Save the Day (երգ, Մրայա Քերի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Save the Day»
Մրայա Քերիի և Լորին Հիլի սինգլը
«The Rarities» ալբոմից
Թողարկված21 օգոստոսի 2020
ԺանրR&B[1]
Տևողություն3:48
ԼեյբլColumbia Records
Մրայա Քերիի և Լորին Հիլի սինգլների ժամանակագրություն
«In the Mix»
(2019)
«Save the Day»
(2020)
«Out Here on My Own»
(2020)

«Save the Day», երգ, որը ձայնագրվել է ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի կողմից։ Այն թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 21-ին՝ որպես նրա ութերորդ The Rarities (2020) կոմպիլյացիայի սինգլ[2][3]։ Երգի հեղինակներն են Մրայա Քերին, Ջերմեյն Դյուպրին, Ջեյմս Ռայթը, Չարլի Ֆոքսը և Նորման Գիմբելը։ Որպես պրոդյուսերներ հանդես են եկել Քերին և Դյուպրին[4][5][6][7][8]։

Երգին առկա է ամերիկացի երգչուհի Լորին Հիլի վոկալը և սեմփլ The Fugees-ի «Killing Me Softly» (1996) երգից[9]։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերայա Քերին և նրա վաղեմի համահեղինակ Ջերմեյն Դյուպրին սկսել են աշխատել երգի վրա 2011 թվականի փետրվարին։ Սկզբում գաղափարն այն էր, որ միավորվեին բազմաթիվ երաժիշտներ և ներկայացնեին երգը՝ որպես բարեգործական սինգլ։ Նման գաղափարի ոգեշնչողը եղել է «Լույսի շողեր» կազմակերպությունը, որը միավորում է բազմաթիվ մարդկանց որևէ խնդրի լուծման համար[10]։ 2011 թվականի մարտին Քերիի ներկայացուցիչ Սինդի Բերգերը հայտարարել է, որ «Save the Day»-ի վաճառքից ստացված միջոցները նվիրաբերվելու են Մարդու իրավունքների համար պայքարող բարեգործական կազմակերպություններին։ Բերգերը նաև ասել է, որ «Մրայան նվիրաբերել և շարունակում է նվիրաբերել իր ժամանակը, գումարը և ինքն էլ ակտիվ մասնակցություն է ունենում ֆոնդերի աշխատանքներին ինչպես այստեղ, այնպես էլ արտասահմանում[11]։

2012 թվականի փետրվարի 11-ին Քերին Թվիթերի իր էջում հայտարարել է, որ երգը մնում է «սպասման ռեժիմում շատ հատուկ պատճառով, որը կբացահայտվի ավելի ուշ»[12]։

2020 թվականի օգոստոսի 19-ին երգչուհին հայտարարել է, որ «Save the Day» երգը կթողարկվի որպես սինգլ իր առաջիկա The Rarities ժողովածուից[13]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2020) Ամենաբարձր
հորիզոնական
Հունգարիա Single Top 10[14] 23
Շոտլանդիա Scottish Singles Top 40[15] 46
Միացյալ Թագավորություն UK Download Chart[16] 36
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ (Billboard Digital Song Sales)[17] 15
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ (Billboard Hot R&B Songs)[18] 12
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ (Billboard R&B Digital Song Sales)[19] 2
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Digital Song Sales)[20] 6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Johnson, Laura (2020 թ․ օգոստոսի 21). «Mariah Carey Unveils Ms. Lauryn Hill Collaboration Save The Day». Stereoboard. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Mariah Carey announces The Rarities album». www.officialcharts.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Mariah Carey Handpicks Favorites From Her Vault for The Rarities Album, Coming Friday, October 2». Legacy Recordings. 2020 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Save the Day (2020) - Credits». TIDAL. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Save the Day (2020)». Spotify. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Save the Day (2020) by Mariah Carey - Pandora». Pandora. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Mariah Carey with Lauryn Hill - Save the Day». Discogs. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  8. Lavin, Will (2020 թ․ օգոստոսի 22). «Mariah Carey shares new song 'Save the Day' featuring Lauryn Hill». NME. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին. «The track is produced by Jermaine Dupri.»
  9. «Mariah Carey with Lauryn Hill - Save the Day». Discogs. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «Jermaine Dupri and Mariah Carey to Create Musical Collaboration to Celebrate the Power of People to Make Change in the World». Twitlonger. 2011 թ․ փետրվարի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  11. «Mariah Carey 'Embarrassed' Over Gadhafi-Linked Concert». Billboard. 2011 թ․ մարտի 3. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  12. «Mariah Carey - Twitter». Twitter. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  13. FitzPatrick, Hayley (2020 թ․ օգոստոսի 19). «Mariah Carey shares details about her upcoming album: 'This one is for you, my fans'». Good Morning America. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  14. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է 13 сентября 2020.
  15. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 1 сентября 2020.
  16. Archive Chart UK Download Chart. The Official Charts Company. Ստուգվել է 1 сентября 2020.
  17. «Mariah Carey Billboard Chart History (Digital Song Sales)». Billboard. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  18. «Mariah Carey Chart History (Hot R&B Songs)». Billboard. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  19. «Mariah Carey Chart History (R&B Digital Song Sales)». Billboard. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  20. «Mariah Carey Chart History (Hot R&B/Hip-Hop Digital Song Sales)». Billboard. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.