Sade (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sade
Ժանրերջազ, սոուլ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ, փոփ և սոֆթ ռոք
Գործունեություն1982
ԼեյբլEpic Records
Պարգևներ
Կայքsade.com
 Sade (band) Վիքիպահեստում

Sade ([ʃɑːˈdeɪ]), բրիտանական երաժշտական խումբ, որի կազմում ընդգրկված են Շադե Ադուն, Ստյուարտ Մեթյումենը, Պոլ Սպենսեր Դենմենը և Հեյլ Էնդրյուն։ Խմբի անունը կրում է միակ վոկալիստուհու՝ Շադե Ադուի անունը և հաճախ էլ ասոցացվում է հենց նրա հետ։ Խմբի երաժշտությունն ունի էկլեկտիկ բնույթ, որը համեմված է սոուլ, ջազ, ռիթմ ընդ բլյուզ, պանկ, սոֆթ ռոք ժանրերի նոտաներով։ Խմբի դեբյուտը կայացել է 1984 թվականին և միանգամից մեծ հաջողություններ է արձանագրել ամբողջ աշխարհում։ Առաջին դեբյուտային ալբոմը լույս է տեսել 1985 թվականին՝ Diamond Life անվանումով։ Խումբը վաճառեց ավելի քան 23 միլիոն օրինակ միայն ԱՄՆ-ում[1] և ավելի քան 50 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[2]։ Գրեմմի մրցույթի քառակի դափնեկիր է[3][4]։ 2010 թվականին Շադեն, տասը տարի ընդմիջումով, լույս ընծայեց նոր ալբոմ՝ Soldier of Love:

1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982—1983[խմբագրել | խմբագրել կոդը]

Sade ձևավորվել է 1982 թվականին, երբ Pride լատինո-սոուլ խմբի երգչուհի Հելեն Ֆոլաշադե Ադուն և Ստյուարտ Մեթյումենը՝ Պոլ Կուկի (անգլ.՝ Paul Cook) հետ միասին ձևավորեցին նոր խումբը և սկսեցին առաջին ձայնագրությունները։ 1983 թվականին Sade խմբին միացավ Էնդրյու Հեյլը։ Իսկ 1984 թվականին Պոլ Կուկը լքեց խումբը։ Sade-ի դեբյուտը տեղի ունեցավ 1982 թվականի դեկտեմբերին Լոնդոնի Ռոնի Սկոթի ակումբում, երբ խումբը ելույթ էր ունենում հաջակցություն Pride-ի։ 1983 թվականի մայիսին Sade սկսեց ելույթ ունենալ Նյու Յորքի Դենսետերիա ակումբում։ Սա հանդիսացավ խմբի առաջին ամերիկյան ելույթը։ Sade խմբին սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել զանգվածային լրատվության միջոցները և ձայնագրող ընկերությունները։ 1983 թվականի հոկտեմբերի 18-ին Շադե Ադուն ստորագրեց պայմանագիր Epic Records-ի հետ։ Հետո, 1984 թվականին, պայմանագիր կնքեցին նաև խմբի մյուս անդամները։ Հետագա բոլոր ալբոմները թողարկվեցին այս ընկերությունում։

1984[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի փետրվարի 25-ին Sade Մեծ Բրիտանիայում թողարկեց իր անդրանիկ սինգլը՝ «Your Love Is King»: Հուլիսի 28-ին, կրկին իրենց հայրենիքում, նրանք թողարկեցին անդրանիկ դեբյուտայի ալբոմը՝ Diamond Life:

Diamond Life ալբոմը ցայժմ էլ մնում է բրիտանական խմբի լավագույն աշխատանքը և համարվում է բեստսելլեր-ալբոմ։

Այս նույն տարում Sade կատարեց իր առաջին հյուրախաղերը Մեծ Բրիտանիայում։ Հրավիրյալ երաժիշտներից էին՝ Դեյվ Զոլի (Dave Early) (թմբուկ), Մարտին Դիչեմ (Martin Ditcham) (հարվածային գործիքներ), Թերի Բեյլի (Terry Bailey) (շեփոր) և Գորդոն Մեթյումեն (Gordon Matthewman) (տրոմբոն1984 թվականի դեկտեմբերի 8-ին Sade թողարկեց իր առաջին ամերիկյան սինգլը՝ «Hang On To Your Love»: Իսկ արդեն 1985 թվականի փետրվարի 23-ին Diamond Life ալբոմը լույս ընծայվեց ԱՄՆ-ում։

1985[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Sade-ն Բրիտանական ձայնագրողների ասոցիացիայի (British Phonographic Institute Award) կողմից արժանացավ մրցանակի լավագույն ալբոմ անվանակարգում՝ Diamond Life համար։ «Smooth Operator», տեսահոլովակը, որի ռեժիսորը Ջուլիան Թեմփլն (Julian Temple) էր, նոմինացվեց MTV Video Music Awards երկու անվանակարգերում՝ լավագույն կնոջ տեսահոլովակ և լավագույն նոր երգիչ։ 1985 թվականի հուլիսի 13-ին Sade ելույթ ունեցավ Live Aid համերգին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Շադե Ադուն դարձավ առաջին աֆրիկական ծագում ունեցող երգչուհին, ով հանդես եկավ այստեղ։ Համերգը դիտեցին 75 000 հանդիսատես և 1,4 միլիարդ հեռուստադիտող աշխարհի ավելի քան 170 երկրներում։ 1985 թվականի նոյեմբերի 16-ին Sade Բրիտանիայում թողարկեց թվով երկրորդ ալբոմը՝ Promise անվանումով։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Promise թողարկվեց նաև ԱՄՆ-ում։

1986[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Շադե Ադուն ամերիկյան American Music Awards-ի կողմից արժանացավ «Սոուլ-ռիթմ ընդ բլյուզ ոճի լավագույն տեսահալովակ» անվանակարգի։ Շադեն ստացավ նաև իր առաջին Գրեմմին՝ որպես «Լավագույն նոր կատարող»։ 1985—1986 թվականներին Sade կատարեց իր առաջին միջազգային հյուրախաղերը։ Այս ուղևորությանը հրավիրված էին ներքոհիշյալ երաժիշտները՝ Դեյվ Էոլի (թմբուկ), Մարտին Դիչեմ (հարվածային գործիքներ), Գորդոն Մեթյումեն (շեփոր), Ջեյք Ջեյքաս (Jake Jacas) (տրոմբոն և բեկ-վոկալ), Լերոյ Օսբորն (Leroy Osbourne) (վոկալ), Գորդոն Հանտ (Gordon Hunte) (կիթառ1986 թվականի հունիսի 28-ին Sade ելույթ ունեցավ Artists Against Apartheid համերգին, որն անցկացվում էր Ազատության փառատոնի շրջանակներում լոնդոնյան Clapham Common-ում։

1987[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Sade-ն և նրանց Promise ալբոմը նոմինացվեց Գրեմմիի "Ռիթմ ընդ բլյուզ ոճի վոկալ կատարում (դուետ կամ խմբային)" անվանակարգում։

1988[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի մայիսի 14-ին Sade Մեծ Բրիտանիայում (նույն թվականի հունիսի 4-ին ԱՄՆ-ում) թողարկեց իր երրորդ ալբոմը՝ Stronger Than Pride անվանումով։ Նույն տարում Sade կատարեց համաշխարհային հյուրախաղեր, որին մասնակցելու համար հրավիրվեցին երաժիշտներ Բլէեր Կաննինգեմը (Blair Cunningham) (թմբուկ), Մարթեն Դիչեմը (հարվածային գործիքներ), Լերոյ Օսբորնը (վոկալ), Գորդոն Հանտը (կիթառ), Ջեյմս ՄակՄիլանը (James McMillan) (շեփոր) և Ջեյք Ջեյքասը (տրոմբոն և վոկալ)։

1989[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Շադե Ադուն առաջադրվեց American Music Awards, որպես «Սոուլի լավագույն կատարող»։

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի նոյեմբերի 11-ին Sade Մեծ Բրիտանիայում (ԱՄՆ-ում նոյեմբերի 21-ին) թողարկեց իր չորրորդ ալբոմը՝ [[Love Deluxe:

1993[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Sade կրկին հյուրախաղերով հանդես եկավ աշխարհով մեկ։ Հրավիրյալ երաժիշտներից էին՝ Լերոյ Օսբորնը (վոկալ), Գորդոն Հանտը (կիթառ), Թրեվոր Մյուրելը (Trevor Murrell) (թմբուկ), Կարլ Վանդեն Բոշը (Karl Vanden Bossche) (հարվածային գործիքներ) և Ռիկ Բրաունը (Rick Braun) (շեփոր)։

1994[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Sade արժանացավ Գրեմմիի «No Ordinary Love» երգի համար «"Ռիթմ ընդ բլյուզ ոճի վոկալ կատարում (դուետ կամ խմբային)" անվանակարգում։ Նույն տարվա նոյեմբերի 12-ին Sade մեծ Բրիտանիայում (ԱՄՆ-ում նոյեմբերի 26-ին) թողարկեց հինգերորդ ալբոմը՝ լավագույն երգերի ժողովածուն՝ The Best of Sade:

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի նոյեմբերի 13-ին, երկար ընդմիջումից հետո, Sade Մեծ Բրիտանիայում (ԱՄՆ-ում նոյեմբերի 14-ին) թողարկեց իր թվով վեցերորդ ալբոմը՝ Lovers Rock անվանումով։

2001[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Sade հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում Lovers Rock խորագրով։

2002[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի փետրվարի 18-ին Sade Մեծ Բրիտանիայում թողարկեց իր թվով յոթերորդ ալբոմը՝ Lovers Live վերնագրով։

2009[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին շշուկներ տարածվեցին, թե խումբը աշխատում է նոր ալբոմի վրա։ Ինչպես հայտնեց Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Billboard.com աղբյուրին, Շադեն սկսել էր այդ աշխատանքները հունիսից[5]։ Բացի դրանից, Sade2009.com Արխիվացված 2009-05-26 Wayback Machine կայքը, որը խմբի նոր պաշտոնական կայքն էր, սկզբում հայտնեց, որ իրենց նոր ալբոմը կթողարկվի 2009 թվականի նոյեմբերին։ Սակայն հետո հայտարարեց, որ ճշգրիտ ամսաթվին դեռևս չեն տիրապետում[6]։

2010-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010[խմբագրել | խմբագրել կոդը]

«Soldier of Love» ալբոմի համանուն երգը iTunes-ում առաջին սինգլն էր՝ 2010 թվականի հունվարի 12-ին։ Այսպիսով փետրվարի 8-ին լույս ընծայվեց խմբի վեցերորդ ալբոմը՝ «Soldier of Love»: Ալբոմը հանդես եկավ ամերիկյան Billboard 200 չարտում[7]։

2011[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 3-ին խումբը թողարկեց սիրված երգերի թվով երկրորդ ալբոմը՝ «The Ultimate Collection»[8]: Հավաքածուում ընդգրկվեցին «Your Love Is King», «Smooth Operator», «By Your Side», «No Ordinary Love» և «Soldier of Love» սինգլները։ Նրանում ներառվեցին նաև նոր 4 կոմպոզիցիաներ՝

  • Thin Lizzy’s 1974 թվականի քավեր «Still in Love with You»
  • «The Moon and the Sky» featuring Jay-Z ռեմիքս
  • «I Would Have Never Guessed»
  • «Love is Found»

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շադե Ադու (Helen Folasade Adu)՝ վոկալ
  • Ստյուարտ Մեթյումեն (Stuart Matthewmanսաքսոֆոն, կիթառ
  • Պոլ Սպենսեր (Paul Spencer Denman)՝ բաս-կիթառ
  • Էնդրյու Հեյլ (Andrew Hale)՝ ստեղնաշարային գործիքներ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Diamond Life (Epic, 1984) (4 պլատինե) #2 UK, #5 US (ԱՄՆ-ում Portrait, 1985)
  • Promise (Epic, 1985, Portrait 1985) (4 պլատինե) #1 UK, #1 US
  • Stronger Than Pride (Epic, 1988) (3 պլատինե) #3 UK, #7 US
  • Love Deluxe (Epic, 1992) (4 պլատինե) #10 UK, #3 US
  • Lovers Rock (Epic, 2000) (3 պլատինե) #18 UK, #3 US
  • Soldier of Love (2010) — #4 UK, #1 US

Ծաղկաքաղ և համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Solid Gold — Sade (Epic, 1989)
  • Remix Deluxe (Epic, 1993) (լույս է տեսել Ճապոնիայում)

VHS և DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Diamond Life (1985)
  • Life Promise Pride Love (1993, իսկ DVD՝ 2000 թվական)
  • Live Concert Home Video (1994, իսկ DVD՝ 2001 թվական)
  • Lovers Live (2002)
  • Bring Me Home — Live 2011 (RCA, 2012)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Absolute Beginners (1986) — Athene Duncannon
  • Philadelphia (ОСТ) (1993)

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Exclusive: New Sade On The Way, 2009 Release Possible» by Monica Herrera and David J. Prince, N.Y.|01, 2009 2:41 EDT». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  2. «Sade Announces First Tour in Eight Years by Courtney Reimer, Thu. April 19.2001 11:46 AM EDT». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  3. Past Winners Search | GRAMMY.com
  4. Nominees And Winners | GRAMMY.com
  5. Sade at work on first album in nine years
  6. «New Sade 2009 Album Release». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  7. Sade’s 'Soldier' Sizzles At No. 1 On Billboard 200
  8. «Sade «The Ultimate Collection» track listing announced». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sade (խումբ)» հոդվածին։