SZA

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է SZA (երգչուհի)ից)
Սոլանա Իմանի Ռոու
Solána Imani Rowe (SZA)
Դիմանկար
Ծնվել է1990թ. նոյեմբեր 8
ԾննդավայրՍուրբ Լուիս, Միսսուրի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
ԿրոնԻսլամ
ԿրթությունColumbia High School?
ՄասնագիտությունԵրգչուհի
 SZA (singer) Վիքիպահեստում

Սոլանա Իմանի Ռոու (նոյեմբերի 8, 1989(1989-11-08), Սենթ Լուիս, Միսսուրի)[1], ավելի լավ է ճանաչված իր բեմական անվանմամբ (SZA): Ամերիկացի r&b երգչուհի է։ Ծնվել է Սուրբ Լուիս, Միսսուրիում այնուհետև տեղափոխվել Մեյփլվուդ, Նյու Ջերսի[2][3]։ 2012 թ. Ռոուն թողարկեց իր առաջին միքսթեյփը «See.SZA.Run» անվանմամբ, որին հաջորդեց երկրորդ միքսթեյփը «S» անվանմամբ, որն էլ թողարկվեց 2013 թվականի ապրիլին։ Նույն թվականի հուլիսին հայտարարվեց, որ նա «Top Dawg Entertainment» լեյբլին է միացել, ում հետ էլ նա թողարկեց իր մինի ալբոմը (Z): Նրա առաջին ալբոմը թողարկվեց 2017 թվականի հունիսի 9-ին։

Վաղ Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլանա Ռոուն ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 8-ին Սուրբ Լուիս, Միսսուրիում, այնուհետև տեղափոխվել Մեյփլվուդ, Նյու Ջերսի։ Նրա հայրը գործադիր պրոդյուսեր էր CNN-ում, իսկ մայրը AT&T-ում։ Ռոուի մայրը Քրիստոնյա էր, իսկ հայրը Մուսուլման։ Սոլանան նաև ունի մեծ խորթ քույր[4]։ Սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո Ռոուին դպրոցի երեխաները սկսեցին ծաղրել, դրա պատճառով նա այլևս չկրեց իր հիջաբը։ SZA-ն շարունակում է դավանել Իսլամ[5] : Ռոուն սովորել է «Essex County» համալսարանի արվեստի բաժնում, սակայն չի ավարտել։ Դրանից հետո նա տարբեր աշխատանքներ է կատարել, որպեսզի գումար վաստակի[6]։ Ռոուն իր բեմական անվանումը ստեղծել է Supreme Alphabet-ից, RZA ռեփփերից ոգեշնչվելով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-ներկա. Ctrl[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. սեպտեմբերին SZA-ն հայտարարեց, որ «A»-ն կթողարկվի որպես իր առաջին ստուդիո ալբոմը և նշեց, որ այն շատ նման է «S»-ին և իր մեջ կպարունակի թրեպ-ի ելևէջներ, ինչպես նաև ագրեսիվ բառեր[7]։ Նա նաև հայտարարեց, որ նորից սկսելու է աշխատել Ֆելիքս Սնոուի հետ, ում հետ նախկինում բազմիցս անգամ համագործակցել էր։ Իր առաջին ստուդիո ալբոմի վրա աշխատելու ժամանակ, SZA-ն նաև երգեր էր գրում ուրիշ արտիստների համար։ Դրանցից մի քանիսն են- Բիյոնսեն, Ռիհաննան և Նիքի Մինաժը։ Ռիհաննայի և Թայրեն Դոնալդսոնի հետ մեկտեղ SZA-ն գրեց «Consideration» երգը, որը 2016 թ. թողարկվեց Ռիհաննայի 6-րդ ստուդիո ալբոմում (Anti): Բացի այն գրելուց, SZA-ն նաև երգում է թրեքի մեջ։ Նա հետագայում Ռիհաննայի հետ միասին կատարեց երգը 2016 թ. փետրվարի 24-ին 2016 Brit Awards-ի–ժամանակ[8]։

SZA-ն առաջին անգամ ալբոմի առաջին սինգլը (Drew Barrymore) կատարեց Jimmy Kimmel Live!-ում, որտեղ և հայտարարեց ալբոմի անունը (Ctrl)[9]: 2017 թ. հունիսի 9-ին SZA-ն թողարկեց իր ալբոմը։ Ctrl-ը ստացավ շատ բարձր գնահատական տարբեր քննադատների կողմից[10]։ Այն Billboard 200-ում դեբյուտ ունեցավ 3-րդ համարում[11], 60,000 ալբոմին հավասար միավորներով, որից 25,000-ը մաքուր ալբոմների վաճառք էին, որոնք աջակցվել էին 3 սինգլներով (Drew Barrymore, Love Galore, Broken Clocks)[12]:

2017 թ. հուլիսի 5-ին SZA-ն հայտարարեց հյուսիսային Ամերիկյան շրջագայությունը, «Ctrl the Tour» անվանմամբ։ Շրջագայությունը սկսվեց 2017 թ. օգոստոսի 20-ին Փրովիդենս, Ռոդ Այլենդում։ Այն պետք է ավարտվի 2017 թ. դեկտեմբերի 22-ին, Ֆիլադելֆիա,Պենսիլվանիայում[13]։ Չնայած նրան, որ շրջագայությունը Եվրոպայով չի անցնելու, 2017 թ. հուլիսի 10-ին Ամերիկացի երգիչ և ռեփեր Բրայսոն Թիլերը հայտարարեց, որ SZA-ն 2017 թ. հոկտեմբերի 17-ից մինջև սույն թվականի նոյեմբերի 30-ը կմիանա իր «Set It Off» շրջագայության Եվրոպական մասին, որը սակայն կապ չունի «Ctrl the Tour»-ի հետ[14]։

2017 թ. օգոստոսին SZA-ն համագործակցեց Ամերիկյան փոփ ռոք խումբ, Maroon 5-ի հետ «What Lovers Do» սինգլի կապակցությամբ, որը իրենց 6-րդ ստուդիո ալբոմից է[15]։ Հաջորդ ամիս SZA-ն թողարկեց «Quicksand» երգը, որը հայտնվեց Ամերիկյան կաբելային հեռուստացանցի «Insecure» շոուի մեջ[16]։ Նույն ամսին նա նաև հայտնվեց Lorde-ի 2-րդ ստուդիո ալբոմի երգերից մեկում (Homemade Dynamite), Քալիդի և Փոսթ Մալոնի հետ մեկտեղ[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kellman, Andy. «SZA: Biography». AllMusic. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. "Complex Music" Insanul Ahmed, 'Who is SZA?', Complex Music, September 8, 2013.
  3. Lamarre, Carl (2017 թ․ նոյեմբերի 9). «SZA's 'The Weekend' Goes Platinum, Thanks Fans For 'Best Bday Gift Ever'». Billboard. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. Ahmed, Insanul (2013 թ․ սեպտեմբերի 8). «Who is SZA?/Growing up Muslim». Complex. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  5. Ahmed, Insanul. «Who Is SZA?». COMPLEX. «I go to Jumu'ah when I can with my dad. Some things never change. I'll feel most comfortable with Islam forever.»
  6. "Billboard May 2013 interview" Reggie Ugwu, 'SZA Talks Quitting Her Day Job, Working With Holy Other & Emile Haynie', Billboard.com, May 23, 2013.
  7. «Kendrick Lamar's Storytelling On New Album Is "On A Grander Scale", SZA Says». HipHopDX. 2014 թ․ սեպտեմբերի 11.
  8. «Brit Awards 2016: Drake to join Rihanna for first live performance of Work at London's O2 Arena?». International Business Times.
  9. «SZA Announces 'CTRL' Album, Drops 'Drew Barrymore' Single». Rap-Up. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  10. «Reviews and Tracks for CTRL by SZA». Metacritic. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  11. «Hip Hop Album Sales: SZA's "CTRL" Debuts On Billboard 200». HipHopDX. 2017 թ․ հունիսի 19. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  12. «SZA's 'Love Galore' With Travis Scott Now Certified Platinum». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  13. «SZA Announces Tour». Pitchfork. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  14. David Renshaw (2017 թ․ հուլիսի 10). «Bryson Tiller Announces European Tour With SZA». The Fader. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. «Top 40/M Future Releases - Mainstream Hit Songs Being Released and Their Release Dates ...». Allaccess.com. 2017 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  16. Amanda Wicks (2017 թ․ սեպտեմբերի 8). «Listen to SZA's New Song "Quicksand"». Pitchfork. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  17. Kim, Michelle. «Lorde Announces New SZA-Featuring "Homemade Dynamite" Remix». pitchfork.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]