly... I'm the One»   3:41
9. «Wear Me Down»   3:19
10. «Murdered in the Mosh»   3:25
46:47

Ալբոմից հետո՝ 2006 թվականի հունվարին, թողարկվել է երկրորդ սինգլը՝ «Eddie’s Song», որը գրավել է «UK Singles Chart» հիթ-շքերթի 10-րդ հորիզոնականը[10]։ Սինգլը դարձել է խմբի թողարկած վերջին երգը։

Get Happy Tour և Sic Puppy Records (2007)[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի փետրվարի 6-ին խումբը «Wheatus», «Army of Freshmen» և «Bowling for Soup» խմբերի հետ մասնակցել է Get Happy Tour-ին[11]։

2007 թվականին խումբը անցում է կատարել Ջեյմսի ստեղծած անկախ Sic Puppy Records ձայնագրման կենտրոն, իսկ մարտին գլխավորել է «The Sic Tour»-ը, որը հնարավորություն է տվել որոշ անստորագրյալ խմբերի ելույթ ունենալ նրանց երկրպագունեի համար[12]։

Խմբի կազմալուծում (2007-2008)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի ամիս մտածելուց հետո, Դեյվիդ Ուիլիամսը խմբից հեռանալուց հետո՝ 2007 թվականի հուլիսին, Myspace կայքի իր էջում գրել է, որ խումբը կազմալուծվել է[1][13]։ Նույն թվականի հոկտեմբերին խումբը լքել է Քրիս Լեոնարդը, իսկ մեկ տարի անց՝ քիչ ակտիվության պատճառով, խումբը լքել է նաև Սթիվ Ռաշտոնը։

2009 թվականի օգոստոսին Ջեյմս Բորնը և Էլիոթ Դևիսը հայտնել են իրենց երկօրյա երաժշտական ներկայացման մասին, որը հիմնվել է Welcome to Loserville ալբոմի վրա[14], իսկ ավելի ուշ այն երկարաձգել են մինչև ամբողջ շրջագայություն Վեստ Էնդով[15]։

2010 թվականի մարտին Ջեյմս Բորնը իր Թվեթերյան էջում գրել է, որ կարոտում է խմբին[16]։Միայն թե, մի քանի ամիս անց, իր մենակատարային ալբոմի թողարկվելու առիթով կազմակերպված հարցազրույցի ժամանակ Ջեյմսը խոսոտովանել է, որ խմբի վերամիաավորումը քիչ հավանական է[17]։

Խմբի կազմ=[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բորն - վոկալ, կիթառ
  • Դեյվիդ Ուիլիամս - ռիթմ կիթառ
  • Քրիս Լեոնարդ - կիթառ
  • Սթիվ Ռաշտոն - բաս կիթառ, բեկ վոկալ
  • Դեննի Հոլ - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]