STX Europe

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
STX Europe
STX Europe.svg
Տեսակմասնավոր ընկերություն
Հիմնադրված է2004
ՎայրՕսլո, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Արդյունաբերություննավաշինություն
Մայր ընկերությունSTX Corporation?
ՍեփականատերSTX Offshore & Shipbuilding?
Կայքstxeurope.com

STX Europe, նորվեգական նավաշինական ընկերություն, որը ստեղծվել է Aker Yards ASA անվանումով: 2004 թվականից Օսլոյի ֆոնդային բորսա ունի լիսթինգ OBX Index: 2009 թվականի սկզբներից հարավկորեական նավաշինական STX Shipbuilding կոնցեռնը հանդիսանում է ընկերության միակ սեփականատերը, որը իր հերթին նախաձեռնել է Պսլոյի ֆոնդային բորսայում STX Europe ընկերության դեսլինգը:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

STX Europe հանդիսանում է միջազգային նավաշինական ընկերություն, որն ունի 15 նավաշինական գործարաններ Բրազիլիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Ռումինիայում և Վիետնամում: 2008 թվականի տվյալներով աշխատողների ընդհանուր թվաքանակը 15500 է, իսկ շրջանառությունը՝ 31,5 միլիարդ նորվեգական կրոն:

Ընկերությունը կառուցում է կրուիզ նավեր, անցանավեր, նավթային աշտարակներ, ինչպես նաև հատուկ նավեր: 2012 թվականից Ֆրանսիայի Սեն Նազար քաղաքում տեղակայված Chantiers de l’Atlantique նավաշինարանում կառուցում է «Միստրալ» տեսակի ռազմական դեսանտային նավեր: 2008 թվականից ընկերությունից առանձնացվեց բեռնփոխադրող նավերի արտադրությունը: Կրուիզ տիպի նավերի կառուցումը իրականացնում է STX France SA-ն ֆրանսիական Chantiers de l’Atlantique նավաշինարանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին նորվեգական Aker ASA և Kværner նավաշինական կոնցեռների ղեկավարումը կենտրոնացված էր Օսլոյում: 2004 թվականից ղեկավարման իրականացման ձևերի փոփոխություններից հետո ստեղծվեց նավաշինական Aker Yards ASA խումբը, որը մինչև հիմա գործունեություն է ծավալում Օսլոյի ֆոնդային բորսայում:

2006  հունիսին ընկերությունը գնում է Alstom ընկերությանը պատկանող ֆրանսիական Սեն Լազար քաղաքի Chantiers de l'Atlantique նավաշինարանը: 2007 թվականի մարտից Aker Yards-ը դառնում է ինքնուրույն: Նախկինում, գտնվելով Aker ASA-ի կազմում, Aker Yards-ի բաժնեմասերի 40,1 տոկոսը վաճառվեց փոքր բաժնետերերի միջև: 2007 թվականին հարավկորեական նավաշինական STX Shipbuilding կոնցեռնը գնում է Aker Yards-ի 39,2 տոկոս բաժնետոմսերը: 2008 թվականի նոյեմբերին ընկերությունը վերանվանվում է STX Europe[1]։

2014 թվականի օգոստոսին Տուրկուի նավաշինարանը վաճառվեց Meyer Werft նավաշինական ընկերությանն ու ֆիննական կառավարությանը՝ ստանալով Meyer Turku անվանումը[2]։

Wadan Yards[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական նավաշինական հարթակները, որոնց բաժնեմասերի մի մասը պատկանում է կոնցեռնին:

Գերմանիայում 1998-ից 2008 թվականներին կոնցեռնին է պատկանել Վիսմար քաղաքի Aker MTW նավաշինարանը, իսկ 2002 թվականից՝ Ռոստոկի Warnowwerft նավաշինարանը: Վերջիններս 2003 թվականից գործունեություն էին իրականացնում Aker Ostsee լոգոտիպի ներքո, իսկ 2005 թվականիցն հանդես են գալիս «Aker Yards, Germany» անունով:

2008 թվականի մարտին Aker Yards-ը վաճառեցի գերմանական երկու և ուկրաինական Նիկոլաևում գտնվող նավաշինական հարթակներնը ռուսական FLC West ներդրումային ընկերությանը: Երեք նավաշինական հարթակներ և երեք ինժեներա-կոնստրուկտորային բյուրոներ ընդգրկվեցին Aker Yards Ukraine Holding-ի մեջ, որտեղ FLC West-ի բաժնեմասը 70 տոկոս է, իսկ Aker Yards-ինը՝ 30 տոկոս: Գործարքը ուժի մեջ մտավ 2008 թվականի հունվարի 1-ից, ունենալով հակառակ էֆեկտ, և նույն թվականի սեպտեմբերի 22-ից նավաշինական հարթակները սկսեցին գործել Wadan Yards անվանումով[3]։

2009 թվականի հուլիսի 9-ից STX Europe կոնցեռնը հայտարարեց Լյուքսենբուրգում կենտրոնակայան ունեցող Wadan Yards Group AS-ի 30 տոկոսի բաժնեմասի վաճառքի մասին: Գնորդը Mandataria Finance S.A. ընկերությունն է: Ներկայումս ընթանում են սնանկացման հետ կապված դատական վեճեր FLC West S.a.r.l.-ի հետ[4][5][6]։

Նավաշինական ընկերություների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրուիզ նավեր և անցանավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • {{{2}}} STX France SA
նավաշինական հարթակ Chantiers de l’Atlantique (Սեն Նազար)

Այլ գործարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • {{{2}}} STX Norway Florø AS (տեղակայված է Ֆլորյոյում)

OSV (նավթային հարթակներ և հատուկ նավեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • {{{2}}} STX Norway Offshore AS (տեղակայված է Ալեսունդում, Աուկրայում, Բրեվիկում, Լանգսթենում, Բրատվագում, Ֆլորյոյում և Սվիքնեսում
  • {{{2}}} STX RO Offshore Braila SA and STX RO Offshore Tulcea SA
  • {{{2}}} STX OSV Niteroi SA
  • {{{2}}} STX OSV Vietnam Ltd.

Նավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]