Scania AB

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Scania AB
Изображение логотипа
Տեսակcommercial vehicle manufacturer?
Հիմնադրված է1911
ՎայրՍյոդերտելիե
Երկիր Շվեդիա[1]
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ291 մլրդ kr (2022)[2]
Հասույթ170 մլրդ kr (2022)[2]
Աշխատողների թիվ56 927 մարդ (2022)[2]
Մայր ընկերությունTraton?
Դուստր ընկերություններScania Production Słupsk, SOE Busproduction Finland, Dansk Automobil Byggeri, Scania Peter, Scania Production Angers, Scania-Bussar, Scania IT, Ferruform, Scania-Hytter, Scania Latin America և Scania Latvia?
ՆախկինMaskinfabriks-aktiebolaget Scania և Vabis
ՍեփականատերVolkswagen Group
Կայքscania.com(անգլ.)
 Scania AB Վիքիպահեստում

Scania AB, շվեդական ընկերություն, որը արտադրում է բեռնատար մեքենաներ, ավտոբուսներ, ագրարային և ծովային շարժիչներ[3][4]։ Ավտոբուսներ սկսել է արտադրել 1920 թվականից սկսած։ Շտաբ-գրասենյակը գտնվում է Շվեդական Սյոդերտելե քաղաքում։ Գործարաններ ունի Շվեդիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Լեհաստանում և Ռուսաստանում։

Սեփականատերերը և կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծագույն աճուրդում 2011 թվականի հոկտեմբերին բաժնետոմսի 70.94%-ը հասավ Volkswagen AG ընկերությանը, իսկ 17,37 %-ը MAN ընկերությանը։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Scania ընկերությունը արտադրում է բեռնատար մեքենաներ, ավտոբուսներ, ծովային և արդյունաբերական դիզելային շարժիչներ։ Առավել հաջող համագործակցություն Scania Bus ընկերությունը ունեցել է իսպանական Irizar ընկերության հետ։

2005 թվականին Scania ընկերությունը արտադրել է 52 567 բեռնատար և 5816 ավտոբուսներ։ Այդ տարվա եկամուտը կազմեց $7,97 մլրդ, իսկ զուտ շահույթը կազմեց $587 միլիոն։

Ավտոբուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Century 3000 դաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղեմի համագործակցությունը իսպանական Irizar կազմակերպության հետ, հանգեցրեց Scania Century 3000-ի ամբողջականը ստեղծմանը։ Նրա դիզայնը համատեղում է արեոդինամիկական ստանդարտներին և Irizar կազմակերպության ֆիրմային «ժպիտի» հետ, որը ստեղծել էր Scania ընկերությունը։ Ավտոբուսը նախատեսված է մինչև 57 ուղևորի համար։ Երկարությունը սկսած 10.7 մ, մինչև 15 մ, ընդհանուր լայնությունը կազմում է 2550 մմ, իսկ բարձրությունը 3700-3900 մմ։ Իսկ ներքին սրահի բարձրությունը կազմում է 2055 մմ։ Ավտոբուսի հետին մասում գտնվում է 9, 11 և 12 լ ծավալով շարժիչը, որի հզորությունը կազմում է 300-ից մինչև 420 ձիաուժ։ Փոխանցման տուփը մեխանիկական 8 աստիճան։

Omni դաս[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների վերջին ընկերությունը թողարկում է 12 մետրանուց Omni բազմաֆունկցիոնալ ավտոբուսների շարքը։ Ավտոբուսների ոճը նման է Century 3000 դասի ավտոբուսներին իրենց ֆիրմային «ժպիտով»։ Դրանից հետո սկսվեց այդպիսի յուրահատուկ ոճով ավտոբուսների մոդան։

Ավտոբուսը հագեցած է բոլոր սկավառակային արգելակներով,3 միացում ունեցող արգելակման համակարգ՝ ԱԲՍ և հիդրավլիկական դանդաղեցնող արգելակներ։ Նաև վարորդի սրահում տեղադրված է միկրոկլիմա։

Նրան մոտ կառուցվածքով 2 դռնանի մերձքաղաքային OmniLine IL94-ն է, որը առաջին անգամ ցուցադրվեց Ֆրանկֆուրտի ավտոսրահում 2000 թվականի աշնանը, որի վրա տեղադրված էր L94IB շասեներ, հագեցած ալյումինե թափքի կարկասով, սրահի հատակից 860-990մմ բարձրության վրա։ Ավտոբուսի հետին հատվածում տեղադրված է 9լ շարժիչը 230-260 ձիաուժ հզորությամբ։ Փոխանցման տուփը ավտոմատ 5 աստիճանի։

Քաղաքային մեկ ավտոբուսի հիման վրա ստեղծվեց Omni դասի ավելի հագեցված տարբերակը՝ OmniCity CN94UA 18մ երկարությամբ 230-260 ձիաուժ շարժիչով և ավտոմատ 5 աստիճանի փոխանցման տուփով։ Նրա ամենաբարձր արագությունը հասնում է 102կմ/ժ։

Շարժիչներ բիովառելիքի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Scania-ն սկսեց արտադրել շարժիչներ ավտոբուսների համար, որոնք աշխատում էին էթանոլով 1980-ակաների կեսին։ Շահագործվում էին շուրջ 600 ավտոբուսներ որոնք աշխատում էին 95% էթալոն և 5% բենզին վառելիքի հավելումով։

95% էթալոնով աշխատող ավտոբուսների փորձարկումը BEST (BioEthanol for Sustainable Transport) ծրագրի շրջանակներում անցկացվում էին տարբեր (Լա Սպեցիա, Ստոկհոլմ, Ռոտտերդամ, Դուբլին, Մադրիդ, Նանյանգ, Սան-Պաուլո, Լոնդոն) քաղաքներում։

Scania-ն նույնպես արտադրում է ավտոբուսների համար, 100% բիոդիզելով, բնական գազով և բիոգազով շարժիչներ։ 1990-ական թվականների սկզբին Scania-ն թողարկել էր շուրջ 1000 գազով աշխատող ավտոբուսներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Global Research Identifier Database — 2015.
  2. 2,0 2,1 2,2 https://www.scania.com/content/dam/group/investor-relations/annual-review/download-full-report/scania-annual-and-sustainability-report-2022.pdf
  3. «Scania AB: Company Profile». Bloomberg. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  4. «Scania Group». www.scania.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]