SantaCon
SantaCon-ը ամենամյա պանդոկային շրջագայություն է[1][2][3], որի ընթացքում Սանտա Կլաուսի կամ սուրբծննդյան այլ կերպարների տարազներ հագած մարդիկ երթ են անցկացնում աշխարհի հարյուրավոր քաղաքներում[4]։ Միջոցառումը երբեմն աչքի է ընկել արբեմոլային վարքագծով, ինչը որոծշ համայնքներում դժգոհություն ու դիմադրություն է հարուցել[3][5][6]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]SantaCon-ը սկիզբ է առել Սան Ֆրանցիսկոյում 1994 թվականին՝ ոգեշնչված դանիական ակտիվիստական Solvognen թատերախմբի մասին Mother Jones ամսագրի հոդվածից: 1974 թվականին Solvognen-ը Կոպենհագենում հավաքել է տասնյակ «Սանտաների», որպեսզի նրանք խանութներիի դարակներից, առանց դրանց տերերի թույլտվության, իրեր բաժանեն հաճախորդներին որպես «նվերներ»[7] before they were arrested.[8]: Միջոցառումն ավարտվել է Սանտաների մի մասի ձերբակալությամբ[8]: Իսկ Սան Ֆրանցիսկոյում համանման միջոցառումը նախաձեռնել է Suicide Club գաղտնի ընկերության ազդեցությամբ ստեղծված Cacophony Society տեղական կատակերգուական խումբը -ի կողմից որպես փողոցային թատրոն բեմադրված՝ Cacophony Society-ի կողմից[9], որը ծրագրել էր փողոցային թատերական այդ ներկայացման բեմադրման միջոցով ծաղրել Սուրբ Ծնունդը և այդ տոնի հետ կապված լայնածավալ սպառողականությունը: Ստեղծված լինելով սյուրռեալիստական շարժման, դիսկորդիանիզմի և դիվերսիոն արվեստի այլ հոսանքների ազդեցությամբ՝ այն սկզբնապես կոչվել է Սանտարխիա / Santarchy և նախատեսված չէր պարբերաբար կրկնվող միջոցառում լինելու[9]: Այդուհանդերձ՝ 1995 թվականին էլ է անցկացվել Սան Ֆրանցիսկոյում՝ որպես Cacophony Society-ի միջոցառում, ունեցել է 100 մասնակից և ավարտվել առնվազն երկու ձերբակալությամբ[10][11]:
SantaCon-ը 1996 թվականին կայացել է Պորտլենդում, 1997 թվականին՝ Սիեթլում, 1998 թվականին՝ Լոս Անջելեսում: Այդ նույն տարում՝ 1998 թվականին, «մի երիտասարդ սանֆրանցիսկացի կեղծ սպիտակ մորուք է դրել, 12 դոլար արժողությամբ կարմիր տարազ հագել և 200 Սանտաների առաջնորդել Նյու Յորքի Մանհեթեն թաղամաս, և նրանք երգելով քայլել են Հինգերորդ ավենյուով»՝ հուրախություն անցորդների[3]։ Այդ ժամանակվանից ի վեր SantaCon-ը զարգացել և զանազան տարբերակներով տարածվել է աշխարհի 44 երկրներում[2][7]: 2013 թվականի միջոցառումները նախատեսված էին 300 քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Վանկուվերում, Բելֆաստում, Մոսկվայում[2]։ Նյույորքյան SantaCon-ը ամենազանգվածայինն է. 2012 թվականին դրան մասնակցել է մոտ 30.000 մարդ[12][13]։ Այլ վայրերում միջոցառումներ շատ ավելի փոքրածավալ և ավելի զուսպ էին. օրինակ՝ Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքում մասնակիցների թիվը հազիվ հասել է 30-ի[14]։
Միջոցառումը տարբեր անվանումներ է կրում՝ Santarchy, Santa Rampage, Red Menace, Santapalooza...[4]։ Vox ամսագրի 2015 թվականի դեկտեմբերյան համարում տպագրված հոդվածում SantaCon-ը բնորոշվել է որպես «շրջիկ, ազատ կազմակերպված միջոցառում, որտեղ մարդիկ հագնվում են ինչպես Ձմեռ պապը, էլֆերը կամ այլ տոնական կերպարներ և շքերթ են անցկացնում քաղաքում՝ տարբեր աստիճանի սթափության պայմաններում։ Ի տարբերություն մեծահասակների երեկութային այլ միջոցառումների, որոնցից են, օրինակ, Սուրբ Պատրիկի օրը կամ Հելոուինը, այն չի կազմակերպվում որևէ կոնկրետ խմբի կողմից, չնայած երբեմն քաղաքում գերիշխող կազմակերպություն է գործում (տեղական բիզնեսների հետ համագործակցության տարբեր աստիճաններով)»[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Santas Swarm Midtown For Annual SantaCon Pub Crawl». CBSNew York. 2014 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
- 1 2 3 «Pub-crawl Santas: Vancouver joins in the Christmas spirit with SantaCon 2013». The Province. Vancouver. 2013 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
- 1 2 3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «Voice – 2014» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - 1 2 Donaldson James, Susan (2009 թ․ դեկտեմբերի 11). «Santa Con: Kringle Chaos is Coming to Town». United States: ABC News. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Քաղվածելու սխալ՝
Սխալ
<ref>պիտակ՝ «1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «Gothamist – Espinal – 18 Nov» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - 1 2 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «Times – 12-14-13» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - 1 2 Freedlander, David (2014 թ․ դեկտեմբերի 12). «Before the Bros, SantaCon Was as an Anti-Corporate Protest». The Daily Beast.
- 1 2 Hirsch, Daniel (2009-12-11). «25 Days of Weird Christmas: Santarchy». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2011-01-30-ին. Վերցված է 2025-12-15-ին.
- ↑ Mangrum, Stuart (1995-12-25). «Three Arrested in Drunken Santa Spree». cardhouse.com. Արխիվացված է օրիգինալից 1998-01-17-ին. Վերցված է 2020-03-07-ին – via Internet Archive.
- ↑ «1995». santarchy.com. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.Includes copies of newspaper articles.
- ↑ Gilbert, Jason O. (2013 թ․ դեկտեմբերի 13). «Bring Drunken Santas Under Control». The New York Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ McCabe, Lyndsay (2013 թ․ նոյեմբերի 22). «NYPD Ask Bar Owners to Refuse to Serve Rowdy SantaCon Revelers». LongIsland.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Gillespie, Kaitlin (2013 թ․ դեկտեմբերի 15). «SantaCon Spokane a good night indeed». The Spokesman-Review. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Edwards, Phil; Caswell, Estelle; Waters, Carlos (2015 թ․ դեկտեմբերի 22). «SantaCon, explained». Vox. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SantaCon» հոդվածին։ |