Jump to content

Salut Salon

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Salut Salon
Գործունեություն2002 և 2000[1]
Պարգևներ
Կայքsalutsalon.de
 Salut Salon Վիքիպահեստում

Salut Salon, կամերային երաժշտության կվարտետ Գերմանիայի Համբուրգ քաղաքից։ Քառյակը կազմված է երկու ջութակահարուհիներից, մեկ թավջութակահարուհուց և մեկ դաշնակահարուհուց։ Այն ստեղծվել է 2002 թվականին, ջութակահարուհիներ Անգելիկա Բլախմանի և Իրիս Զիգֆրիդի կողմից։ Նրանց կոչել են «լարային քառյակի Հառլեմ Գլոբթրոթերս»[2]։

Salut Salon-ը 2014 թվականին

Նրանց երգացանկն ընդգրկում է վերադաշնակված դասական երաժշտություն, ժողովրդական երաժշտությունից և ֆիլմերի սաունդթրեքներից վերցրած թեմատիկա, ինչպես նաև` շանսոններ, տանգո, փոփ երաժշտություն, տիկնիկային ներկայացումներ և գործիքային ակրոբատիկա[3], «այն սահմանագիծը, որն անտեսում է դասական ու փոփ երաժշտության խիստ դասակարգումը»[4]։

Նրանց մի շարք ելույթներ հայտնվել են յություբում և բավականին մեծ ճանաչում ձեռք բերել[5][6]։

Քառյակի երկու հիմնադիրները հանդիպել են 1980-ականներին, երաժշտական դպրոցի փորձերի ժամանակ[7]։ Դրանից հետո նրանք անընդհատ միասին են ելույթներ ունեցել, դպրոցն ավարտելուց հետո նրանց է միացել դաշնակահարուհի Ամելի Վինքլերը։ Նրանք միասին նվագել են սալոնային երաժշտություն, որը տարածված էր 19-20-րդ դարերում։ Որպես քառյակ նրանց առաջին ելույթը կայացել է 1999 թվականի աշնանը, երբ Բախմանն ու Զիգֆիրդը ջութակ են նվագել, Վինքլերը` դաշնամուր, իսկ Սիմոնե Բախմանը` թավջութակ[8]։ 2003 թվականի հունվարի 3-ին տեղի է ունեցել նրանց առաջին խոշոր հանրային համերգը Համուրգի համերգասրահում։ Նույն տարում թողարկվել է նրանց առաջին CD սկավառակը Warner լեյբլի համար։ Թողարկումից կարճ ժամանակ անց Warner-ը նրանց ձայնագրման պայմանագիր է առաջարկել։ Դրանից հետո քառյակն ունենում է տարեկան ավելի քան 100 համերգ` փոփոխվող կազմով, չնայած որ Բախմանն ու Զիգֆրիդն անփոփոխ են[7]։ 2008 թվականից սկսած նրանք հիմնականում հանդես են գալիս դաշնակահարուհի Աննե վոն Թվարդովսկու և թավջութակահարուհի Սոնյա Լենա Շմիդի հետ[9]։

2003 թվականին տեղի է ունեցե նրանց առաջին միջազգային համերգը[7]։ Դրանից հետո նրանք բազմաթիվ ելույթներ են ունեցել արտերկրում` ԱՄՆ-ում, Կանադայում, Չիլիում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում և Չինաստանում, որտեղ նրան ներկայացրել են Համուրգը որպես երաժշտական դեսպաններ Շանհայի 2010 Համաշխարհային ցուցահանդեսում[10]։ Նրանք նաև բազմաթիվ անգամներ ելույթներ են ունեցել հեռուստատեսությամբ և ռադիոյով։

Salut Salon-ն իր 10-րդ հոբելյանը նշել է շրջագայությամբ, րն ընդգրկել է Հնդկաստանի Պունա քաղաքը[11]։ 2016 թվականին նրանք առաջին անգամ համերգ են ունեցել Նյու Յորքում[12]։

Կենսագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելիկա Բախման

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելինա Բախմանը ծնվել է 1972 թվականին, Համբուրգում։ Նա ազատված էր միջնակարգ դպրոցական ծրագրից և դրա շնորհիվ հնարավորություն է ունեցել իր ամբողջ ժամանակը նվիրել ջութակ նվագելուն։ Սրա շնորհիվ նրա առաջին ելույթը  Hamburger Symphoniker-ի հետ կայացել է յոթ տարեկան հասակում։ Նա սովորել է Համբուրգի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Ռոլանդ Գրութերի հետ, որն օգնել է նրան մի քանի անգամ ստանալ գերմանական հայտնի Jugend Musiziert մրցանակը[13]։ 2007 թվականին նա թողարկել է Ճկուն լարեր. հինգ մաս` լարային տարբեր անսամբլների համար ժողովածուն։ Երաժշտությունից բացի, Բախմանը սովորել է նաև գերմաներեն և փիլիսոփայություն։ 2011 թվականի հոկտեմբերին նա երեխաների և մեծահասակների հետ իր երաժշտական աշխատանքի համար արժանացել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետության առջև ունեցած ծառայությունների համար» շքանշանի։

Իրիս Շիգֆրիդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրիս Շիգֆրիդը նույնպես ծնվել է 1972 թվականին, Համբուրգում։ Նա նույնպես վաղ տարիքում արժանացել է Jugend Musiziert մրցանակի։ Շուտով տարբեր երգչախմբերի ու ա կապելլա խմբերի հետ ելույթներ ունենալիս նա բացահայտել է իր ձայնային տաղանդը։ Երաժշտական դասերին զուգահեռ նա 2000 թվականին ստացել է իրավագիտության դիպլոմ։ Այդ ժամանակվանից սկսած նա որպես իրավաբան աշխատում է Համբուրգում` մասնագիտանալով մրցակցային և հեղինակային իրավունքի ոլորտներում[13]։ Դրանից բացի, նա նաև մշակույթի մենեջերի դիպլոմ է ստացել Համբուրգի  Hochschule für Musik und Theater համալսարանից 2008 թվականից դասախոսում է Institut für Kultur- und Medienmanagement համալսարանում[14]։ 2011 թվականի հոկտեմբերին արժանացել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետության առջև ունեցած ծառայությունների համար» շքանշանի։

Սոնյա Լենա Շմիդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնյա Լենա Շմիդը ծնվել է Թյուբինգենում, 1981 թվականին։ Նա սովորել է թավջութակ և երաժշտություն Համբուրգում, Ամստերդամում, Հաագայում և Լյուբեկում։ Նա արժանացել է մի շարք պարգևների ու դրամաշնորհների, այդ թվում` դրամաշնորհներ Die Zeit-ից, հոլանդական Huygens-ից, Charles Hennen Concours կամերային երաժշտության միջազգային մրցույթի առաջին մրցանակ և «Շուբերտը և ժամանակակից երաժշտությունը» միջազգային մրցույթի հատուկ մրցանակ։ Թատրոնի երկրպագու լինելով` Շմիդը ելույթ է ունեցել Համբուրգի Տալիա թատրոնում, Deutsches Schauspielhaus-ում և Մյունխենի Բիենալեում[15]։

Աննե-Մոնիկա վոն Թվարդովսկի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննե-Մոնիկա վոն Թվարդովսկին ծնվել է 1982 թվականին, Դուրբանում, Հարավային Աֆիկայում։ Գերմանիա է տեղափոխվել վեց տարեկանում, որտեղ էլ ստացել է դաշնամուրի իր առաջին դասերը։ 2002-2011 թվականներին նա դաշնամուր, երաժշտական արվեստ, դասավանդման մեթոդներ է սովորել Լյուբեկի երաժշտական դպրոցում, որտեղ Բարբարա Մարտինին, Յակոբ Լյուսխները և Դեյվիդ Մեիերը եղել են նրա ուսուցիչները։ 2005-2006 թվականներին ուսանել է Բարսելոնայում, որտեղ Ալան Բրանչ, ի թիվս այլոց, եղել է նրա ուսուցիչը։ Վոն Թվարդովսկին մեծապես հետաքրքրված է համայնքնային ծառայությամբ, և 2012 թվականի հունիսին նա ներգրավվել է «Քաջությամբ դպրոց` առանց ռասիզմի դպրոց» ծրագրի ֆինանսավորմանը[16]։

Ներկայիս կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԱՆգելիկա Բախման` ջութակ (քառյակի համահիմնադիր)
  • Իրիս Շիգֆրիդ` ջութակ, վոկալ (քառյակի համահիմնադիր)
  • Սոնյա Լենա Շմիդ` թավջութակ (սկսած 2008 թվականից)
  • Աննե վոն Թվարդովսկի` դաշնամուր (սկսած 2008 թվականից)

Նախկին անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամելի Վինքլեր, դաշնամուր (2000–2002)
  • Սիմոնե Բախման, թավջութակ (2000–2002)
  • Քրիստինե Շյութցե, դաշնամուր (2002–2005)
  • Գեսա Ռիեդել, թավջութակ (2002–2005)
  • Ֆոեբե Սքոթ, թավջութակ (2002–2005)
  • Լարա Ջոնս, դաշնամուր (2005–2008)
  • Փեիվեն Խեն, թավջութակ (2005–2007)
  • Ջուլ Հինրիխսեն, թավջութակ (2007–2008)
  • Վալերիա Սթաբ, դաշնամուր (2007–2010)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Deutsche Nationalbibliothek Record #6133727-4 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Zech, John. «Are these women the Harlem Globetrotters of piano quartets?». Your Classical. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Salut Salon – sensational string quartet from Germany». Sister Rose Movies. Patheos. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «Salut Salon – About». YouTube. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. «Salut Salon - Salut Salon's Four Seasons mash-up goes viral: 18.5 million hits and counting». Warner Classics. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  6. Coyne, Jerry. «Friday music: Salut Salon». Why Evolution is True. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Salut Salon – Biography». Warner Classics. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «Salut Salon – Biography». The Kennedy Center. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Classical Crossover Quartet "Salut Salon" Performs in DC». German Missions in the United States. Germany.info. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Eco-friendly concepts at home in smart Hamburg House». GG Art. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. Eklahare, Julli. «Music for the Soul». Mid Day. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. "Carnival of the Animals and Other Phantasies" Արխիվացված 2016-04-19 Wayback Machine, Schimmel Center at Pace University
  13. 13,0 13,1 «KarakterMusic: News – Salut Salon & Karakter Music». KarakterMusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. Zecha, Marcus. «Interview – Iris Siegfried, co-founder of "Salut Salon": The secret of our success is that it makes us even more fun». Neue Württembergische Zeitung (de) (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. Constancia, Paulina. «Cello con affetto 5: Cello & Comic Puppetry – Sonja Lena Schmid & Oskar (Germany)». Daily Dose of Art. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «Salut Salon at Arrowhead Concert Association». Arrowhead Concert Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Salut Salon» հոդվածին։