Samsung Galaxy Z Flip

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samsung Galaxy Z Flip closed cr.jpg
Samsung Galaxy Z Flip փակված վիճակում

Samsung Galaxy Z Flip, Անդրոիդի օպերացիոն համակարգով աշխատող ծալվող սմարթֆոն մշակված Samsung Electronics-ի կողմից[1]։ Սմարթֆոնի մասին առաջին անգամ խոսվեց 2020 Academy Awards-ի շրջանակներում[2]։ Samsung-ը իր նոր Galaxy S20-ը ներկայացրեց 2020 թվականի փետրվարի 11-ին, իսկ այս մոդելը փետրվարի 14-ին։ Ի տարբերություն Galaxy Fold-ի, սմարթֆոնը ծալվում է ուղղահայաց և նրանում օգտագործվել է հիբրիդային ապակի[3][4][5]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Z Flip

Samsung Galaxy Z Flip-ը շրջանակը ամբողջությամբ պատրաստված է ալյումինից և «գերաբարակ» պլաստմասե շերտից, որը սմարթֆոնը դարձնում է նման Galaxy Fold-ին։ Սմարթֆոնի հետևի մասին համար օգտագործվում է սովորոկան Gorilla ապակի[6]։ Z Flip-ը առաջին ծայվող սմարթֆոնն է, որի էկրանը պատրաստված է ապակուց, այն դեպքում երբ նախկինում ստեղծված ծալվող հեռախոսների էկրանները պլաստիկից են (Motorola Razr, Galaxy Fold)։ Ապակուց պատրաստված էկրանները ավելի երկարակյաց են։ Հոդային մեխանիզմը բարելաված է, այն այժմ ավելի կայուն է փոշու նկատմամբ, Samsung-ը սմարթֆոնի հոդային մեխանիզմը գնահատում է ավելի քան 200 000 ծալում և բացում[1][7]։ Սմարթֆոնը հասանելի է երեք գույնով՝ Mirror Purple, Mirror Black և Mirror Gold, գույների հասանելիությունը կախված է երկրից։ Z Flip-ը նաև հասանելի կլինի Թոմ Բրաունի սահմանափակ մոդելներով, որոնք կլինեն կարմիր, սպիտակ և մոխրագույն[8]։

Սարքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնը օգտագործում է ծալվող համակարգ, որպեսզի կարողանա թաքցենել 6.7 դյույմ 21:9 AMOLED էկրանը, որը ունի HDR10+-ի ապահովում։ Էկրանի վերին մասում կա շրջանաձև կտրվածք դիմային տեսախցիկի համար։ Արտաքին մասում տեսախցիկին կից ա փոքր 1,1 դյույմ էկրանը, որը կարող է ցուցադրել ժամ, ամսաթիվ և մարտկոցի կարգավիճակը, ինչպես նաև ցուցադրել ծանուցումները։ Սմարթֆոնում տեղադրված է Qualcomm Snapdragon 855+ SoC և Adreno 640 GPU, ինչպես նաև սմարթֆոնը ունի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողություն, որը հնարավոր չէ մեծացնել։ Նրանում օգտագործում է երկու մարտկոց, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 3300 ՄԱ/ժամ, և այն լիցքավորվում է USB-C-ով կամ անլար լիցքավորմամբ։ Միացման/անջատման ստեղնը գնվում է կողմին շրջանակի վրա և այն նաև աշխատում է ինչպես մատնահետքի սենսոր։ Սմարթֆոնի հետևի մասում տեղ են գտել երկու տեսախցիկները որոնք երկուսն էլ օժտված են 12 ՄՓ կետայնությամբ, ինչպես նաև մի տեսախցիկ էլ գտնվում է հեռախոսի դիմային մասում։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Z Flip-ը աշխտում է Android 10 ՕՀ-ով և Samsung's One UI 2-ով[9]։

Ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Z Flip-ը մեկնարկի ժամանակ ստացավ դրական ակնարկներ։ PC Magazine Z Flip-ին տվեց 3/5 բալլ և նշեց՝ «Samsung Galaxy Z Flip-ը առաջին ծալովի հեռախոսն է, որն իսկապես աշխատում է, բայց այն դեռ թանկ է և հավանական է, որ այն նորաձյության օբյեկտ է, քան հիմնական հիթ»[10]։ CNET-ից Ջեսսիկա Դոլկուրը սմարթֆոնին տվեց 7,9/10-ից և նշեց՝ «համապարփակ սարք, որը հեշտ է անմիջապես վերցնել և օգտագործել»։ iFixit-ը Z Flip-ին տվեց 2/10[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kastrenakes, Jacob (2020 թ․ փետրվարի 11). «Samsung's Galaxy Z Flip has the first folding glass display». The Verge (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  2. Business, Jordan Valinsky, CNN. «Samsung unexpectedly shows off the Galaxy Z Flip». CNN. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Bohn, Dieter (2020 թ․ փետրվարի 11). «Samsung Galaxy Z Flip First Look: Folding Glass Changes Everything». The Verge. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  4. Dolcourt, Jessica (2020 թ․ փետրվարի 13). «Samsung Galaxy Z Flip's foldable glass screen: Already more impressive than the Razr». CNET. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  5. Amadeo, Ron (2020 թ․ փետրվարի 11). «Samsung's Galaxy Z Flip is the first foldable with a flexible glass cover». Ars Technica. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  6. Hollister, Sean (2020 թ․ փետրվարի 19). «Folding Glass: how, why, and the truth of Samsung's Z Flip». The Verge (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  7. Bohn, Dieter (2020 թ․ փետրվարի 11). «Hands on with Samsung's Galaxy Z Flip foldable phone». The Verge (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  8. «Specs | Samsung Galaxy Z Flip». The Official Samsung Galaxy Site (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  9. Peters, Jay (2020 թ․ փետրվարի 11). «The Galaxy Z Flip's split-screen mode isn't just for Samsung foldables, says Google». The Verge. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  10. Segan, Sascha (2020 թ․ փետրվարի 19). «Samsung Galaxy Z Flip Review». PC Magazine. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  11. «Samsung Galaxy Z Flip Teardown». iFixit. 2020 թ․ փետրվարի 18. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.