Run with U
| «Run with U» | |
|---|---|
| Mamagamaի երգը | |
| Ժանր | փոփ ռոք |
| Լեզու | անգլերեն |
| Տևողություն | 183 s |
«Run with U», ադրբեջանական ռոք խումբ Mamagama-ի երգը։ Երգը թողարկվել է 2025 թվականի փետրվարի 19-ին, իսկ հեղինակներն են Հասան «KHVS» Հեյդարը, Ռոման Զին և Սաֆայել Միշիևը։ Այն ներկայացրել է Ադրբեջանը Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում։ Երգի հնչողությունը համեմատվել է Daft Punk-ի և «Chic»-ի հետ[1]։
Եվրատեսիլ 2025 երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլ երգի մրցույթում Ադրբեջանի հեռարձակողը՝ İctimai Televiziya-ն (İTV), 2024 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես հայտարարել է Եվրատեսիլ 2025 երգի մրցույթին մասնակցելու մտադրության մասին[2]։ 2024 թվականի օգոստոսի 4-ին İTV-ն հայտարարել է, որ թե՛ արտիստը, թե՛ երգը, որոնք պետք է ներկայացնեին Ադրբեջանը Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում, ընտրվելու են ներքին ընտրությամբ։ Հայտարարությամբ հետաքրքրված արտիստներին և երգահաններին կոչ է արվել հայտեր և երգեր ներկայացնել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 15-ը։ Երգահանները կարող էին լինել ցանկացած ազգությունից[2][3]։
2025 թվականի փետրվարի 4-ին İTV-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կներկայացնի Mamagama խումբը[4][5]։ Mamagama-ի ընտրությունը որպես Ադրբեջանի եվրատեսիլյան մասնակից հիմնված էր ազգային և միջազգային երաժշտական ոլորտի փորձագետներից կազմված ժյուրիի որոշման վրա[6][7]։ Mamagama-ի մրցութային «Run with U» երգը թողարկվել է 2025 թվականի փետրվարի 19-ին[8]։
Եվրատեսիլում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլ 2025 երգի մրցույթը անցկացվել է Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jakobshalle համալիրում։ Այն բաղկացած է եղել երկու կիսաեզրափակիչներից, որոնք կայացել են 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ 2025 թվականի մայիսի 17-ին[9]։ 2025 թվականի հունվարի 28-ին անցկացված վիճակահանության ժամանակ Ադրբեջանը ընդգրկվել է առաջին կիսաեզրափակչում[10]։ Խումբը չի անցել եզրափակիչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Official Charts Guide to Eurovision 2025: Semi-final running order, full list of contestants and more». Official Charts. 2025-03-19. Վերցված է 2025-03-27-ին.
- 1 2 Jiandani, Sanjay (Sergio) (2024-08-04). «Azerbaijan: Ictimai confirms participation at Eurovision 2025». ESCToday (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-02-02-ին.
- ↑ Koronakis, Spyros (2024-08-03). «Azerbaijan: Eurovision 2025 participation confirmed!». Eurovisionfun (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2025-02-02-ին. Վերցված է 2025-02-02-ին.
- ↑ «Стало известно кто представит Азербайджан на «Евровидении 2025» - ВИДЕО». 1news.az (ռուսերեն). Վերցված է 2025-02-04-ին.
- ↑ Jabbarov, Elvin (2025-02-04). «Avroviziya 2025 Azərbaycan təmsilçisi bəlli oldu – Mamagama» [Eurovision 2025 Azerbaijan representative announced – Mamagama]. 12xal (ադրբեջաներեն). Վերցված է 2025-02-04-ին.
- ↑ Granger, Anthony (2025-01-31). «🇦🇿 Azerbaijan: Eurovision 2025 Artist Reveal on February 4». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-02-02-ին.
- ↑ @ictimaieurovision (2025-01-31). «We present to you the video from the completely transparent and first-ever anonymous voting, conducted by eight professionals from Azerbaijan's music world and foreign music representatives». Instagram. Վերցված է 2025-02-02-ին.
- ↑ De-re, Julien (2025-02-18). «🇦🇿 Azerbaijan: Mamagama to Reveal Eurovision 2025 Entry on February 19». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-02-18-ին.
- ↑ «Basel will host Eurovision Song Contest 2025». Eurovision.TV. European Broadcasting Union. 2024-08-30. Վերցված է 2025-01-28-ին.
- ↑ «Eurovision 2025: Semi-Final Draw Results». Eurovision.TV (Press release). European Broadcasting Union. 2025-01-28. Վերցված է 2025-01-31-ին.