Snapseed
Տեսակ | գրաֆիկական խմբագրիչ |
---|---|
Նախագծումը՝ | Nik Software? |
ՕՀ | Անդրոիդ և iOS |
Լույս տեսավ՝ | հունիս 2011 |
Արտոնագիր | freeware |
![]() |
Snapseed, ռաստերային գրաֆիկական խմբագրիչ, բջջային հեռախոսով նկար խմբագրելու համար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Snapseed-ը մշակվել է Nik Software ընկերության կողմից և հասանելի էր iOS, OS X և Windows օպերացիոն համակարգերի համար։ Սկզբնական շրջանում այն հասանելի էր միայն iPad-ի համար, սակայն 2011 թվականին թողարկված տարբերակը հասանելի դարձավ նաև iPhone-ների համար[1]։
2012 թվակաի սեպտեմբերի 12-ին Google-ը գնեց Nik Software ընկերությունը և Snapseed-ի մշակողին։ Գնման պահին ծրագիրը արդեն հասանելի էր ոչ միայն iPod-ի համար, այլ նաև iPhone-ի և iPod touch-ի համար[1]։
2012 թվականի դեկտեմբերի 11-ին Google-ը ներկայացրեց Snapseed-ը Android-ի համար և թարմացրեց iOS-ի համար նախատեսված ծրագիրը, դարձնելով այն անվճար[2]։
2015 թվականի ապրիլի 9-ին թողարկվեց առաջին խոշոր թարմացումը ծրագրի համար։ Ավելացել էին նոր ֆիլտրեր և գործիքներ[3]։
Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Snapssed-ը թույլ է տալիս կատարել նկարների պրոֆեսիոնալ մշակում սմարթֆոնով կամ պլանշետով։
Մշակման հասանելի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուղղում՝ ավտոմատ կերպով կատարում է ուղղումներ
- Կտրուկություն՝ ավելացնում է նկարի կտրուկությունը
- Ձևավորում՝ թույլ է տալիս կտրել նկարները
- Շրջադարձ՝ թույլ է տալի շրջել նկարը
- Շրջադրաձ/կտրում՝ թույլ է տալիս կտրել, շրջել և թեքել նկարը
- Վրձին՝ թույլ է տալիս օգտագործել էֆֆեկտները կոնկրետ տարածքում
- Ընտրովի ուղղում՝ թույլ է տալիս կատարել ուղղում միայն ընտրած հատվածներում
- Կետային ուղղում՝ վերացնում է փոքրիկ սխալները
- Վիգենետ՝ ղեկավարում է նկարի կողային պայծառությունը
Նկարներ մշակելու ֆիլտրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խամրեցում՝ ուշադրություն հրավիրել կոնկրետ օբյեկտի վրա խամրեցնելով ֆոնը
- Կիզակետային փայլ՝ լուսավորման էֆֆեկտ
- Ֆոնային հակադրություն՝ ապահովում է հստակ հակադրություն լուսավորված և մութ հատվածների միջև
- HDR էֆֆեկտ
- Դրամա՝ հատուկ ընտրված նկարներին ավելացնում է էֆֆեկտ
- Grunge՝ տեղադրում հատուկ գունավոր ոճ, կոնկրետ նկարների վրա
- Կոպիտ հատիկ՝ ստեղծում է հատիկավոր պատկեր
- Վինտաժ՝ նկարներին տալիս է գունավոր ֆիլմի ոճ
- Retrolux՝ տալիս է հին նկարի ոճ
- Нуар՝ ավելացնում է սև ու սպիտակ ֆիլմի ոճ
- Ս/Ս՝ տեղադրում է սև ու սպիտակ ֆիլտր
- Շրջանակ՝ տարատեսակ տարբերակներ նկարների ծայրերը ձևավորելու համար[4]։
Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարի մշակման ընթացքում ցանկացած շրջադարձի ընթացքում անհասանելի մասերը ավտոմատ լրացվում են ծրագրի կողմից։
- Հնարավորություն չեղարկել ցանկացած փոփոխություն անկախ հերթականությունից։
- Հնրաավորություն քայլ առ քայլ դիտել բոլոր փոփոխությունները։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 թվականին Apple-ի կոմից ստացել է «iPad-ի համար տարվա լավագույն հավելված»[5]
- 2018 թվականին PC Magazine-ի կողմից ընդգրվել է Android-ի համար 100 լավագույն հավելվածների շարքում [6]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Google поглотила студию-разработчика Snapseed»
- ↑ «Google представила приложение для редактирования фотографий Snapseed для Android»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-22-ին։ Վերցված է 2015-09-01
- ↑ «Google выпустила фоторедактор Snapseed 2.0 для iPhone и iPad»։ 2015-04-09։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-21-ին։ Վերցված է 2020-02-02
- ↑ «Snapseed»
- ↑ Parrish Kevin (September 19, 2012)։ «Google Snaps Up Instagram Competitor Snapseed»։ tomsguide.com։ Tom's Hardware
- ↑ Eddy Max (July 6, 2018)։ «The 100 Best Android Apps of 2018»։ pcmag.com։ PC Magazine։ Արխիվացված է օրիգինալից August 16, 2016-ին։ Վերցված է February 2, 2020