Roi
| «Roi» | |
|---|---|
| -ի սինգլը | |
| Թողարկված | 2019 |
| Ֆորմատ | Թվային տարածում |
| Ձայնագրված | 2019 |
| Ժանր | Փոփ |
| Երգահան | Բիլալ Հասանի և Madame Monsieur |
| Տևողություն | 2։57 |
| Լեյբլ | Low Wood |
Roi, ֆրանսիացի երգիչ Բիլալ Հսսանիի երգ, որով ներկայացրել է Ֆրանսիան Թել Ավիվում կայացած Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում[1]։ Որպես սինգլ թողարկվել է 2019 թվականի հունվարի 11-ին Low Wood լեյբլում[2]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Destination Eurovision 2019-ի առաջին կիսաեզրափակչի ժամանակ ֆրանսիացի երգիչ Քրիստոֆ Վիլլեմը, որը եղել է ժյուրիի անդամ, գրել է գրախոսություն երգի մասին։ Նա ասել է, որ հիասթափված է որոշ ասպեկտներից՝ նշելով օրիգինալության պակասը, բայց ընդհանուր առմամբ նա լավ գնահատական է տվել ստեղծագործությանը։ Այս վերլուծությունը լավ չեն ընդունել ինտերնետ օգտատերերը[3]։
Ֆրանսիացի լրագրող Ֆիլիպ Մանևրը նույնպես քննադատել է երգը և կատարողին՝ նշելով.
| Մի՛ փնտրեք արվեստ Եվրատեսիլում.[4] |
Այս քննադատությանը բախվելով՝ Բիլալը պաշտպանել է մրցույթը և ուղղել լրագրողի որոշ մեկնաբանություններ։ Հեռուստադիտողները, ինչպես Մադամ Միսյոն, նույնպես արձագանքել են Ֆիլիպ Մանևրի մեկնաբանություններին։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրություն և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի փետրվարի 15-ին երգչի պաշտոնական ՅուԹյուբյան ալիքում հրապարակվել է երգի պաշտոնական տեսահոլովակը[5]։
Տեսահոլովակի ստեղծման վրա աշխատել են հետևյալ անձինք՝
- Տեսահոլովակի ռեժիսորը - Աննա Ռիվոալան
- Արտադրության մենեջեր -Լաուրա Իստաչե
- Արտադրության օգնական -Շառլոտ Ստեփ
- Գլխավոր օպերատոր- Թիերի Լե Մեր
- Օպերատորի օգնական - Օգաստին Բեյլ
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակի սկզբում երգչուհին պատկերված է առանց կեղծամի, նստած է թատրոնի հանդերձարանում՝ դեմքով դեպի հայելիները: Բիլալը նույն հագուստով, ինչ «Destination Eurovision 2019»-ի եզրափակչում իր ելույթի ժամանակ։ Կեղծամ դնելով՝ նա բարձրանում է բեմ։ Սկզբում դահլիճը դատարկ է, բայց երբ սկսում է երգել կրկներգը, հանդիսատեսը սկսում է զբաղեցնել իր տեղերը։ Վերջում նա ձեռքով թագի նշան է անում, և արդեն լեփ-լեցուն դահլիճը սկսում է ծափահարել։
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Երկիր (2019) | Հորիզոնական |
|---|---|
| Ֆրանսիա (SNEP) | 45 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Farren, Neil (2019-01-26). «France: Bilal Hassani to Eurovision 2019». Eurovoix. Արխիվացված է օրիգինալից 2019-01-27-ին. Վերցված է 2019-01-30-ին.
- ↑ «Itunes.France». Արխիվացված է օրիգինալից 2019-01-27-ին. Վերցված է 2019-01-30-ին.
- ↑ «Bilal Hassani, Florina, Christophe Willem... «Destination Eurovision» déchaîne Twitter». 20minutes.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2019-02-17-ին. Վերցված է 2019-03-08-ին.
- ↑ «Philippe Manoeuvre tacle Bilal Hassani et l'Eurovision: "C'est la fête à neuneu"». chartsinfrance.net (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2019-02-03-ին. Վերցված է 2019-03-08-ին.
- ↑ «Bilal Hassani - Roi (Official Music Video)». youtube (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-03-07-ին. Վերցված է 2019-03-08-ին.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիլալ Ասանիի պաշտոնական YouTube ալիքը
- Low Wood պիտակի կայք Արխիվացված է Մայիս 21, 2020 Wayback Machine-ի միջոցով: