Say Say Say

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Say Say Say»
Փոլ ՄաքՔարթնիի սինգլը
«Pipes of Peace» ալբոմից
Թողարկված3 հոկտեմբերի, 1983
Ֆորմատվինիլային ձայնապնակ
Ժանրփոփ
Տևողություն3:55
ԼեյբլParlophone
Columbia Records
ՊրոդյուսերՋորջ Մարտին
Փոլ ՄաքՔարթնիի սինգլների ժամանակագրություն
«The Girl Is Mine»
(1983)
«Say Say Say»
(1983)
«Pipes of Peace»
(1983)

«Say Say Say», երգ՝ ձայնագրված Փոլ ՄաքՔարթնիի ու Մայքլ Ջեքսոնի կողմից։ Pipes of Peace ալբոմի առաջին սինգլը, որ թողարկվել է 1983 թվականի հոկտեմբերին և գլխավորել հիթ-շքերթներն ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլի պրոդյուսերը եղել է Ջորջ Մարտինը, և այն ձայնագրվել է Փոլ ՄաքՔարթնիի Pipes of Peace (1983) հինգերորդ ստուդիական ալբոմի համար։ «Say Say Say» երգը ձայնագրվել է Abbey Road Studios ստուդիայում 1981 թվականի մայիս-սեպտեմբերին 1982 թվականի Tug of War ալբոմի նախապաստրաստման ժամանակ՝ «The Girl Is Mine» սինգլի թողարկումից մոտավորապես մեկ տարի առաջ, որը դարձել է Փոլ ՄաքՔարթնիի ու Մայքլ Ջեքսոնի առաջին պաշտոնական դուստը և ընդգրկվել Thriller (1982) ալբոմում։ Սինգլի վերջնական միքսավորումն ու մշակումը կատարվել է 1983 թվականի փետրվարին en:Cherokee Studios ստուդիայում (Կալիֆոռնիա)[1]։ Թողարկումը կայացել է 1983 թվականի հոկտեմբերի 3-ին Parlophone Records ընկերության կողմից Անգլիայում և Columbia Records ընկերության կողմից Միացյալ Նահանգներում։ «Say Say Say» սինգլը դարձել է Մայքլ Ջեքսոնի յոթերորդ հիթը, որն ընդգրկվել է լավագույն տասնյակում մեկ տարվա ընթացքում։ Սինգլը գլխավոր է ԱՄՆ, Նորվեգիայի ու Շվեդիայի հիթ-շքերթները, զբաղեցրել երկրորդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում և ընդգրկվել լավագույն տասնյակներում Ավստրալիայում, Ավստրիայում, Նոր Զելանդիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում։ Սինգլը վեց շաբաթ եղել է առաջինը Billboard's Hot 100 հիթ-շքերթը[2], երկրորդը՝ R&B հիթ-շքերթում և երրորդը՝ Hot Adult Contemporary Tracks հիթ-շքերթում։

Հիթն ստացել է պլատինե հավաստագիր Recording Industry Association of America-ից[3]։

Տեսահոլովակը նկարահանվել է Կալիֆոռնիայում (Los Olivos, Santa Ynez Valley)[4], ռեժիսորը եղել է Bob Giraldi-ն (որը նկարահանել է «Beat It» տեսահոլովակը)։ Ի թիվս այլոց տեսահոլովակում նկարահանվել են Փալ ՄաքՔարթնիի կինը՝ Լինդա ՄաքՔարթնին և Մայքլ Ջեքսոնի քույրը՝ Լա Տոյա Ջեքսոնը[5]։ Տեսահոլովակի գլխավոր հերոսներին՝ «Mac and Jack» արտիստներին մարմնավորել են Փոլն ու Մայքլը։

«Say Say Say» երգից բացի ալբոմում ընդգրկված է նաև «The Man» երգը, որը նույնպես ՄաքՔարթնիի ու Ջեքսոնի դուստն է, բայց որպես սինգլ չի թողարկվել։

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոլ ՄաքՔարթնի — վոկալ, պերկուսիա, սինթեզատոր, կիթառ, բաս կիթառ
  • Մայքլ Ջեքսոն — վոկալ
  • Քրիս Սմիթ — շրթհարմոն
  • Դեյվիդ Ուիլյամս — ռիթմ-կիթառ
  • Ջեֆ Էմերիկ — հնչյունային ինժեներ
  • Ջորջ Մարտին — պրոդյուսեր

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1983-84) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report)[6] 4
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[6] 10
Բելգիա Ultratop Flanders[7] 16
Canadian RPM Magazine 1
Ֆրանսիա (IFOP) 1
Գերմանիա (Media Control Charts)[8] 12
Իռլանդիա (IRMA)[9] 3
Իտալիա (FIMI)[10] 1
Նիդերլանդներ (Single Top 100)[11] 8
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[12] 10
Նորվեգիա (VG-lista)[13] 1
Իսպանիա (PROMUSICAE)[14] 1
Շվեդիա (Sverigetopplistan)[15] 1
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[16] 2
UK Singles (Official Charts Company)[17] 2
US Billboard Hot 100[17] 1
US R&B Singles Chart[17] 2
US Billboard Adult Contemporary[18] 3

Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1984) Հորիզոնական
US Billboard Hot 100[19]
3

Տասնամյակի հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1980–89) Հորիզոնական
US Billboard Hot 100 9

Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ Հորիզոնական
US Billboard Hot 100[20] 41

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[21] Gold 67,000[21]
Կանադա (Music Canada)[22] Platinum 100,000^
Ֆրանսիա (SNEP)[23] Gold 825,000[23]
Մեծ Բրիտանիա (BPI)[24] Silver 250 000^
ԱՄՆ (RIAA)[25] Platinum 1 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stephen Thomas Erlewine & William Ruhlmann. «Paul McCartney biography». MTV. Retrieved on 3 March 2009.
  2. «Billboard Hot 100 1984-01-07». Billboard.com. 1984 թ․ հունվարի 7. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.(անգլ.)
  3. «RIAA database». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին. (To search the database for «Say Say Say», type «Paul McCartney» or «Michael Jackson» into the Artist field and «Say Say Say» into the Title field.)
  4. Reba, Bonnie Churchill (1984 թ․ մարտի 1). «You». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից (Payment required to access full article.) 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  5. «Linda McCartney Dies Of Cancer». MTV. (20 April 1998). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
  6. 6,0 6,1 «Austrian Singles Chart Archives». austriancharts.at. Hung Medien. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
  7. Ultratop.be — Paul McCartney & Michael Jackson — Say Say Say (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  8. «Offizielle Deutsche Charts». www.offiziellecharts.de. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  9. «The Irish Charts». www.irishcharts.ie. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  10. «Hit Parade Italia - Indice per Interprete: M». Hit Parade Italia. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
  11. «Dutch Charts». www.dutchcharts.nl. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  12. «New Zealand Charts». www.charts.org.nz. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  13. «VG Lista». www.norwegiancharts.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  14. Salaverri, Fernando (September 2005). Sólo éxitos: año a año, 1959–2002 (1st ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
  15. «Swedish Charts». www.swedishcharts.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  16. «Swiss Charts». www.hitparade.ch. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  17. 17,0 17,1 17,2 George, p. 39.
  18. Whitburn, Joel (1993). Top Adult Contemporary: 1961–1993. Record Research. էջ 118.
  19. «Top 100 Songs of 1984 - Billboard Year End Charts». Bob Borst's Home of Pop Culture. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  20. «Greatest of All Time Hot 100 Singles». Billboard. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  21. 21,0 21,1 Michael Jacksons Charts & Sales history at UKMIX. You can find this information at [ukmix.org/forums/viewtopic.php?f=24&t=63110&hilit=Jackson]
  22. «Canadian single certifications – Paul Mccartney – Say, Say, Say». Music Canada.
  23. 23,0 23,1 «Les Certifications (Albums) du SNEP (Bilan par Artiste) > McCARTNEY Paul & JACKSON Michael > "Ok» (French). InfoDisc.fr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «British single certifications – PAUL McCARTNEY & MICHAEL JACKSON – Say, Say, Say». British Phonographic Industry. Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Say, Say, Say in the "Search BPI Awards" field and then press Enter.
  25. «American single certifications – MC CARTNEY, PAUL AND MICHAEL JACKSON – Say Say Say». Recording Industry Association of America.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George, Nelson (2004). Michael Jackson: The Ultimate Collection booklet. Sony BMG.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
"All Night Long (All Night)" - Լայոնել Ռիչի
US Billboard Hot 100 №1 սինգլներ
10 դեկտեմբերի, 1983 — 21 հունվարի, 1984

Հաջորդող՝
"Owner of a Lonely Heart" - Yes