Smacker

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Smacker

Ընդլայնում.smk
MIMEvideo/vnd.radgamettools.smacker
ՄշակողRAD Game Tools?
Ֆորմատի տեսակֆայլի ֆորմատ

Smacker, նիշքի սեփական, արտոնագրված ֆորմատ (ձևաչափ), մշակված ամերիկյան RAD Game Tools ընկերության կողմից` մեծ մասամբ տարբեր խաղային հարթակների համակարգչային խաղերում օգտագործելու համար։ Ի տարբերություն շատ մեդիակոնտեյներների, Smacker-ը, այսպես կոչված, «Single coding format» է, որը որոշում է ոչ միայն «նիշքի շապիկը», այլ նաև ձայնակոդեկներն ու տեսակոդեկները, որոնց միջոցով կոդավորվում են տվյալները։ Smacker-ը ներկայացվում է RAD Video Tools ծրագրային գործիքների հավաքածուի լրակազմում, RAD Game Tools-ի մեկ այլ նմանատիպ նիշքային ձևաչափի` Bink-ի հետ։

Ըստ ծրագրավորողի, 1994 թ. Smacker-ն արդեն օգտագործվել է ավելի քան 2300 խաղերում։

Ձևաչափը ընդունում է վիդեոյի միայն 256-գույնանի պնակը և «թափանցիկ» գույն։ Սեղմման մակարդակը կարող է հասնել մինչև 12։1 գործակցի, բայց այս դեպքում պիքսելիզացման պատճառով պատկերի ողջ որակը կկորչի։

Վիդեոյի մի կադրը Smacker ֆորմատում կարող է պարունակել առավելագույնը 256 գույն, սակայն տեսանյութի դինամիկ գունապնակի օգտագործումը, որպես ամբողջությունը, կարող է պարունակել ավելի շատ գույներ։

Նորկայումս, ֆորմատն ենթակա է սահմանափակ օգտագործման։ Իր փոխարեն օգտագործվել է ֆորմատ Bink-ը, որը նախատեսված է լրիվ գունավոր ու բարձր որակի վիդեոների համար։ Այնուամենայնիվ, Smacker-ը թեթևակի թարմացրել է Bink-ի տեսքը, նրան ավելացվել է Bink-ի աուդիոկոդեկների աջակցությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]