Samsung Galaxy A5 (2017)
| Samsung Galaxy A5 (2017) | |
|---|---|
Սմարթֆոնը հետևի կողմից | |
| Արտադրող | Սամսունգ |
| Տեսախցիկ | 16 MP, f/1.9, 27մմ, ավտոֆոկուս |
| Պրոցեսոր | Exynos 7880 Octa |
| Օպերատիվ հիշողություն | 3 ԳԲ |
| Հիշողության քարտ | microSD |
| Մշտական հիշողություն | 32 ԳԲ, որը կարելի է հասցնելմինչև 256 ԳԲ-ի microSD քարտի շնորհիվ |
| Մարտկոց | 3000 միլիամպեր/ժամ |
| Չափս | 146.1 x 71.4 x 7.9 մմ |
| Քաշ | 157գ |
| Սերիա | Galaxy A |
| Կապված թեմաներ | Samsung Galaxy A3 (2017) Samsung Galaxy A7 (2017) Samsung Galaxy Note7 |
Samsung Galaxy A5 (2017), Galaxy A սերիայի հինգերորդ սերնդի թարմացված (2017) տարբերակն է, արտադրված է Սամսունգ ընկերության կողմից։ Թողարկվել է 2017 թվականի հունվարի 2-ին, Samsung Galaxy A3 (2017)-ի և Samsung Galaxy А7 (2017)-ի հետ միասին։ Երեք սմարթֆոնների միաժամանակ թողարկումը պայմանավորված էր Galaxy Note 7-ի ձախողման պատճառով[1]։
Samsung Galaxy A5 (2017)-ը աշխատում է Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգով, Grace UX ինտերֆեյսի հետ համատեղ։ Սմարթֆոնը հագեցած է Exynos 7880 պրոցեսորով, 8 ARM Cortex-A53 ճարտարապետությամբ, Mali-T830 GPU գրաֆիկական պրոցեսորով։ Ունի 3 ԳԲ ներքին հիշողություն և 32 ԳԲ մշտական հիշողություն, որը կարելի է հասցնել մինչև 256 ԳԲ-ի microSD քարտի շնորհիվ։ Սարքը ունի ոչ շարժական մարտկոց, ինչպես իր նախորդը, ուժակուտակիչի հզորությունը կազմում է 3000 միլիամպեր/ժամ։ Նաև հագեցած է ip68 Sid ջրապաշտպան համակարգով։ Էկրանը պատրաստված է 3D ալյումինե Gorilla Glass 4 ապակուց[2]։
Տեղեկատվության մատչելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկումից հետո Samsung Galaxy A5 (2017)-ը և Galaxy A3 (2017) և Galaxy A7 (2017)-ը վաճառվել են 20 միլիոն օրինակով Աևմտյան Եվրոպայի, Աևևելյան Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներում։ Ի տարբերություն իր նախորդի Galaxy А5 (2017) ԱՄՆ-ում չի թողարկվել[3], սակայն վաճառվել է Կանադայում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Larson, Selena. «Samsung unveils first smartphones since Note 7 debacle». CNN. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ https://news.samsung.com/global/samsung-introduces-stylish-powerful-and-practical-galaxy-a-2017-with-enhanced-camera
- ↑ «Shipment goals for new Samsung Galaxy A and J series revealed». PhoneArena. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Canadian Samsung Galaxy A5 (2017) Receives FCC Approval | Androidheadlines.com». AndroidHeadlines.com | (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Samsung Galaxy A5 (2017) կատեգորիայում։ |