Samsung Galaxy S20/20+/20 Ultra
Samsung Galaxy S20, ֆաբլեթների շարքին պատկանող սմարթֆոն մշակված և թողարկված Samsung Electronics-ի կողմից, դասվում է Galaxy S-ի շարքին[1][2]։ Սմարթֆոնը համարվում է Galaxy S10-ի հաջորդը և այն ցուցադրվեց Samsung's Galaxy Unpacked միջոցառման ընթացքում 2020 թվականի փետրվարի 11-ին[3][4]։
S20 շարքը բաղկացած է Galaxy S20 և Galaxy S20+ մոդելներից, որոնք իրարից տարբերվում են էկրանի չափերով, ինչպես նաև կա ավելի հզոր մոդելը, որը կրում է Galaxy S20 Ultra անունը[5]։ Նախորդ մոդելից հիմնական տարբերությունն այն է, որը այս սմարթֆոնի էկրանի թարմացումների հաճախականությունը հասել է 120 Հց և կատարելագործվել է տեսախցիկների համակարգը, այս մոդելը ունակ է նկարել 8K տեսահոլովակ, ինչպես նաև ունակ է կատարելու 30-100x պատկերի մեծացում կախված մոդելից[6]։
ԱՄՆ-ում սմարթֆոնը հանվեց վաճառքի մարտի 6-ին, իսկ Եվրոպայում սմարթֆոնը հասանելի դարձավ մարտի 13-ին[7]։ Galaxy S20, S20+ և S20 Ultra-ի գները սկսում է՝ $999, $1199 և $1399։
Սա առաջին սմարթֆոնն է, որը ստացել է արագ լիցքավորման սերտիֆիկատ USB Implementers Forum-ի կողմից[8][9]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական շրջանում ընթադրվում էր, որ սմարթֆոնը կկրի հաջորդական Galaxy S11 անունը։ Սակայն 2020 թվականի հունվարին տեղի ունեցավ տեղեկության հոսք և պարզ դարձավ, որ նոր սմարթֆոնը կներկայանա Galaxy S20 անունով[10]։ Բացի դա, սկսվեց տարածվել նոր սմարթֆոնի տեխնիկական տվյալները, դիզայնը, անգամ պարզ դարձավ թողարկման ամսաթիվը։ Լայքեր Մաքս Ուայնբախը սմարթֆոնը ստացավ թողարկումից մեկ ամիս առաջ, և հաստատեց այն ամենը ինչը քննարկվում էր համայնքի կողմից։ Մեկնաբանները փետրվարին մոտ նշեցին, որ այն ինչ կազմակերպությունը պատրաստվում է ցուցադրել արդեն հայտնի է[11][12]։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Galaxy S20 շարքը ունի նույն կառուցվածքը ինչ Samsung Galaxy Note 10-ը։ Սմարթֆոնները օժտված են Infinity-O էկրանով, որի վերին կենտրոնական մասում առանձացված է շրջանագիծ նախատեսված դիմային տեսախցիկի համար։ Ի տարբերություն Galaxy S շարքի մյուս մոդելների, հիմնական տեսախցիկները տեղակայված չեն կենտրոնական մասում, այլ առանձնացված են վերևին անկյունում, ինչպես iPhone 11 և Pixel 4։ S20 և S20+ տեղադրված է համապատասխանաբար երեք կամ չորս տեսախցիկ, այն դեպքում երբ S20 Ultra-ի վրա տեղադրված է 4 տեսախցիկ[13]։ Սմարթֆոնների համար հասանելի է չորս գույն՝ վարդագույնն, կապույտ, տիեզերական մոխրագույն և տիեզերական սև։ Տիզերական մոխրագույնը հասանելի է բոլոր չափերի համար, իսկ տիեզերական սևը սահմանափակ է և հասանելի է միայն S20+ և S20 Ultra-ի համար, կապույտը հասանելի է S20 և S20+ համար, և վարդագույնը, որը բացառիկ է S20-ի համար[14]։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեխնիկական[խմբագրել | խմբագրել կոդը]
S20 բաղակացած է երեք սմարթֆոններից, որոնք ունեն տարբեր տեխնիկական բնութագրեր՝ S20-ի միջազգային տարբերակում տեղադրված է Exynos 990 պրոցեսսոր, իսկ ամերիկյան տարբերակում՝ Qualcomm Snapdragon 865[15]։ Էկրանը՝ "Dynamic AMOLED" 1440p է, որ օժտված է HDR10+ տեխնոլոգիայով։ S20 և S20+ ունեն համապատասխանաբար 6․2 և 6․7 դյույմ անկյունագծով էկրան, իսկ S20 Ultra-ն՝ 6․9։ Էկրանների կողային մասերը ծալված են։ S20-ը ունի 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն, S20+ 12 ԳԲ/256ԳԲ, իսկ S20 Ultra-ն 16 ԳԲ/512 ԳԲ և մինչև 1․5 ՏԲ ընդլայնելու հնարավորությամբ։ Կենսաչափական ընտրանքները շարունակում են մնալ նույնը S10-ի հետ համեմատած՝ ուլտրաձայնային մատնահետքի ընթերցիչ, որը տեղադրված է էկրանի ներսում։ S20, S20+ և S20 Ultra-ն ունեն 4000, 4500 և 5000 միլամպեր/ժամ տարողությամբ մարտկոցներ, որոնք ապահովում են արագ լիցքավորումը։ Բարելավել է նաև կապը, շնորհիվ նորագույն 5G ցանցի, սակայն ստանդարտ S20-ը չունի գերարագ ցանցի հետ մոդուլ և ապահովում է միայն «sub-6» 5G, իսկ աուդիոի համար նախատեսված միակցիչը բացակայում է բոլոր մոդելներում[16][17]։
Տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Galaxy S20 շարքի տեսախցիկները էականորեն բարելավել են համեմատաբար նախորդի։ Սակայն S20 և S20+ հիմնական և գերլայն տեսախցիկների մեգափիքսելները շարունակում են մնալ նույնը, որոշակի բարելավումներ է կրել տելեօբեկտիվը։ Ինչպես լայնանկյուն օբյեկտիվները, այնպես էլ տելեօբյեկտիվները օգտագործում են հատուկ ընդունիչներ, որոնցով միավորում են փիքսելները դրանով, իսկ նկարը դարձնելով ավելի բարձր որակի, ինչպես նաև լայնանկյուն ընդունիչը օգտագործում է Nonacell տեխնոլոգիան, որը խմբավորում է 3x3 փիքսելները, սրա շնորհիվ լուսանկար է թափանցում ավելի շատ լույս[18]։ Ինչպես նաև ներկայացվել է նոր Single Take ռեժիմ, որը թույլ է տալիս օգտատիրոջը ավտոմատ նկարել լուսանկարներ կամ տեսահոլովակներ տարբեր օբյեկտիվներով[14]։ Բոլոր մոդելներն էլ ունակ են նկարել 8K 24fps տեսահոլովակ, որի րոպեի ծավալը կազմում է 600ՄԲ[19]։
Բոլոր երեք մոդելներն էլ աշխատում են Android 10 օպերացիոն համակարգով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Samsung Galaxy S20, S20+, S20 Ultra: Price, Specs, Release Date»։ Wired։ ISSN 1059-1028։ Վերցված է 2020-02-11
- ↑ Velazco Chris (փետրվարի 11, 2020)։ «Samsung Galaxy S20 series hands-on: 5G across the board (sort of)»։ Engadget։ Վերցված է փետրվարի 11, 2020
- ↑ Amadeo Ron (փետրվարի 11, 2020)։ «Samsung’s Galaxy S20 is official, with bigger screens, higher prices»։ Ars Technica։ Վերցված է փետրվարի 11, 2020
- ↑ Hiner Jason (փետրվարի 11, 2020)։ «With Galaxy S20 Ultra, Samsung takes the lead in 5G, zoom cameras, 8K, 120Hz and more»։ CNET։ Վերցված է փետրվարի 11, 2020
- ↑ Ismail Adam։ «Galaxy S20 unveiled: Release date, price, specs and news»։ Tom's Guide (անգլերեն)։ Վերցված է 2020-02-11
- ↑ Bohn Dieter (փետրվարի 11, 2020)։ «Samsung's Galaxy S20, Plus, and Ultra First Look: Cameras, 5G, and 120Hz Screens»։ The Verge։ Վերցված է փետրվարի 11, 2020
- ↑ Knapp Mark։ «Samsung Galaxy S20 price and deals: here's where you can get it in the US»։ TechRadar (անգլերեն)։ Վերցված է 2020-02-12
- ↑ Porter Jon (2020-02-25)։ «Samsung’s Galaxy S20 lineup is first to get USB certification for new fast charging tech»։ The Verge (անգլերեն)։ Վերցված է 2020-02-27
- ↑ «Samsung Galaxy S20 is the first phone certified for USB fast charging»։ Engadget (անգլերեն)։ Վերցված է 2020-02-27
- ↑ Dolcourt Jessica։ «Galaxy S20 vs Galaxy S11: Samsung's rumored name change makes my head spin»։ CNET (անգլերեն)։ Վերցված է 2020-02-11
- ↑ Heisler Yoni (2020-02-01)։ «Samsung’s full Galaxy S20 lineup just leaked in a real-life photo»։ BGR (անգլերեն)։ Վերցված է 2020-02-11
- ↑ «Here's tons of Samsung Galaxy S20 marketing material if you haven't seen enough»։ Android Authority (en-US)։ 2020-02-10։ Վերցված է 2020-02-11
- ↑ McCann John։ «Samsung Galaxy S20 release date, price and everything you need to know»։ TechRadar (անգլերեն)։ Վերցված է 2020-02-11
- ↑ 14,0 14,1 «Specs | Samsung Galaxy S20, S20+ & S20 Ultra»։ The Official Samsung Galaxy Site (անգլերեն)։ Վերցված է 2020-02-11
- ↑ «Samsung skips nine numbers, announces the Galaxy S20»։ TechCrunch (en-US)։ 2020-02-11։ Վերցված է 2020-02-12
- ↑ Welch Chris (փետրվարի 11, 2020)։ «Samsung’s regular Galaxy S20 doesn’t support ultra-fast 5G»։ The Verge։ Վերցված է փետրվարի 11, 2020
- ↑ Swider Matt (փետրվարի 11, 2020)։ «Hands on: Samsung Galaxy S20 review»։ TechRadar։ Վերցված է փետրվարի 11, 2020
- ↑ «Samsung’s 108Mp ISOCELL Bright HM1 Delivers Brighter Ultra-High-Res Images with Industry-First Nonacell Technology»։ Samsung Newsroom։ փետրվարի 12, 2020։ Վերցված է փետրվարի 12, 2020
- ↑ Porter Jon (2020-02-12)։ «Shooting 8K videos on the Galaxy S20 requires 600MB per minute»։ The Verge (անգլերեն)։ Վերցված է 2020-02-12