Jump to content

Shinhwa

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Shinhwa
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն1998
ԼեյբլS.M. Entertainment, Good Entertainment? և Shinhwa Company?
Կայքshinhwacompany.co.kr
shinhwa-fc.jp
 Shinhwa Վիքիպահեստում

SHINHWA (կորեերեն` 신화), հարավկորեական բոյ-բենդ, բաղկացած է վեց երաժիշտներից, որոնք հիմնավորված են Սեուլում։ Խումբը հիմնադրվել է 1998 թվականի մարտի 24-ին, SM Entertainment պրոդյուսերական կենտրոնի հետ պայմանագիր կնքելուց հետո։ Խմբի առաջին ալբոմը՝ Haegyeolsa[1] անվանումով, բավական սառը ընդունելության արժանացավ, սակայն արդեն երկրորդ՝ T.O.P. անվանումով թողարկումը, որը լույս տեսավ 1999 թվականի ապրիլին, երաժիշտներին հաջողություն և ճանաչում է բերել։ 2003 թվականին ավարտվել է SM Entertainment-ի հետ պայմանագիրը, և հաջորդ տարի խումբը սկսել է համագործակցել Good Entertainment-ի հետ։ Նրանց հովանու ներքո 2004 թվականի օգոստոսին թողարկվել է Brand New[2] ալբոմը, որից հետո որոշ երաժիշտներ որոշում կայացրին զարգացնել սեփական անհատական կարիերան։

Չորս տարվա ընդմիջումից հետո, որը կապված էր մասնակիցների պարտադիր զինվորական ծառայության անցնելու անհրաժեշտության հետ, որոշում է կայացվել վերամիավորել խումբը և այդ նպատակով հիմնել սեփական համանուն ընկերությունը։ Նրանց տասներորդ՝ The Return[en] (2012) ալբոմի թողարկումից հետո, Shinhwa-ն դարձել է առաջին կորեական բոյ բենդը, որը շարունակել է երաժշտական գործունեությունը զինված ուժերում ծառայություն անցնելուց հետո։ Նրանք նաև համարվում են առաջին հայտնի K-pop խումբը, որը շարունակել է հաջող կարիերան իրենց առաջին պրոդյուսերական գործակալության հետ պայմանագրի խզումից հետո, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ մի քանի տարի դատական գործընթաց էր վարում SM Entertainment-ի դեմ «Shinhwa» բնօրինակ անվանման իրավունքի համար։ Իրենց քսանամյա կարիերայի ընթացքում խումբը թողարկել է տասներեք ստուդիական ալբոմ կորեերեն լեզվով, մեկը՝ ճապոներեն և մի քանի ժողովածուներ։

KCON 2015 Shinhwa (1)

Խումբը առաջատար է երաժշտական կարիերայի տևողությամբ բոյ-բենդերի շարքում K-pop մշակույթի պատմության մեջ[3][4][5][6] և հաճախ հիշատակվում է որպես K-pop-ի «առաջին սերնդի» մաս՝ H.O.T.-ի, S.E.S.-ի, g.o.d-ի, Fin.K.L-ի հետ միասին[7][8]։ Խմբի ստեղծագործությունը ազդեցություն է ունեցել հայտնի K-pop կատարողների հաջորդ սերունդների վրա, որոնցից շատերը Shinhwa-ն անվանում են «լեգենդար»[9][10]։

● Էրիկ Մուն

● Լի Մին-վու

● Կիմ Դոնգ-վան

● Շին Հյո-սան

● Ջուն Ջին

● Էնդի Լի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Haegyeolsa». Wikipedia (անգլերեն). 2024 թ․ նոյեմբերի 10.
  2. «Brand New (band)». Wikipedia (անգլերեն). 2025 թ․ մարտի 6.
  3. He, Amy (2013 թ․ հուլիսի 23). «What the Backstreet Boys Could Learn From K-Pop». The Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. Hong, Grace Danbi (2013 թ․ հուլիսի 26). «The Atlantic Tells Backstreet Boys to Learn from Shinhwa». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. Lee, Sun-min (2013 թ․ հուլիսի 27). «Shinhwa keeps leading way». Joongang Daily. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. Huh, Yoon-jin (2013 թ․ հուլիսի 29). «Shinhwa's longevity introduced in US magazine». Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «Shinhwa to hold fan event in celebration of 20th anniv». Yonhap News Agency (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Shinhwa at it again with 12th album». Korea JoongAng Daily. 2015 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  9. «Just Like its Name, Shinhwa Has Become Legendary». Mwave (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  10. Stamper, Aubree (2018 թ․ փետրվարի 9). «2018 Winter Olympics in South Korea: A guide to all things K-pop». The Michigan Journal (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.