Shazam (ծառայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Shazam
Изображение логотипа
Տեսակբջջային հավելված, music recognition software? և կայք
Հիմնադրված է1999
ՎայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՍեփականատերԷփլ
Կայքshazam.com(անգլ.)
 Shazam (application) Վիքիպահեստում

Shazam՝  էփլ մակինտոշի (Mac), Անհատական համակարգչի (PC) և սմարթֆոնների համար աշխատածրագիր[1], որը ունի ժերաժշտությունը ճանաչելու հնարավորություն։ Shazam-ը հիմնադրվել է 1999 թվականին՝ Քրիս Բարթոնի, Ֆիլիպ Ինգելբրեշտի, Էյվերի Վանգի և Դիրաջ Մուքրջիի կողմից[2]։

Shazam-ը կիրառում է սմարթֆոնի կամ համակարգչի ներկառուցված միկրոֆոնը՝ ընկալելու երաժշտության որևէ կարճ հատված։ Այն պահպանում է երաժշտության տվյալ հատվածը և դա համեմատում կենտրոնական պահոցի տվյալների հետ՝ փնտրելով համընկնում։ Եթե որոնման արդյունքում համապատասխանություն է գտնվում, Shazam-ը տվյալ երգի մասին տրամադրում է տեղեկություններ, ինչպիսիք են կատարողը, երգի անվանումը, բառերը, ալբոմը և այլն։ Որոշ դեպքերում Shazam-ը տրամադրում է նաև այնպիսի ծառայությունների համապատասխան հղումներ, ինչպիսիք են  iTunes-ը, Spotify-ը, YouTube-ը կամ Groove Music-ը։ Shazam-ը, ըստ իր գլխավոր գործադիր տնօրենի՝  2013 թ․ դեկտեմբերին ողջ աշխարհում եղել է 10 ամենատարածված աշխատածրագրերի կազմում[3]։  Shazam-ից ամսական օգտվում է ավելի քան 100 միլիոն մարդ, և այն կիրառվել է ավելի քան 500 միլիոն սարքերի միջոցով՝ 2014 թ․ սկսած[4]։ Իսկ 2016 թ․ հոկտեմբերին Shazam-ը հայտարարել է, որ աշխատածրագրի հրապարակումից սկսած՝ իր բջջային աշխատածրագրերը ներբեռնել են ավելի քան մեկ միլիարդ անգամ և կիրառել ավելի քան 30 միլիարդ անգամ[5]։ 

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Shazam-ն առաջարկում է երկու տիպի աշխատածրագրեր՝  Shazam (անվճար) և Shazam Encore (վճարովի)[6]։

Սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Shazam-ը կիրառվում է Android, iOS, BlackBerry OS և Windows համակարգերում։ Աշխատածրագիրը համանման է բջջային հեռախոսների մեծ մասի դեպքում, իսկ արդյունքը ներկայացվում է էկրանին՝ համապատասխան տեղեկություններով։

Գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Shazam-ն աշխատում է երաժշտության պահպանված հատվածը համապատասխանեցնելով պահոցի տվյալների հետ, որտեղ կա ավելի քան 11 միլիոն երգ[7]։

Ջութակի ձայնի հաճախակագիր

Shazam-ը երգը ճանաչում է ըստ ժամանակային հաճախականության գրաֆիկի վրա հիմնված «աուդիո մատնահետքի», որը կոչվում է հաճախակագիր կամ լուսակագիր։

Shazam-ի տվյալների պահոցում կա «աուդիո մատնահետքերի» ցանկ։ Ծրագիրը երգը տասը վայրկյան լսելուց հետո ստեղծում է դրա «աուդիո մատնահետքը», որից հետո էլ տվյալների պահոցում փնտրում է համապատասխանումներ։ Եթե համընկնում կա, Shazam-ը տրամադրում է պատասխան ինֆորմացիան։ Հակառակ դեպքում այն նշում է արդյունքների բացակայության մասին։

Shazam-ը կարող է ճանաչել ցանկացած աղբյուրից հեռարձակվող երաժշտություն՝  ռադիո, հեռուստացույց, կինոյում կամ ակումբում հնչող երաժշտություն, այն պայմանով, որ ետին պլանի աղմուկի  բարձրությունը  չխանգարի «աուդիո մատնահետքի» ընկալմանը, և որ տվյալ երգը Shazam-ի տվյալների պահոցում առկա լինի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Բարթոնի և Ինգելբրեշտի կողմից, ովքեր սովորում էին Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի),  և Մուքրջիի կողմից, ով աշխատում էր լոնդոնյան «Viant» ընկերությունում։[փա՞ստ] Այնուհետև նրանք, ազդանշանի թվային մշակման մասնագետի կարիք ունենալով,  վարձեցին Վանգին, ով գիտության թեկնածու էր Սթենֆորդի համալսարանում։ 2012 թվականի սեպտեմբերից Վանգը սկզբնական խմբից միակ անդամն էր, որ  մնաց ընկերությունում[2]  ՝ որպես Shazam-ի գլխավոր գիտնական[8]։ Ռիչ Ռիլին, ով պնդում է, որ 1998-1999 թթ․ պատահականորեն է ստեղծել գործիքաշերտը[9], Yahoo!-ում ավելի քան 13 տարվա,  իսկ որպես գործարար ու ինտերնետ-գործադիր ավելի քան 17 տարվա փորձից հետո 2013 թվականի ապրիլին միացավ Shazam-ին՝ նպաստելու ընկերության աճին[10]։ [11][12]։ Ռիլին փոխարինել է Էնդրյու Ֆիշերին, ում 2005 թվականին վարձել էր Infospace-ը՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն[2]։ Ֆիշերն այժմ  գործադիր նախագահն է։

Ծառայության նախնական տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե՝  2002 թվականին, ծառայությունը մեկնարկվել էր միայն Մեծ Բրիտանիայում և հայտնի էր որպես «2580», քանի որ սա այն կարճ համարն էր, որը մարդիկ հավաքում էին իրենց բջջային հեռախոսից, որպեսզի ստանային երաժշտության մասին տեղեկություն[2] Այնուհետև արդյունքը ստացվում էր տեքստային հաղորդագրության տեսքով, որը պարունակում էր կատարողի և երգի անունները։ Ավելի ուշ ծառայությունը տեքստային հաղորդագրության մեջ ներառեց նաև հղումներ՝ երգն առցանց բեռնելու համար։ [13]։

Սմարթֆոնի աշխատածրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Shazam-ը iPhone 2.0-ի համար հասանելի դարձավ միայն 2008 թվականի հուլիսի 10-ին՝  App Store-ի հրապարակման հետ մեկտեղ։ Անվճար աշխատածրագիրը ավելի պարզեցրեց ծառայությունը՝ հնարավորություն տալով միանալ iTunes-ին և անմիջապես գնել երգը, եթե առկա էր Wi-Fi կապ[14] (այդ ժամանակ, iTunes-ը թույլ չէր տալիս 3G-ի միջոցով երաժշտություն բեռնել)։ Այն նաև հնարավորություն էր տալիս  միանալ iPhone-ի  YouTube ծրագրին, եթե տվյալ երգի  վիդեոն հասանելի էր YouTube-ում։ [15]

2008 թվականին ծառայության վրա աշխատանքներ էին տարվում՝  ներառելու նաև դասական երաժշտությունը[16]։

Shazam-ը  Android պլատֆորմի համար հասանելի դարձավ 2008 թ․ հոկտեմբերին, որում iTunes-ի փոխարեն գործածվում էր Amazon MP3 store-ը.[17]

Մինչև 2009 թ․ դեկտեմբերը  Shazam-ը ներբեռնվել էր մոտ 10 միլիոն անգամ 150 երկրներում՝ 350 բջջային օպերատորների համակարգերում։ Մարդկանց մոտ ութ տոկոսը երգը ներբեռնել էր, երբ ծառայությունը ճանաչել էր այն։ [2] 2011 թվականի հունվարին Apple ընկերությունը հայտարարեց, որ Shazam-ը App Store-ում չորրորդ ամենաշատ բեռնված անվճար աշխատածրագիրն էր, մինչդեռ մրցակից ծրագիրը՝ SoundHound-ը, iPad-ի վճարովի ծրագրերի ցանկում առաջին տեղն էր զբաղեցնում[18]։

2011 թվականի հունվարին Shazam-ը և Spotify-ը հայտարարեցին  iOS և Android համակարգերում համագործակցության մասին, որը ծրագրից օգտվողներին թույլ էր տալիս Shazam-ի միջոցով ճանաչել և Spotify-ի միջոցով լսել երաժշտությունը[19]։

Shazam-ը մինչ այդ թույլ էր տալիս ստացված արդյունքով կիսվել Facebook-ում և Twitter-ում, իսկ 2011 թվականի մարտին  Shazam Friends-ի միջոցով  հնարավոր դարձավ տեսնել, թե ինչ են փնտրում, լսում ֆեյսբուքյան ընկերները։ [20]

Shazam 5.0-ը թողարկվեց 2012 թվականի ապրիլին, որը ավելի արագ էր լսում և ճանաչում մեդիան։ Երաժշտությունից բացի, ծրագիրը կարող էր ճանաչել նաև հեռուստատեսային հաղորդումներ ու գովազդներ[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Shazam». Shazam app for Windows in the Windows Store. Microsoft Corporation. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Woodward, David (December 2009). «Shazam names that tune». Director. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. «Shazam CEO: We're one of the 10 most popular apps in world». CNBC. 2013 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  4. Summers, Nick (2014 թ․ օգոստոսի 20). «Shazam Hits 100 Million Monthly Active Users». Thenextweb.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  5. «Shazam Hits 1 Billion Downloads and Turns a Profit (Thanks to Advertising)». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Kinder, Lucy (2012 թ․ սեպտեմբերի 17). «Shazam hits 250 million users and adds TV tagging capability». The Telegraph. London. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. Shazam – About Shazam
  8. «About Shazam – Team». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. «Shazam CEO Rich Riley On How 'I accidentally invented the toolbar'». The BBC. 2016 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  10. «Shazam CEO Rich Riley On How He Got Carlos Slim's Backing And His Own Music Tastes». The Huffington Post. 2013 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  11. «Shazam Names Rich Riley New CEO, Aiming For Eventual IPO». Billboard. 2013 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  12. «Rich Riley - CEO @ Shazam Entertainment». CrunchBase. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  13. Lim, Andrew (2006 թ․ ապրիլի 24). «Shazam & AQA: The answer is on your mobile». CNET UK. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  14. Rosoff, Matt (2008 թ․ հուլիսի 10). «Shazam on iPhone could change music discovery». CNET. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  15. Dolcourt, Jessica (2008 թ․ հուլիսի 16). «First Look video: Shazam for iPhone». CNET. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  16. Ho, Kevin (2008 թ․ հուլիսի 17). «iPhone apps: Testing Shazam's limits – classical music». CNET. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  17. Reisinger, Don (2008 թ․ հոկտեմբերի 21). «Shazam moves to Android, works with Amazon MP3 Store». CNET. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  18. Reisinger, Don (2011 թ․ հունվարի 19). «Apple reveals top apps of all time». CNET. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  19. Morris, Natali (2011 թ․ հունվարի 13). «Space love». CNET. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  20. McCarthy, Caroline (2011 թ․ մարտի 22). «Music app Shazam gets new Facebook features». CNET. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  21. Parker, Jason (2012 թ․ ապրիլի 3). «Shazam for iOS adds TV to its list of media it can identify». CNET. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]