SMART վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

SMART վերլուծություն, մնեմոնիկ տառային հապավում, որը տալիս է չափանիշներ՝ նպատակների սահմանման և ձևավորման գործընթացում։ Կիրառվում է ծրագրերի կառավարման, աշխատակցի կատարողականի կառավարման և անձնային զարգացման ոլորտներում։ S և M տառերը նշանակում են specific (հայերեն՝ հատուկ) և measurable (հայերեն՝ չափելի)։ Մյուս տառերի բացատրության վերաբերյալ ամենատարածված մոտեցման համաձայն՝ A տառը նշանակում է achievable (հայերեն՝ նվաճելի) (կամ attainable (հայերեն՝ հասանելի)), R տառը՝ relevant (հայերեն՝ պատշաճ, տեղին), իսկ T տառը՝ time-bound (հայերեն՝ ժամանակային առումով սահմանափակ)։ Այդուհանդերձ, տերմինի հեղինակն իսկզբանե ունեցել է այլ մոտեցում, իսկ տառերը տարբեր հեղինակների մոտ տարբեր բառերի տառային կրճատումներ են եղել։ Որոշ հեղինակներ էլ իրենց հերթին ավելացրել են հավելյալ տառեր։

Վերլուծությունը 1981 թվականի նոյեմբերին առաջին անգամ կիրառել է Ջորջ Թ․ Դորանն իր «Կառավարման ակնարկ» (անգլ.՝ Management Review) աշխատությունում[1]։ SMART վերլուծության հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ այն հեշտ ընկալելի է և երևում է, թե երբ են դրանք իրականացվել։ SMART վերլուծության չափանիշները մեծապես կապված են Փիթեր Դրաքերի «կառավարում ըստ նպատակների» հայեցակարգին[2]։

Հաճախ S.M.A.R.T. նպատակները և S.M.A.R.T. խնդիրները կարող են մակերեսային դիտարկվել։ Չնայած SMART տառային հապավումը հիմնականում նույնն է, խնդիրները և նպատակները կարող են տարբերվել։ Նպատակները պարզ ցանկություններ են, որոնք ակնկալվում են հանձնարարականից կամ նախագծից[3]։ Մյուս կողմից խնդիրներն ուղղակի գործողություններ են, որոնց իրագործումը կարող է հանգեցնել նախագծի նպատակների ամբողջական իրականացմանը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի նոյեմբերին Ջորջ Թ․ Դորանի «Կառավարման ակնարկ» աշխատության մեջ ներառված է «Առկա է ճկուն (կիրառվում է S.M.A.R.T. ձևը) ճանապարհ գրելու կառավարման նպատակները և խնդիրները» անվամբ գլուխ[1][4]։ Այն քննարկում է նպատակների և խնդիրների ձևավորման կարևորությունը և բարդությունը։

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառ Նշանակություն Մեկնաբանություն
S Specific (հատուկ) Բացատրում կամ մեկնաբանում է, թե ինչին պետք է հասնի նպատակը։ Օրինակ՝ մեծացնել սեփական ձեռնարկատիրության մաքուր շահույթը։
M Measurable (չափելի) Բացատրում է, թե ինչպես պետք է չափվի արդյունքը։ «Ինչքա՞ն կշռել գրամներով»։ Եթե ցուցիչը քանակական է, ապա պետք է առանձնացնել չափման միավորը, իսկ եթե որակական է, ապա պետք է սահմանել հարաբերության բարձր ձող (էտալոն)։ Օրինակ՝ «մեծացնել սեփական ձեռնարկատիրության եկամուտը ընթացիկ տարվա մաքուր շահույթի 25 %-ի չափով»։
A Attainable (հասանելի կամ նվաճելի) Մեկնաբանվում է, թե ինչի հաշվին է նախատեսվում հասնել նպատակի և արդյոք այն ընդհանրապես հասանելի է։ Օրինակ՝ «մեծացնել սեփական ձեռնարկատիրության եկամուտը՝ ընթացիկ տարվա մաքուր շահույթի 25 %-ի չափով՝ արտադրանքի ինքնարժեքի նվազեցման, ռեսուրսածախս գործողությունների ավտոմատացման և ավտոմատացված գործողությունների վրա աշխատող աշխատակիցների ընդհանուր թվաքանակի 80 %-ի կրճատման հաշվին»։
R Relevant (հարիրություն կամ պատշաճություն) Նպատակների իսկության պարզաբանում։ Արդյոք այդ առաջադրանքների կամ խնդիրների լուծումը կարող է հանգեցնել ցանկալի նպատակների։ Պետք է վստահ լինել, որ այդ խնդիրների լուծումն իրավամբ անհրաժեշտ է։ Օրինակ, եթե վերցնենք «ավտոմատացված գործողությունների վրա աշխատող աշխատակիցների ընդհանուր թվաքանակի 80 %-ի կրճատման հաշվին» միջոցը որպես առանձին ենթախնդիր, որը նույնպես SMART վերլուծության օբյեկտ է, ապա կարելի է աշխատակիցներին չհեռացնել, այլ նրանց տեղափոխել մեկ այլ աշխատանքի, որտեղ այդ աշխատակիցները կարող են ընկերությանը բերել եկամուտ, այլ ոչ թե միայն տնտեսում։ Եթե վերցնենք ապահովագրական ընկերությունը, ապա աշխատակիցների հեռացման պարագայում նրանց կարելի է ատաջարկել անշարժ գույքի գործակալի աշխատանք։
T Time-bound (ժամանակային առումով սահմանափակ) Աշխատանքային միջակայքի սահմանում, որի ժամկետներում պետք է հասնել դրված նպատակներին (կամ խնդրի լուծմանը)։ Օրինակ՝ «հաջորդ տարվա երկրորդ եռամսյակի ավարտին 25 %-ով մեծացնել սեփական ձեռնարկատիրության մաքուր շահույթը՝ արտադրանքի ինքնարժեքի նվազեցման, ռեսուրսածախս գործողությունների ավտոմատացման և ավտոմատացված գործողությունների վրա աշխատող աշխատակիցների ընդհանուր թվաքանակի 80 %-ի կրճատման հաշվին»։

Ժամանակակից սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

SMART տառային հապավման յուրաքանչյուր տառ վերաբերում է քննարկվող խնդրի տարբեր չափանիշներին։ Տարբեր աղբյուրներ կիրառում են տառերը՝ բնորոշելու տարբեր հասկացություններ։ Ընդհանուր առմամբ, գիտական և մասնագիտական գրականության մեջ կիրառվում են հետևյալ չափանիշները։

Տառ Առավել կիրառվող Այլընտրանքային
S հատուկ[5][6][7][8][9][10][11][12][13][14][15] (ռազմավարական և հատուկ)[16]
M չափելի[5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16] մոտիվացնող[17]
A նվաճելի[5][8][9][11][13][14] կամ հասանելի[12][16] նշանակալի[1] (օրիգինալ տարբերակ), համաձայնեցված[7][18], գործողությունների միտված[6]․ ամբիցիոզ[10], կորպորատիվ նպատակներին համահունչ[19], (համաձայնեցված, հասանելի կամ նվաճելի)[15]
R պատշաճ կամ տեղին[5][8][11][13][20] ռեալիստական[7][9][10][12][14][18], ռեսուրսային[20]․ պատճառական[6], (ռեալիստական)[15], արդյունքների վրա հիմնված[16]
T ժամանակային առումով սահմանափակ[5][8][9][10][13][15][16] հետևողական[17], ժամանակի վրա հիմնված[11], ժամանակի վրա միտված, ժամանակով/ծախսով սահմանափակված[7], ժամանակային[6], ժամանակի նկատմամբ զգայուն[12], ժամանակով սահմանափակված[14], փորձարկելի[21]

Այս չափանիշներից կոնկրետ կոմբինացիաների ընտրությունը կարող է առաջացնել կրկնօրինակներ, ինչպես օրինակ «հասանելիի» և «ռեալիստականի» պարագայում։ Նմանատիպ կրկնօրինակումներ կարող են առաջանալ նաև «պատշաճի» և «հարիրի» պարագայում։ «Համաձայնեցված» տերմինը հաճախ կիրառվում է իրավիճակային կառավարման մեջ, որտեղ ցանկալի է շահառուների մասնակցությունը (օրինակ՝ գնահատողական իրավիճակներ)։

Հավելյալ չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակներ ավելացնում են հավելյալ տառեր, որոնք ներառում են հավելյալ չափանիշներ։ Ստորև ներկայացված են որոշ օրինակներ։

  • SMARTER
    • Գնահատված և վերանայված[5]
    • Հետևողականորեն գնահատել և ընդունել վարպետությունը[6]
    • Գրգռիչ և ձայնագրված[22]
    • Գրգռիչ և հասանելի – Նպատակը պետք է հետաքրքրի և մոտիվացնի աթլետին։ Այն պետք է «ստիպի» նրանց հասնել իրենց նպատակներին՝ առաձգական դարձնելով նրանց կարողությունները։
  • SMARTTA
    • ժամանակային և համաձայնեցված[14]
  • SMARRT
    • Ռեալիստական և պատշաճ – Ռեալիստականը կարող է լինել այն, ինչը հնարավոր է իրականացնել հասանելի ռեսուրսների միջոցով։ Պատշաճությունը վկայում էր, որ նպատակը համապատասխանում է ընդհանուր պատկերին և տեսլականին[23]։

Այլընտրանքային տառային հապավումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնեմոնիկ տառային այլ հապավումներ ցույց են տալիս չափանիշներ՝ նպատակների ձևավորման համատեքստում։

  • CLEAR[24][25]
    • Collaborative (համագործակցային)
    • Limited (սահմանափակ)
    • Emotional (զգացմունքային)
    • Appreciable (շոշափելի)
    • Refinable (զտելի)
  • PURE[25]
    • Positively stated (դրական հայտարարված)
    • Understood (ընկալելի)
    • Relevant (պատշաճ)
    • Ethical (էթիկական)
  • CPQQRT[26][27][28]
    • Context (իրավիճակ)
    • Purpose (նպատակ)
    • Quantity (քանակություն)
    • Quality (որակ)
    • Resources (ռեսուրսներ)
    • Timing (ժամանակաչափում)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Doran, G. T. (1981). «There's a S.M.A.R.T. way to write management's goals and objectives». Management Review. 70 (11): 35–36.
  2. Bogue, Robert. «Use S.M.A.R.T. goals to launch management by objectives plan». TechRepublic. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  3. 3,0 3,1 SAMHSA Native Connections. «Setting Goals and Developing Specific, Measurable, Achievable, Relevant, and Time-bound Objectives» (PDF). Substance Abuse and Mental Health Services Administration.
  4. Why SMART objectives don't work.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Yemm, Graham (2013). Essential Guide to Leading Your Team : How to Set Goals, Measure Performance and Reward Talent. Pearson Education. էջեր 37–39. ISBN 978-0273772446. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Piskurich, George M. (2011). Rapid Instructional Design : Learning ID Fast and Right. John Wiley & Sons. էջ 132. ISBN 978-1118046920. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Richman, Larry (2011). Improving Your Project Management Skills. AMACOM Division of American Management Association. էջ 65. ISBN 978-0814417294. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Frey, Bruno S.; Osterloh, Margit (2002). Successful Management by Motivation : Balancing Intrinsic and Extrinsic Incentives. Springer. էջ 234. ISBN 978-3540424017. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Lawler, John; Bilson, Andy (2013). Social Work Management and Leadership : Managing Complexity with Creativity. Routledge. էջեր 84–85. ISBN 978-1135247058. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Poister, Theodore H. (2008). Measuring Performance in Public and Nonprofit Organizations. John Wiley & Sons. էջ 63. ISBN 978-0470365175. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Ryals, Lynette; McDonald, Malcolm (2012). Key Account Plans : The practitioners' guide to profitable planning. Routledge. էջ 268. ISBN 978-1136390654. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Shahin, Arash; Mahbod, M. Ali (2004). «Prioritization of key performance indicators: An integration of analytical hierarchy process and goal setting». International Journal of Productivity and Performance Management. 56 (3): 226–240. doi:10.1108/17410400710731437.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Siegert, Richard J; Taylor, William J (2004). «Theoretical aspects of goal-setting and motivation in rehabilitation». Disability & Rehabilitation. 26 (1): 1–8. doi:10.1080/09638280410001644932. PMID 14660192.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Dwyer, Judith; Hopwood, Nicole (2010). Management Strategies and Skills. McGraw-Hill. ISBN 9780070277670.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «SMART objectives». Investors in People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 O'Neil, Jan; Conzemius, Anne (2006). The Power of SMART Goals : Using Goals to Improve Student Learning. Solution Tree Press. էջ 33. ISBN 978-1-932127-87-4.
  17. 17,0 17,1 Blanchard, Kenneth (1982). One Minute Manager.
  18. 18,0 18,1 Mentioned as an alternative in Yemm, Graham (2013)
  19. Mentioned as an alternative in Piskurich, George M. (2011)
  20. 20,0 20,1 Mentioned as an alternative in Lawler, John; Bilson, Andy (2013)
  21. «SMART Requirements Definition and Management». www.esterline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.(չաշխատող հղում)
  22. Brian Mac. «Goal Setting». Brian Mac Sports Coach. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  23. Atkinson, Marilyn; Chois, Rae T. (2012). Step-by-Step Coaching. Exalon Publishing, LTD. ISBN 978-0978370459.
  24. «Forget SMART Goals -- Try CLEAR Goals Instead». 2015 թ․ հունվարի 3.
  25. 25,0 25,1 «Goal Setting - Are Your Goals SMART PURE and CLEAR». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  26. «Successful Delegation: Using the Power of Other People» (PDF). Academic Learning Network NZ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  27. «How To Correctly Ask An Employee To Do A Task». Linkedin. 2015 թ․ ապրիլի 6.
  28. «How to Assign Tasks Using a Simple Tool - CPQQRT». Mining Man. 2010 թ․ սեպտեմբերի 30.