Jump to content

Rocket Punch

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rocket Punch
Գըրլ բենդ Խմբագրել Wikidata
Ստեղծում2019 Խմբագրել Wikidata
Գործունեության սկիզբ2019 Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվrocket punch Խմբագրել Wikidata
Member count6 կին Խմբագրել Wikidata
Location of formationՍեուլ Խմբագրել Wikidata
Ժանրքեյ փոփ, դենս փոփ Խմբագրել Wikidata
Record labelKakao M, Woollim Entertainment Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՀարավային Կորեա Խմբագրել Wikidata
Օգտագործվող լեզուկորեերեն Խմբագրել Wikidata
Կազմված էJuri Takahashi, Kim Yeon-hee, Kim Su-yun, Seo Yun-kyoung, Kim So-hee, Jeong Da-hyun Խմբագրել Wikidata

Rocket Punch (կորեերեն՝ 로켓펀치; ճապ.՝ ロケットパンチ կարդացվում է՝ Ռոքեթ Փանչ), հարավկորեական գըրլ բենդ, որը ձևավորվել է 2019 թվականին Woollim Entertainment ընկերության կողմից: Խումբը բաղկացած է վեց անդամներից՝ Ջուրի, Յոնհի, Սույուն, Յունկյոն, Սոհի և Դահյոն: Դեբյուտը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 7-ին Pink Punch մինի ալբոմով:

Մասնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուրին ընտրվել է որպես AKB48-ի 12-րդ սերնդի ստաժոր 2011 թվականին անցկացված լսումների միջոցով: Նա հանրությանը ներկայացվել է AKB48 Team 4-ի միջոցով 2012 թվականի մարտին: Կորեայում նրա առաջին հեռուստատեսային հայտնվելը եղել է 2018 թվականի Produce 48 րիալիթի շոուում: Սույուն և Սոհին՝ Քվոն Ինբիի և Քիմ Չեվոնի հետ միասին, հանրությանը ներկայացվել են որպես Woollim Entertainment-ի տրեյնիներ Produce 48 շոուի միջոցով: Սույունը և Սոհին զբաղեցրել են համապատասխանաբար 47-րդ և 43-րդ տեղերը, իսկ Ինբին և Չեվոնը մտել են IZ*ONE նախագծային խմբի կազմում: 2019 թվականի մարտին հաստատվեց, որ Ջուրին պայմանագիր է կնքել Woollim Entertainment-ի հետ՝ Կորեայում իր կարիերան շարունակելու համար՝ դեբյուտ կատարելով ընկերության նոր աղջկական խմբի կազմում[1][2]: Երկու ամիս անց Ջուրին պաշտոնապես հեռացավ AKB48-ից[3]: Rocket Punch-ը Woollim Entertainment-ի երկրորդ իգական խումբն է 2014 թվականին Lovelyz-ի դեբյուտից հետո:

2019-2021: Դեյբուտ Pink Punch, Red Punch, Blue Punch и Bubble Up!-ի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 22-ին Woollim Entertainment-ը թողարկել է Rocket Punch-ի շարժվող լոգոն, և ենթադրվում էր, որ դա նոր աղջկական խումբ կլինի։ Woollim Entertainment-ը հաստատել է այս լուրը հուլիսի 23-ին թողարկված կոնցեպտուալ ֆիլմով, որը ներառում էր վեց մասնակից[4]։

Rocket Punch-ի դեբյուտային մինի ալբոմը՝ Pink Punch-ը, թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 7-ին «Bim Bam Bum» գլխավոր սինգլով[5]։ Դեբյուտային շոուքեյսը տեղի է ունեցել Սեուլի (Հարավային Կորեա) Yes24 Live Hall-ում՝ իրենց ալբոմի թողարկումից հետո[6][7]։

2020 թվականի հունվարի 6-ին խումբը հայտարարել էերկրպագուների ակումբի պաշտոնական անվանումը՝ «KETCHY» («Քեթչի»), որը նշանակում է, որ «KETCHY»-ն կդառնա ուղենիշ Rocket Punch-ի համար, որին նրանք կհետևեն միշտ։

Փետրվարի 10-ին Rocket Punch-ը թողարկել է իր երկրորդ մինի ալբոմը՝ Red Punch-ը, «Bouncy» գլխավոր սինգլով[8][9]։

Օգոստոսի 4-ին Rocket Punch-ը թողարկել է իր երրորդ մինի ալբոմը՝ Blue Punch-ը, «Juicy» գլխավոր սինգլով։

2021 թվականի մայիսի 17-ին Rocket Punch-ը թողարկել է իր առաջին սինգլ ալբոմը՝ Ring Ring-ը և համանուն գլխավոր սինգլը[10][11]։

Մայիսի 24-ին Woollim Entertainment-ը հայտարարել է, որ Rocket Punch-ը կդեբյուտի Ճապոնիայում Yoshimoto Kogyo-ի ղեկավարությամբ։ Օգոստոսի 4-ին խումբը թողարկել է իր առաջին ճապոնական մինի ալբոմը՝ Bubble Up!-ը, համանուն գլխավոր սինգլով[12]։

2022: Yellow Punch, Flash, Boom

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 28-ին խումբը թողարկել է իր չորրորդ մինի-ալբոմը՝ Yellow Punch-ը, «Chiquita» գլխավոր երգով[13]։

Մարտի 11-ին Woollim Entertainment-ը հաստատել է, որ Rocket Punch-ը կանցկացնի և՛ առցանց, և՛ օֆլայն հանդիպումներ երկրպագուների հետ, որոնք տեղի են ունեցել ապրիլի 2-ին և 3-ին[14]։

Հունիսի 29-ին խումբը թողարկել է ճապոնական «Fiore» սինգլը[15]։

Խումբը թողարկել է իր երկրորդ սինգլ-ալբոմը՝ Flash-ը օգոստոսի 29-ին։

2023 թվականի մայիսի 26-ին Ջուրի, Յոնհի և Սույուն անդամները հայտարարվել են Mnet Queendom Puzzle նոր գոյատևման շոուի մասնակիցներ։ Օգոստոսի 15-ին՝ շոուի ֆինալի ժամանակ, Յոնհին ավարտեց 6-րդ տեղում և ընդգրկվել է El7z Up խմբի կազմում։ Մյուս մասնակիցները՝ Ջուրին և Սույունը, ավարտել են համապատասխանաբար 12-րդ և 8-րդ տեղերում։

Խումբը թողարկել է իր երրորդ սինգլ-ալբոմը՝ Boom-ը սեպտեմբերի 6-ին՝ նույնանուն գլխավոր երգով։

Rocket Punch Debut Showcase on August 7, 2019
Բեմական կեղծանուն Իրական անուն Ծննդյան ամսաթիվ Դիրքը խմբում
Կողծանուն այլ Հանգըլ/Ճապոներեն
Ёнхи Yeonhee 김연희 6.12.2000 Լիդեր, հիմնական երգչուհի, առաջատար պարող, վիժուալ
Дзюри Juri 高橋朱里 3.10.1997 Գլխավոր երգչուհի, կենտրոն, խմբի դեմքը
Суюн Suyun 김수윤 17.3.2001 Գլխավոր վոկալիստը, առաջատար պարողը
Юнкён Yunkyoung 서윤경 1.11.2001 Գլխավոր ռեփեր, գլխավոր պարող, առաջատար վոկալիստուհի
Сохи Sohee 김소희 14.08.2003 Առաջատար ռեփեր, առաջատար պարող, երգչուհի
Дахён Dahyun 정다현 29.04.2005 Վոկալիստ, վիժուալ, մակնե

*Ըստ Woolim Entertainment-ի պաշտոնական տեղեկատվության, խմբում չկան դիրքերի բաշխում, բացառությամբ լիդերի և մակնեի, որոնք ներկայացված են խմբի պաշտոնական կայքում պրոֆայլներում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Pink Punch (2019)
  • Red Punch (2020)
  • Blue Punch (2020)
  • Yellow Punch (2022)

Ստուդիայի ալբոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Doki Doki Love (2023)
  • Bubble Up! (2021)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «[단독] '프로듀스48' 타카하시 쥬리, 韓 걸그룹 데뷔…울림과 전속계약». Naver (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-07-27-ին. Վերցված է 2019-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. .«'프듀48' 다카하시 쥬리, 울림엔터와 계약…걸그룹 데뷔 예정 [공식입장]». Naver (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-07-27-ին. Վերցված է 2019-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Takahashi Juri Bids Farewell to AKB48 as She Prepares for Korean Debut with Woollim Entertainment». Soompi (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-05-07-ին. Վերցված է 2019-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «울림 새 걸그룹 '로켓펀치', 데뷔 초읽기». Naver (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-07-30-ին. Վերցված է 2019-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «2019 하반기 최대 기대주' 로켓펀치, 7일 정식 데뷔». Naver (կորեերեն). 2019-08-07. Արխիվացված է օրիգինալից 2019-08-07-ին. Վերցված է 2020-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «[포토;뷰] 로켓펀치 러블리즈 여동생 그룹 데뷔». Naver (կորեերեն). 2019-08-07. Արխիվացված է օրիգինալից 2019-08-07-ին. Վերցված է 2020-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «[N현장] 로켓펀치 "울림 새 걸그룹 부담? 러블리즈 응원 덕 자신감"». Naver (կորեերեն). 2019-08-07. Արխիվացված է օրիգինալից 2019-08-07-ին. Վերցված է 2020-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «로켓펀치, 2월10일 컴백 확정...'레드 펀치(RED PUNCH)' 컴백 이미지 기습 공개». Naver (կորեերեն). 2020-01-27. Արխիվացված է օրիգինալից 2020-06-22-ին. Վերցված է 2020-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «로켓펀치, 2월 10일 컴백…새 앨범 티저 공개 [공식]». Naver (կորեերեն). 2020-01-27. Արխիվացված է օրիգինալից 2020-06-22-ին. Վերցված է 2020-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Park, Seo-hyeon (2021-05-04). «로켓펀치, 17일 컴백 확정..앨범명 'Ring Ring'으로 레트로 무드 기». Herald Pop (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-18-ին. Վերցված է 2021-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  11. Park, Seo-yeon (2021-05-17). «로켓펀치, 오늘(17일) 첫 싱글 'Ring Ring' 발매..올여름 뉴트로 열풍 예고». Herald Pop (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-18-ին. Վերցված է 2021-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  12. «8/4(水) Japan Debut Mini Album「Bubble Up!」発売決定!». Rocket Punch Japan Official (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2021-06-14-ին. Վերցված է 2021-06-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «'28일 컴백' 로켓펀치, 타이틀곡은 'CHIQUITA'…시크 당당 에너지». Naver (կորեերեն). 2022-02-17. Արխիվացված է օրիգինալից 2022-02-17-ին. Վերցված է 2022-02-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Kim Na-young (2022-03-11). «로켓펀치, 4월 2~3일 팬미팅 개최…온·오프라인 동시 진행». Naver (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-09-21-ին. Վերցված է 2022-03-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  15. «6/29 Japan 1st Single 「Fiore」 発売決定!». Rocket Punch Japan Official (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-28-ին. Վերցված է 2022-04-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]