Սիլվերսան Փիքապս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Silversun Pickupsից)
Սիլվերսան Փիքապս
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոս Անջելես, Միացյալ Նահանգներ
ԺանրերԱլտերնատիվ ռոք, ինդի ռոք, դրիմ փոփ, շուգեյզ
Գործունեություն2002–ներկա
ԼեյբլDangerbird
Կայքsilversunpickups.com
Անդամներ
Բրայան Աուբերտ
Նիկկի Մոննինգեր
Քրիսթոֆեր Գուանլաո
Ջո Լեսթեր
Նախկին անդամներ
Էլվիրա Գոնզալեզ
Ջեք Քեննեդի
 Silversun Pickups Վիքիպահեստում

Silversun Pickups (Սիլվերսան Փիքապս), ալտերնատիվ ռոք, ինդի ռոք, շուգեյզ նվագող ամերիկյան խումբ Լոս Անջելես քաղաքում։ Կազմավորվել է 2002 թվականին։ Ներկայում բաղկացած է չորս հիմնական անդամներից՝ Բրայան Աուբերտ (Brian Aubert)` կիթառ, վոկալ, Նիկկի Մոննինգեր (Nikki Monninger)` բաս կիթառ, վոկալ, Քրիսթոֆեր Գուանլաո (Christopher Guanlao)` հարվածայիններ, Ջո Լեսթեր (Joe Lester)` դաշնամուր։

Խմբի դեբյուտային մինի ալբոմը՝ Pikul-ը, թողարկվել է 2005 թվականին, առաջին ամբողջական ալբոմը՝ Carnavas-ը՝ 2006 թվականի հուլիսի 26-ին։ Երկրորդ ստուդիական ալբոմը՝ Swoon-ը, թողարկել են 2009 թվականի ապրիլի 14-ին։ Խմբի թվով երրորդ ալբոմը՝ Neck Of The Woods-ը, թողարկվել է 2012 թվականի մայիսի 8-ին։

Կազմավորումը և պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Pikul EP (2002-2005)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անդամներն ընկերներ են, ովքեր նախկինում միասին նվագել են իրենց ընդհանուր ընկերներից մեկի խմբում։ Կարիերան սկսել են Լոս Անջելեսի ակումբներում նվագելով, ամենից հաճախ Սիլվեր Լեյքի Silverlake անունով լաունջում կամ հարևանությամբ գտնվող Spaceland-ում։ Խմբի ծագման վայրը համարվում է Սիլվեր Լեյքը։ Ի սկզբանե խումբը կրում էր A Couple of Couples անվանումը, քանի որ խմբի հին կազմի անդամները զույգերով ռոմանտիկ կապի մեջ էին։ Իսկ խմբի ներկա անվանումը վերցված է Silverlake լաունջի դիմաց գտնվող ալկոհոլային խմիչքի խանութից։

Pikul-ի երգերից մեկը՝ "Kissing Families"-ը նվագելու համար խումբը հրավիրել էր Սիլվեր Լեյքի երաժիշտներից Տանյա Հադենին[1]։

Carnavas (2006-2007)[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերի 26-ին խումբը թողարկում է առաջին ստուդիական ալբոմը՝ Carnavas-ը[2]։ Ալբոմի չորս սինգլներից երկուսը՝ "Lazy Eye"-ը և "Well Thought Out Twinkles"-ը, տեղ են գտնում 2007 թվականի Billboard-ի ժամանակակից ռոք երգերի չարթում։ "Lazy Eye"-ը ընդգրկվել է հայտնի վիդեո խաղերի՝ Rock Band 2-ի և Guitar Hero World Tour-ի երգերի ցուցակում[3]։ 2006 թվականի դեկտեմբերի 9-ին խումբն ավարտում է երեքշաբաթյա շրջագայությունը Wolfmother խմբի հետ որպես տաքացնող խումբ։ Դրանից հետո շրջագայել են OK Go-ի, Snow Patrol-ի հետ Միացյալ Նահանգներում իրենց գարնանային շրջագայության շրջանակում, որն էլ ավարտվեց 2007 թվականի ապրիլի 10-ին։ Շրջագայությունից հետո համերգային ելույթներով հանդես են եկել մի շարք փառատոներում, այդ թվում՝ Կալիֆոռնիա նահանգում անցկացվող Coachella երաժշտական փառատոնին 2007 թվականի ապրիլի 27-ին։ 2007 թվականի մայիսի 27-ին Carnavas-ը թողարկվեց Եվրոպայում։ Հենց այդ ժամանակ խումբը նվագեց Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Նույն ընթացքում նրանք հանդես եկան որպես տաքացնող խումբ Foo Fighters-ի համերգներին Էդինբուրգ և Դուբլին քաղաքներում։ Silversun Pickups-ը նաև նվագել է Kaiser Chiefs-ի հետ նրանց եվրոպական շրջագայության ժամանակ։ Carnavas-ը Billboard 200 ալբոմների ցուցակում 80-րդ տեղում էր և թողարկման պահից վաճառվել է 435 հազար օրինակով։

Swoon (2008-2010)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ալբոմը՝ Swoon-ը[4], թողարկվել է 2009 թվականի ապրիլի 14-ին և հիմնականում դրական գնահատականների է արժանացել։ Այն իր թողարկման առաջին շաբաթում վաճառվել է 43 հազար, իսկ ընդհանուր առմամբ՝ 285 հազար օրինակով։ Խմբի վոկալիստը՝ Բրայան Աուբերտը, որոշ երգեր որակել է որպես բավական հանգիստ և նուրբ, մինչդեռ մյուսները՝ աղմկոտ[5]։ Առաջին սինգլը՝ "Panic Switch"-ը, թողարկվել է 2009 մարտի 17-ին։ Երգի տեսահոլովակն առաջին անգամ ցուցադրվել է VH1 և MTV երաժշտական ալիքների եթերում։ 2009 թվականին խումբը MTV Unplugged-ի ժամանակ ակուստիկ կատարումներով ներկայացրել է "Catch and Release"-ը, "Panic Switch"-ը, "Lazy Eye"-ը, "Well Thought Out Twinkles"-ը, "Growing Old is Getting Old"-ը և "Kissing Families"-ը։ 2009-ին Silversun Pickups-ը Գրեմմիի 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ նոմինացվել է Լավագույն նոր արտիստ անվանակարգում, ինչը խոսակցությունների առիթ տվեց, քանի որ մինչ 2008-2009 թվականները խումբն արդեն բավական հայտնի էր[6]։ 2009 թվականի ձմռանը նրանք շրջագայել են Placebo-ի, ինչպես նաև Manchester Orchestra-ի հետ՝ որպես հիմնական աջակցող խումբ։ 2010 թվականին խումբը շրջագայել է Muse[7], Against Me!, The Henry Clay People, Birds Of Tokyo խմբերի հետ։ Swoon ալբոմի աջակցությանն ուղղված 18-ամսյա տևած շրջագայությունը խումբն ավարտեց Օստինում համերգով։

Neck of the Woods (2011-ից մինչ այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից Silversun Pickups-ն աշխատում էր թվով երրորդ ստուդիական ալբոմի վրա, որի ընթացքի վերաբերյալ նկարներ և այլ նյութեր ժամանակ առ ժամանակ հրապարակվում էին խմբի սոցիալական էջերում։ Աշնանը խմբի լեյբլը՝ Dangerbird Records-ը, պաշտոնական հայտարարություն արեց այն մասին, որ նոր ալբոմը խումբը պատրաստվում է թողարկել 2012 թվականի գարնանը[8]։ 2011 թվականի նոյեմբերի 25-ին խումբը Record Store Day-ի Black Friday-ի շրջանակում թողարկում է Seasick EP-ն 10 դյույմանոց վինիլների վրա։ EP-ն բաղկացած էր խմբի՝ Swoon ալբոմի ձայնագրությունների ժամանակից մնացած 3 երգերից, որոնք մինչ այդ չէին թողարկվել[9]։ Խումբը հատուկ քավեր է արել Բոբ Դիլանի "Not Dark Yet" երգը, որն ընդգրկվել է Chimes of Freedom։ Songs of Bob Dylan Honoring 50 Years of Amnesty International ալբոմում[10]։ 2012 թվականի փետրվարի 7-ին հայտարարվեց, որ խումբը կնվագի Sasquatch! Music Festival 2012 թվականի հիմնական բեմում։ 2012 թվականի մարտի 7-ին Աուբերտը թվիթերով հայտարարեց նոր ալբոմի՝ Neck Of The Woods-ի թողարկման օրը՝ 2012 թվականի մայիսի 8։ Ալբոմից առաջին սինգլը "Bloody Mary (Nerve Endings)"-ն է, որը թողարկվել է 2012 թվականի մարտի 25-ին[11]։

Երաժշտական ոճն ու ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի հնչողությունը, որը հարուստ է կիթառի խզված ձայնով, շատ հաճախ են նմանեցնում The Smashing Pumpkins խմբի հնչողությանը։

Հղումներ աղբյուրներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pikul EP
  2. Silversin Pickups - Carnavas(չաշխատող հղում)
  3. 13 Songs In Both 'Rock Band 2' And 'Guitar Hero: World Tour'
  4. Silversun Pickups - Swoon(չաշխատող հղում)
  5. The Pendulum - Silversun Pickups make the crowd 'swoon'
  6. «Pop & Hiss». Los Angeles Times. 2009 թ․ դեկտեմբերի 4.
  7. «Silversun Pickups». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  8. «Silversun Pickups Seasick 10" Vinyl Release Coming November 25th». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  9. «Silversun Pickups - Seasick EP (November 25, 2011)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  10. Chimes of Freedom: Songs of Bob Dylan Honoring 50 Years of Amnesty International
  11. Listen: Silversun Pickups new single Bloody Maty (Nerve Endings)(չաշխատող հղում)