Jump to content

Shanghai Airlines

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Shanghai Airlines
Տեսակավիաընկերություն
Երկիր Չինաստան
Հիմնադրված1985
Գլխադասային գրասենյակՇանհայ, Չինաստան
Վերադաս կազմակերպությունChina Eastern Airlines
Կայքshanghai-air.com
«Չինաստանի Արևելյան ավիաուղիներ» և «Շանհայ Ավիաուղիներ» ընկերությունների կենտրոնակայանը (Շանհայի «Հոնցյաո» միջազգային օդանավակայան):
«Շանհայի ավիաուղիների» նախկին գլխամասային գրասենյակն ու տոմսարկղը, որոնք գտնվում էին Ցյաննին փողոցի 212 հասցեում, ներկայումս գործում են որպես Չինական արևմտյան ավիաուղիների սպասարկման կենտրոն[1]:

Շանհայի ավիաուղիներ (անգլ.՝ Shanghai Airlines,կրճատ՝ Շանավիա, նախկինում՝ Շանհայի ավիաուղիներ ՍՊԸ, Շանհայի ֆոնդային բորսայից դուրս գալուց առաջ՝ 600591,հապավում՝ *ST上航), չինական ավիաընկերություն, որը ստեղծվել է 1985 թվականի դեկտեմբերի 30-ին: Այն Չինաստանի տնտեսական բարեփոխումներից հետո տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսներով ստեղծված առաջին ավիաընկերություններից է, նաև առաջիններից է, որ գործում էր այն ժամանակվա պետական քաղաքացիական ավիացիայի համակարգից լիովին անկախ։ Ընկերության հիմնական բազան գտնվում է Շանհայի Հոնցյաո միջազգային օդանավակայանում։ 2002 թվականի հոկտեմբերի 11-ին Շանհայյան ավիաուղիները հայտնվեց Շանհայի ֆոնդային բորսայի ցուցակում։

Շանհայի ավիաուղիների հիմնադրման մեկ այլ պատճառ էր՝ Չինաստանի և Թայվանի միջև «3 կապեր»-ի (փոստային, առևտրային, տրանսպորտային կապերի) ստեղծումը, որ խուսափեն ինքնաթիռի ֆյուզելաժի վրա երկրի անունը և դրոշը պատկերելուց, ինչը կարող էր ավելորդ բարդությունների պատճառ դառնալ[2]: Չնայած հետագայում 2 անգամ ամբողջովին անվանափովել է և միավորվել Չինական արևմտյան ավիաուղիների հետ, բայց ընկերությունը պահպանել է անվանումը։ Ինքնաթիռի վրա Վան Տաոհանի գրած «Շանհայի ավիաուղիներ» չինարենով լոգոն է և անգլերենով առանձին «SHANGHAI AIRLINES» լոգոն։

Շանհայի ավիաուղիների Բոինգ 707 ինքնաթիռը,այն ժամանակ ուներ կապույտ գունավորում

Տեղական առաջին ավիաուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի սկզբին, Շանհայի տնտեսության արագ զարգացման և արտաքին կապերին բացվելուն մեկտեղ, զբոսաշրջությունը վերելք ապրեց։ Շանհայի Հոնցյաո օդանավակայանի ուղևորահոսքն շարունակում էր աճել, սակայն Չինաստանի քաղաքացիական ավիացիայի փոխադրման հնարավորությունները չէին բավարարում այն ժամանակվա պահանջարկը։ Արդյունքում առաջացավ «ինքնաթիռով ճանապարհորդելու դժվարության» խնդիրը, ինչը դարձավ Շանհայի տնտեսական զարգացման և արտաքին կապեր հաստատելու մի սահմանափակող գործոն։ 1984 թվականից սկսած Չինաստանի կոմունիստական կուսակցության Շանհայի քաղաքային կոմիտեն Շանհայի քաղաքապետարանի ղեկավարների և փոխադրամիջոցների վարչության հետ միասին, հիմնեցին «Շանհայի փոխադրամիջոցները» հանձնաժողովը, ինչի արդյունքում ստեղծվեց Շանհայի ավիաուղիները։ Օգոստոսի 13-ին Պեյտախեյում կայացած կենտրոնական ֆինանսատնտեսական հարցերով առաջատար խմբի նիստում, որը վարում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի վարչապետ Ճաո Ծըյանը, լսելով Չըն Կուոտոնի և Վան Տաոհանի զեկույցը Շանհայի տնտեսության մասին, նշեց, որ ավիացիայի զարգացման միակ ելքը պետությունն ու բիզնեսը իրարից անջատելն է։ Նաև նշեց, որ Շանհայում մի քանի ավիաընկերություն կարող են ստեղծվել: Հոկտեմբերի 10-ին, Շանհայի ժողովրդական կառավարության տրանսպորտի գրասենյակը առաջարկեց 3 կետ. առաջարկել ստեղծել Շանհայի ավիաուղիներ՝ որպես անկախ տնտեսական հաշվարկային ձեռնարկություն և պետք է ունենա ինքնուրույն կառավարման իրավունք: Հետո՝ վարձակալելու կամ գնելու միջոցով ավելացնել մարդատար և բեռնատար ինքնաթիռներ, որպեսզի հնարավոր լինի արագ մեծացնել փոխադրումների ծավալը: Եվ երրորդը՝ պետբյուջեի տրամադրած ֆինանսավորումից բացի՝ պետք է հայթայթել այլ ֆինանսավորման միջոցներ[3]:

1985 թվականի փետրվարի 19-ին Շանհայի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության փոխտնօրեն Հը Փըննյանը, Շանհայի քաղաքապետ Վան Տաոհանի կողմից հանձնարարություն ստացավ՝ նախապատրաստելու «Շանհայի ավիաուղիներ» ընկերության ստեղծումը։ Մարտի 6-ին ձևավորվեց Շանավիայի նախապատրաստական խումբը, որը բաղկացած էր 6 հոգուց՝ Հը Փըննյանի գլխավորությամբ։ Մարտի 8-ին Շանհայի քաղաքային ժողովրդական իշխանությունը Չինաստանի պետական խորհրդին ներկայացրեցին «Շանավիա» ընկերության հիմնադրման պաշտոնական հայտը։ Ապրիլի 3-ին նախապատրաստական խումբը ԱՄՆ-ից գնեց հինգ Բոինգ 707-300 մարդատար ինքնաթիռ, որի պայմանագիրը Նյու Յորքում ստորագրեց Շանհայի արտաքին առևտրի ներկայացուցիչ Յան Ռուտանը։ Ապրիլի 7-ին Շանհայի ժողովրդական կառավարությունը պետական խորհրդին ներկայացրեց «Շանհայի ավիաուղիների» նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցը։ Նույն ամսվա 11-ին, պետական խորհրդի փոխվարչապետ Լի Պենը, ով նախագահում էր քաղաքացիական ավիացիայի երկրորդ քաղաքացիական ավիացիայի աշխատանքների ժողովը, սկզբունքորեն համաձայնություն տվեց Շանհայում ավիաընկերության ստեղծմանը։ Մայիսի 14-ին քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հրապարակեց Շանհայի ավիաուղիների ստեղծմանը համաձայնություն տալու մասին» որոշումը, իսկ Շանհայի քաղաքապետ Վան Տաոհանն անձամբ մակագրեց «Շանհայի ավիաուղիներ» բառերը։ Նույն տարվա հունիսին առաջին երկու Բոինգ 707 ինքնաթիռները հաջորդաբար վայրէջք կատարեցին Հոնցյաո օդանավակայանում։ Օգոստոսի 8-ին պաշտոնապես ձևավորվեց «Շանհայի ավիաուղիների» տնօրենների խորհուրդը, որի գլխավոր տնօրենի ու նախագահի պաշտոնը Հը Փըննյանը ստանձնեց։ Նոյեմբերի 3-ին հինգերորդ Բոինգ 707 ինքնաթիռը ժամանեց Շանհայ. դրանով բոլոր հինգ մարդատար Բոինգ 707 ինքնաթիռներն արդեն Շանհայում էին։ Քանի որ այդ ժամանակ ընկերությունը դեռ չուներ սեփական կայանատեղի, դրանք ժամանակավորապես տեղակայվեցին Դաչան և Հունցյաո օդանավակայաններում։ Նույն տարվա դեկտեմբերին ընկերությունը ստացավ ավիափոխադրումների թույլտվություն և պետական գրանցման վկայական։ 1985 թվականի դեկտեմբերի 30-ին հիմնադրվեց Շանհայի ավիաուղիներ[3]: Շանհայի քաղաքային բյուջեի ներդրումը կազմում էր 73,89%, իսկ մնացած բաժնեմասերը պատկանում էին «Ծինծիանգ» ընկերության, «Շանհայի արտաքին տնտեսական առևտրի», «Շանհայի թեթև արդյունաբերության արտաքին համագործակցության» և «Շանհայի Հանսեն ներմուծման-արտահանման» ընկերություններին։ Այն ժամանակ սա Չինաստանի առաջին ավիաընկերությունն էր, որն անմիջականորեն չէր ենթարկվում քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը[4]:

1986 թվականի հունվարի 11-ին Շանավիան B-2424 համարի Բոինգ 707 ինքնաթիռով հաջող թռիչք ունեցավ Շանհայ-Պեկին երթուղով[5]: Ապրիլի սկզբին, Շանավիան առաջին անգամ իրականացրեց Շանհայից Պեկին, Գուանճոու և Հանճոու անկանոն մարդատար ու բեռնատար թրիչքները: Բոինգ 707 ինքնաթիռով հաջողությամբ Գուանճոու տեղափոխվեց Շանհայի արտաքին առևտրի վարչության 150 ներկայացուցիչ: Նույն տարվա տարեվերջին Շանավիայի 13,500 քառակուսի մետր մակերեսով կայանատեղիի նախագիծը հասցվեց ավարտին, նաև ավարտվեց Շանավիայի ինքնաթիռ ունենալու, բայց կայանատեղի չունենալու խնդրիը։ Եվ շաբաթը մեկ[6] պաշտոնապես սկսեցին Շանհայից դեպի Պեկին և Գուանճոու թռիչքները իրականացվել[3]։ 1988 թվականի մարտի 4-ին սպասարկման բարձր ծախսերի պատճառով, ընկերությունը դադարեցրեց Boeing 707 ինքնաթիռի թռիչքները[7]: Նույն տարի ինքնաթիռը տեղափոխեցին Կայ Տակ օդանավակայան՝ վերավաճառելու[7]: 1988 թվականի մայիսի 31-ին[6] Շանհայի այն ժամանակվա քաղաքապետ Ճու Րոնծին «Շանավիայի հաշվետվական աշխատանքների ժողով» հրավիրեց, որի ընթացքում Հե Պեննյանը ներկայածրեց «Շանավիայից 3 Բոինգ 757 ինքնաթիռ վարձակալելու հարցը ուսումնասիրելու հաշվետվությունը»: Նույն տարի Շանհայի կառավարությունը պաշտոնական հայտարարություն հաստատեց, որ «Շանավիա»-յի վարձակալության միջոցով նոր ինքնաթիռներ ձեռք բերելու մասին։ Այն նաև արժանացավ պետական պլանավորման հանձնաժողովի հավանությանը։ Միարժամանակ հաստատվեց, որ Չինասատնի բանկի Շանհայի մասնաճյուղն է պատասխանատու երաշխավորման համար[3]:

1989 թվականին Շանավիան Բոինգ ընկերությունից ձեռք բերեց երկշարժիչավոր Բոինգ 757 մարդատար ինքնաթիռ՝ հին Բոինգ 707-ը փոխարինելու համար։ Առաջին ինքնաթիռը տեղ հասավ օգոստոսի 1-ին[3], իսկ նույն տարվա օգոստոսի 23-ին և նոյեմբերի 1-ին Բոինգ 757-երով վերսկսվեցին թռիչքները դեպի Գուանճոու և Պեկին[5]։ Ուղևորների հարմարավետության համար, Շանավիան առաջինը ներդրեց երկկողմանի տոմսերի վաճառքի համակարգը, նաև ապահովվելով հարմարավետ ծառայություն, որի շնորհիվ ցանկացած տոմսարկղից կարելի է ձեռք բերել Շանավիայի երթուղու տոմս։ Մինչև 1989 թվականի տարեվերջը Շանավիայի 2 Բոինգ 757 ինքնաթիռները միասին իրականացրել էին 518 թռիչք, 884 թռիչքային ժամ, փոխադրել 5183 ուղևոր և 1020 տոննա բեռ[3]։

1990 թվականի օգոստոսի 7-ին Շանհայ ժամանեց երրորդ Բոինգ 757 ինքնաթիռը, և արժանացավ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից տրվող թռիչքային պիտանիության և քաղաքացիության վկայականներ։ Նույն տարի Շանավիան նոր չվերթներ բացեց դեպի Ֆուճոու, Կուեիլին, Սիամըն և Գուանճոուից դեպի Նանկին, Պեկինից դեպի Նանկին։ 1991 թվականի օգոստոսին պաշտոնապես հիմնադրվեց «Շանհայի ավիացիոն խումբ» ընկերությունը[3]։ Ընկերության ձեռնարկություններիկազմում բացի «Շանավիա»-յից, ներառված էին նաև Շանհայի ավիացիոն սարքավորումների գործարանը, Շանհայ Ֆեյհը միջազգային զբոսաշրջային ընկերությունը, Շանհայի տրանսպորտային տեխնոլոգիաների ընկերությունը, Շանհայի ավիացիոն գովազդային ընկերությունը, Շանհայ Ցիանհե հյուրանոցը, «Տաթոն օդային բեռնափոխադրումներ (Չինաստան)» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) Շանհայի մասնաճյուղ, Չինաստանի օվկիանոսային ուղղաթիռների մասնագիտացված ընկերության Շանհայի մասնաճյուղ, Շանհայի ավիացիոն առևտրային սպասարկման ընկերությունը և 10 այլ ձեռնարկություն[3]։ 1994 թվականին «Շանհայյան ավիաուղիները» և «Ճապոնական ավիաուղիները» ստորագրեցին բորտուղեկցորդների վերապատրաստման պայմանագիր։ Այս համագործակցության նպատակն էր փորձի փոխանակման միջոցով պատրաստել որակյալ մասնագետներ և բարձրացնել սպասարկման մակարդակը ինքնաթիռներում։ Նույն տարվա հուլիսին ավիաընկերությունը ձեռք բերեց իր առաջին Բոինգ 767 ինքնաթիռը[3]։ 1994 թվականի դեկտեմբերին, աջակցելով Շանհայի տեքստիլ արդյունաբերության ոլորտում կրճատված աշխատակիցների վերամասնագիտացման ծրագրին, ավիաընկերությունն սկսեց բորտուղեկցորդներ հավաքագրել տեքստիլագործ կանանց շրջանում։ Հայտ էին ներկայացրել 2377 թեկնածու, որոնցից ընտրվեցին 18 բորտուղեկցորդ պրակտիկանտ և ցամաքային անձնակազմի պրակտիկանտ, ինչի արդյունքում առաջացավ «բորտուղեկցորդուհի» տերմինը։ Հետագայում տեքստիլի արդյունաբերության կրճատված աշխատակիցները նոր աշխատանք գտան Շանհայի մետրոպոլիտենում, «Կուոմեյ» հեռահաղորդակցության ոլորտում, «Լիանխուա» սուպերմարկետների ցանցում, «Տաճոն» հասարակական տրանսպորտում և այլ հիմնարկներում[8][9]:

B-2808-ը Շանհայի ավիաուղիների առաջին Բոինգ 757 ինքնաթիռն է, որը 2006 թվականին վերակառուցվել է որպես բեռնատար ինքնաթիռ

Միջազգայնացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Շանավիան վերանայեց իր կառավարման մեխանիզմները՝ արագացնելով ժամանակակից կորպորատիվ համակարգի ներդրումը։ Այդ ժամանակ ընկերությունն ուներ հինգ բաժնետեր, որոնցից առանձնանում էր «Շանհայի միացյալ ներդրումներ» ընկերությունը (73,89%), ապա «Ծինծյան» ՍՊԸ (13.89%), Շանհայի արտաքին տնտեսական և առևտրային արդյունաբերական ընկերությունը (7.58%), Շանհայի «Հանսեն» արտահանման և ներմուծման սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (2.32%), Շանհայի թեթև արդյունաբերության արտաքին տնտեսական և տեխնիկական համագործակցության ընկերությունը (2.32%)։ 1998 և 1999 թվականներին ընկերությունն անցավ կապիտալի ավելացման երկու փուլ։ 1998 թվականի հուլիսի 23-ին ընկերությունը վերակազմավորվեց և վերանվանվեց «Շանհայի ավիաուղիներ» ՍՊԸ, իսկ պետական բաժնեմասի կառավարումը փոխանցվեց «Շանհայի միացյալ ներդրումներ» ընկերությանը[10]։

1998 թվականի մայիսին ավիաընկերությունը բացեց իր առաջին միջազգային ուղղությունը՝ Նանկին-Մակաո միջազգային չվերթը (այն ժամանակ Մակաոն դեռևս Պորտուգալիայի տիրապետության տակ էր), որին հաջորդեց Շանհայ-Մակաո ուղղությունը։ 2000 թվականի նոյեմբերին տեղական պետական ձեռնարկությունից այն վերածվեց բաժնետիրական ընկերության[11], իսկ 2002 թվականի հոկտեմբերի 11-ին մուտք գործեց Շանհայի ֆոնդային բորսա[12]:

2006 թվականի հունիսի 30-ին Շանավիան իր գործընկերների հետ համատեղ ներդրումների շնորհիվ «Շանհայի միջազգային բեռնափոխադրող ավիաընկերությունը» պաշտոնապես սկսել է գործել[13]։ 2006 թվականի ապրիլի 11-ին Շանհայի ավիաուղիները արձանագրություն ստորագրեց, դառավ «Star Alliance»-ի դիտորդ[14], իսկ 2007 թվականի դեկտեմբերի 12-ին ստացավ դաշինքի լիիրավ անդամի կարգավիճակ[15]։

2009 թվականի մարտին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհուրդը հայտարարություն հրապարակեց՝ Շանհայում միջազգային ֆինանսական և նավագնացության կենտրոնների ստեղծման գործընթացի արագացման վերաբերյալ։ Համաձայն «Շանհայի ավիաուղիների ռազմավարական ծրագրի» պահանջների՝ ավիաուղիների կենտրոնի կառուցումը պետք է ավարտվեր մինչև 2010 թվականը։ Որպես Շանհայի ավիաուղիների ստեղծման ծրագրի մաս՝ պետական գույքի կառավարման կենտրոնական և տեղական հանձնաժողովները սկսեցին քննարկել ու խթանել Չինաստանի արևմտյան ավիաուղիների և Շանավիայի միավորումը և վերակազմավորումը[16]։ 2009 թվականի հունիսի 6-ին Շանավիան ու Չինաստանի արևմտյան ավիաուղիները ստացան միավորման թույլտվություն։ Չինաստանի արևմտյան ավիաուղիները բաժնետոմսերի փոխանակման միջոցով միավորվում է Շանավիային: Ավիաընկերությունների բաժնետոմսերի հարաբերակցությունը կազմում է 1:1.3, այսինքն Շանհայի ավիաընկերության յուրաքանչյուր բաժնետոմս կարող է փոխանակվել Չինաստանի արևմտյան ավիաուղիների բաժնետոմսի 1.3-ի հետ։ Այդ նպատակով Չինաստանի արևմտյան ավիաուղիները նախատեսեց իրականացնել բաժնետոմսերի փակ տեղաբաշխում՝ թողարկելով ոչ ավելի, քան 1,35 միլիարդ A տիպի բաժնետոմս (ներքին շուկայի համար) և 490 միլիոն H տիպի բաժնետոմս (Հոնկոնգի բորսայի համար)՝ ներգրավելով շուրջ 7 միլիարդի ընդհանուր ֆինանսավորում: Միավորվելուց հետո Շանավիան ապրանքանիշը պահպանվեց[17]: Քանի որ Չինաստանի արևմտյան ավիաուղիները 2011-ին միացավ «SkyTeam» դաշինքին, Շանհայի ավիաուղիները 2010 թվականի հոկտեմբերի 30-ին դուրս եկավ «Star Alliance»-ից[18] և արևմտյան ավիաուղիների հետ միասին միացավ «SkyTeam»-ին։

2010 թվականի հունվարի 25-ին Շանհայի ավիաուղիները դուրս եկավ բորսայից[10]: Մարտի 16-ին վերակազմավորվեց որպես Չինաստանի արևելյան ավիաուղիների դուստր ձեռնարկություն։ Դեկտեմբերի 16-ին պաշտոնապես հաստատվեց Շանհայի ավիաուղիների բաց բաժնետիրական ընկերության լուծարումը, որից հետո վերջինիս իրավահաջորդը դարձավ Շանհայի ավիաուղիների սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ստանձնելով նախկին կազմակերպության բոլոր պահանջներն ու պարտքերը[19]: 2010 թվականի տարեվերջին Շանհայի ավիաուղիների տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը, գործառնությունների կառավարման կենտրոնը, ինքնաթիռների սպասարկման ճարտարագիտական վարչությունը, բեռնափոխադրումների վարչությունը, միջազգային վարչությունը, գործարար վարչությունը, ցամաքային աջակցության վարչությունը և Պեկինի բազաները ներառվել էին Չինաստանի արևելյան ավիաուղիների ստորաբաժանման մեջ[10]։

2011 թվականի մայիսի 31-ին Շանհայի միջազգային բեռնափոխադրող ավիաընկերությունները միավորվեց «Մեծ պատ ավիաուղիների» և «Չինական բեռնափոխադրող ավիաուղիների» հետ, և ձևավորեց նոր «Չինական բեռնափոխադրող ավիաուղիներ» ընկերությունը[20]։

Գործող ինքնաթիռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շանհայի ավիաուղիների Բոինգ 787-9 մոդելի մարդատար ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել Հոնկոնգի միջազգային օդանավակայանում
Շանհայի ավիաուղիների Բոինգ 737-800 մոդելի մարդատար ինքնաթիռը Ճընճոու Սինճըն միջազգային օդանավակայանում
Շանհայի ավիաուղիների Բոինգ 737 MAX ինքնաթիռը թափավազքի մեջ է Շանհայ Հոնցյաո միջազգային օդանավակայանում
Շանհայի ավիաուղիների A330-300 պատրաստվում է թռիչքի Շանհայի Հոնցյաո միջազգային օդանավակայանում

2024 թվականի մարտի դրությամբ «Շանհայի ավիաուղիները» ավիացիան ներառում է հետևյալ ինքնաթիռները[21][22].

Շանհայի ավիաուղիների գործող ինքնաթիռներ
մոդել քանակ պատվերներ նստատեղերի քանակ նշում
F J Y+ Y ընդհանուր
Բոինգ 737-700 4 8 132 140
Բոինգ 737-800 64 8 156 164
Բոինգ 737 MAX8 12 անհայտ 8 12 156 176
  • Առաջին ինքնաթիռը մատակարարվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին
  • Բոինգ 737 MAX-ի թռիչքների դադարեցման պատճառով ժամանակավորապես չի շահագործվել. վերսկսել է փուլային շահագործումը 2023 թվականի ապրիլի 7-ից
Բոինգ 787-9 7 3 4 26 28 227 285
  • Մատակարարվել է 2018 թվականի սեպտեմբերից[23]
  • Առաջին՝ B-1111 ինքնաթիռը Շանհայի ավիաուղիների 100-րդ իննաթիռն է և կրում է «100-րդ ինքնաթիռ» հատուկ մակնշումը[23]
  • Նախատեսված է Բոինգ 767 և Airbus A330 մոդելներին փոխարինելու համար: Մատակարարումը հետաձգվել է Բոինգ 787-ի որակի հետ կապված խնդիրների պատճառով
  • B-1111、1112、1113、208X、20AJ、20CD、20D8
ընդհանուր 87 11

Հետագայում Շանհայի ավիաուղիների Բոինգ ինքնաթիռերի ընդհանուր թիվը նախատեսվածից աստիճանաբար աճել է 100-ից հասնելով մինչև 200-ի։ Այն հանդիսանում է Չինական արևելյան ավիաուղիների համակարգում Բոինգ 737NG տիպի ամենամեծ նավատորմը և դառել է Շանհայի ավիաուղիների հիմնական հենասյունը։ Միևնույն ժամանակ, Չինական արևելյան ավիաուղիների կողմից գնած Բոինգ 787-9 Dreamliner ինքնաթիռերից 10-ը համալրվել են Շանհայի ավիաուղիների շարքերը՝ դառնալով ընկերության առաջատար մոդելները։ Ամերիկյան արտադրության այս բարձր արդյունավետությամբ ինքնաթիռերը ոչ միայն օգնում են Շանհայի ավիաընկերությանը մատնանշել «բնապահպանական» ցուցանիշների ձգտումը, նաև կարող է զգալի շահույթ խնայել[24]:

Շահագործումից դուրս եկած ինքնաթիռ

Շանհայի ավիաուղիների վերջին Բոինգ 767-300ER ինքնաթիռը վայրէջք կատարեց Փուտոն միջազգային օդանավակայանում
Շանհայի ավիաուղիների շահագործումից դուրս եկած ինքնաթիռները[21]
մոդել քանակ նշում
Բոինգ 707 5
Բոինգ 737-300 2
Բոինգ 757-200 13 Ներառյալ B-2876-ը՝ վերջին արտադրված Բոինգ 757-ը, որը 2015 թվականին փոխանցվեց Delta Air Lines-ին՝ հետագա շահագործման համար: 2 ինքնաթիռ վերասարքավորվեցին որպես բեռնատարներ, որից հետո հանձնվեցին Չինաստանի բեռնատար ավիաուղիների շահագործմանը:
Բոինգ 767-300 4
Բոինգ 767-300ER 3
Airbus A321-200 4 Ամբողջ շահագործումը անցել է Չինաստանի արևելյան ավիաուղիներին:
Airbus A330-200 3 Տրամադրվել են Չինաստանի արևելյան ավիաուղիների կողմից և ենթակա են վերադարձի՝ Բոինգ 787 ինքնաթիռների մատակարարումից հետո:
Airbus A330-300 4 Տրամադրվել են Չինաստանի արևելյան ավիաուղիների կողմից, որոնցից 3-ը Բոինգ 787-ների մատակարարումից հետո աստիճանաբար վերադարձվել են նրանց, իսկ մեկը դուրս է գրվել՝ վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով:
Բոմբարդիեր CRJ-200 5
Մաքդոնալդ Դուգլաս MD-11F 4 1-ը վերադարձվել է վարձատու ընկերությանը, 3-ը փոխանցվել են Չինաստանի բեռնափոխադրման ավիաընկերության շահագործմանը:

Շանհայերենով հայտարարություն խցիկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ավիաընկերությունների մեծամասնությունը, Շանավիան հայտարարություններն իրականացվում են երկու լեզվով՝ չինարեն (մայրենի լեզու) և անգլերեն: 2010 թ. Շանհայի «Էքսպո» համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ավիաընկերությունը փորձնական կարգով ներդրեց շանհայերենով հայտարարությունների հատուկ ծառայությունը: 2012 թվականից սկսած՝ «Շանհայի ավիաուղիները» գործարկեց «Շանհայերենը ինքնաթիռում» սպասարկման նախագիծը. ավիաընկերության կողմից դեպի Շանհայ իրականացվող բոլոր չվերթների հայտարարությունների լեզվին ավելացվեց շանհայերենը (սակայն թռիչքի կանխատեսումները, անվտանգության հրահանգները և թռիչքային տեղեկատվության նմանատիպ ստանդարտ հաղորդագրությունները շանհայերենով չեն հնչեցվում): Ինքնաթիռի թռիչքից և «Շանհայ՝ դինամիկ քաղաք» քարոզչական հոլովակի ցուցադրությունից հետո իրականացվում են շանհայերենով հայտարարություններ. բորտուղեկցորդները նախ շանհայերենով ողջունում են ուղևորներին, ապա հետաքրքրություն ցուցաբերող ուղևորներին սովորեցնում են մի քանի արտահայտություն շանհայերենով: Այս ծառայությունը սկզբնապես ներդրվել էր միայն Պեկինից, Շենժենից, Գուանճոուից, ինչպես նաև Հոնկոնգից, Մակաոյից և Թայվանից դեպի Շանհայ վերադարձող 6 չվերթների համար: 2013 թ. սեպտեմբերի 17-ին հայտարարությունների բովանդակությունը կատարելագործվեց, և այն վերանվանվեց «Սովորում ենք շանհայերեն» օդանավային ինտերակտիվ հայտարարություն: 2014 թ. դեկտեմբերի 1-ից այս սպասարկումն ընդլայնվեց և տարածվեց դեպի Շանհայ իրականացվող բոլոր չվերթների վրա[25][26]: 2017 թ. հուլիսին շանհայերենով օդանավային հայտարարությունները թարմացվեցին. ձայնագրության համար հրավիրվեց շանհայական օպերայի դերասանուհի Մաո Շանյուն[27]: Ծառայությունը որոշ ժամանակով դադարեցվել էր և վերականգնվեց միայն 2025 թ. օգոստոսի 26-ին՝ սկզբնական շրջանում հասանելի դառնալով Բուդապեշտից, Կուալա Լումպուրից, Հոնկոնգից և Չանշայից դեպի Շանհայ իրականացվող երթուղիներում[28]:

Հաճախակի թռիչքների համար նախատեսված խրախուսման ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանավիայի կողմից ներկայիս կիրառվող խրախուսման ծրագիրը Չինաստանի արևելյան ավիաուղիների «Արևելյան ճանապարհորդություն» ծրագիրն է: Ներկայումս Շանավիայի չվերթների կուտակման և դրանց փոխանակման չափանիշները Չինական արևելյան ավիաուղիների նման են: Մինչև 2011 թ. հունիսի 8-ը Շանավիան օգտագործում էր «Ոսկե կռունկի ակումբ» խրախուսման ծրագիրը հաճախակի չվերթներ ունեցող մարդկանց համար[29]:

Հետևյալ աղյուսակում VIP մարդկանց առավելություններն են.

«Ոսկե կռունկի ակումբ»-ի VIP արտոնություններ
մակարդակառավելությունպահանջում է մղոնաչափ (տարին մեկ վերստուգվում է)
ոսկե քարտ
  • Միավորների կուտակում: ստանդարտ մղոնամետրի 30%
  • Նստատեղի առաջնահերթ ամրագրում: թռիչքից 48 ժամ առաջ
  • Առաջնահերթ հաշվառում (Priority Check-in). Առաջին կարգի (First Class) գրանցման կետ (թույլատրվում է մեկ ուղեկցող)
  • Կարող եք հրավիրել 1 ուղևորի, ով նույնպես նույն օրը թռնում է Շանավիա չվերթով` օգտվելու VIP սրահից
  • Առաջնահերթ նստեցում (Priority Boarding)
  • Ուղեբեռի առաջնահերթ սպասարկում

100,000կմ կամ 70 թռիչք

արծաթե քարտ
  • Միավորների կուտակում. ստանդարտ մղոնամետրի 15%
  • Նստատեղերի առաջնահերթ ամրագրում. թրիչքից 72 ժամ առաջ
  • Առաջնահերթ հաշվառում. բիզնես կարգի սպասարկման սեղանների մոտ
  • Մուտք VIP սրահ (Lounge). միայն քարտատիրոջ համար
  • Ուղեբեռի առաջնահերթ սպասարկում

50,000 կմ կամ 35 թռիչք

Skytrax
  • 2013 թվական:3 աստղանի ավիաընկերություն[30]

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի օգոստոսի 23-ին Շանհայի ավիաուղիների Բոինգ 767 ինքնաթիռը (գրանցման համարը՝ B-2570), FM 105/106 (Շանհայ-Պեկին-Շանհայ) թռիչքի ժամանակ անձնակազմը չի ունեցել չինարենով «արագ ստուգաթերթիկ»: Դա հանգեցրել է թռիչքի կանոնակարգի լուրջ խախտման՝ պետական խորհրդի անվտանգության ղեկավարության և քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարության կողմից ստանալով լուրջ քննադատություն։ Հաջորդ օրը ավիաընկերությունը պատասխանատու անձնակազմին պատժեց[31]:

2024 թվականի հուլիսի 4-ին Շանհայի Փուդոնից դեպի Սինին գնացող FM9273 թռիչքը, եղանակային պայմանների պատճառով, արտակարգ վայրէջք կատարեց Լանճոուի Չունչուան միջազգային օդանավակայանում։ Երբ ինքնաթիռը պատրաստվում էր նորից թռիչք կատարել, VIP սրահում սպասող 4 ուղևոր մոռացվեցին։ Արդյունքում ցամաքային անձնակազմը տաքսի կանչեց այդ 4 մարդկանց համար՝ ապահովելու նրանց Սինին հասնելը։ Հուլիսի 7-ի դեպքից տուժած ուղևորները Չինաստանի արևելյան ավիաուղիներից ստացան ներողության նամակ։ Նույն օրը կեսօրին ավիաընկերությունը հայցեց ուղևորների ներողամտությունը և հայտնեց, որ վերանայում է սպասարկման թերությունները նման դեպքերը բացառելու համար[32]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «上海市级专志·中国东方航空集团公司志 第一节机构». 上海市地方志办公室. Վերցված է 2025-01-14-ին.
  2. 范鸿喜的回忆,刊于《世纪》杂志2010年第1期。
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 «新中国建立后上海民航机构». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2020年11月3日-ին. Վերցված է 2015年10月17日-ին.
  4. «上海航空股份有限公司上市公告书» (PDF). 同花顺. 2002.
  5. 1 2 «上海民用航空志/第五章 空中航线/第一节 国内航线». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2020-09-26-ին. Վերցված է 2019-11-22-ին.
  6. 1 2 «上海市志·交通运输分志·航空运输卷(1978-2010)/第四篇 航空运输与服务/第一章 航线航班/第一节 国内客运航线». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2020-09-28-ին. Վերցված է 2019-11-22-ին.
  7. 1 2 «上海市志·交通运输分志·航空运输卷(1978-2010)/第三篇 航空器/第一章 航空器数量与机型/第二节 机型». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2020-11-03-ին. Վերցված է 2019-11-22-ին.
  8. «上海市志·工业分志·纺织业卷(1978—2010)/第四篇 调整转型/第三章 劳动力结构调整/第三节 职工再就业». 上海市地方志办公室. Արխիվացված է օրիգինալից 2021-11-09-ին. Վերցված է 2021-11-09-ին.
  9. «上海市志·工业分志·纺织业卷(1978—2010)下/专记/五、"空嫂"记». 上海市地方志办公室. Արխիվացված է օրիգինալից 2021-11-09-ին. Վերցված է 2021-11-09-ին.
  10. 1 2 3 «上海市志·交通运输分志·航空运输卷(1978-2010):第三节上海航空股份有限公司». 上海市地方志办公室. Վերցված է 2025-01-12-ին.
  11. «上航首次公开发行股票招股说明书摘要». 网易. 2002年9月23日. Արխիվացված օրիգինալից 2020年11月16日-ին. Վերցված է 2015年10月17日-ին.
  12. «上海航空股份有限公司上市公告书». 中国证券网. 2002-09-28. Արխիվացված է օրիգինալից 2008-11-01-ին. Վերցված է 2015年10月17日-ին.
  13. «2007上海年鉴:(九)航空运输». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2020年11月3日-ին. Վերցված է 2015年10月17日-ին.
  14. «告别单打独斗 上海航空"飞往"星空联盟». 东方早报. 2006年5月11日. Արխիվացված օրիգինալից 2018年10月1日-ին. Վերցված է 2015年10月17日-ին.
  15. «2008上海年鉴:(九)航空运输». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2020年11月3日-ին. Վերցված է 2015年10月17日-ին.
  16. «上海市级专志·中国东方航空集团公司志 总述». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2025-01-18-ին. Վերցված է 2025-01-12-ին.
  17. «东航换股吸收合并上航 13日双双复牌». 中国证券网-上海证券报. 2009年7月13日. Արխիվացված օրիգինալից 2020年11月3日-ին. Վերցված է 2015年10月17日-ին.
  18. «上海航空退出星空联盟» (Chinese (China)). 上海航空. 2010-05-24. Արխիվացված է օրիգինալից 2010-08-05-ին. Վերցված է 2010-07-31-ին.
  19. «东方航空预计去年净利润同比增约10倍» (Chinese (China)). 中国证券网(原载一财网). 2011-01-04. Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին. Վերցված է 2011-01-05-ին.
  20. «中货航正式挂牌成立». 中国货运航空. 2011-06-02. Արխիվացված օրիգինալից 2020-11-03-ին. Վերցված է 2015年10月17日-ին.
  21. 1 2 05 Jan 2018. «Shanghai Airlines Fleet in Planespotters.net». planespotters.net " Shanghai Airlines Fleet Details and History". Արխիվացված օրիգինալից 2018-08-28-ին. Վերցված է 2018-01-05-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  22. Shanghai Airlines fleet Արխիվացված է Հոկտեմբեր 19, 2013 Wayback Machine-ի միջոցով: ch-aviation.ch
  23. 1 2 «上航首架波音787-9夢想飛機抵達上海 9月28日首航成都». Արխիվացված օրիգինալից 2024-11-09-ին. Վերցված է 2024-11-09-ին.
  24. «上海航空:节能增效 焕"新"引领». news.carnoc.com. Վերցված է 2025-11-11-ին.
  25. «"沪语进客舱"上航特色播报服务好评不断». 东方今报. 2013年9月30日. Արխիվացված օրիգինալից 2020年2月14日-ին. Վերցված է 2015年10月17日-ին.
  26. «上航又推上海话特色广播». 国际空港信息网. 2015-01-04. Արխիվացված է օրիգինալից 2016年9月10日-ին. Վերցված է 2015年10月17日-ին.
  27. «上海航空再现沪语广播 乘客听了说很亲切». 上观新闻. 2017-07-17. Վերցված է 2025-01-12-ին.
  28. 张晓鸣 (2025-08-26). «乘上航,到家了!沪语广播重返万米高空». 上观新闻. Վերցված է 2025-08-28-ին.
  29. «上海市级专志·中国东方航空集团公司志 第一节客运营销». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2024-05-30-ին. Վերցված է 2025-01-12-ին.
  30. «A-Z Airline Quality Rating». Արխիվացված օրիգինալից 2015-05-12-ին. Վերցված է 2013-11-09-ին.
  31. «上海市志·交通运输分志·航空运输卷(1978-2010) 第三节安全责任奖惩». 上海市地方志办公室. Վերցված է 2025-02-01-ին.
  32. «东航致歉!4名旅客被遗漏在机场贵宾室,最后"打滴滴"到目的地». 21综合. 2024-07-07. Արխիվացված օրիգինալից 2024-09-18-ին. Վերցված է 2024-07-07-ին.
Գրքեր
  • 《大中華地區的航空公司》 (չինարեն). SoftRepublic. 2007. էջեր 52–53. ISBN 978-988-17158-1-4.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Shanghai Airlines» հոդվածին։