Scooch

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Scooch
ESC 2007 UK Scooch - Flying the flag (for you).jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ԺանրերՓոփ երաժշտություն, Դանս-փոփ, Եվրոդենս
Գործունեություն1998 - 2000, 2004, 2007 - իրական ժամանակներ
ԼեյբլEMI-Parlophone, Warner Bros.
Կայքscoochworld.com
Անդամներ
Natalie Powers • Caroline Barnes • David Ducasse • Russ Spencer
Scooch Վիքիպահեստում

Scooch, բրիտանական փոփ-խումբ, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2007 մրցույթում։ Խմբի կազմում են Նատալի Փովերսը (անգլ.՝ Natalie Powers), Քարոլին Բարնեսը (անգլ.՝ Caroline Barnes), Դավիթ Դուքասսը (անգլ.՝ David Ducasse) և Ռասս Սփենսերը (անգլ.՝ Russ Spencer

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլեկտիվն սկսել է ձևավորվել 1997 թվականի աշնանը և երկար լսումներից և երաժիշտների ընտրությունից հետո վերջնականապես կազմավորվել է 1998 թվականին[1]։ Երաժիշտների կողմից առաջինը թողարկված սինգլները հանրահայտ դարձան Մեծ Բրիտանիայում և բազմիցս հայտնվեցին երկրի առաջատար ռադիոկայանների ռոտացիաներում, ինչպես նաև մի քանի անգամ տեղ են գտել Top-40 UK Singles Chart-ում։ Թողարկելով երկու ալբոմ և մի քանի սինգլ՝ 2001 թվականին խումբը ժամանակավորապես դադարեցրեց իր գոյությունը։ 2004 թվականին խումբը վերամիավորվեց, որպեսզի ձայնագրի «For Sure» սինգլը։ Սկավառակն զբաղեցնում է տասնհինգերորդ տեղը բրիտանական հիթ-շքերթներում։ Մի քանի մրցույթների մասնակցելուց հետո խումբը նորից ցրվում է և միավորվում միայն երեք տարի հետո, որպեսզի մասնակցի Հելսինկիում (Ֆինլանդիա) անցկացվելիք Եվրատեսիլ 2007 մրցույթի ազգային ընտրական փուլին։ Մրցութային «Flying the flag (for you)» (հայ․՝ Թռչել դրոշի տակով (քեզ համար)) կոմպոզիցիան դառնում է հաղթող և Scooch-ը հնարավորություն է ստանում երկիրը ներկայացնել երգի փառատոնին։ Մրցույթի եզրափակչում ելույթն անհաջող է անցնում՝ ստանալով 19 միավոր (12 միավորը Մալթայից, 9-ը Իռլանդիայից)[2], և կատարողներն զբաղեցնում են 22-րդ տեղը (նախավերջին)[3][4], կիսելով իրենց Les Fatals Picards-ի հետ[5]։ Ավելի ուշ Մալթայի հեռուստառադիոընկերությունը հայտարարել է, որ բրիտանական մրցակիցներին տվել է 12 միավոր որպես բողոք Եվրատեսիլի հարևանական քվեարկությանը (նրա «շնորհիվ» այդ տարի մալթացի Օլիվիա Լյուիսը դուրս չեկավ մրցույթի եզրափակիչ փուլ՝ կիսաեզրափակչում զբաղեցնելով ամենավերջին տեղերից մեկը, իսկ եզրափակչի առաջին «տասնյակը» զբաղեցնում էին նախկին սոցիալիստական երկրներն ու նրանց հարևանները)[4]։

Եվրատեսիլին մասնակցելուց հետո խումբն իր ստեղծագործական գործունեությունը նորից հասցրեց նվազագույնի, սակայն մասնակիցները չեն հայտարարել խմբի հերթական ցրման մասին։ Scooch-ի մի քանի մասնակիցներ վարում են մեներգչուհու կարիերա։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Welcome to the Planet Pop (2000)
  • Four Sure (2000)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • When My Baby (1999)
  • More Than I Needed To Know (2000)
  • The Best Is Yet To Come (2000)
  • For Sure (2004)
  • Flying the Flag (for You) (2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.digitalspy.com/music/news/a136982/sugababe-heidi-i-auditioned-for-scooch/
  2. http://www.eurovision.tv/page/history/by-country/country?country=6
  3. http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/6657207.stm
  4. 4,0 4,1 http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/6654719.stm
  5. http://www.eurovision.tv/page/history/by-year/contest?event=435