Ripple Effect Studios

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ripple Effect Studios
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2013
ՎայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքea.com/ea-studios/ripple-effect(անգլ.)
 Ripple Effect Studios Վիքիպահեստում

Ripple Effect Studios, ընկերություն, որ զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է 1995 թվականին, այդ ժամանակ ընկերությունը կրել է DreamWorks Interactive LLC անվանումը (համարվել է DreamWorks SKG ընկերության դուստր ընկերությունը)։ 2000 թվականին ընկերությունը գնվեց EA Games-ի կողմից և անվանվեց EA Los Angeles, իսկ 2010 թվականին՝ Danger Close Games։ 2013 թվականի հունվարին, երբ սառեցվեց Medal of Honor նախագիծը, Danger Close փակվեց, իսկ աշխատակիցների մի մասը տեղափոխվեց DICE LA, որ համարվում էր EA DICE-ի ենթաբաժին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի մարտին DreamWorks Pictures և Microsoft -ը հայտարարեցին նոր համատեղ ձեռնարկատիրության ստեղծման մասին՝ DreamWorks Interactive։ Ընկերության գլխավոր գրասենյակներ հիմնադրվեցին Վաշինգտոնում և Լոս Անջելեսում[1]։

Medal of Honor խաղի հաջողություն գրանցելուց հետո, Electronic Arts-ը 2000 թվականին գնեց ստուդիան[2]։ Ստուդիան վերանվանցեց EA Los Angeles և զբաղվում էր Medal of Honor: Underground-ի մշակմամբ[3]։

2003 թվականին միավորվեց Westwood Studios-ի հետ, որը զբաղվել է Command & Conquer և Westwood Pacific խաղաշարքերի մշակմամբ[4]։ Սրանից հետո շատ աշխատակիցներ, ովքեր աշխատում էին Westwood Studios-ում, ինքնակամ լքեցին ընկերություն, նոր ընկերություն հիմնելում համար՝ Petroglyph Games[5]։

2010 թվականի հուլիսին ստուդիան վերանվանվեց Danger Close Games և ներառվեց Medal of Honor խաղաշարքի մշակման գործընթացքում[6]։ Քանի որ նոր ընտրված անվանումը վերցված էր Medal of Honor խաղի տերմիններից, ստուդիան հիմնականում զբաղվում էր Medal of Honor խաղի մշակմամբ[7]։ Նրան առաջին նախագիծը դարձավ 2010 թվականին թողարկված Medal of Honor խաղի տարբերակը, որը թողարկվեղ հոկտեմբերի 12-ին Windows, PlayStation 3 և Xbox 360-ի համար[8]։

2013 թվականին Electronic Arts-ը հայտարարեց, որ սառեցվում է Medal of Honor նախագիծը, Warfighter խաղից ստացված բացասական ակնարկների պատճառով[9]։ Այսքանով Danger Close ընկերությունը փակվեց, որոշ աշխատակիցներ տեղափոխվեցին EA այլ ստուդիաներ, իսկ որոշները ուղղակի լքեցին Լոս Անջելեսը[10][11]։ Danger Close-ի որոշ աշխատակիցներ հիմք դրեցին DICE LA-ի ստեղծման համար, որը համարվում էր EA DICE-ի եթակառուցվածք, և այն հիմնադրվեց 2013 թվականի մայիսին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fabrikant, Geraldine (1995 թ․ մարտի 23). «THE MEDIA BUSINESS; Dreamworks and Microsoft in Multimedia Venture». «Нью-Йорк таймс» (անգլերեն). 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Kary, Tiffany (2000 թ․ փետրվարի 24). «EA buys Dreamworks Interactive». zdnet.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. Farmer, Melanie Austria (2000 թ․ փետրվարի 24). «Electronic Arts to buy DreamWorks, Microsoft venture» (անգլերեն). CNET.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 19-ին.
  4. Parker, Sam (2003 թ․ հունվարի 29). «EA consolidates studios, closes Westwood» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 19-ին.
  5. Crews, Steven (2009 թ․ ապրիլի 28). «Petroglyph Studios CEO Chuck Kroegel on Their Upcoming Action-Strategy MMO, Mytheon» (անգլերեն). MMOGamer.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 19-ին.
  6. Ben Gilbert (2010 թ․ հուլիսի 22). «'Danger Close' studio formed at EA by Medal of Honor team». Engadget (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. Ben Gilbert (2010 թ․ հուլիսի 23). «Danger Close: The story behind EA LA's new name». Engadget (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. Jim Reilly (2010 թ․ հուլիսի 23). «Medal of Honor Team Forms New Studio - IGN». IGN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. Shaun Prescott (2013 թ․ հունվարի 31). «No more Medal of Honor: EA pulls from rotation due to poor reception». PC Gamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. Wesley Yin-Poole (2013 թ․ հունիսի 13). «Star Wars: Battlefront is "DICE's interpretation of what Battlefront should be"». Eurogamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. Andy Chalk (2013 թ․ հունիսի 15). «Electronic Arts Confirms Danger Close Closure | The Escapist». The Escapist (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. Mitch Dyer (2013 թ․ մայիսի 16). «DICE LA: From the Ashes of Medal of Honor - IGN». IGN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.